Գլխավոր տեղեկություն
Համար
N 2422-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 03.07.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
28.06.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2422-Ա

«28» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի h.50-Ն և Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3757-Ա որոշումները, Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքերի հրապարակային սակարկություններով կազմակերպման և անցկացման հանձնաժողովի կողմից 19.06.2024թ. արձանագրություններով տրված առաջարկությունները.

1. Երևան համայնքի սեփականություն համարվող տարածքները ներկայացնել աճուրդային կարգով օտարման՝ համաձայն սույն որոշման հ.1 հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների:

2. Երևան համայնքի սեփականություն համարվող տարածքները ներկայացնել վարձակալության իրավունքով տրամադրման աճուրդի՝ համաձայն սույն որոշման հ.2 հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների:

3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությանը՝ ներկայացված գույքերի մասին տեղեկատվությունը տարածել մամուլով և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

4. Հանձնարարել Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված աճուրդով օտարման և վարձակալությամբ տրամադրման ենթակա գույքի վերաբերյալ հրապարակային ծանուցման հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

 

Տ. Ավինյան

 

Հավելված հ.1

 Երևանի քաղաքապետի

28.06.2024 թ.

հ. 2422-Ա որոշման

 

ՑԱՆԿ 

 

 ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՈՒ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԵՐԻ

 

Հ/հ

վարչական շրջանը

հասցեն

շինության նշանակությունը և տեսակը՝ ըստ վկայականի

շենք
(շինության)
մակերեսը
/քմ/

Հողամասի մակերեսը /քմ/

Մեկնարկային գինը
/ՀՀ դրամ/

1

Մալաթիա-Սեբաստիա

Լենինգրադյան փող. 23/12 հ.6/6 հարկանի շենքի 1-ին հարկ/

բնակարան

77.6

---

35.190.000

2

Արաբկիր

Կոմիտասի պող. 59/7 շենք հ.6/15 հարկանի շենքի 2-րդ հարկ/

բնակարան

77.9

--

44.550.000

3

Կենտրոն

Տիգրան Մեծի պող. 29ա շենք հ.29/10 հարկանի շենքի 2-րդ հարկ/

բնակարան

41.37

---

28.800.000

4

Աջափնյակ

Ֆուչիկի փող. հ.2/4

հասարակական նշանակության շինություն

148.75

153.97

26.730.000

5

Աջափնյակ

Լենինգրադյան փող. հ.16/6

հասարակական նշանակության շինություն

68.77

90

14.013.000

6

Շենգավիթ

Շիրակի փող. 2-րդ նրբ. 4/1

հասարակական նշանակության շինություն

152.87

206

25.191.000

7

Շենգավիթ

Շահվերդյան փող. հ.18

հասարակական նշանակության տարածք

236.6

254

28.188.000

8

Շենգավիթ

Շիրակի փող. հ.6/10

հասարակական նշանակության շինություն

207.98

309.5

34.425.000

9

Էրեբունի

Նոր Արեշի փող. հ.1/25

հասարակական նշանակության շինություն

165.7

195.5

33.939.000

10

Ավան

Ավանի 4-րդ փող. 3-րդ նրբ. հ.237 մանկապարտեզի մոտ

արտադրական նշանակության կաթսայատուն

60.1

75.8

9.963.000

11

Կենտրոն

Երվանդ Քոչարի փող. հ.21

հասարակական նշանակության շինություն

115.3

__

69.700.000


ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`

Տ. Ավինյան