ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հուլիսի 2024 թվականի N 1085-Ն
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՆՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով նմուշառման, ինչպես նաև փորձանմուշների գնման ֆինանսավորման և գնված արտադրանքի տնօրինման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիհուլիսի 11-ի N 1085-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՆՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ոչ պարենային արտադրանքի (այսուհետ՝ արտադրանք)՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացման ընթացքում նմուշառման, ինչպես նաև փորձանմուշների գնման ֆինանսավորման և գնված արտադրանքի տնօրինման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նմուշառման և լաբորատոր փորձաքննության, ինչպես նաև արտադրական կանեփի հետ կապված գործունեության իրականացման լիցենզիա ստացած անձանց մոտ գտնվող արտադրական կանեփի բույսերի նմուշառման և բուսախեժի լաբորատոր հետազոտությունների (փորձաքննությունների) իրականացման հետ կապված հարաբերությունների վրա։
2. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
3. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացման ընթացքում լաբորատոր փորձարկման անհրաժեշտության առաջացման դեպքում ոչ պարենային արտադրանքի՝ տեխնիկական կանոնակարգերով և տեխնիկական անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանման ոլորտում վերահսկողություն իրականացնող՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից իրականացվում է նմուշառում` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով։
4. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը որոշելու համար փորձանմուշների ընտրությունն իրականացվում է դրանց լաբորատոր փորձարկումների և չափումների համար՝ դրանց արդյունքները արտադրանքի ամբողջության (արտադրանքի խմբաքանակ) վրա տարածելու համար, որից ընտրվել են այդ նմուշները:
5․ Լաբորատոր փորձարկման համար անհրաժեշտ նմուշառմամբ կարող է վերցվել արտադրանքը կամ դրա մի մասը (այսուհետ՝ փորձանմուշ)։ Արտադրանքի ընտրված փորձանմուշներն ըստ կառուցվածքի, կազմի և արտադրության տեխնոլոգիայի պետք է նույնական լինեն վերահսկվող արտադրանքի խմբաքանակին:
6․ Արտադրանքի նմուշառումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության համապատասխան տեխնիկական կանոնակարգով սահմանված ստանդարտների ցանկում ներառված ստանդարտներով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված իրավական ակտերով, ազգային ստանդարտներով սահմանված կարգով և չափով, իսկ նման ստանդարտների բացակայության դեպքում՝ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտներով։
7․ Փորձանմուշներն ընտրվում են արտադրանքի տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով՝ սույն կարգի 6-րդ կետում նշված ստանդարտների համաձայն:
8. Նմուշները պահպանում ու տեղափոխում է տեսչական մարմնի ծառայողը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, իսկ դրանց բացակայության դեպքում` ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով նախատեսված պահանջներով:
9․ Լաբորատոր փորձարկումների և չափումների համար արտադրանքի փորձանմուշի պահպանման, տեղափոխման և նախապատրաստման բոլոր փուլերում, ինչպես նաև փորձարկումների և չափումների ընթացքում պետք է պահպանվեն նաև արտադրանքի փաստաթղթերում (շահագործման հրահանգներ (օգտագործման համար) և այլն) սահմանված պահանջները:
10․ Յուրաքանչյուր փորձանմուշ կապարակնքվում է, կցվում է համապատասխան ծածկագիր, որի վերաբերյալ տեսչական մարմնի ծառայողի կողմից տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ կազմվում է նմուշառման ակտ՝ համաձայն N 1 ձևի:
3․ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
11. Փորձանմուշի գնումն իրականացվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով պետական բյուջեով տեսչական մարմնի համար նախատեսված միջոցների հաշվին։
12․ Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության վերահսկողության շրջանակներում տնտեսավարող սուբյեկտի արտադրանքից փորձանմուշների գնումն իրականացվում է, եթե տնտեսավարող սուբյեկտը հրաժարվում է այն անհատույց տրամադրել։ Փորձանմուշների պահպանման, տեղափոխման և փորձարկման հետ կապված ծախսերը կատարվում են տեսչական մարմնի միջոցների հաշվին։
13. Փորձանմուշի գնումների կատարման համար դրամական միջոցները հատկացվում են վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ հրամանում կամ հանձնարարագրում նշված վերահսկողություն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձի հիմնավորված պահանջագրի հիման վրա՝ այն պարագայում, եթե վերահսկողության շրջանակում առաջանում է լաբորատոր փորձարկում կատարելու անհրաժեշտություն։
14. Հատկացվող դրամական միջոցները փոխանցվում են տեսչական մարմնի անունով բացված հաշվից, իսկ գնումն անկանխիկ կատարելու անհնարինության դեպքում տրամադրվում է գնում կատարող պաշտոնատար անձին՝ կանխիկ։
15․ Սույն կարգի 14-րդ կետով նշված դրամական միջոցները կարող են օգտագործվել բացառապես վերահսկողություն իրականացնելու մասին հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա իրականացվող փորձանմուշի գնում կատարելու նպատակով։ Փորձանմուշի գնում իրականացնելուց հետո, ըստ անհրաժեշտության, կատարվում է վերահաշվարկ:
16. Փորձանմուշի գնման ընթացքում կազմվում է փորձանմուշի գնման մասին ակտ` համաձայն N 2 ձևի:
17․ Փորձանմուշի գնումից հետո գնված փորձանմուշը հանձնվում է փորձարկման:
18. Փորձանմուշի գնման մասին ակտը կազմելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեսչական մարմնի ղեկավարին պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ներկայացվում է զեկուցագիր՝ փորձանմուշի գնում կատարելու համար ստացված գումարի ծախսման մասին՝ կցելով փորձանմուշի գնման ակտը, ինչպես նաև ապրանքի գնման հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնը կամ վճարումը հաստատող այլ փաստաթուղթ՝ առկայության դեպքում:
4․ ԳՆՎԱԾ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ
19. Փորձանմուշը ենթակա է տնօրինման միայն ոչնչացման ձևով։
20․ Փորձանմուշի ոչնչացումն իրականացնում է մասնագիտացված կազմակերպությունը։
Ձև N 1
«_______» _________________ 20 թ.
ԱԿՏ
ՆՄՈՒՇԱՌՄԱՆ
_____________________________________________________________________________
Նմուշառման վայրը
__________________ Հրամանի համարը |
_________________________ Հրամանի ամսաթիվը | |||||||||
|
||||||||||
____________________________________________ Տնտեսավարող սուբյեկտի անվանումը |
ՀՎՀՀ |
_____________________________________________________________________________
Ստուգաթերթի անվանումը
Արտադրանքից ընտրված փորձանմուշ
N |
Ստուգվող արտադրանքի փորձանմուշի անվանումը |
Ստուգվող արտադրանքի ապրան-քանիշի անվանումը |
Խմբա-քանակի մնացորդը քանակային արտահայ-տությամբ |
Արտադրանքի թողարկման կամ ներմուծման թվականը |
Փորձանմուշի քանակը կամ զանգվածը |
Չափման միավորը |
Փորձանմուշի ծածկագիրը | |
Նույնա-կանացման համարը |
Փոր-ձարկման համարը | |||||||
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
7. |
8. |
9. |
1. |
|
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
|
|
|
5. |
|
|
|
|
|
|
|
|
6. |
|
Ինձ բացատրված է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի համաձայն՝ արտադրանքից վերցված վերոնշյալ փորձանմուշներն ուղարկվում են փորձարկման, և ես, որպես վարույթի մասնակից, կարող եմ ներկա գտնվել փորձագետի կողմից կատարվող գործողություններին, եթե ներկա գտնվելը չի խոչընդոտի փորձարկմանը, ինչպես նաև հարցեր տալ փորձագետին։
--------------------------------------––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
__________________________________ ստուգում իրականացնող անձի պաշտոնը |
______________________ ստորագրությունը |
______________________________ անունը, ազգանունը |
__________________________________ ստուգում իրականացնող անձի պաշտոնը |
______________________ ստորագրությունը |
______________________________ անունը, ազգանունը |
__________________________________ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի, նրան փոխարինող պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի պաշտոնը |
__________________ ստորագրությունը |
_____________________________ անունը, ազգանունը |
Ձև N 2
«_______» ______________ 20 թ.
ԱԿՏ
ՓՈՐՁԱՆՄՈՒՇԻ ԳՆՄԱՆ
_________________________________________________________________________
Գնման վայրը
__________________ Հրամանի համարը |
_________________________ Հրամանի ամսաթիվը | |||||||||
|
||||||||||
____________________________________________ Տնտեսավարող սուբյեկտի անվանումը |
ՀՎՀՀ |
_________________________________________________________________________
Ստուգաթերթի(երի) անվանումը(ները)
N |
Գնված արտադրանքի փորձանմուշի անվանումը |
Գնված արտադրանքի ապրանքանիշի անվանումը |
Արտադրանքի թողարկման կամ ներմուծման թվականը |
Փորձանմուշի քանակը, արժեքը (ՀՀ դրամ) |
Չափման միավորը |
Փորձանմուշի ծածկագիրը | |
Փոր-ձանմուշի քանակը |
Փոր-ձանմուշի արժեքը | ||||||
1․ |
2․ |
3․ |
4․ |
5․ |
6․ |
7․ |
8․ |
1․ |
|
|
|
|
|
|
|
2․ |
|
|
|
|
|
|
|
3․ |
|
|
|
|
|
|
|
4․ |
|
|
|
|
|
|
|
5․ |
|
|
|
|
|
|
|
6․ |
|
Հրաժարվել եմ ստուգում իրականացնող անձին փորձանմուշն անհատույց տրամադրել։
__________________________________ ստուգում իրականացնող անձի պաշտոնը |
______________________ ստորագրությունը |
______________________________ անունը, ազգանունը |
__________________________________ ստուգում իրականացնող անձի պաշտոնը |
______________________ ստորագրությունը |
______________________________ անունը, ազգանունը |
__________________________________ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի, նրան փոխարինող պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի պաշտոնը |
__________________ ստորագրությունը |
_____________________________ անունը, ազգանունը |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
11.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հուլիսի 2024 թվական: