Գլխավոր տեղեկություն
Համար
N 1256-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 09.08.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2024 թվականի N 1256-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2339-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» N 2339-Լ որոշման՝

1) N 1 հավելվածում՝

ա․ 3-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «, ինչպես նաև կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատներում և նույն բանկի էլեկտրոնային հավելվածի միջոցով կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ) դիմաց կատարված վճարումներից» բառերը,

բ․ 4-րդ կետում «10» թիվը փոխարինել «12» թվով,

գ․ 5-րդ և 6-րդ կետերում «5000» թվերը փոխարինել «6000» թվերով.

2) N 2 հավելվածում՝

ա․ 4-րդ կետը «վճարվում է» բառերից հետո լրացնել «(ծառայությունը բանկին փոխանցում է)» բառերով,

բ․ 5-րդ կետում «Հետվճարները հաշվարկվում և վճարվում են» բառերը փոխարինել «Հետվճարները հաշվարկում և վճարում է ծառայությունը՝» բառերով,

գ․ 7-րդ կետում «՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը» բառերը փոխարինել «(«Էքսել» ֆորմատի ֆայլով, «յունիկոդ» տառատեսակով)՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը» բառերով,

դ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.

«7.1. Սույն կարգի 7-րդ կետում նշված տվյալները բանկի կողմից ծառայությանը մեկից ավելի անգամ տրամադրելու դեպքում հիմք է ընդունվում սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացված վերջին տվյալը։ Ընդ որում, յուրաքանչյուր անգամ տրամադրվում են ամբողջական տվյալներ։»,

ե․ 8-րդ կետում «կազմում է վճարման ցուցակ:» բառերը փոխարինել «սույն կարգի N 3 ձևով սահմանված տվյալները (այսուհետ` վճարման ցուցակ) մինչև տվյալ ամսվա 25-ը տրամադրում է բանկին: Վճարման ցուցակում հետվճարի գումարները կլորացվում են մինչև միավոր:» բառերով,

զ․ 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Բանկը հետվճարը պետական բյուջե չի վերադարձնում, բացառությամբ սույն կետում նշված դեպքերի։ Բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով հաշվին չփոխանցելու դեպքում շահառուի դիմումի հիման վրա հետվճարի գումարը վճարում է բանկը՝ իր սահմանած եղանակով (կանխիկ կամ անկանխիկ)։ Հետվճարը բանկին փոխանցելու ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում չվճարելու դեպքում բանկը գումարը վերադարձնում է պետական բյուջե՝ միաժամանակ ծառայությանը տրամադրելով սույն կարգի N 2 ձևով սահմանված տվյալները։ Սույն կետում նշված 12-ամսյա ժամկետից հետո հետվճարը վճարման ենթակա չէ։»,

է․ 9-րդ և 11-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) N 1 ձևի՝

ա․ 4-րդ կետում «Պարբերական դրամական վճարի գործի համարը և հետվճարի» բառերը փոխարինել «Հետվճարի» բառով,

բ․ 4-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով և 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.

«5. Անկանխիկ գնումների և վճարումների կատարման ամիսը, տարեթիվը, ցանկն ուղարկելու օրը, ամիսը, տարեթիվը:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 3 ձևով․

 

«Ձև N 3

 

Ց Ա Ն Կ

 

ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԲԱՆԿԻՆ

 

1. Բանկի անվանումը (ծածկագիրը).

2. Շահառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.

3. Շահառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

4. Վճարման ենթակա հետվճարի գումարի չափը․

5. Վճարման ցուցակն ուղարկելու օրը, ամիսը, տարեթիվը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է այդ օրվան հաջորդող ամսվա 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների (կատարած անկանխիկ վճարումների) վրա։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

09.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան