Գլխավոր տեղեկություն
Համար
N 2738-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 22.07.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
22.07.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
22.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2738-Ա

«22» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

22.07.2024թ.

հ. 2738-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոս-տա-յին դա-սիչը

1

2

3

4

5

6

7

1

Հակոբիկ և Արմեն Խոշբեկյաններ

Ն. Չարբախ 7-րդ փողոց, հ.21ա

բնակելի տուն

Անշարժ գույքի նվիրատվության 08.07.2024թ. հ.6469 պայմանագրով, Հակոբիկ և Արմեն Խոշբեկյաններին նվիրած՝ Ն. Չարբախ 7-րդ փողոցի հ.21ա հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ն. Չարբախ 7-րդ փողոց, հ.21/1

01011HKKR5KC

 

2

Համբարձում Բաղդասարյան

Տիչինայի փողոց, 1-ին փակուղի, հ.17

բնակելի տուն

Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 26.01.2005թ. վճռով կնքված հաշտության համաձայնությամբ Համբարձում Բաղդասարյանին անցած՝ Տիչինայի փողոցի 1-ին փակուղու հ.17 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Պ. Տիչինայի փողոց, 1-ին փակուղի, հ.17/3

01007XPGQ6T5

 

3

Սամվել Հարությունյան

Գուլակյան փողոց /8-րդ փողոց/, հ.6

բնակելի տուն

Գուլակյան փողոցի /8-րդ փողոց/ հ.6 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 29.11.2023թ. հ.8080 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Ա. Գուլակյան փողոց, հ.6/3

01003CQMPDHP

0065

4

Մանե Ոսկերչյան և Ժան-Մարկ Դամեղոն

Վ. Համբարձումյան փողոց, հ.12 շենք, հ.46

բնակարան

Մանե Ոսկերչյանին և Ժան-Մարկ Դամեղոնին

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Վ. Համբարձումյան փողոցի հ.12 շենքի հ.46 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.12022024-01-0010, ընդհ. բաժն. 3.1քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 29.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վ. Համբարձումյան փողոց, հ.12 շենք, բն.46/1

01003NKTXK4U

0019

5

Մարլեն Դավթյան

Բանավան թաղամաս, հ.14 շենք, հ.1

բնակարան

Մարլեն Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող, Բանավան թաղամասի հ.14 շենքի հ.1 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.07032017-01-0159/ բաժանման հատակագծով առանձնացվող 45.08քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Բանավան թաղամաս, հ.14 շենք, բն.1/1

010083SXTLN2

 

6

Վահագն Մատինյան

Սարի թաղ 13-րդ փողոց, հ.33/4

հողամաս

Վահագն Մատինյանին սեփականության իրավունքով պատկանող, Սարի թաղ 13-րդ փողոցի հ.33/4 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.29122023-01-0553/ բաժանման հատակագծով առանձնացվող 125.01քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Սարի թաղ 13-րդ փողոց, հ.33/5

01005NSA8B9V

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան