ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հուլիսի 2024 թվականի N 1076-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ՆՈՐՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ա. Չեխովի փողոց, 47 շենք, 3-րդ մ/շ, 140 հասցեի պոմպակայանը 16.1 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 15012024-01-0020, սեփականատերն ունի բազմաբնակարան շենքի 0.6791 հա հողամասի և 9766.55 քառ. մետր ընդհանուր օգտագործման տարածքների 1610/2521553 բաժնեմասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունք) և պոմպակայանի սարքավորումները՝ 18750000 դրամ շուկայական արժեքով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, «ՆՈՐՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ՆՈՐՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 11-ի N 1076-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Ա. ՉԵԽՈՎԻ ՓՈՂՈՑ, 47 ՇԵՆՔ, 3-ՐԴ Մ/Շ, 140 ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Անվանումը |
Չափման միավորը |
Քանակը |
Ընդհանուր շուկայական արժեքը (ՀՀ դրամ) |
1. |
Պոմպ Hydro Multi-E 2CRIE 10-5 U2 |
հատ |
2 |
9200000 |
2. |
Պոմպ Hydro Multi-E 2CRIE 10-6 U2 |
հատ |
1 |
5400000 |
3. |
Պոմպակայանի տարածք |
քառ.մ |
16.1 |
4150000 |
|
Ընդամենը |
|
|
18750000 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
11.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |