ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 463-Ա
«ԹՐԱՎԵԼԻՆԳ ԴՈՔՏՈՐՍ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի քաղաքացի անհատ բարերար Էրիկ Ակոպյանի կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության հետ համագործակցության շրջանակներում բժիշկների անվճար վերապատրաստումների իրականացման նպատակով, «Թրավելինգ դոքտորս» առողջապահական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բժշկական սարքավորումների (4,608.66 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ և այլ ծախսերը՝ 725.47 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Թրավելինգ դոքտորս» առողջապահական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
03.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 463-Ա որոշման |
ՑԱՆԿ
«ԹՐԱՎԵԼԻՆԳ ԴՈՔՏՈՐՍ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
NN ը/կ |
Ապրանքի անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Միավորի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
Գումարը (ԱՄՆ-ի դոլար) |
1. |
Սիրտ-թոքային վերակենդանացում գործողության համար նախատեսված մոդել մանեկեն (RESUSCI ANNE QCPR AED մակնշմամբ) |
հատ |
1 |
3,909.15 |
3,909.15 |
2. |
Կենդանի դեֆիբրիլյատորը սիրտ-թոքային վերակենդանացում գործողության համար նախատեսված մոդել մանեկեններին միացնող համակարգ (SHOCKLINK մակնշմամբ) |
հատ |
1 |
611.15 |
611.15 |
3. |
Ադապտեր (PHYSIO CONTROL/MINDRAY)` դեֆիբրիլյատորները SHOCKLINK համակարգին միացնելու համար |
հատ |
1 |
88.36 |
88.36 |
Ընդամենը՝ |
4,608.66 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
03.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|