Գլխավոր տեղեկություն
Համար
N 2295-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 21.06.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
20.06.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2295-Ա

«20» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.4/13 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ 1-ԻՆ ՀԱՐԿԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սևակ Շահբազյանի դիմումը՝ Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.4/13 բնակելի տան 1-ին հարկի մի հատվածի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 29.06.2023թ. հ.29062023-01-0311 վկայական, գաղտնաբառ՝ PZVMBVXL12SE) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 04.09.2023թ. հ.Դ-104185-23 եզրակացությունը, ինչպես նաև «Մելկար» ՍՊԸ-ի (որակավորում ունեցող անձ՝ Մելիք Կարապետյան, վկայական հ.0369) կողմից 12.05.2023թ. տրված շինությունների հատակագիծը և 23.08.2023 թվականի եզրակացությունը.

1. Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի, սեփականության իրավունքով Սևակ Շահբազյանին պատկանող հ.4/13 բնակելի տան 1-ին հարկի 1-9 տարածքների (ընդհանուր մակերեսը 98.67քմ) գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում /«ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/:

2. Հանձնարարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տան 1-ին հարկի մի հատվածը (98.67քմ) հաշվառել որպես հասարակական նշանակության։

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակելի տան 1-ին հարկի մի հատվածի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան