Գլխավոր տեղեկություն
Համար
N 480-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2024-07.08.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 480-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 21-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Սահմանել, որ «Վաչէ և Թամար Մանուկեան բարեգործական միություն» հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված հրդեհաշիջման համակարգի սարքավորումները (3 տեղ, 1,350 կգ ընդհանուր քաշով, 17,879.84 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 745,500 դրամ, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի հունվարի 15-ի «Վաչէ և Թամար Մանուկեան բարեգործական միություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Վաչէ և Թամար Մանուկեան» մատենադարանում հրդեհաշիջման համակարգի ներդրում» ծրագրի մասին» N 21-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

10.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ