ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2386-Ա |
«28» հունիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ, ՆՈՐՔԻ ԱՅԳԻՆԵՐ Հ.180/3 ՀԱՍՑԵՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԽԱՉԻԿ ԱՐՏՈՒՇԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ Գ.ՀՈՎՍԵՓՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.33 ՀԱՍՑԵՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարա-պետության և քաղաքաշինության վարչության կողմից 07.12.2023թ. և 05.06.2024թ. տրված մասնագիտական եզրակացությունները, «ՇԵՄՔ» ՍՊԸ-ի կողմից 12.09.2023թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Կարեն Հովսեփյան Վոլոդյայի» Ա/Ձ-ի կողմից 02.12.2022թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումները (06.12.2022թ. հ.Դ-116137-22, 21.08.2023թ. հ.Դ-102848-23, 15.09.2023թ. հ.Դ-114890-23).
1. Երևան, Նորք-Մարաշ, Նորքի այգիներ, հ.180/3 հասցեում սեփականության իրավունքով (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 06.12.2006թ. հ.2343757 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022QCRWBE) քաղաքացի Խաչիկ Արտուշի Գասպարյանին (անձնագիր BA1668213, տրված 009կողմից 27.10.2014թ, ծնված 16.04.1955թ.) պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 607.44քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի), ինքնակամ բացված դռները՝ 2 (երկու) հատ, ինքնակամ բացված պատուհանները 7 (յոթ) հատ, բացվածքները 4 (չորս) հատ ճանաչել օրինական ճանաչել օրինական։
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 3238697 (երեք միլիոն երկու հարյուր երեսունութ հազար վեց հարյուր իննսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում 2-րդ կետի 1-ին ենթակետով օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
3. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Գ.Հովսեփյան փողոց, հ.33 հասցեում գտնվող 301.9քմ (հիմք՝ «Կարեն Հովսեփյան Վոլոդյայի» Ա/Ձ-ի կողմից տրված չափագրությունը) ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ բնակելի տուն, օժանդակ շինություններ, գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022RUUN5W), համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)։
4. Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը՝ սույն որոշման 3-րդ կետում նշված 301.9քմ մակերեսով հողամասի գործառական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
5. Սույն որոշման 3-րդ կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ՝ Խաչիկ Արտուշի Գասպարյանին (անձնագիր BA1668213, տրված 009կողմից 27.10.2014թ, ծնված 16.04.1955թ.), այսուհետ՝ Գնորդ։
6. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 3-րդ կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանի վրա:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|