Գլխավոր տեղեկություն
Համար
N 2298-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 21.06.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
20.06.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2298-Ա

«20» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ՌԵՆՇԻՆ» ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Մարությանի դիմումը՝ արտադրական շենքը հասարակականի վերակառուցման համար նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) տրամադրման և անհրաժեշտության դեպքում Փ.Բուզանդի փողոցի հ.5 և Հանրապետության հրապարակի ՏԵ-1775, ԲԵ-147 էլ. ենթակայանների զբաղեցրած հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.17082020-01-0174 և անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 01.10.2002թ. հ.669198 վկայականները, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի կողմից 08.05.2023թ. հ.08-ԿՀ-09/972 գրությամբ տրամադրված համաձայնությունը, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված չլինելու վերաբերյալ 24.06.2022թ. հ.01/43988-22 տեղեկանքը,

Քննարկվող հողամասերը ընդգրկված չեն ՀՀ օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում: ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցման սխեմայի գտնվում է 1-ին գոտում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 6-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.05.2024թ. հ.Դ-61331-24 եզրակացությունը և 30.05.2024թ. հ.Դ-61331-24 գրությունը.

1. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ Փ.Բուզանդի փողոցի հ.5 և Հանրապետության հրապարակի ՏԵ-1775, ԲԵ-147 էլ. ենթակայանների զբաղեցրած համապատասխանաբար 181.0քմ և 248.0քմ մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները (կատեգորիան) սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունները (օգտագործման նպատակը)՝ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման:

2. Փ.Բուզանդ փողոցի հ.5 և Հանրապետության հրապարակի ՏԵ-1775, ԲԵ-147 էլ. ենթակայանների զբաղեցրած հողամասերի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, համաձայն կից ներկայացվող արտադրական շենքը հասարակականի վերակառուցման նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի):

3. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության և անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը։

 

 

Տ. Ավինյան

Ներմուծեք նկարագրությունը_23538

Ներմուծեք նկարագրությունը_23539

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան