Գլխավոր տեղեկություն
Համար
N 175-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 01.07.2024
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
25.06.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

25 հունիսի 2024 թ.

N 175-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N93-Ն որոշմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2024 թվականի մայիսի 30-ի հ․14/7/86229-24 գրությունը գրությամբ տրված համաձայնությունը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1․ Թույլատրել սույն որոշման հավելվածում նշված անձանց` սույն որոշման հավելվածում նշված տարածքներում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղ։

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2024 թ. հունիսի 25

Երևան

 

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2024 թվականի հունիսի 25

N 175-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հ/Հ

Դիմող

Ծառայողական

ավտոկայանատեղի

տարածքի հասցե

Կայանատեղում «ավտոտեղ»-երի քանակ

(տարածքի չափեր) և կայանման ձև

Կազմա-կերպչի կողմից վճարված

տեղական վճար

Այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում, աշխատանքային ռեժիմ

1

2

3

4

5

6

1

«Կամ դեվելոփմենթս» ՍՊԸ

Լեո փողոցի՝ հ.54 հասցեի շենքին հարակից ճանպարհահատված

3 (25.0 գծմ),

մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝

մեկ շարքով

տարեկան

սահմանափակմամբ,

շուրջօրյա

2

«Ալ Պառկո Հյուրանոց» ՍՊԸ

Իտալիայի հ.1 հասցեին հարակից ճանապարհահատված

3 (25.0 գծմ),

մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով

տարեկան

սահմանափակմամբ, շուրջօրյա

3

«ՏՄ բիզնես կենտրոն» ՍՊԸ

Հյուսիսային պողոտա 11/1 հասցեի դիմաց (Աբովյան փողոցի կողմից)

3 (25.0 գծմ),

մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝

մեկ շարքով

տարեկան

սահմանափակմամբ,

շուրջօրյա

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան