ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2389-Ա |
«28» հունիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի կողմից 10.04.2024 թվականին հայտարարված ԵՔ-ԲՄԽԾՁԲ-24/40 ծածկագրով Երևանի քաղաքապետարանի կարիքների համար Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի փողոցների և մայթերի ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման ընթացակարգի շրջանակում հայտերի գնահատման արդյունքում պարզվել է, որ հայտ ներկայացրած «ԻՆԺԵՆԵՐԻՆԳ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Մասնակից) տնօրեն Արման Հայրապետի Խալաթյանը 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև օրս հանդիսանում է «ՀՏ-ՊՐՈԵԿՏ» ՍՊ ընկերության տնօրեն և բաժնետեր, ուստի, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 119-րդ կետի, «ԻՆԺԵՆԵՐԻՆԳ» և «ՀՏ-ՊՐՈԵԿՏ» ՍՊ ընկերությունների միջև առկա է փոխկապակցվածություն: Միաժամանակ գնահատող հանձնաժողովը պարզել է, որ «ՀՏ-ՊՐՈԵԿՏ» ՍՊ ընկերությունը ներառված է գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 121-րդ կետի պահանջների՝ «Մասնակցի՝ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման»: Գնահատող հանձնաժողովը հիմք ընդունելով վերը նշված իրավական նորմը՝ Մասնակցի կողմից ներկայացված գնման հայտը գնահատել է անբավարար և մերժել: Գնահատող հանձնաժողովը ընթացակարգի ընտրված մասնակից է ճանաչել հաջորդող տեղ զբաղեցրած մասնակցին՝ «Սուար» ՍՊ ընկերությանը:
Գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրի մասին հայտարարությունը 20.06.2024թ. հրապարակվել է տեղեկագրում:
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «ԻՆԺԵՆԵՐԻՆԳ» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |