ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«27» դեկտեմբերի 2022 թվականի N 129-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել՝
1) Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեն`
ա. եկամուտների գծով 592,459․0 հազար դրամ,
բ. ծախսերի գծով 1,848,042.7 հազար դրամ,
գ. դեֆիցիտը (պակասուրդը)` 1,251,645.4 հազար դրամ:
2) Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեի եկամուտները ըստ ձևավորման աղբյուրների, համաձայն N 1 հավելվածի:
3) Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի:
4) Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 1 հավելվածի:
5) Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն հավելվածի հատված 4-ի:
6) Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի:
7) Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 16.01.23 N 3-Ն)
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
|
կողմ (13) |
դեմ (0) |
ձեռնպահ (0) |
|
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
||
|
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ |
||
|
ԼՈՒՍԻՆԵ ԵՐԻՑՅԱՆ |
||
|
ԳՈՌ ՄԱՐԿՈՍՅԱՆ |
||
|
ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ |
||
|
ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
||
|
ԱՐԹՈՒՐ ՊԱՊԱՆՅԱՆ |
||
|
ՎԱՐՍԵՆԻԿ ԲԼԵՅԱՆ |
||
|
ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
||
|
ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
||
|
ԿԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |
||
|
ՔՅԱԼՈ ՀԱՍՈՅԱՆ |
||
|
ՄԵՏԱՔՍՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ |
|
Համայնքի ղեկավար` |
Ռոբերտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
|
2022 թ. դեկտեմբերի 27 գ. Ջրվեժ |
(հավելվածները խմբ. 16.01.23 N 3-Ն, փոփ. 12.05.23 N 56-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 10.11.2023, N 144-Ն | 25.11.2023, N 129-Ն | |
| 12.10.2023, N 128-Ն | 29.10.2023, N 129-Ն | |
| 12.09.2023, N 102-Ն | 28.09.2023, N 129-Ն | |
| 12.05.2023, N 56-Ն | 26.05.2023, N 129-Ն | |
| 16.01.2023, N 3-Ն | 29.01.2023, N 129-Ն |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|