Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 75-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
28.06.2024
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
28.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.07.2024

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2024 թվականի

ք. Երևան

թիվ 75-Ա

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 01-Ի «ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՄՏԱՎՈՐ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 109-Ա ԵՎ «ԷՐՈՏԻԿ ԲՆՈՒՅԹԻ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՍԱՓ ՈՒ ԱԿՆՀԱՅՏ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՖԻԼՄԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 110-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց`

 1․ Ուժը կորցրած ճանաչել՝

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 01-ի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» N 109-Ա և «էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումների և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի որոշման չափորոշիչները սահմանելու մասին» N 110-Ա որոշումները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 15-ից:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար

Գ. Մամիկոնյան 

 

2024 թ. հունիսի 28

ք. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան