Գլխավոր տեղեկություն
Համար
N 36-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2020

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

16 հունվարի 2020 թվականի N 36-Ա

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9.1-ին կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 1 հավելվածի:

2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 2 հավելվածի:

3. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 3 հավելվածի:

4. Սահմանել, որ սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նշված քաղաքացիների համար սույն որոշմամբ տրված տարկետումներն ուժի մեջ են մտնում մինչև 2020 թվականի հունվարի 29-ը ներառյալ իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ ներկայացված՝ համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա: Եթե մինչև 2020 թվականի հունվարի 29-ը ներառյալ սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նշված քաղաքացիներն իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ չեն ներկայացնում համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք, ապա նրանք համարվում են սույն որոշման շրջանակներում տարկետման իրավունք չունեցող և ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ հայտարարված 2019 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունվարի 20

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունվարի 16-ի N 36-Ա որոշման

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՑՈՂ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԲԱԿԱԼԱՎՐԻ (ԴԻՊԼՈՄԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏԻ՝ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՍՈՎՈՐՈՂ (ԿԱՄ ԴԻՄՈՐԴ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ) ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

 

1. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2022 թվականի ամառային զորակոչը, տարկետում տալ հետևյալ անձին՝

1) Աբել Վահեի Յագուբյանին (ծնվ.՝ 13.10.2001 թ., բնակության վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պող. 1-ին նրբանցք, շ. 4, բն. 1, Բերկլիի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:

2. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2023 թվականի ամառային զորակոչը, տարկետում տալ հետևյալ անձանց՝

1) Նորայր Աշոտի Բաղդասարյանին (ծնվ.՝ 19.01.2001 թ., բնակության վայրը՝ Կարմիր գյուղ, Հունան Ավետիսյանի փող. տուն 21, ԵՊՀ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ.

2) Դավիթ Սերոբի Խաչատրյանին (ծնվ.՝ 01.08.2001 թ., բնակության վայրը՝ ք. Երևան, Նանսենի 18 շ., բն. 28, Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

3) Բորիս Ալեքսանդրի Կարապետյանին (ծնվ.՝ 05.10.2000 թ., բնակության վայրը՝ ք. Երևան, Վարդանանց 18/1, բն. 19, Էդինբուրգի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:

3. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2023 թվականի ձմեռային զորակոչը, տարկետում տալ հետևյալ անձանց՝

1) Լյովա Կարենի Փանոսյանին (ծնվ.՝ 27.07.2001 թ., բնակության վայրը՝ Արմավիրի մարզ, գյուղ Արմավիր, 26 փող., տուն 3, Մոսկվայի ֆիզիկայի և տեխնիկայի ինստիտուտ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ.

2) Գևորգ Արթուրի Սիմոնյանին (ծնվ.՝ 23.04.2001 թ., բնակության վայրը՝ ք. Երևան, Շիրազի 18 շ., բն. 44, Մանչեստրի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

3) Արեգ Ավետիքի Գրիգորյանին (ծնվ.՝ 24.11.2001 թ., բնակության վայրը՝ ք. Երևան, Վ. Համբարձումյան 2 շ., բն. 23, ԵՊՀ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ.

4) (ենթակետն ուժը կորցրել է 29.12.22 N 2083-Ա)

5) Կարլեն Կարենի Ավագյանին (ծնվ.՝ 17.01.2001 թ., բնակության վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան 79, բն. 24, Ամստերդամի Վրիժ համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

6) Դավիթ Սամվելի Զոհրաբյանին (ծնվ.՝ 11.08.2001 թ., բնակության վայրը՝ ք. Երևան, Ֆուչիկի փող., 23 շ., բն. 40, Մոսկվայի ֆիզիկայի և տեխնիկայի ինստիտուտ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ:

(3-րդ կետը փոփ. 29.12.22 N 2083-Ա)

4. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2024 թվականի ամառային զորակոչը, տարկետում տալ հետևյալ անձանց՝

1) Հայկ Արմենի Այվազյանին (ծնվ.՝ 29.11.2001 թ., բնակության վայրը՝ ք. Երևան, Չարենցի 4, բն. 105, Տորոնտոյի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

2) Հայկ Արմենի Մելքումյանին (ծնվ.՝ 06.10.2001 թ., բնակության վայրը՝ ք. Երևան, Ավետ Ավետիսյան 63, բն. 12, Մանչեստրի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:

5. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2024 թվականի ձմեռային զորակոչը, տարկետում տալ հետևյալ անձանց՝

1) (ենթակետն ուժը կորցրել է 04.07.24 N 1055-Ա)

2) (ենթակետն ուժը կորցրել է 04.07.24 N 1055-Ա)

(5-րդ կետը փոփ. 04.07.24 N 1055-Ա)

6. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2025 թվականի ամառային զորակոչը, տարկետում տալ հետևյալ անձանց՝

1) Մովսես Արամի Աղեկյանին (ծնվ.՝ 04.01.2001 թ., բնակության վայրը՝ ք. Երևան, Զ. Քանաքեռցու փող., 117 շ., բն. 30, Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ.

2) Արեն Կարենի Պետրոսյանին (ծնվ.՝ 31.10.2001 թ., բնակության վայրը՝ ք. Կապան, Բաղաբերդ, 10 շ., բն. 41, Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ:

(հավելվածը փոփ. 29.12.22 N 2083-Ա, 04.07.24 N 1055-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունվարի 16-ի N 36-Ա որոշման

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՑՈՂ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՍՈՎՈՐՈՂ (ԿԱՄ ԴԻՄՈՐԴ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ) ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

 

1. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2021 թվականի ամառային զորակոչը, տարկետում տալ հետևյալ անձին՝

1) Տիգրան Արտակի Դեմիրչյանին (ծնվ.՝ 20.09.1997 թ., բնակության վայրը՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի փող. 59-79, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ:

2. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2022 թվականի ձմեռային զորակոչը, տարկետում տալ հետևյալ անձին՝

1) Դավիթ Արմենի Մազմանյանին (ծնվ.՝ 27.09.1996 թ., բնակության վայրը՝ ք. Երևան, Մաշտոցի պող. 43/11, Ցինգխուա համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունվարի 16-ի N 36-Ա որոշման

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՑՈՂ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՍՈՎՈՐՈՂ (ԿԱՄ ԴԻՄՈՐԴ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ) ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

 

1. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2022 թվականի ամառային զորակոչը, տարկետում տալ հետևյալ անձին՝

1) Անդրանիկ Համլետի Մանուկյանին (ծնվ.՝ 02.08.1996 թ., բնակության վայրը՝ ք. Էջմիածին, Վազգեն Առաջինի 41 շ., բն. 47, ՀՊՏՀ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ:

2. Մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 26 տարին լրանալու օրը, տարկետում տալ հետևյալ անձանց՝

1) Վահե Հակոբի Բայադյանին (ծնվ.՝ 13.07.1996 թ., բնակության վայրը՝ ք. Երևան, Նոր Արեշ 40 փող., 27 տուն, ԵՊՀ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ.

2) Հայկ Աշոտի Սմբատյանին (ծնվ.՝ 24.09.1995 թ., բնակության վայրը՝ ք. Երևան, Բակունցի փող., 31/1 տուն, ԵՊՀ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ.

3) Կարեն Յուրիկի Մուրադյանին (ծնվ.՝ 10.07.1996 թ., բնակության վայրը՝ Արարատի մարզ, գ. Վանաշեն, Կ. Ալոյան 6, ՀԱՊՀ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.07.2024, N 1055-Ա 09.07.2024, N 36-Ա
29.12.2022, N 2083-Ա 30.12.2022, N 36-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան