ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 617-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 364-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը, 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի ապրիլի 17-ի «Դպրոցականների 2024 թվականի ամառային հանգստի կազմակերպման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 364-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետից և 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել «բազմազավակ (4 և ավելի երեխա ունեցող)» բառերը.
2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, ըստ միջգերատեսչական հանձնաժողովի հատկացրած տեղերի թվի, մինչև 2024 թվականի հունիսի 28-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել մանկական առողջարարական ճամբարներ մեկնող՝ զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների (նախապատվությունը տալով բազմազավակ՝ 4 և ավելի երեխա ունեցողներին, այնուհետև՝ ընտանիքների անապահովության գնահատման բարձր միավոր ունեցողներին) 7-13 տարեկան երեխաների ցուցակները:»։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |