Գլխավոր տեղեկություն
Համար
N 446-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 446-Ա

 

ԱՐՍԵՆ ԹԱՐԶՅԱՆԻՆ ԵՎ ԱՎԵՏԻՔ ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝

1. «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակներում ընդգրկված կապիտալ վերանորոգման ենթակա դպրոցներում ուսումնասիրություններ կատարելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական Արսեն Թարզյանին և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտի փոխարինող Ավետիք Դարբինյանին 2024 թվականի հուլիսի 2-4-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի և Արարատի մարզեր։

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերի հատուցումը:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնականին և ռեֆերենտի փոխարինողին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


02.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ