ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2396-Ա |
«28» հունիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի Հ.1629-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վահագն Ներսիսյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2024 թվականի մայիսի 6-ի հ.1629-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և հատակագիծ թողարկելու մասին:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի 20.05.2024թ. «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» հ.Կ-20052024-01-0149 որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-37111-24 և հ.Դ-67096-24 եզրակացությունները.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի մայիսի 6-ի «Բաշինջաղյան փողոցի հ.57/2 բնակելի տան, հ.57 և հ.57/1 բնակելի տների որոշ հատվածների գործառական նշանակությունները հասարակական սահմանելու և ոչ բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին» հ.1629-Ա որոշման նախաբանում և որոշման 1-ին կետում` «հ.57/1 հասցեում գտնվող՝ ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի հ.2 բնակելի տան առաջին հարկի 1.0քմ» բառերը փոխարինել «հ.57/1 հասցեում գտնվող՝ ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի հ.1 բնակելի տան առաջին հարկի հ.2 հատվածի 1.0քմ» բառերով։
Տ. Ավինյան |