Գլխավոր տեղեկություն
Համար
N 2412-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 03.07.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
28.06.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2412-Ա

«28» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N01/19-Դ-24561-24-45 ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԻ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ) ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հաշվի առնելով կառուցապատող՝ Ավետիք Գալստյանի 2024 թվականի հունիսի 10-ի հ.Դ-73840-24 դիմումը.

1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի ապրիլի 8-ի N01/19-Դ-24561-24-45 ավարտական ակտի (շահագործման թույլտվություն) կառուցված տողում «Ավտովերանորոգման արտադրամասի և ծածկոցների կառուցման շինարարական աշխատանքները» բառերը փոխարինել «Հասարակական նշանակության օբյեկտի կառուցման շինարարական աշխատանքները» բառերով:

 
Տ. Ավինյան