Գլխավոր տեղեկություն
Համար
N 2462-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082) 09.07.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
08.07.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2462-Ա

«08» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ, Մ.ՅԱՂՈՒԲՅԱՆ ՓՈՂՈՑ, ՆՐԲԱՆՑՔ Հ.13 ՄԱՆԿԱՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-ին և 17-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 10.05.2023թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից 30.11.2022թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության կողմից տրված 04.01.2023թ. հ.ՆՄ//167-2023 գրությունը.

1. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Մ.Յաղուբյան փողոց, նրբանցք հ.13 մանկատուն հասցեում՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.10052024-01-0206 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022L36U4B) կառուցված 480.06 քառ.մետր ընդհանուր մակերեսով ինքնակամ կառույցը (հասարակական շինություններ), ինքնակամ բացված դռները 3/երեք/ հատ և պատուհանները 8/ութ/ հատ ճանաչել օրինական։

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքա-շինության վարչության պետի վրա։

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան