Գլխավոր տեղեկություն
Համար
N 180-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
19.05.2021
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

19 մայիսի 2021 թվականի
ք. Երևան

N 180-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 365-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 166-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «զ» և «ը» ենթակետերը, 17-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» և «ժդ» ենթակետերը, 28-րդ հոդվածի 1-ին մասի «ը» ենթակետը, 29-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել՝

1) էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) լիցենզավորված անձանց ներդրումների մասին հաշվետվության ներկայացման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) Էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց ներդրումային գործունեության մոնիթորինգի կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`

1) 2010 թվականի հուլիսի 14-ի «Էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգը հաստատելու մասին» N 365-Ն որոշումը․

2) 2012 թվականի մայիսի 11-ի «Կարգավորվող անձանց կողմից կատարված ներդրումների մասին հաշվետվության ներկայացման կարգը հաստատելու մասին» N 166-Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

Հավելված N 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2021 թվականի մայիսի 19-ի

N 180-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ (այսուհետ՝ հանձնաժողով) այն ներդրումային ծրագրերի համաձայնեցման ընթացակարգը, որոնց շրջանակներում իրականացված ներդրումները պետություն-մասնավոր գործընկերություն գործարքների, հանձնաժողովի հաստատած՝ սակագների հաշվարկման մեթոդիկաների կամ լիցենզիաների պայմանների համաձայն հետագայում լրիվ կամ մասնակի ենթակա են ներառման լիցենզավորված անձի համար սահմանվող սակագնում (ծառայությունների մատուցման վճարում):

2. Սույն կարգի իմաստով ներդրումներ են համարվում լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ օգտակար և օգտագործվող ակտիվների ավելացմանը, փոխարինմանը, արդիականացմանը կամ վերականգնմանն ուղղված ներդրումները:

3. Լիցենզավորված անձի կողմից հանձնաժողով ներկայացվող ներդրումային ծրագիրը պետք է նպատակաուղղված լինի հետևյալ հիմնախնդիրներից որևէ մեկի կամ մի քանիսի լուծմանը.

1) արտադրական հզորությունների ավելացում,

2) ծառայությունների մատուցման կամ սպասարկման որակի ցուցանիշների բարելավում,

3) տեխնոլոգիական և առևտրային կորուստների կամ սեփական կարիքների ծախսերի նվազեցում,

4) մաշված և դուրսգրման ենթակա ակտիվների վերականգնում կամ նորով փոխարինում,

5) անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացում,

6) շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացում,

7) էներգախնայողության միջոցառումների իրականացում,

8) ժամանակակից արդյունավետ տեխնոլոգիաների ներդրում, տեղական պաշարների արդյունավետ օգտագործում,

9) հանձնաժողովի և իրավասու այլ մարմինների իրավական ակտերի պահանջների կատարում,

10) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից հաստատված՝ էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման միասնական երկարաժամկետ ծրագրով համապատասխան ժամանակահատվածի համար նախատեսված այն բոլոր միջոցառումների իրականացում, որոնք վերաբերում են տվյալ լիցենզավորված անձին,

11) Էներգետիկայի ոլորտի զարգացման հեռանկարային ծրագրերի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում,

12) լիցենզավորված գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացում։

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

4. Լիցենզավորված անձի կողմից հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացվող ներդրումային ծրագրերը պետք է ներառեն.

1) ներդրումային ծրագրի նպատակը և հիմնական ուղղությունները,

2) հիմնական ուղղություններից յուրաքանչյուրով ներդրումներ կատարելու անհրաժեշտության հիմնավորումները,

3) հիմնական ուղղություններից յուրաքանչյուրով ներդրումների ծավալի, իրականացման ժամանակացույցի և սպասվող արդյունքների գնահատականը,

4) ծրագրի ֆինանսավորման աղբյուրները և պայմանները:

5. Այն դեպքում, երբ ծագել է ներդրում կատարելու անհետաձգելի պահանջ, և դրա իրականացման անհրաժեշտությունը կանխատեսելու և ժամանակի սղության պատճառով Հանձնաժողովի հետ սույն կարգով սահմանված կարգով համաձայնեցնելը կարող է հանգեցնել լիցենզավորված անձի ստանձնած պայմանագրային, օրենքով, կամ այլ իրավական ակտով սահմանված պարտավորությունների խախտման, լիցենզավորված անձը իրավասու է իրականացնել անհետաձգելի ներդրում՝ նախապես գրավոր տեղեկացնելով Հանձնաժողովին։

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՏ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5.1. Ներդրումային ծրագիրը Հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացվում հետևյալ ժամկետներում՝

1) Ընթացիկ տարվա ներդրումային ծրագրի դեպքում՝ մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը,

2) Գործող ներդրումային ծրագրի ընթացիկ տարվա հատվածում փոփոխությունների դեպքում՝ մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը։

(5.1-ին կետը լրաց. 07.07.23 N 225-Ն)

5.2․ Առանձին դեպքերում ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին Հանձնաժողովի որոշմամբ կարող են սահմանվել սույն կարգի 5.1-ին կետով սահմանված ժամկետներից տարբերվող ժամկետներ։

(5.2-րդ կետը լրաց. 07.07.23 N 225-Ն)

5.3. Սույն կարգի 5.1-ին, 5.2-րդ և 7-րդ կետերով սահմանված ժամկետների ավարտից հետո ներկայացվող ներդրումային ծրագրերը ուսումնասիրության չեն ընդունվում:

(5.3-րդ կետը լրաց. 07.07.23 N 225-Ն, փոփ. 03.07.24 N 223-Ն)

6. Հանձնաժողովը լիցենզավորված անձի ներդրումային ծրագիրը իր մոտ մուտքագրվելու օրվանից սկսում է դրա ուսումնասիրության գործընթացը և.

1) 30 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ լիցենզավորված անձին է ներկայացնում ներդրումային ծրագրի վերաբերյալ իր դիտողություններն ու առաջարկությունները կամ,

2) 60 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում ներդրումային ծրագրին ամբողջությամբ կամ մասնակիորեն համաձայնություն տալու կամ այն մերժելու վերաբերյալ:

7. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքում լիցենզավորված անձը դիտարկում է հանձնաժողովի ներկայացրած դիտողությունները և առաջարկությունները և ծրագրի լրամշակված տարբերակը տասը աշխատանքային օրվա ընթացքում կարող է կրկին ներկայացնել հանձնաժողովի համաձայնեցմանը: Ներդրումային ծրագրի լրամշակված տարբերակում հանձնաժողովի դիտողություններն ու առաջարկությունները չընդունելու դեպքում լիցենզավորված անձը ներկայացնում է իր պարզաբանումները և հիմնավորումները: Հանձնաժողովը ներդրումային ծրագրի լրամշակված տարբերակն ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում` ներդրումային ծրագրին ամբողջությամբ կամ մասնակիորեն համաձայնություն տալու կամ այն մերժելու վերաբերյալ:

(7-րդ կետը լրաց. 03.07.24 N 223-Ն)

8. Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովն իրավասու է ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին որոշմամբ սահմանել դրա իրականացման պայմանները կամ կատարման առաջնահերթ ուղղությունները և պահանջները։

9. Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում լիցենզավորված անձը դիմում է հանձնաժողով` ներկայացնելով ներդրումային ծրագրում փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: Հանձնաժողովը առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերում սահմանված ընթացակարգով և ժամկետներում կայացնում է համապատասխան որոշում:

10. Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում դրա ուղղությունների ծավալներից ոչ էական շեղումների դեպքում լիցենզավորված անձը, այդ շեղումները հիմնավորող փաստաթղթերի հետ միասին, դիմում է հանձնաժողով` նրա գրավոր դիրքորոշումը ստանալու նպատակով: Հանձնաժողովը 30 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում և տալիս է դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը: Սույն կարգի իմաստով ոչ էական են համարվում այնպիսի շեղումները, որոնց արդյունքում ներդրումային ծրագրի որևէ հիմնական ուղղությամբ հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումների տվյալ տարվա ծավալի փոփոխությունը չի գերազանցում 3%-ի սահմանը:

 

4. ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

11. Դրամաշնորհների, միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված վարկային միջոցներով իրականացվող նպատակային ներդրումային ծրագրերի պարագայում դրանց սպասարկման և մարման ծախսերը ներառվում են լիցենզավորված անձի համար սահմանվող սակագնի (ծառայությունների մատուցման վճարի) հաշվարկում, ինչի վերաբերյալ հանձնաժողովն ընդունում է համապատասխան որոշում։

(հավելվածը լրաց. 07.07.23 N 225-Ն, փոփ., լրաց. 03.07.24 N 223-Ն)

 

Հավելված N 2

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2021 թվականի մայիսի 19-ի

N 180-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) հետ համաձայնեցված ներդրումային ծրագրեր իրականացնող լիցենզավորված անձանց կողմից կատարված ներդրումների մասին հանձնաժողով ներկայացվող հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացման ընթացակարգը:

2. Հաշվետվությունը ներկայացվում է աճողական կարգով՝ տարեսկզբից, սույն կարգի hավելվածով հաստատված Ն-1 և Ն-2 ձևերով։ Հաշվետվությունում ներկայացվում են հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրերի կանխատեսվող և փաստացի իրականացված ծավալները, ինչպես նաև անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով կատարված ներդրումների ծավալները և դրանց իրականացման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումները:

3. Հաշվետվությունը ներկայացվում է եռամսյակային կարգով` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 10-ը, իսկ 4-րդ եռամսյակի և տարեկան հաշվետվությունը մինչև հաջորդ տարվա մայիսի 10-ը:

4. Հաշվետվությունը ուղեկցող գրությամբ Հանձնաժողով է ներկայացվում առձեռն, փոստային կամ էլեկտրոնային եղանակով:

5. Առձեռն կամ փոստային եղանակով ներկայացման դեպքում Հաշվետվությունը Հանձնաժողով է ներկայացվում նաև invest.report@psrc.am էլեկտրոնային հասցեին՝ սույն կարգի 7-րդ կետում նշված ֆորմատներով։

6. Էլեկտրոնային եղանակով Հաշվետվությունը ներկայացվում է փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգի (Mulberry) կամ Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի (www.psrc.am) առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով: Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով Հաշվետվությունը ներկայացվում է Հանձնաժողովի սահմանած կարգով:

7. Փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով (Mulberry) Հաշվետվությունը ներկայացվում է XLS (իքսէլէս), XLSX (էքսէլէսիքս) կամ ODS (օդիէս) ֆորմատների ֆայլերի տեսքով, հայկական unicode (յունիկոդ) տառատեսակով, իսկ այլ տվյալներ ներկայացնելու համար կիրառելի են DOC (դոկ), DOCX (դոկիքս) կամ PDF (փիդիէֆ) ֆորմատները:

8. Առձեռն եղանակով ներկայացման դեպքում Հաշվետվության ներկայացման օր է համարվում Հանձնաժողովում Հաշվետվության և ուղեկցող գրության փաստացի մուտքագրման օրը, փոստային եղանակով ներկայացման դեպքում՝ Հաշվետվության և ուղեկցող գրության փոստային բաժանմունքում ընդունվելու օրվա օրացուցային կնիքի արտատիպում նշված օրը, փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով (Mulberry) ներկայացման դեպքում՝ Հաշվետվության և ուղեկցող գրության էլեկտրոնային առաքման օրը, իսկ Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի առցանց դիմումների և հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացման դեպքում՝ այդ համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հաշվետվություններ ներկայացրած անձին հաշվետվությունների ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան էլեկտրոնային ծանուցման մեջ նշված օրը:

9. Հանձնաժողով ներկայացված Հաշվետվությունում սահմանված ձևերին անհամապատասխանությունների, անճշտությունների կամ բացթողումների առկայության դեպքում լիցենզավորված անձը Հանձնաժողովի կողմից տեղեկացվում է այդ մասին և տեղեկացվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված Հաշվետվություն կամ Հաշվետվությանն առնչվող լրացուցիչ պարզաբանումներ:

10. Հաշվետվության կազմման համար անհրաժեշտ սկզբնական հաշվառման փաստաթղթերում անորոշությունների, անճշտությունների և այլ վիճահարույց տվյալների առկայության, կամ տարբեր պատճառներով այդ փաստաթղթերի վավերացված չլինելու դեպքում լիցենզավորված անձը սկզբնական հաշվառման առկա փաստաթղթերի կամ իր կողմից առավել արժանահավատ համարվող ցուցանիշների հիման վրա լրացնում և Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետներում Հաշվետվությունը ներկայացնում է Հանձնաժողով, իսկ հետագայում նոր հիմնավոր փաստերի առկայության կամ սկզբնական հաշվառման փաստաթղթերում փոփոխությունների կատարման դեպքում Հաշվետվությունում կատարում է փոփոխություններ և Հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված Հաշվետվություն:

11. Հանձնաժողով ներկայացված Հաշվետվությունում լիցենզավորված անձի կողմից սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում ևս վերջինս կարող է ներկայացնել ճշգրտված Հաշվետվություն: Սույն կարգի կիրառության իմաստով՝ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված մեկից ավելի Հաշվետվությունից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված, իսկ մյուսները` ճշգրտված:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2021 թվականի մայիսի 19-ի

N 180-Ն որոշմամբ հաստատված կարգի

 

Ձև Ն-1

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Փաստացի կատարված կապիտալացվող ծախսերով ձևակերպված ներդրումների մասին

 

առ

20..թ.

 

հազար դրամ` առանց ԱԱՀ

N

 Ներդրումների ուղղությունը (ենթա-ուղղությունը)

Մարզը

Հաշվա-պահական հաշ-վառման հաշիվը

Հիմնական միջոցի գույքա-համարը (անհա-տական հաշ-վառման համա-րանիշը)

Չափման միավորը

Հանձնաժողովի հետ համա-ձայնեցված ներդրումներ

Ավարտված` շահագործման հանձնված հիմնական միջոցներ

Ընդամենը

Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) և սարքա-վորումների ձեռք բերման ու տեղա-կայման ծախսում-ներից

Տեղա-կայում չպա-հանջող հիմնական միջոցների ձեռք բերման ծախսում-ներից

Այլ

ՔԱՆԱԿ

ԳՈՒՄԱՐ

ՔԱՆԱԿ

ԳՈՒՄԱՐ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

1

Ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված ներդրումներ

                     

1.1

(Ներդրումային ծրագրի ուղղության, ենթաուղղության անվանումը)

                     

2

Անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով կատարված ներդրումներ

       

Ներմուծեք նկարագրությունը_21269

 Ներմուծեք նկարագրությունը_21269          

2.1

(Անհետաձգելի աշխատանքի անվանումը)

         Ներմուծեք նկարագրությունը_21269  Ներմուծեք նկարագրությունը_21269          

ԸՆԴԱՄԵՆԸ

   Ներմուծեք նկարագրությունը_21269        

Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) և սարքավորումների ձեռք բերման ու տեղակայման ծախսումներ

Կապալառու կազմա-կերպության անվանումը

Հաշվետու ժամանա-կաշրջանի վերջի դրությամբ մնացորդը

հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ավելացում

Հաշվետու տարվա սկզբի դրությամբ մնացորդը

Ընդամենը ավելացում

Նախա-գծեր

Նյութա-կան ծախ-սումներ

Ծախ-սումներ աշխա-տանքի վճարման գծով

Մաշվա-ծություն

Կապալառու կազմա-կերպու-թյունների կողմից կատարված աշխա-տանքներ և մատուցված ծառա-յություններ

Այլ ծախսում-ներ

Տեղակայման ենթակա սարքա-վորումներ

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

                     
                     
                     
                     
                     

 

_______________________________________________

____________________

Ղեկավար (Էլեկտրոնային ստորագրություն)

(անունը, ազգանունը)

_______________________________________________

____________________

Գլխավոր հաշվապահ (Էլեկտրոնային ստորագրություն)

(անունը, ազգանունը)

 

Ձև Ն-2

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Փաստացի կատարված ընթացիկ ծախսերով ձևակերպված ներդրումների մասին

 

առ

20..թ.

 

հազար դրամ` առանց ԱԱՀ

N

Ներդրումների ուղղությունը

Հաշվա-պահական հաշվառման հաշիվը

Չափման միավորը

Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումների կանխատեսվող ծավալը

Ընդամենը կատարված ներդրումներ

Կատարված ծախսերի բնույթը

Կապալառու կազմա-կերպության անվանումը

նյու-թական ծախ-սումներ

ծախ-սումներ աշխա-տանքի վճարման գծով

մաշվա-ծություն

կապալառու կազմա-կերպու-թյունների կողմից կատարված աշխա-տանքներ և մատուցված ծառա-յություններ

այլ ծախ-սումներ

ՔԱՆԱԿ

ԳՈՒՄԱՐ

ՔԱՆԱԿ

ԳՈՒՄԱՐ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

1

Ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված ներդրումներ

                       

1.1

(Ներդրումային ծրագրի ուղղության, ենթաուղղության անվանումը)

                       

2

Անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով կատարված ներդրումներ

     Ներմուծեք նկարագրությունը_21269  Ներմուծեք նկարագրությունը_21269                

2.1

(Անհետաձգելի աշխատանքի անվանումը)

     Ներմուծեք նկարագրությունը_21269  Ներմուծեք նկարագրությունը_21269                

ԸՆԴԱՄԵՆԸ

   Ներմուծեք նկարագրությունը_21269              

_______________________________________________

____________________

Ղեկավար (Էլեկտրոնային ստորագրություն)

(անունը, ազգանունը)

_______________________________________________

____________________

Գլխավոր հաշվապահ (Էլեկտրոնային ստորագրություն)

(անունը, ազգանունը)

Հավելված N 3

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2021 թվականի մայիսի 19-ի

N 180-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

Էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց ներդրումային գործունեության մոնիթորինգի

 

1. Սույն կարգը սահմանում է էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց (այսուհետ՝ լիցենզավորված անձ) կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հետ համաձայնեցված ներդրումային ծրագրերի (այսուհետ՝ Ներդրումային ծրագիր) շրջանակում ներդրումային գործունեության մոնիթորինգի ընթացակարգը:

2. Ներդրումային գործունեության մոնիթորինգի նպատակն է սակագնի (ծառայությունների մատուցման վճարի) հաշվարկներում ներառման ենթակա ներդրումների օգտակար և օգտագործվող ծավալի որոշումը, ներդրումների արդյունավետության գնահատումը, այդ համատեքստում անարդյունավետ և ոչ հիմնավոր ներդրումների ծավալի բացահայտումը և վերհանումը՝ այդ հաշվարկներում արդարացի և հիմնավորված ներդրումները ներառելու սկզբունքից ելնելով:

3. Ներդրումային գործունեության մոնիթորինգն իրականացվում է Հանձնաժողովի աշխատակիցների կողմից։ Անհրաժեշտության դեպքում մոնիթորինգն իրականացվում է նաև լիցենզավորված անձանց տարածք այցելությունների միջոցով, ինչպես նաև մոնիթորինգի գործընթացում կարող են ներգրավվել անկախ փորձագետներ։

4. Ներդրումային գործունեության մոնիթորինգն իրականացվում է լիցենզավորված անձի կողմից փաստացի կատարված կապիտալացվող և ընթացիկ ծախսերով ձևակերպված ներդրումների մասին հանձնաժողով ներկայացվող եռամսյակային և տարեկան հաշվետվությունների (այսուհետ՝ Հաշվետվություն) ուսումնասիրության միջոցով։

5. Ներդրումային գործունեության մոնիթորինգը ներառում է հետևյալ հիմնական ուղղությունները.

1) ներդրումների իրականացման համար կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների շուկայական արժեքների գնահատում և Հաշվետվություններում ներկայացված արժեքների հետ համեմատում.

2) կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների արդյունավետության գնահատում՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի, կատարողական ակտերի և պայմանագրերի ուսումնասիրություն և համադրման միջոցով.

3) լիցենզավորված գործունեությանը չմասնակցող (դեռևս չմասնակցող) ներդրումների ծավալի որոշում, մասնավորապես գնահատվում են՝

ա. լիցենզավորված գործունեության նպատակով չօգտագործվող (կամ դեռևս չօգտագործվող) ներդրումները,

բ. ներդրումային ծրագրով համաձայնեցված ներդրումները, որոնց իրականացման արդյունքում չեն ապահովվել ներդրումային ծրագրով նախատեսված արդյունքները.

4) փաստացի իրականացված ներդրումների վերաբերյալ Հանձնաժողով ներկայացվող Հաշվետվությունների հավաստիության ուսումնասիրություն` Հանձնաժողով ներկայացվող այլ հաշվետվությունների և տեղեկատվությունների տվյալների հետ դրանց համադրման, ինչպես նաև ընտրանքային կարգով ներդրումների սկզբնական փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով

5) Ներդրումային ծրագրով Հանձնաժողովի հետ չհամաձայնեցված և համաձայնեցված ծավալը գերազանցող ներդրումների ծավալների որոշում և ուսումնասիրություն, որի շրջանակում համադրվում են յուրաքանչյուր ուղղությամբ (ենթաուղղությամբ) ներդրումային ծրագրով համաձայնեցված ներդրումների և փաստացի իրականացված ներդրումների ծավալները տվյալ մոնիթորինգի ընթացքում իրականացված նվազեցումներից հետո.

6) անհետաձգելի և սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքերում համաձայնեցված ներդրումների ծավալները գերազանցող ներդրումների իրականացման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումների ուսումնասիրություն և սակագնում (ծառայությունների մատուցման վճարում) ներառման ենթակա ծավալի որոշում.

6. Երկարաժամկետ (3 և ավելի տարիների) ներդրումային ծրագրով համաձայնեցված ծավալներից յուրաքանչյուր տարվա ընթացքում փաստացի իրականացված ներդրումների ուղղությունների համաձայնեցված ծավալներից առավելագույնը 20% շեղումները, որոնց արդյունքում այդ ուղղության երկարաժամկետ ներդրումային ծրագրով համաձայնեցված գումարային ծավալը չի փոփոխվի, դիտարկվում են համաձայնեցված ծավալներում։

7. Ներդրումային գործունեության մոնիթորինգի արդյունքները ամփոփվում են վերլուծական տեղեկանքում, որը, այդ թվում, ներառում է սակագնով փոխհատուցման ենթակա ներդրումների ծավալը։

8. Վերլուծական տեղեկանքը ներկայացվում է լիցենզավորված անձի կարծիքին և անհրաժեշտության դեպքում լրամշակվում։

9. Վերլուծական տեղեկանքի վերջնական տարբերակը հրապարակվում է հանձնաժողովի ինտերնետային կայքում, որի վերաբերյալ տեղեկացվում է նաև լիցենզավորված անձը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: