Գլխավոր տեղեկություն
Համար
N 1074-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 11.07.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2024 թվականի N 1074-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1796-Ն ու N 1797-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 911-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) N 1 հավելվածի «Դիվանագիտական ծառայության պաշտոններ» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«
 

Դիվանագիտական ծառայության պաշտոններ

 

վարչության պետ

 

արտաքին գործերի նախարարության հիմնական մասնագիտական

կառուցվածքային ստորաբաժանման կամ ենթակա մարմնի խորհրդական,

բաժնի վարիչ (պետ), արտաքին գործերի նախարարության

հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման կամ

ենթակա մարմնի բաժնի խորհրդական, առաջին քարտուղար

 

երկրորդ քարտուղար,

երրորդ քարտուղար, կցորդ

   
».

 

2) N 2 հավելվածի «Դիվանագիտական ծառայության դասային աստիճաններ» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«
 

5.

 

Դիվանագիտական ծառայության դիվանագիտական աստիճաններ

 

արտակարգ և լիազոր դեսպան

 

արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

 

ավագ խորհրդական

 

խորհրդական

 

առաջին քարտուղար

 

երկրորդ քարտուղար

 

երրորդ քարտուղար

 

կցորդ

   
   
   
   
   
   
   
   
»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

11.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2024 թվական: