Գլխավոր տեղեկություն
Համար
N 2987-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 02.08.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
31.07.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2987-Ա

«31» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը.

1. Համաձայնություն տալ՝

ա) Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի ֆինանսական միջոցների հաշվին նախատեսված՝ «Երևան քաղաքի գլխավոր հատակագծի փորձաքննության» ծառայության ձեռքբերման ընթացակարգը «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով իրականացնելուն.

բ) հրավերը տրամադրել միայն պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտում նշված անձին:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան