ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 12 ապրիլի 2022 թվականի | թիվ 57 | քաղ. Մոսկվա | 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի ԹԻՎ 93 ՈՐՈՇՄԱՆ 3-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 8 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունիսի 11-ի «Արդյունաբերական ապրանքը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից համատեղ արտադրված ճանաչելու կարգի մասին» թիվ 93 որոշման 3-րդ կետում «1 տարվա ընթացքում՝ սկսած սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի հուլիսի 13-ը ներառյալ» բառերով։
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունվարի 14-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունիսի 11-ի թիվ 93 որոշումն իրականացնելու մասին» թիվ 8 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2022 թվականի հուլիսի 14-ից ոչ շուտ։
| Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ | Մ. Մյասնիկովիչ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: