Գլխավոր տեղեկություն
Համար
N 2346-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 26.06.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
25.06.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2346-Ա

«25» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

25.06.2024թ.

հ. 2346-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Էդգար Բայանդուրյան

Մյասնիկյան պողոտա

հողամաս

Անշարժ գույքի առուվաճառքի 10.04.2024թ. հ.6773 պայմանագրով, Էդգար Բայանդուրյանի կողմից ձեռք բերված՝ Մյասնիկյան պողոտայում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Ալ. Մյասնիկյան պողոտա, հ.67/1

01002SSEECP4

 

2

Արթուր Աբրահամյան

Հաղթանակ փողոց, հ.42-2 և 42-2ա

հողամաս

Արթուր Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ փողոցի հ.42-2 և 42-2ա հասցեում գտնվող հողամասին /վկ. հ.02092022-01-0277 և Երևանի քաղաքապետի 05.06.2023թ. հ.1385-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/488

01007RGXJDWZ

 

3

Ազատ Խաչատրյան

/լիազորված անձ/

Մովսես Խաչատրյան

Նոր Խարբերդ, այգետարածք հ.80-20

հողամաս

Մովսես Խաչատրյանին հատկացված, Նոր Խարբերդ այգետարածքի հ.80-20 հասցեում գտնվող 500.0քմ մակերեսով հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 29.05.2024թ. հ.Հ-6292 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդ այգեգործական տարածք, 4-րդ փողոց, հ.38

01011A4SSTJF

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան