ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հուլիս 2024 թվականի թիվ 88-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 157-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» N 157-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում) հոդված «4264» (Տրանսպորտային նյութեր) «4500,0» թիվը փոխարինել «5500,0» թվով:
2) Բաժին 1 խումբ 6 դաս 1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված «4831» (Դատարանների կողմից նշանակված տույժեր և տուգանքներ) «200,0» թիվը փոխարինել «2200,0» թվով:
3) Բաժին 8 խումբ 2 դաս 3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) հոդված «5113» (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) «117165,1» թիվը փոխարինել «116165,1» թվով:
4) Բաժին 8 խումբ 2 դաս 3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) հոդված «5134» (Նախագծահետազոտական ծախսեր) «3000.0» թիվը փոխարինել «4000,0» թվով:
5) Բաժին 11 խումբ 1 դաս 2 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) հոդված «4891» (Պահուստային միջոցներ) «192457,8» թիվը փոխարինել «189457,8» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ -8
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ
ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ
ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ
ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ
ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
ՈՍԿԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2024 թվական: