Գլխավոր տեղեկություն
Համար
N 2561-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.07.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
12.07.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
12.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2561-Ա

«12» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ԷՐԵԲՈՒՆԻ, ՄՈՒՐԱՑԱՆԻ ՓՈՂՈՑ Հ.33 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՀԱՐ ՊՈՂՈՍԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գոհար Պողոսի Միքայելյանի (ծնված 02.11.1965թ.) 06.07.2022թ. հ.Դ-45482-22 դիմումը։ Երևանի Էրեբունի, Մուրացանի փողոց հ.33 հասցեում գտնվող ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 344.1քմ, որից 289.52քմ մակերեսով հողամասը Գոհար Պողոսի Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 22.09.1998թ. հ.015161 վկայական):

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 27.07.2022թ. հ.ԱՏ-27072022-01-0947 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 01.11.2023թ. հ.Հ-14114 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.04.2024թ. հ.20-Ել-152336-23 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Էրեբունի, Մուրացանի փողոց հ.33 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.

1. Վերականգնել Երևանի Էրեբունի, Մուրացանի փողոց հ.33 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գոհար Պողոսի Միքայելյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 289.52քմ մակերեսով հողամասին կից 54.58քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 54.58քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով:

3. ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա, ք.Երևան, Էրեբունի վարչական շրջան, Մուրացանի փողոց հ.33 հասցեում գտնվող 344.1քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

 6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

Տ. Ավինյան