ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2018 թվականի |
թիվ 142 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ՝ ՓՈԽԱԴՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՊԵՍ ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌ ԱՌԱՔՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 104-րդ հոդվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետին, 105-րդ հոդվածի 5-րդ կետին, 106-րդ հոդվածի 2-րդ կետին և 109-րդ հոդվածի 5-րդ կետին և 112-րդ հոդվածի 1-4-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
(նախաբանը փոփ. ԵՏՀԿ 02.07.19 թիվ 110, ԵՏՀԿ 16.04.20 թիվ 48, ԵՏՀԿ 14.09.23 թիվ 137)
1. Հաստատել կից ներկայացվող՝
էքսպրես բեռների համար ապրանքների մասին հայտարարագրի ձևը.
էքսպրես բեռների համար ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգը։
էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտման ձևի.
Էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտման լրացման կարգը։
Էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխության (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը։
(1-ին կետը լրաց. ԵՏՀԿ 16.04.20 թիվ 48, ԵՏՀԿ 14.09.23 թիվ 137)
2. Սահմանել, որ՝
ա) որպես էքսպրես բեռ՝ փոխադրողի կողմից առաքվող (այսուհետ՝ էքսպրես փոխադրող) ապրանքների, բացառությամբ սույն կետի «բ» ենթակետում նշված ապրանքների, մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվում է էքսպրես բեռների համար ապրանքների մասին հայտարարագիրը (այսուհետ՝ ԷԲԱՀ)՝ սույն որոշմամբ հաստատված ձևի համաձայն, եթե միաժամանակ պահպանվում են հետևյալ պայմանները՝
ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է մաքսային ներկայացուցչի կողմից.
մեկ անհատական բեռնագրով փոխադրվող և «ներքին սպառման համար բացթողում» կամ «արտահանում» մաքսային ընթացակարգով, կամ «վերաարտահանում» կամ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (եթե նախկինում ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպվել են ԷԲԱՀ-ի ներկայացմամբ) ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք գումարը.
ապրանքները ձևակերպվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ «արտահանում» մաքսային ընթացակարգով, կամ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով կամ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով (եթե նախկինում ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպվել են ԷԲԱՀ-ի ներկայացմամբ), կամ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով (եթե նախկինում ապրանքները մաքսային ընթացակարգով չեն ձևակերպվել` բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի).
բ) ԷԲԱՀ-ն չի օգտագործվում էքսպրես փոխադրողի կողմից առաքվող ապրանքների հետևյալ կատեգորիաների մաքսային հայտարարագրման դեպքում՝
Եվրասիական տնտեսական միության անդամ պետության արժույթ, արժեթղթեր և (կամ) արժութային արժեքներ, ճանապարհային չեկեր, թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր.
ապրանքներ, որոնք փոխադրվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված առանձնահատկությունների համաձայն.
այն ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվում են ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման ավտոմատ կերպով լիցենզավորումը (հսկողությունը), ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման քանակական սահմանափակումները, ինչպես նաև այն ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվում է ներմուծման և (կամ) արտահանման թույլատրական կարգը (բացառությամբ մարդու կենսաբանական նյութերի նմուշների (այսուհետ՝ կենսաբանական նմուշներ), քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող ապրանքների, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս լիցենզիայի կամ եզրակացության (թույլատրագրի) տրամադրում չի պահանջվում, ծածկագրման (գաղտնագրման) միջոցների և դրանք պարունակող ապրանքների բնութագրերի ծանուցումների միասնական ռեեստրում ներառված ապրանքների).
պայթյունավտանգ առարկաներ, պայթուցիկ, թունավորող, վտանգավոր քիմիական, կենսաբանական նյութեր (բացառությամբ կենսաբանական նմուշների), թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործություն ունեցող, թունավոր, տոքսիկ, ռադիոակտիվ նյութեր, միջուկային նյութեր, վտանգավոր թափոններ.
ապրանքներ, որոնք տեղափոխվում են խողովակաշարային տրանսպորտով և էլեկտրահաղորդման գծերով.
ներմուծվող ենթաակցիզային ապրանքները (բացառությամբ հետազոտություններ և փորձարկումներ անցկացնելու համար որպես փորձանմուշներ և նմուշներ ներմուծվող ապրանքների՝ պայմանով, որ առկա է լինելու սերտիֆիկացման գծով հավատարմագրված մարմնի (հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի)) հետ պայմանագրի կամ հավատարմագրված նման մարմնի (հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի)) նամակի պատճենները, որոնք հաստատում են ներմուծվող (ներմուծված) ապրանքների՝ այդ նպատակների համար անհրաժեշտ քանակը (քաշը և ծավալը)).
ներմուծվող ենթաակցիզային ապրանքները (Բելառուսի Հանրապետության համար).
այն ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվում են մաքսատուրքերի, հարկերի վճարման մասով արտոնությունները, սակագնային քվոտաները, սակագնային առանձնաշնորհումները, և այն ապրանքները, որոնց նկատմամբ սահմանված են հատուկ պաշտպանական, հակագնագցման, փոխհատուցման միջոցներ և (կամ) ներքին շուկայի պաշտպանության այլ միջոցներ.
ապրանքներ, որոնց նկատմամբ տրամադրվել է մաքսատուրքերի վճարումը հետաձգելու հնարավորություն (կամ դրանց վճարման հետաձգում).
ապրանքներ, որոնք նույնանման են այն ապրանքներին, որոնց նկատմամբ կիրառվում են ապրանքի ծագմամբ պայմանավորված՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված՝ ներքին շուկայի պաշտպանության միջոցները (Բելառուսի Հանրապետության համար).
գ) եթե սույն կետի «ա» ենթակետով նախատեսված պայմանները չեն պահպանվում, ապա էքսպրես փոխադրողի կողմից առաքվող ապրանքների, ինչպես նաև սույն կետի «բ» ենթակետում նշված ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ, Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված ձևի համաձայն, կիրառվում է ապրանքների մասին հայտարարագիրը.
դ) մինչև 2022 թվականի մայիսի 1-ը՝
թույլատրվում է գրավոր մաքսային հայտարարագրումն էքսպրես փոխադրողի կողմից առաքվող այն ապրանքների մասով, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է ԷԲԱՀ-ի օգտագործմամբ (Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության համար).
թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀ-ը ներկայացնելը չի ուղեկցվում մաքսային մարմնին դրա էլեկտրոնային տարբերակի տրամադրմամբ (Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության համար).
ե) մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը ԷԲԱՀ-ը չի օգտագործվում «բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների մասով այն դեպքում, երբ մեկ անհատական բեռնագրով փոխադրվող ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք գումարը (մաքսային արժեքը որոշվում է՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները)։
(2-րդ կետը խմբ., լրաց. ԵՏՀԿ 02.07.19 թիվ 110, փոփ. ԵՏՀԿ 24.12.19 թիվ 225, փոփ., լրաց. ԵՏՀԿ 07.12.21 թիվ 171)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ |
ՁԵՎ
էքսպրես բեռների համար ապրանքների մասին հայտարարագրի
Էքսպրես բեռների համար ապրանքների մասին հայտարարագրի | ||||||||||||||||||||||
Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի) |
Ստացողը (ըստ ընդհանուր բեռնագրի) |
А |
ԷԲԱՀ |
Առանձնահատկությունը | ||||||||||||||||||
Նախորդող փաստաթուղթը |
Թերթերի քանակը |
Ընթացակարգ | ||||||||||||||||||||
Ընդհանուր տեղեկությունները |
Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները |
Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները |
Ծանոթա-գրություն | |||||||||||||||||||
Համարը՝ ը/կ |
Ընդհանուր բեռնագիրը |
Անհա-տական բեռնագիրը |
Անհա-տական ուղարկողը1 |
Անհա-տական ստացողը2 |
Համարը՝ ը/կ |
Անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Քանակը |
Քաշը |
Արժույթը, արժեքը |
Մաք-սային արժեքը |
Ծած-կագիրը, հատ-կանիշը |
Ամսաթիվը, համարը |
|||||||||
համա-քաշը |
զտա-քաշը | |||||||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 | ||||||||
1 |
1 |
|||||||||||||||||||||
2 |
||||||||||||||||||||||
Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը) |
||||||||||||||||||||||
2 |
3 |
|||||||||||||||||||||
4 |
||||||||||||||||||||||
Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը) |
||||||||||||||||||||||
… |
||||||||||||||||||||||
Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը) |
||||||||||||||||||||||
500 |
||||||||||||||||||||||
Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը) |
||||||||||||||||||||||
Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը) |
||||||||||||||||||||||
В. Վճարների հաշվարկումը |
ԷԲԱՀ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը | |||||||||||||||||||||
Ապրանքը |
Տեսակը |
Հաշվարկ-ման բազան |
Հաշվարկման համար բազայի ծածկագիրը |
Դրույքաչափը |
Գումարը | |||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 | |||||||||||||||||
Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի |
||||||||||||||||||||||
Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի |
С | |||||||||||||||||||||
Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի |
||||||||||||||||||||||
Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների մասին հայտարարագրի |
||||||||||||||||||||||
В1. Վճարման (գանձման) մանրամասները |
D |
_____________________
1 Հայտարարատուն՝ ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու ժամանակ։
2 Հայտարարատուն՝ ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու ժամանակ։
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ |
ԿԱՐԳ
էքսպրես բեռների համար ապրանքների մասին հայտարարագրի լրացման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում են էլեկտրոնային փաստաթղթի ձևով և թղթային կրիչով փաստաթղթի ձևով էքսպրես բեռների համար ապրանքների մասին հայտարարագրի (այսուհետ՝ ԷԲԱՀ) լրացման կանոնները։
2. Չի թույլատրվում մեկ ԷԲԱՀ-ում միասին նշել հետևյալ տեղեկությունները՝
այն ներմուծվող ապրանքների մասին, որոնց ընդհանուր մաքսային արժեքը մեկ անհատական բեռնագրով չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, և այն ներմուծվող ապարանքների մասին, որոնց ընդհանուր մաքսային արժեքը մեկ անհատական բեռնագրով գերազանցում է 200 եվրոյին համարժեք գումարը, սակայն չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք գումարը.
փաստաթղթերի մասին (փաստաթղթեր ասելով հասկացվում են այն էքսպրես-բեռները, որոնք առևտրային արժեք չունեցող փաստաթղթեր և թղթակցություններ են, որոնց փոխադրումը չի ուղեկցվում առևտրային փաստաթղթերի կազմմամբ) և ապրանքների այլ կատեգորիաների մասին.
կենսաբանական նմուշների և ապրանքների այլ կատեգորիաների մասին։
(2-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 24.12.19 թիվ 225)
3. Մեկ ԷԲԱՀ-ում նշվում են ոչ ավելի, քան 500 անհատական բեռնագրերով տեղափոխվող ապրանքների մասին տեղեկությունները։
4. Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ն լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող կառուցվածքին համապատասխան։
Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ն լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ հաստատված ձևով:
5. ԷԲԱՀ-ի լրացման ժամանակ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերն ու դասակարգիչները, ինչպես նաև Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան ձևավորվող և կիրառման ենթակա՝ մաքսային նպատակների համար օգտագործվող տեղեկագրքերն ու դասակարգիչները:
6. Սույն կարգի նպատակներով «վանդակ» ասելով հասկանում ենք էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի կառուցվածքի վավերապայմանը (վավերապայմանները) կամ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի ձևի կառուցվածքային միավորը, որը կարող է ներառել ենթաբաժիններ, սյունակներ (ենթասյունակներ) և տարրեր։ Սույն կարգին համապատասխան՝ մեկ վանդակում նշվում են ըստ մեկ հատկանիշի միավորված տեղեկությունները:
7. Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ն կարող է պարունակել ԷԲԱՀ-ի ավտոմատացված մշակման համար անհրաժեշտ տեխնիկական բնույթի տեղեկություններ: Այդ տեղեկությունները ձևավորվում են տեղեկատվական համակարգի միջոցով։ Նշված տեղեկությունների կազմը սահմանվում է ԷԲԱՀ-ի կառուցվածքում՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով:
Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի թղթային պատճենը տպելիս տեխնիկական բնույթի տեղեկությունները չեն արտացոլվում:
8. Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ն կազմվում է А4 ֆորմատի թղթի թերթերի վրա՝ 2 օրինակից, որոնցից մեկը նախատեսված է այն մաքսային մարմնի համար, որին ներկայացվում է ԷԲԱՀ-ն, իսկ մյուսը՝ մաքսային ներկայացուցչի համար: Ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ՝ դրանք Միության մաքսային տարածքից արտահանելու նպատակով թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ն կազմվում է А4 ֆորմատի թղթի թերթերի վրա՝ 3 օրինակից, որոնցից մեկը ներկայացվում է Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման վայրում տեղակայված մաքսային մարմին։
9. Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի վանդակները լրացվում են հաջորդաբար։
«Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի)», «Ստացողը (ըստ ընդհանուր բեռնագրի)», «A», «ԷԲԱՀ», «Առանձնահատկությունը», «Նախորդող փաստաթուղթը», «Թերթերի քանակը» և «Ընթացակարգը» վանդակները տեղակայվում են թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի առաջին թերթի վրա։
Այն դեպքում երբ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ն լրացնելիս «Ընդհանուր տեղեկությունները», «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները», «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները», «Ծանոթագրություն» վանդակներում, «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» և «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների մասին հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» տողերում տեղեկություններ նշելու համար տեղը բավարար չէ, այդ տեղեկությունները նշվում են А4 ձևաչափի թղթի երկրորդ և հաջորդող այն թերթերի վրա, որոնք թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի անբաժանելի մասն են։
Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի երկրորդ և հաջորդող թերթերը լրացնելիս՝
բոլոր թերթերը (բացի առաջինից) պետք է համարակալվեն (համարը դրվում է թերթի վերին լուսանցքի կենտրոնում).
յուրաքանչյուր թերթը ներքևի աջ անկյունում ստորագրվում է ԷԲԱՀ-ն լրացրած անձի կողմից և հաստատվում է մաքսային ներկայացուցչի կնիք դնելու միջոցով, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, մաքսային ներկայացուցիչը պետք է կնիք ունենա:
«В. Վճարումների հաշվարկում», «ԷԲԱՀ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը», «С» և «В1. Վճարման (գանձման) մանրամասները» և «D» վանդակները տեղակայվում են թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի վերջին թերթի դարձերեսի վրա։
10. «А», «С» և «D» վանդակները լրացվում են մաքսային մարմնի կողմից:
11. Եթե մեկ անհատական բեռնագրով տեղափոխվում են երկու կամ ավելի ապրանքներ, ապա դրան վերաբերյալ տեղեկությունները նշվում են ըստ տողերի։ Ընդ որում՝ ԷԲԱՀ-ի «Ընդհանուր տեղեկությունները» վանդակի (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները) 2-5 սյունակները լրացվում են մեկ անգամ՝ անհատական բեռնագրով տեղափոխվող առաջին ապրանքի վերաբերյալ տեղեկությունները նշելու եղանակով։
12. ԷԲԱՀ-ն լրացվում է փոքրատառերով՝ տպիչ սարքերի օգտագործմամբ:
Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ն տպվում է ընթեռնելի և չպիտի պարունակի ջնջումներ, ուղղումներ և շտկումներ:
Եթե օտարերկրյա անձանց, ապրանքային նշանների, մակնիշների, մոդելների, ապրանքատեսակների, սորտերի, ստանդարտների և այլնի անվանումներում, փաստաթղթերի համաձայն, օգտագործվում են լատինական այբուբենի տառեր, ապա այդ տեղեկությունները ԷԲԱՀ -ում նշվում են՝ օգտագործելով լատինական այբուբենի տառերը։
13. Գտնվելու վայրի, բնակության վայրի կամ ապրանքների առաքման (ուղարկման) հասցեի մասին տեղեկությունները էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում նշվում են ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում՝ ԷԲԱՀ-ի համապատասխան վանդակներում անջատելով ստորակետով և ներառում են հետևյալը՝
ա) երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.
բ) վարչատարածքային միավորը (տարածաշրջանը, մարզը, շրջանը և այլն) (Ղրղզստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկություններ նշելիս՝ վարչատարածքային միավորի ծածկագիրը՝ վարչատարածքային և տարածքային միավորների օբյեկտների նշագրման համակարգի պետական դասակարգչին համապատասխան (ՎՏՄՆՀ ՄԴ)՝ Ղրղզստանի Հանրապետության համար).
գ) բնակավայրը.
դ) փողոցը (բուլվար, պողոտա և այլն).
ե) շենքի համարը.
զ) մասնաշենքի (շինության) համարը.
է) բնակարանի (սենյակի, գրասենյակի) համարը:
(13-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 24.12.19 թիվ 225)
14. Անձի ինքնությունը հավաստող փաստաթղթի մասին տեղեկությունները էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում նշվում են ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում՝ ԷԲԱՀ-ի համապատասխան վանդակում անջատելով ստորակետով և ներառում են հետևյալը՝
ա) այն երկրի ծածկագիրը, որի լիազորված մարմնի կողմից տրվել է անձը հաստատող փաստաթուղթը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.
բ) փաստաթղթի անվանումը կամ փաստաթղթի ծածկագիրը՝ անձը հաստատող փաստաթղթերի տեսակների դասակարգչին համապատասխան.
գ) փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը (անջատելով բացատով).
դ) փաստաթղթի տրամադրման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով:
15. Անձի հարկային համար ասելով հասկանում ենք՝
ա) Հայաստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
բ) Բելառուսի Հանրապետությունում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ) (բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի) կամ ֆիզիկական անձի նույնականացման համարը (առկայության դեպքում).
գ) Ղազախստանի Հանրապետությունում՝ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ)՝ կազմակերպության (մասնաճյուղի և ներկայացուցչության) ու համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ ֆիզիկական անձի համար, այդ թվում՝ անձնական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար.
դ) Ղրղզստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ)՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ Ղրղզստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն իրականացնող և որպես անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձի համար.
ե) Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), իսկ իրավաբանական անձի համար՝ նաև հաշվառման կանգնեցնելու պատճառի ծածկագիրը (ՀԿՊԾ) (իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման համար նշվում է ՀԿՊԾ-ն, որը տրվել է ըստ առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրի): Հաշվառման կանգնեցնելու պատճառի ծածկագիրը (ՀԿՊԾ) նշվում է Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում՝ ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում՝ անջատելով «/» բաժանման նշանով:
16. Ուղարկողի (ըստ ընդհանուր բեռնագրի) և ստացողի (ընդհանուր բեռնագրով) մասին տեղեկությունները էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում նշվում են ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում՝ ԷԲԱՀ-ի համապատասխան վանդակների առանձին տողերով և ներառում են հետևյալը՝
ա) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված իրավաբանական անձի (կազմակերպության) համար՝
կրճատ (կրճատված) կամ լրիվ անվանումը.
հարկային համարը (սույն կարգի 15-րդ կետին համապատասխան).
կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 17-րդ կետին համապատասխան).
բ) օտարերկրյա կազմակերպության համար՝
կրճատ (կրճատված) կամ լրիվ անվանումը.
գտնվելու վայրը (սույն կարգի 13-րդ կետին համապատասխան).
կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 17-րդ կետին համապատասխան).
գ) իրավաբանական անձ չհանդիսացող և անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված իրավաբանական անձի (կազմակերպության) անունից հանդես եկող առանձնացված ստորաբաժանման համար՝
այն իրավաբանական անձի (կազմակերպության) կրճատ (կրճատված) անվանումը, որի առանձնացված ստորաբաժանումն է այն.
առանձնացված ստորաբաժանման կրճատ (կրճատված) կամ լրիվ անվանումը (առկայության դեպքում).
առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրը (սույն կարգի 13-րդ կետին համապատասխան).
առանձնացված ստորաբաժանման հարկային համարը (սույն կարգի 15-րդ կետին համապատասխան).
այն իրավաբանական անձի (կազմակերպության) հարկային համարը, որի առանձնացված ստորաբաժանումն է այն (սույն կարգի 15-րդ կետին համապատասխան).
կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 17-րդ կետին համապատասխան).
դ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված անհատ ձեռնարկատիրոջ համար՝
ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).
բնակության վայրը (սույն կարգի 13-րդ կետին համապատասխան).
հարկային համարը (սույն կարգի 15-րդ կետին համապատասխան).
կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 17-րդ կետին համապատասխան):
(16-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 24.12.19 թիվ 225)
161. Անհատական ուղարկողի և անհատական ստացողի մասին տեղեկությունները էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀ-ում նշվում են ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀ-ում՝ ԷԲԱՀ-ի համապատասխան վանդակների առանձին տողերով և ներառում են հետևյալը՝
ա) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված իրավաբանական անձի (կազմակերպության) համար՝
կրճատ (կրճատված) կամ լրիվ անվանումը.
հարկային համարը (սույն կարգի 15-րդ կետին համապատասխան).
բ) օտարերկրյա կազմակերպության համար՝
կրճատ (կրճատված) կամ լրիվ անվանումը.
ապրանքների գտնվելու վայրը կամ առաքման (ուղարկման) հասցեն (սույն կարգի 13-րդ կետին համապատասխան).
գ) իրավաբանական անձ չհանդիսացող և անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված իրավաբանական անձի (կազմակերպության) անունից հանդես եկող առանձնացված ստորաբաժանման համար՝
այն իրավաբանական անձի (կազմակերպության) կրճատ (կրճատված) անվանումը, որի առանձնացված ստորաբաժանումն է այն.
առանձնացված ստորաբաժանման կրճատ (կրճատված) կամ լրիվ անվանումը (առկայության դեպքում).
առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրը կամ ապրանքների առաքման (ուղարկման) հասցեն (սույն կարգի 13-րդ կետին համապատասխան).
առանձնացված ստորաբաժանման հարկային համարը (սույն կարգի 15-րդ կետին համապատասխան).
այն իրավաբանական անձի (կազմակերպության) հարկային համարը, որի առանձնացված ստորաբաժանումն է այն (սույն կարգի 15-րդ կետին համապատասխան).
դ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված անհատ ձեռնարկատիրոջ համար՝
ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).
բնակության վայրը և ապրանքների առաքման (ուղարկման) հասցեն (սույն կարգի 13-րդ կետին համապատասխան).
հարկային համարը (սույն կարգի 15-րդ կետին համապատասխան).
ե) Միության մաքսային տարածքից ապրանքներն արտահանելիս ապրանքներ ստացող օտարերկրյա ֆիզիկական անձի համար՝ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում). անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները (առկայության դեպքում) (սույն կարգի 14-րդ կետին համապատասխան).
ֆիզիկական անձի բնակության վայրը կամ անհատական բեռնագրի համաձայն՝ ապրանքների առաքման հասցեն (սույն կարգի 13-րդ կետին համապատասխան)։
(16.1-ին կետը լրաց. ԵՏՀԿ 24.12.19 թիվ 225)
17. Կոնտակտային վավերապայմանների մասին տեղեկությունները ներառում են՝
կապի տեսակի անվանումը (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).
կապուղու նույնականացուցիչը (հեռախոսի, ֆաքսի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և նմ.):
Անձի կոնտակտային վավերապայմանների վերաբերյալ տեղեկությունները նշվում են էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում՝ ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում՝ ԷԲԱՀ-ի համապատասխան վանդակում մեկ տողով նշվում է կապուղու անվանումը և անջատելով բացատով՝ կապուղու նույնականացուցիչը: Ընդ որում, թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում յուրաքանչյուր կոնտակտային վավերապայմանի մասին տեղեկություններն անջատված ստորակետով են նշվում:
18. ԷԲԱՀ-ն կարող է ներկայացվել մինչև Միության մաքսային տարածք ապրանքի ներմուծումը կամ մինչև դրանց առաքումը՝ ուղարկող մաքսային մարմնի կողմից սահմանված առաքման վայր, եթե «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան այդ ապրանքները փոխադրվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածով սահմանված կարգով (այսուհետ համապատասխանաբար՝ նախնական մաքսային հայտարարագրում, Օրենսգիրք)։
II. ԷԲԱՀ-ն լրացնելը մաքսային ներկայացուցչի կողմից
19. Սույն կարգի 16-րդ կետին համապատասխան՝ «Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի)» վանդակում նշվում են տեղեկություններ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում (ընդհանուր բեռնագրում) որպես ապրանքներ ուղարկող նշված անձի վերաբերյալ։
20. Սույն կարգի 16-րդ կետին համապատասխան՝ «Ստացողը (ըստ ընդհանուր բեռնագրի)» վանդակում նշվում են տեղեկություններ տրանսպորտային (փոխադրման) այն փաստաթղթերում (ընդհանուր բեռնագրում) որպես ապրանքներ ստացող նշված անձի վերաբերյալ, որոնց համապատասխան ավարտվել է (ավարտվելու է) ապրանքների փոխադրումը:
21. «ԷԲԱՀ» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ն լրացնելիս՝ «ԷԲԱՀ» վանդակին համապատասխանող ԷԲԱՀ-ի կառուցվածքի վավերապայմանի մեջ նշվում է «ԷՓ» հապավումը։ Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ն լրացնելիս վանդակը չի լրացվում:
22. «Առանձնահատկությունը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ նշվում է ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկության ծածկագիրը՝ ապրանքների հայտարարագրման առանձնահատկությունների դասակարգչին համապատասխան: Այլ դեպքերում վանդակը չի լրացվում:
23. «Նախորդող փաստաթուղթը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակում նշվում է փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան, և ԷԲԱՀ-ի գրանցման համարը, որը տրվել է ապրանքը՝ ԷԲԱՀ-ն ներկայացնելուն նախորդող մաքսային ընթացակարգով ձևակերպելիս (բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի)՝ այն դեպքում, երբ մինչև ԷԲԱՀ-ն ներկայացնելն ապրանքները ձևակերպվել են մաքսային ընթացակարգով (բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի):
Վանդակում նշվում է փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան, և տարանցման հայտարարագրի գրանցման համարը՝ այն դեպքում, երբ մինչև ԷԲԱՀ-ն ներկայացնելը ապրանքները ձևակերպվել են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, այդ թվում՝ այն դեպքում, երբ որպես տարանցման հայտարարագիր օգտագործվել են տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր:
Վանդակում նշվում են փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան, ու ապրանքների ժամանակավոր պահպանման հանձնումը հաստատող փաստաթղթի համարն այն դեպքում, երբ մինչև ԷԲԱՀ-ը ներկայացնելն ապրանքները ժամանակավոր պահպանման են հանձնվել (Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար)։
Տվյալ տեղեկությունները ենթակա են նշման էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ՝ ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ՝ անջատելով «–» գծիկի նշանով։
Վանդակը չի լրացվում ՝
նախնական մաքսային հայտարարագրման դեպքում, եթե ԷԲԱՀ-ը ներկայացվելու է մինչև Միության մաքսային տարածք ապրանքները ներմուծելը.
«արտահանում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման դեպքում:
(23-րդ կետը խմբ., լրաց. ԵՏՀԿ 24.12.19 թիվ 225)
24. «Թերթերի քանակը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ն լրացնելիս վանդակը չի լրացվում: Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ն լրացնելիս վանդակում նշվում է ԷԲԱՀ-ի թերթերի ընդհանուր քանակը։
25. «Ընթացակարգը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակում նշվում է այն ծածկագիրը, որը ձևավորված է ըստ հետևյալ սխեմայի՝
որտեղ՝
1-ին տարրը՝ հայտագրվող մաքսային ընթացակարգի երկնիշ ծածկագիրը՝ մաքսային ընթացակարգերի տեսակների դասակարգչին համապատասխան.
2-րդ տարրը՝ նախորդող մաքսային ընթացակարգի երկնիշ ծածկագիրը՝ մաքսային ընթացակարգերի տեսակների դասակարգչին համապատասխան, եթե ապրանքները նախկինում ձևակերպվել են այլ մաքսային ընթացակարգով։ Եթե ապրանքները նախկինում այլ մաքսային ընթացակարգով չեն ձևակերպվել, ապա ծածկագրի փոխարեն դրվում է երկու զրո՝ «00»։
26. «Ընդհանուր տեղեկություններ» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։
1-ին սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է անհատական բեռնագրի հերթական համարը։
2-րդ և 3-րդ սյունակներում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում են համապատասխանաբար ընդհանուր բեռնագրի համարը և անհատական բեռնագրի համարը։
4-րդ և 5-րդ սյունակներում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում են համապատասխանաբար ուղարկողի և ստացողի մասին տեղեկությունները՝ անհատական բեռնագրի համաձայն (սույն կարգի 16.1-րդ կետին համապատասխան)։
Փաստաթղթերը տեղափոխելիս 4-րդ և 5-րդ սյունակներում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) հարկային համարի մասին տեղեկությունները չեն նշվում:
(26-րդ կետը փոփ., լրաց. ԵՏՀԿ 24.12.19 թիվ 225)
27. «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
6-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում են ապրանքի հերթական համարը՝ ըստ ԷԲԱՀ-ի, և «/» բաժանարար նշանով՝ ապրանքի հերթական համարը՝ ըստ անհատական բեռնագրի։
7-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում են՝
ապրանքի անվանումը (առևտրային, կոմերցիոն կամ այլ ավանդական անվանում).
ապրանքի նկարագրությունը (Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար).
ապրանքային նշանի, ինչպես նաև մտավոր սեփականության օբյեկտի գրանցման համարի վերաբերյալ տեղեկությունները (առկայության դեպքում)՝ մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունները հայտագրելիս, որոնք ընդգրկված են մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում, որը վարում է այն անդամ պետության մաքսային մարմինը, որի մաքսային մարմին է ներկայացվում ԷԲԱՀ-ն (Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար).
ապրանքի ծագման տեղանունը, եթե այն մտավոր սեփականության օբյեկտ է, որն ընդգրկված է մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ռեեստրում, որը վարում է այն անդամ պետության մաքսային մարմինը, որի մաքսային մարմին է ներկայացվում ԷԲԱՀ-ն (Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար)։
8-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան ապրանքի ծածկագիրը՝ առնվազն առաջին 6 նիշերի մակարդակով։ Այն ապրանքների նկատմամբ, որոնց ընդհանուր մաքսային արժեքը յուրաքանչյուր անհատական բեռնագրով գերազանցում է 200 եվրոյին համարժեք գումարը, սակայն չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք գումարը՝ նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքի ծածկագիրը՝ 10 նիշերի մակարդակով (նշվում է առանց բացատի)։
9-րդ սյունակում, եթե ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ հայտարարագրվող ապրանքի նկատմամբ կիրառվում է լրացուցիչ չափման միավոր, ապա թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ՝ անջատելով «/» բաժանման նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ՝ ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են լրացուցիչ չափման միավորի պայմանական նշագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան, լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան և ապրանքի քանակը՝ լրացուցիչ չափման միավորով։ Այն ապրանքների նկատմամբ, որոնց ընդհանուր մաքսային արժեքը յուրաքանչյուր անհատական բեռնագրով չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, 9-րդ սյունակը (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանը) կարող է չլրացվել (բացի Բելառուսի Հանրապետությունից)։
10-րդ և 11-րդ սյունակներում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է համապատասխանաբար ապրանքի համաքաշը (կգ) և զտաքաշը (կգ)։ Այն ապրանքների նկատմամբ, որոնց ընդհանուր մաքսային արժեքը յուրաքանչյուր անհատական բեռնագրով չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, 10-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է ընդհանուր համաքաշը (կգ) ըստ անհատական բեռնագրի, իսկ 11-րդ սյունակը (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանը) չի լրացվում։ Նշվող արժեքները կլորացվում են ըստ մաթեմատիկական կանոնների՝ ստորակետից հետո մինչև 3 նիշ ճշտությամբ, իսկ այն դեպքում, երբ ապրանքների ընդհանուր զանգվածը կազմում է 1 գրամից պակաս՝ ստորակետից հետո մինչև 6 նիշ ճշտությամբ։
12-րդ սյունակում՝ անջատելով «/» բաժանման նշանով, թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ, իսկ էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ՝ ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են արժույթի տառային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան, և ապրանքի արժեքը՝ թվանշաններով՝ առևտրային փաստաթղթերին համապատասխան: Ապրանքի արժեքի ստացված արժեքը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև երկու նիշ ճշտությամբ:
13-րդ սյունակում՝ անջատելով «/» բաժանման նշանով, թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ, իսկ էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ՝ ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում է արժույթի տառային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան և ապրանքի՝ Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան սահմանվող մաքսային արժեքը՝ թվանշաններով՝ այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ԷԲԱՀ-ն։ Ապրանքի մաքսային արժեքի արժեքը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև երկու նիշ ճշտությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը:
(27-րդ կետը խմբ., լրաց. ԵՏՀԿ 24.12.19 թիվ 225)
28. «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակում նշվում են արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերի մասին տեղեկությունները։ Ընդ որում, փաստաթղթերի մասին տեղեկությունները ենթակա են նշման վանդակում՝ անկախ նրանից, փաստաթուղթը փաստացի ներկայացվում է ԷԲԱՀ-ի հետ համատեղ, թե չի ներկայացվում՝ Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա։
Բելառուսի Հանրապետությունում լրացուցիչ նշվում են առևտրային փաստաթղթերի (առկայության դեպքում) և այլ փաստաթղթերի մասին տեղեկությունները, եթե Բելառուսի Հանրապետության մաքսային կանոնակարգման մասին օրենսդրությանը համապատասխան, այդ փաստաթղթերի մասին տեղեկությունները նշելու անհրաժեշտություն է սահմանված։
14-րդ սյունակում՝ անջատելով «/» բաժանման նշանով, թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ, իսկ էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ՝ ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան և ԷԲԱՀ-ն ներկայացնելիս փաստաթղթի ներկայացնելը կամ չներկայացնելը հաստատող հատկանիշը.
«0»՝ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունները հաստատող փաստաթուղթը ներկայացված չէ.
«1»՝ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունները հաստատող փաստաթուղթը ներկայացված է։
15-րդ սյունակում՝ անջատելով «/» բաժանման նշանով, թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ, իսկ էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ՝ ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են փաստաթղթի ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և համարը։ Եթե փաստաթուղթը չունի ամսաթիվ և (կամ) համար, ապա դրվում է գծիկի «-» նշանը։
29. «Ծանոթագրություն» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
ԷԲԱՀ-ն լրացրած անձի ցանկությամբ վանդակում կարող են նշվել լրացուցիչ տեղեկություններ։
30. «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» տողում (ԷԲԱՀ կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) նշվում են անհատական բեռնագրով փոխադրվող ապրանքների ընդհանուր համաքաշի և այն անդամ պետության արժույթով ընդհանուր մաքսային արժեքի մասին տեղեկությունները, որի մաքսային մարմին ներկայացվում է ԷԲԱՀ-ը։
«Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» տողում (ԷԲԱՀ կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) նշվում են բոլոր՝ ԷԲԱՀ-ում հայտագրված ապրանքների գումարային համաքաշի և այն անդամ պետության արժույթով մաքսային արժեքի մասին տեղեկությունները, որի մաքսային մարմին ներկայացվում է ԷԲԱՀ-ը։
(30-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 24.12.19 թիվ 225, ԵՏՀԿ 07.12.21 թիվ 171)
31. «В. Վճարների հաշվարկումը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։
Վանդակում նշվում են մաքսային մարմինների կողմից՝ ապրանքների բացթողման հետ կապված գործողությունների կատարման համար մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների (այսուհետ՝ մաքսավճարներ) հաշվարկման մասին տեղեկությունները, եթե այդ մաքսային վճարները սահմանված են անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև տույժերի ու տոկոսների հաշվարկման մասին տեղեկությունները։
Մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների, տույժերի և տոկոսների (այսուհետ՝ վճարներ) հաշվարկումը կատարվում է առանձին՝ ըստ վճարման յուրաքանչյուր տեսակի։ Ընդ որում՝ մաքսատուրքերի, հարկերի հաշվարկումը կատարվում է ըստ յուրաքանչյուր այն ապրանքի, որի առնչությամբ ենթակա են վճարման մաքսատուրքերը, հարկերը, իսկ մաքսավճարների հաշվարկումը՝ ըստ յուրաքանչյուր անհատական բեռնագրի։
Վանդակում չեն նշվում տեղեկություններ ըստ վճարման տեսակի, եթե այն ապրանքների համար, որոնց առնչությամբ վճարը հաշվարկվում է, դրույքաչափը սահմանված չէ, կամ վճարի այդ տեսակի համար սահմանվել է զրոյական դրույքաչափ, կամ վճար վճարելու պարտավորություն չի առաջանում։
Այն դեպքում, երբ կիրառվում է վճարի համակցված դրույքաչափ, որով նախատեսվում է ադվալորային և յուրահատուկ բաղադրիչների գումարումը կամ մեկ բաղադրիչի հանումը մյուս բաղադրիչից, այդ վճարի հաշվարկման մասին տեղեկությունները էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում նշվում են ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում՝ երկու տողով առանձին՝ յուրաքանչյուր բաղադրիչի համար։
Վանդակի սյունակներում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) թվային և պայմանանշանային արժեքները նշվում են առանց բացատի։
Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ 1-ին սյունակում՝ անջատելով «-» բաժանման նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ՝ այն ապրանքի մասով ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, որի առնչությամբ հաշվարկվում են մաքսատուրքերը, հարկերը, նշվում են ԷԲԱՀ-ի «Ընդհանուր տեղեկությունները» վանդակի 1-ին սյունակում նշված՝ անհատական բեռնագրի հերթական համարը և ԷԲԱՀ-ի «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» վանդակի 6-րդ սյունակում նշված՝ ապրանքի հերթական համարն ըստ ԷԲԱՀ-ի և ապրանքի հերթական համարն ըստ անհատական բեռնագրի, որոնք նշված են։
2-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների այն տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին։
3-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է օրենսգրքին և (կամ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան որոշվող՝ վճարի հաշվարկման բազան։
Եթե վճարի հաշվարկման բազան արտահայտված է դրամական միավորներով, ապա դրա արժեքը նշվում է այն միավորներով, որոնց նկատմամբ սահմանված է վճարի դրույքաչափը, և մաթեմատիկական կանոններով կլորացվում է ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը:
Եթե վճարի հաշվարկման բազան արտահայտված է այլ կերպ, քան դրամական միավորներով, ապա դրա արժեքը նշվում է այն միավորներով, որոնց նկատմամբ սահմանված է վճարի դրույքաչափը, և մաթեմատիկական կանոններով կլորացվում է մինչև՝
ստորակետից հետո 2 նիշ ճշտությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում: Եթե ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ այդ արժեքի մասին տեղեկությունները բացակայում են, ապա ստորակետից հետո դրվում են զրոներ։
Այն դեպքում, երբ կլորացումը հանգեցնում է 0,10-ից փոքր արժեքի, և ընդ որում, առկա են ավելի ճշգրիտ տեղեկություններ՝ այն ապրանքի միավորներով արտահայտված քանակի մասին, որի նկատմամբ սահմանված է վճարի դրույքաչափը, արժեքի կլորացումն իրականացվում է ստորակետից հետո մինչև 4 նիշ ճշտությամբ։ Եթե ստորակետից հետո մինչև 4 նիշ ճշտությամբ այդ արժեքի մասին տեղեկությունները բացակայում են, ապա չորրորդ կարգում՝ ստորակետից հետո, դրվում է «0» թվանշանը.
Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ կամ ստորակետից հետո մինչև 6 նիշ ճշտությամբ, եթե վճարի հաշվարկման բազան արտահայտված է զանգվածի միավորներով (անկախ ապրանքի ընդհանուր զանգվածից)։ Այն դեպքում, երբ այլ կերպ, քան դրամական միավորներով և զանգվածի միավորներով արտահայտված վճարի հաշվարկման բազայի՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ կլորացված արժեքի մասին տեղեկությունները բացակայում են, ստորակետից հետո դրվում են զրոներ։
4-րդ սյունակը (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանը) լրացվում է, եթե վճարի հաշվարկման բազան արտահայտված է այլ կերպ, քան դրամական միավորներով։ Ենթաբաժնում նշվում է չափման միավորի ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան, կամ լրացուցիչ բնութագրի կամ պարամետրի ծածկագիրը՝ մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման ժամանակ օգտագործվող լրացուցիչ բնութագրերի և պարամետրերի դասակարգչին համապատասխան։
5-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման սահմանված դրույքաչափը։
6-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման ենթակա վճարի գումարը՝ այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվել ԷԲԱՀ-ն։ Արժեքը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը:
«Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի» (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) տողում նշվում են՝ ըստ մեկ անհատական բեռնագրի վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի ընդհանուր գումարը, ինչպես նաև մաքսավճարների հաշվարկման մասին, տույժերի, տոկոսների հաշվեգրված գումարների մասին տեղեկությունները։
Վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի մասին տեղեկությունները նշելիս՝
2-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների այն տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.
3-5-րդ սյունակները (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները) չեն լրացվում.
6-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) վճարի համապատասխան տեսակի մասով նշվում է՝ մեկ անհատական բեռնագրում նշված բոլոր ապրանքների համար վճարման ենթակա այդ վճարի գումարը։
Մաքսավճարների հաշվարկման վերաբերյալ տեղեկություններ նշելիս՝
2-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների այն տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.
3-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան որոշվող՝ վճարի հաշվարկման բազան։ Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տվյալ ենթաբաժինը (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանը) չի լրացվում.
4-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է չափման միավորի ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան, կամ լրացուցիչ բնութագրի կամ պարամետրի ծածկագիրը՝ մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման ժամանակ օգտագործվող լրացուցիչ բնութագրերի և պարամետրերի դասակարգչին համապատասխան.
5-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման սահմանված դրույքաչափը.
6-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է մաքսավճարների հաշվարկված գումարը։
Տույժերի, տոկոսների հաշվեգրված գումարների վերաբերյալ տեղեկություններ նշելիս՝
2-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների այն տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.
3-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարի գումարը, որին հաշվեգրվում են տույժերը, տոկոսները.
4-րդ սյունակը (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանը) չի լրացվում.
5-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վերաֆինանսավորման (առանցքային դրույքաչափի, հաշվարկային դրույքաչափի) չափը՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ, և «х» նշանով՝ այն ժամանակահատվածի օրերի քանակը, որի համար հաշվեգրվում են տույժերը, տոկոսները.
6-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է տույժերի, տոկոսների հաշվեգրված գումարը։
«Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների մասին հայտարարագրի» տողում՝
2-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների այն տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.
3-5-րդ սյունակները (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները) չեն լրացվում.
6-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) վճարի համապատասխան տեսակի մասով նշվում է՝ ԷԲԱՀ-ում նշված բոլոր ապրանքների համար վճարման ենթակա այդ վճարի գումարը։
(31-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 07.12.21 թիվ 171)
32. «B1. Վճարման (գանձման) մանրամասները» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։
Վանդակում նշվում են տեղեկություններ՝ ԷԲԱՀ-ի մեջ նշված բոլոր ապրանքների մասով մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների փաստացի վճարված (գանձված) գումարների, ինչպես նաև տույժերի, տոկոսների գումարների վերաբերյալ։
Վճարների գումարները կլորացվում են մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը:
Վճարների վճարման (գանձման) մասին տեղեկությունները նշվում են վճարման յուրաքանչյուր տեսակի համար առանձին՝ դրանց վճարումը (գանձումը) հաստատող (արտացոլող) փաստաթղթերի կտրվածքով: Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ն լրացնելիս տեղեկությունները նշվում են ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում: Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ն լրացնելիս այդ տեղեկությունները նշվում են առանձին տողերով, բոլոր տարրերը միմյանցից տարանջատվում են գծիկ «-» նշանով, տարրերի միջև բացատներ չեն թույլատրվում:
Վճարների վճարման (գանձման) մասին տեղեկությունները ձևավորվում են ըստ հետևյալ սխեմայի՝
1-ին տարրը՝ վճարի տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.
2-րդ տարրը՝ վճարված (գանձված) վճարի գումարը.
3-րդ տարրը՝ վճարի վճարման (գանձման) արժույթի թվային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան.
4-րդ տարրը՝ վճարի վճարումը (գանձումը) հավաստող փաստաթղթի համարը։ Ռուսաստանի Դաշնությունում տարրը չի լրացվում.
5-րդ տարրը՝ Հայաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, և Ղրղզստանի Հանրապետությունում՝ վճարի վճարումը (գանձումը) հավաստող փաստաթղթի ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, Բելառուսի Հանրապետությունում՝ վճարման (գանձման) ամսաթիվը (վճարի վճարման պարտավորությունը կատարելու ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով՝ ըստ վճարի վճարումը (գանձումը) հավաստող փաստաթղթի)։ Ռուսաստանի Դաշնությունում տարրը չի լրացվում.
6-րդ տարրը՝ վճարման եղանակի ծածկագիրը՝ այն մաքսային և այլ վճարների կատարման եղանակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին: Ռուսաստանի Դաշնությունում տարրը չի լրացվում.
7-րդ տարրը՝ այն անձի հարկային համարը (սույն կարգի 15-րդ կետին համապատասխան), որը վճարել է կամ որի դրամական միջոցների (դրամի), այլ գույքի կամ տրամադրված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հաշվին գանձվել են վճարումների գումարները:
Եթե որպես անձ, որը վճարել է մաքսային և այլ վճարների, տույժերի, տոկոսների գումարները, կամ որի դրամական միջոցների (դրամի), այլ գույքի կամ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ապահովումը ներկայացնելու հաշվին գանձվել են վճարումների գումարները, հանդես է գալիս օտարերկրյա անձ կամ այն անձը, որը գրանցված է այլ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, ի տարբերություն այն անդամ պետության օրենսդրության, որի մաքսային ներկայացուցչի կողմից լրացվում է ԷԲԱՀ-ն, ապա 7-րդ տարրը չի լրացվում:
(32-րդ կետը խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԿ 24.12.19 թիվ 225)
33. «ԷԲԱՀ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝
Վանդակում նշվում են ԷԲԱՀ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները և ԷԲԱՀ-ի լրացման ամսաթիվը։
Տվյալ տեղեկությունները ներառում են հետևյալը՝
փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան՝ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում անձին ներառելու մասին վկայող փաստաթղթի ծածկագիրը կամ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում անձի գրանցման համարի ծածկագիրը և անջատելով ստորակետով՝ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում անձին ներառելու մասին վկայող փաստաթղթի համարը կամ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում անձի գրանցման համարը.
ԷԲԱՀ-ն լրացրած ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).
անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները (սույն կարգի 14-րդ կետին համապատասխան).
զբաղեցրած պաշտոնը՝ մաքսային ներկայացուցչի հաստիքացուցակին համապատասխան.
մաքսային ներկայացուցչի ղեկավարի լիազորությունները հավաստող փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների դասակարգչին համապատասխան, եթե ԷԲԱՀ-ն լրացվում է մաքսային ներկայացուցչի ղեկավարի կողմից, կամ մաքսային ներկայացուցչի ղեկավարի անունից գործողություններ կատարելու լիազորագրի ծածկագիրը, եթե ԷԲԱՀ-ն լրացվում է մաքսային ներկայացուցչի աշխատակցի կողմից, մաքսային ներկայացուցչի ղեկավարի լիազորությունները հավաստող փաստաթղթի համարը կամ մաքսային ներկայացուցչի անունից գործողություններ կատարելու լիազորագրի համարը, ինչպես նաև մաքսային ներկայացուցչի ղեկավարի լիազորությունները հավաստող փաստաթղթի ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, կամ մաքսային ներկայացուցչի անունից գործողություններ կատարելու լիազորագրի տրամադրման ամսաթիվը, մաքսային ներկայացուցչի անունից գործողություններ կատարելու լիազորագրի գործողության ժամկետը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, եթե այդ ժամկետը սահմանված է (տվյալ տեղեկությունները էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում նշվում են ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ում՝ մեկ տողով՝ անջատելով ստորակետով).
մաքսային ներկայացուցչի կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 17-րդ կետին համապատասխան)։
Սույն կետով նախատեսված տեղեկությունները էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ նշվում են ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ՝ առանձին տողերում:
Թղթային կրիչով փաստաթղթի ձևով ԷԲԱՀ-ի մեջ, վանդակում նշվող տեղեկությունների տակ, ԷԲԱՀ-ն լրացրած անձը դնում է իր ստորագրությունը, ԷԲԱՀ-ի լրացման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և մաքսային ներկայացուցչի կնիքը դնելով հավաստում է ԷԲԱՀ-ում նշված տեղեկությունները, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ մաքսային ներկայացուցիչը պետք է կնիք ունենա։
III. ԷԲԱՀ-ն լրացնելը մաքսային մարմնի կողմից
34. «А», «С» և «D» վանդակները համապատասխանաբար նախատեսված են մաքսային մարմնի կողմից ԷԲԱՀ-ի մաքսային համարը, ապրանքների բացթողման կամ ապրանքների բացթողումը մերժելու մասին տեղեկությունները և այլ տեղեկություններ (նշումները) նշելու համար և լրացվում են Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ` «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգով՝ հաստատված կարգի համաձայն՝ ապրանքների մասին հայտարարագրի «А», «С» և «D» վանդակների լրացմանն առնչվող մասով։
(34-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 21.05.19 թիվ 83)
(հավելվածը փոփ. ԵՏՀԿ 21.05.19 թիվ 83, խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԿ 24.12.19 թիվ 225)
(հավելվածը փոփ. ԵՏՀԿ 21.05.19 թիվ 83, խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԿ 24.12.19 թիվ 225, խմբ., փոփ. ԵՏՀԿ 07.12.21 թիվ 171)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ |
ՁԵՎ
էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտման
__________________________ 1 Հայտարարատուն Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից ապրանքներն արտահանելիս։ 2 Հայտարարատուն Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքները ներմուծելիս։ |
(հավելվածը լրաց. ԵՏՀԿ 16.04.20 թիվ 48)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ |
ԿԱՐԳ
էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտման լրացման
1. Սույն կարգով սահմանվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով և թղթային կրիչով փաստաթղթի տեսքով՝ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի այն ճշգրտման (այսուհետ՝ ԷԲԱՀՃ) լրացման կարգը, որն օգտագործվում է էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրում (այսուհետ՝ ԷԲԱՀ) հայտագրված տեղեկությունները և թղթային կրիչով ԷԲԱՀ-ի էլեկտրոնային տեսքով տեղեկությունները փոփոխելու (լրացնելու) ժամանակ։
2. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ն լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող կառուցվածքին համապատասխան։
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ն լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ հաստատված ձևով:
3. ԷԲԱՀՃ-ի լրացման ժամանակ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերն ու դասակարգիչները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան ձևավորվող և կիրառման ենթակա՝ մաքսային նպատակների համար օգտագործվող տեղեկագրքերն ու դասակարգիչները:
4. Սույն կարգի նպատակներով «սյունակ» ասելով հասկանում ենք էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի կառուցվածքի վավերապայմանը (վավերապայմանները) կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի ձևի կառուցվածքային միավորը, որը կարող է ներառել ենթաբաժիններ, վանդակներ (սյուներ), տողեր, տարրեր։ Սույն կարգին համապատասխան՝ մեկ սյունակում նշվում են ըստ մեկ հատկանիշի միավորված տեղեկությունները:
5. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ն կարող է պարունակել ԷԲԱՀՃ-ի ավտոմատացված մշակման համար անհրաժեշտ տեխնիկական բնույթի տեղեկություններ: Այդպիսի տեղեկությունները ձևավորվում են տեղեկատվական համակարգի միջոցով։ Նշված տեղեկությունների կազմը սահմանվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի կառուցվածքում:
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի թղթային պատճենը տպելիս տեխնիկական բնույթի տեղեկությունները չեն արտացոլվում:
6. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի լրացվող օրինակների քանակը և դրանց բաշխման կարգը համապատասխանում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ հաստատված՝ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի լրացման կարգով (այսուհետ՝ ԷԲԱՀ-ի լրացման կարգ) սահմանված՝ ԷԲԱՀ-ի օրինակների քանակին և դրանց բաշխման կարգին։
7. ԷԲԱՀՃ-ն լրացվում է ԷԲԱՀ-ում հայտագրված այն ապրանքների համար, որոնց մասին տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են:
ԷԲԱՀՃ-ի սյունակները լրացվում են ԷԲԱՀ-ի լրացման կարգին համապատասխան սահմանված՝ ԷԲԱՀ-ի սյունակների լրացման կանոններին համապատասխան՝ բացառությամբ ԷԲԱՀՃ-ի առանձին սյունակների, որոնց լրացման կանոնները սահմանված են սույն կարգով:
8. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ն լրացվում է փոքրատառերով՝ տպիչ սարքերի օգտագործմամբ, և չպետք է պարունակի ջնջումներ, ուղղումներ և շտկումներ:
9. «Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի)», «Ստացողը (ըստ ընդհանուր բեռնագրի)», «A», «ԷԲԱՀՃ», «Առանձնահատկությունը», «Նախորդող փաստաթուղթը», «Թերթերի քանակը» և «Ընթացակարգը» սյունակները տեղակայվում են թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի առաջին թերթի վրա։
Այն դեպքում, երբ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ն լրացնելիս «Ընդհանուր տեղեկությունները», «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները», «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները», «Փոփոխությունների ծածկագիրը» սյունակներում, «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» և «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» տողերում տեղեկություններ նշելու համար տեղը բավարար չէ, այդ տեղեկությունները նշվում են А4 ձևաչափի թղթի երկրորդ և հաջորդող այն թերթերի վրա, որոնք թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի անբաժանելի մասն են։
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի երկրորդ և հաջորդող թերթերը լրացնելիս՝
բոլոր թերթերը (բացի առաջինից) պետք է համարակալվեն (համարը դրվում է թերթի վերին եզրի կենտրոնում).
յուրաքանչյուր թերթ ստորին աջ անկյունում ստորագրվում է ԷԲԱՀՃ-ն լրացրած անձի կողմից և հաստատվում է մաքսային ներկայացուցչի կնիքով, եթե ԷԲԱՀՃ-ն լրացվում է մաքսային ներկայացուցչի կողմից, ու անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, մաքսային ներկայացուցիչը պետք է կնիք ունենա, կամ մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքով, եթե ԷԲԱՀՃ-ն լրացվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից։
«Գ. Վճարների հաշվարկումը», «Գ1. Վճարման (գանձման) մանրամասները», «ԷԲԱՀՃ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը», «С» և «D» սյունակները տեղակայվում են թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի վերջին թերթի դարձերեսի վրա։
10. Պարտադիր լրացվում են «Ուղարկողը (ըստ ընդհանուր բեռնագրի)» («Արտահանում» մաքսային ընթացակարգով կամ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար), «Ստացողը (ըստ ընդհանուր բեռնագրի)» («Ներքին սպառման համար բացթողում» կամ «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար), «ԷԲԱՀՃ»-ն (էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի համար), «Առանձնահատկությունը» (եթե ԷԲԱՀ-ում սյունակը լրացվել է), «Թերթերի քանակը» (թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի համար) սյունակները, «Ընդհանուր տեղեկությունները» (Բելառուսի Հանրապետության համար) սյունակի 1-ին և 3-րդ վանդակները, «ԷԲԱՀՃ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը» (բացառությամբ այն դեպքի, երբ ԷԲԱՀՃ-ն լրացվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից), «Ընթացակարգը», «A» և «D» սյունակները, ինչպես նաև ԷԲԱՀ-ի սյունակներին համապատասխանող ԷԲԱՀՃ-ի այն սյունակները, որոնցում կատարվում են փոփոխություններ (լրացումներ)։
ԷԲԱՀ-ի «Ընդհանուր տեղեկությունները» սյունակի 4-րդ և (կամ) 5-րդ վանդակներում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելիս ԷԲԱՀՃ-ում նաև լրացվում են «Ընդհանուր տեղեկությունները» սյունակի 1-ին և 3-րդ վանդակները։
ԷԲԱՀ-ի «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները», «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները», «Գ. Վճարների հաշվարկումը» սյունակներում մեկ անհատական բեռնագրի շրջանակներում առնվազն մեկ ապրանքի մասով, ինչպես նաև «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» տողում և (կամ) «Գ. Վճարների հաշվարկումը» սյունակի «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի» տողում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելիս ԷԲԱՀՃ-ում՝ այդպիսի անհատական բեռնագրի շրջանակներում բոլոր ապրանքների մասով հաշվի առնելով այդ փոփոխությունները (լրացումները)՝ լրացվում են «Ընդհանուր տեղեկությունները», «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները», «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները», «Փոփոխությունների ծածկագիրը», «Գ. Վճարների հաշվարկումը» (եթե փոփոխությունները (լրացումները) կատարվում են մաքսային վճարների, տույժերի, տոկոսների (այսուհետ՝ վճարներ) հաշվարկման մասին տեղեկություններում) սյունակները, «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» տողը, ինչպես նաև «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» տողը (եթե կատարվող փոփոխությունները (լրացումները) հանգեցնում են այդ տողում նշման ենթակա տեղեկությունների փոփոխմանը (լրացմանը))։
ԷԲԱՀ-ի՝ «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» տողում և (կամ) «Գ. Վճարների հաշվարկումը» սյունակի «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի» տողում հայտագրված տեղեկություններում՝ ԷԲԱՀ-ում հայտագրված այլ տեղեկությունների փոփոխությունների (լրացումների) հետ առնչություն չունեցող փոփոխություններ (լրացումներ) կատարելիս, ԷԲԱՀՃ-ում լրացվում են համապատասխան տողերը՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները), ինչպես նաև լրացվում են «Ընդհանուր տեղեկությունները», «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները», «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները», «Փոփոխությունների ծածկագիրը» սյունակները, «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» տողը, «Գ. Վճարների հաշվարկումը» սյունակը (եթե փոփոխությունները (լրացումները) ներառվում են մաքսային վճարների հաշվարկման մասին տեղեկություններում)՝ բոլոր անհատական բեռնագրերի մասով։
11. «ԷԲԱՀՃ» սյունակը լրացվում է հետևյալ կարգով՝
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ն լրացնելիս նշվում է «ԷՓ» հապավումը։ Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ն լրացնելիս սյունակը չի լրացվում:
12. «Թերթերի քանակը» սյունակը լրացվում է հետևյալ կարգով՝
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ն լրացնելիս սյունակը չի լրացվում: Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ն լրացնելիս սյունակում նշվում է ԷԲԱՀՃ-ի թերթերի ընդհանուր քանակը։
13. «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» սյունակը լրացվում է հետևյալ կարգով՝
6-րդ վանդակում դրվում է ԷԲԱՀ-ի՝ «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» սյունակի 6-րդ վանդակում նշված՝ ապրանքի հերթական համարը։
Եթե ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխության (լրացման) արդյունքում անհատական բեռնագրի շրջանակներում՝ ապրանքների քանակն ավելանում է, ապա ԷԲԱՀ-ում նախկինում չնշված ապրանքի մասով դրվում է ԷԲԱՀ-ում հայտագրված վերջին ապրանքի հերթական համարին հաջորդող հերթական համարը և «/» բաժանման նշանով դրվում է անհատական բեռնագրի շրջանակներում՝ ԷԲԱՀ-ում հայտագրված վերջին ապրանքի հերթական համարին հաջորդող հերթական համարը։
Եթե ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխության (լրացման) արդյունքում անհատական բեռնագրի շրջանակներում ապրանքների քանակը նվազում է, ապա այն ապրանքի մասով, որի վերաբերյալ տեղեկությունները հանվում են, դրվում է այդ ապրանքի հերթական համարը՝ ԷԲԱՀ-ին համապատասխան, և «/» բաժանման նշանով դրվում է «0» թվանշանը։
7-րդ վանդակը լրացվում է ԷԲԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԷԲԱՀ-ի՝ «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» սյունակի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները)։
8-րդ վանդակը լրացվում է ԷԲԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԷԲԱՀ-ի՝ «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» սյունակի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները), իսկ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքերում, երբ մաքսային վճարների հաշվարկման նպատակով թույլատրվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան առնվազն առաջին 4 նիշերի մակարդակով ապրանքի ծածկագրի որոշումը, նշվում է մաքսային մարմնի կողմից սահմանված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան, առաջին 4 նիշերի մակարդակով ապրանքի ծածկագիրը։
9-13-րդ վանդակները լրացվում են ԷԲԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԷԲԱՀ-ի՝ «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» սյունակի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները)։
14. «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները» սյունակը լրացվում է հետևյալ կարգով՝
Սյունակում նշվում են ԷԲԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԷԲԱՀ-ի՝ «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները» սյունակի լրացման կանոններին համապատասխան տեղեկությունները՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները), ինչպես նաև կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները։
15. «Փոփոխությունների ծածկագիրը» սյունակը լրացվում է հետևյալ կարգով՝
Սյունակը լրացվում է այն ապրանքների մասով, որոնց վերաբերյալ տեղեկություններում կատարվում են փոփոխություններ (լրացումներ), ինչպես նաև սյունակում լրացվում են «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» և «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» տողերը, եթե սույն կարգի 10-րդ կետին համապատասխան այդ տողերը ԷԲԱՀՃ-ում ենթակա են լրացման։
Սյունակում նշվում է յոթանիշ թվային ծածկագիրը՝ ձևավորված ըստ հետևյալ սխեմայի ՝
որտեղ՝
տարր 1-ը՝ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու փուլն է՝
0՝ մինչև ապրանքների բացթողումը.
1՝ ապրանքների բացթողումից հետո.
տարր 2-ը՝ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար հիմք ծառայած հանգամանքներն են՝
0՝ մաքսային ներկայացուցչի նախաձեռնությամբ.
1՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների՝ ապրանքների բացթողումից հետո սկսված ստուգման արդյունքում.
2՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների՝ մինչև ապրանքների բացթողումն սկսված ստուգման արդյունքում.
3՝ մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների (անգործության) վերաբերյալ բողոքների ուսումնասիրության արդյունքում.
4՝ կամերալ (ներքին) մաքսային ստուգման արդյունքում.
5՝ արտագնա մաքսային ստուգման արդյունքում.
6՝ անդամ պետության դատական մարմնի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու արդյունքում.
տարր 3-ը՝ ապրանքների քանակի (քաշի) վերաբերյալ՝ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարումն է՝
0՝ փոփոխությունները (լրացումները) բացակայում են.
1՝ տեղեկությունները փոփոխվել (լրացվել) են.
տարր 4-ը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ ապրանքի ծածկագրի փոփոխությունն է՝
0՝ փոփոխությունները բացակայում են.
1՝ տեղեկությունները փոփոխվել (լրացվել) են.
տարր 5-ը՝ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ՝ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարումն է՝
0՝ փոփոխությունները (լրացումները) բացակայում են.
1՝ տեղեկությունները փոփոխվել (լրացվել) են.
տարր 6-ը՝ վճարների հաշվարկման վերաբերյալ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարումն է՝
0՝ փոփոխությունները (լրացումները) բացակայում են.
1՝ տեղեկությունների փոփոխության (լրացման) կատարումը հանգեցնում է վճարների հաշվարկման մասին տեղեկությունների փոփոխության (լրացման).
տարր 7-ը՝ ԷԲԱՀ-ում հայտագրված այլ տեղեկություններում փոփոխության (լրացման) կատարումն է՝
0՝ փոփոխությունները (լրացումները) բացակայում են.
1՝ տեղեկությունները փոփոխվել (լրացվել) են (բացառությամբ տվյալ տարրի 2-րդ և 3-րդ ծածկագրերի ներքո նշված դեպքերի).
2՝ հայտարարագրվող ապրանքների ընդհանուր թվի ավելացում (ապրանքի լրացում).
3՝ հայտարարագրվող ապրանքների ընդհանուր թվի պակասեցում (ապրանքի հանում)։
Ծածկագրի բոլոր տարրերը նշվում են՝ իրարից առանձնացվելով «/» բաժանման նշանով, տարրերի միջև բացատներ չեն թույլատրվում:
16. «Գ․ Վճարների հաշվարկումը» սյունակը լրացվում է հետևյալ կարգով՝
Սյունակը լրացվում է, եթե ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխությունը (լրացումը) ազդում է հաշվարկված և (կամ) վճարման ենթակա վճարների չափի վրա։
Սյունակի 1-6-րդ վանդակները լրացվում են ԷԲԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԷԲԱՀ-ի՝ «Գ․ Վճարների հաշվարկումը» սյունակի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները)։
«Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի» տողում տեղեկությունները նշվում են ԷԲԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԷԲԱՀ-ի՝ «Գ․ Վճարների հաշվարկումը» սյունակի «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի» տողի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝
6-րդ վանդակում վճարի համապատասխան տեսակի մասով նշվում է մեկ անհատական բեռնագրի շրջանակներում՝ բոլոր ապրանքների համար վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարը՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները)։ Եթե այդպիսի վճարի ընդհանուր գումարը փոփոխությունների (լրացումների) կատարումից հետո հավասար է 0-ի, ապա նշվում է «0» թվանշանը։
7-րդ վանդակում դրվում է վճարի ընդհանուր գումարը, որը նշված է՝
ԷԲԱՀ-ի «Գ․ Վճարների հաշվարկումը» սյունակի «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի» տողի 6-րդ վանդակում, եթե վճարների վճարման (գանձման) մասին տեղեկությունների փոփոխությունը (լրացումը) կատարվում է առաջին անգամ․
նախորդ ԷԲԱՀՃ-ի «Գ․ Վճարների հաշվարկումը» սյունակի «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի» տողի 6-րդ վանդակում, եթե վճարների վճարման (գանձման) մասին տեղեկությունների փոփոխություն (լրացում) կատարվել է նախկինում։
8-րդ վանդակում նշվում է 6-րդ և 7-րդ վանդակներում նշված մեծությունների տարբերությունը։ Եթե 6-րդ վանդակում նշված մեծությունը փոքր է 7-րդ վանդակում նշված մեծությունից, ապա ստացված մեծության առջև դրվում է «-» նշանը։
«Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի» տողում տեղեկությունները նշվում են ԷԲԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԷԲԱՀ-ի՝ «Գ. Վճարների հաշվարկումը» սյունակի «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի» տողի լրացման կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝
6-րդ վանդակում վճարի համապատասխան տեսակի մասով նշվում է ըստ ԷԲԱՀԻ՝ բոլոր ապրանքների համար վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարը՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները)։ Եթե այդպիսի վճարի ընդհանուր գումարը փոփոխությունների (լրացումների) կատարումից հետո հավասար է 0-ի, ապա նշվում է «0» թվանշանը։
7-րդ վանդակում դրվում է վճարման ընդհանուր գումարը, որը նշված է՝
ԷԲԱՀ-ի «Գ․ Վճարների հաշվարկումը» սյունակի «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի» տողի 6-րդ վանդակում, եթե վճարների վճարման (գանձման) մասին տեղեկությունների փոփոխությունը (լրացումը) կատարվում է առաջին անգամ․
նախորդ ԷԲԱՀՃ-ի «Գ․ Վճարների հաշվարկումը» սյունակի «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի» տողի 6-րդ վանդակում, եթե վճարների վճարման (գանձման) մասին տեղեկությունների փոփոխություն (լրացում) կատարվել է նախկինում։
8-րդ վանդակում նշվում է 6-րդ և 7-րդ վանդակներում նշված մեծությունների տարբերությունը։ Եթե 6-րդ վանդակում նշված մեծությունը փոքր է 7-րդ վանդակում նշված մեծությունից, ապա ստացված մեծության առջև դրվում է «-» նշանը։
17. «Գ1․ Վճարման (գանձման) մանրամասները» սյունակը լրացվում է հետևյալ կարգով՝
Սյունակը լրացվում է վճարի լրացուցիչ հաշվեգրված գումարները վճարելիս (գանձելիս) կամ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխության (լրացման) հետ կապված իրականացվող վճարի գումարները վերադարձնելիս (հաշվանցելիս), ինչպես նաև ԷԲԱՀ-ի «Գ1․ Վճարման (գանձման) մանրամասները» սյունակում նշված վճարի վճարումը (գանձումը) հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները փոփոխելու (լրացնելու) անհրաժեշտության դեպքում։
Սյունակը լրացվում է ԷԲԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ ԷԲԱՀ-ի «Գ1․ Վճարման (գանձման) մանրամասները» սյունակը լրացնելու կանոններին համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները։
Եթե ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխության (լրացման) հետ կապված վճարը ենթակա է վճարման (լրավճարման), ապա սյունակում նշվում են տեղեկություններ վճարի լրացուցիչ հաշվեգրված գումարների փաստացի վճարման (գանձման) մասին՝ այն վճարային փաստաթղթերի կտրվածքով, որոնց համապատասխան իրականացվել է վճարումը (գանձումը)։
Եթե ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխության (լրացման) հետ կապված վճարը ենթակա է վերադարձման (հաշվանցման) (ԷԲԱՀՃ-ի «Գ․ Վճարների հաշվարկումը» սյունակի 8-րդ վանդակում նշված է մեծությունը «-» նշանով), ապա սյունակում նշվում են տեղեկություններ վերադարձման (հաշվանցման) ենթակա վճարի գումարի մասին՝ այն վճարման փաստաթղթերի կտրվածքով, որոնց համապատասխան իրականացվել է վերադարձման ենթակա վճարի վճարումը (գանձումը)։ Ընդ որում, վճարի վճարված (գանձված) գումարը (տեղեկությունների 2-րդ տարր) նշվում է «-» նշանով։
Վճարի վճարումը (գանձումը) հաստատող փաստաթղթերի մասին տեղեկությունների փոփոխման (լրացման) անհրաժեշտության դեպքում սյունակում նշվում են․
առաջին տողում՝ ԷԲԱՀ-ի «Գ1․Վճարման (գանձման) մանրամասները» սյունակում հայտագրված տեղեկությունները (վճարի գումարները (տեղեկությունների 2-րդ տարր) նշելով «-» նշանով)․
երկրորդ տողում՝ տեղեկություններ՝ հաշվի առնելով կատարվող փոփոխությունները (լրացումները)։
18. «ԷԲԱՀՃ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը» սյունակը լրացվում է հետևյալ կարգով՝
Սյունակում նշվում են տեղեկություններ ԷԲԱՀՃ-ն լրացրած անձի մասին, և ԷԲԱՀՃ-ի լրացման ամսաթիվը՝ ԷԲԱՀ-ի լրացման կարգով սահմանված՝ «ԷԲԱՀ-ն լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը» սյունակի լրացման կանոններին համապատասխան։
19․ «Ա» սյունակը լրացվում է հետևյալ կարգով՝
Սյունակում նշվում է ԷԲԱՀՃ-ի գրանցման համարը, որը ձևավորվել է ըստ հետևյալ սխեմայի․
որտեղ՝
տարր 1-ը՝ այն ԷԲԱՀ-ի գրանցման համարն է, որում տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են,
տարր 2-ը՝ այն ԷԲԱՀ-ի մասով ԷԲԱՀՃ-ի հերթական համարն է, որում առկա տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են (ԷԲԱՀ-ն փոփոխող (լրացնող) առաջին ԷԲԱՀճ-ի համար՝ սկսած «01» համարից)։
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀճ-ի գրանցման համարի տակ մաքսային մարմնի պաշտոնատար անձը նշում է ամսաթիվը, իսկ ապրանքների բացթողումից առաջ տեղեկությունների փոփոխման (լրացման) դեպքում՝ նշվում է նաև ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին՝ մաքսային ներկայացուցչի կողմից դիմում ներկայացնելու ժամանակը, կամ ԷԲԱՀՃ ներկայացնելու ամսաթիվը, եթե այդպիսի դիմում չի պահանջվում։
Մինչև ապրանքների բացթողումը՝ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ի գրանցման համարի տակ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից նշվում է ԷԲԱՀՃ-ը ներկայացնելու ամսաթիվն ու ժամը, իսկ ապրանքների բացթողումից հետո՝ նշվում է ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին դիմումի գրանցման ամսաթիվը, կամ ԷԲԱՀՃ-ը ներկայացնելու ամսաթիվն այն դեպքում, երբ նման դիմում չի ներկայացվում։
(19-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 14.09.23 թիվ 137)
20․ «D» սյունակը լրացվում է հետևյալ կարգով՝
ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին տեղեկատվությունը նշվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ «Ճշգրտվել են _____________ սյունակները (վանդակները, տողերը)» գրառման տեսքով (նշելով անհատական բեռնագրի հերթական համարը, ապրանքի հերթական համարը, ԷԲԱՀ-ի սյունակները (վանդակները, տողերը))։
(հավելվածը լրաց. ԵՏՀԿ 16.04.20 թիվ 48, խմբ. ԵՏՀԿ 14.09.23 թիվ 137)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ |
ԿԱՐԳ
էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխության (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը սահմանում է էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրում (այսուհետ՝ ԷԲԱՀ) հայտագրված տեղեկությունների փոփոխության (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կանոնները։
2. ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխության (լրացման) համար կիրառվում է էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտում (այսուհետ՝ ԷԲԱՀՃ)՝ բացառությամբ սույն կարգի 29-րդ հոդվածի երրորդ պարբերության մեջ նշված դեպքի։
ԷԲԱՀՃ-ը լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ հաստատված` էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտումը լրացնելու կարգին համապատասխան (այսուհետ՝ ԷԲԱՀՃ-ը լրացնելու կարգ)։
ԷԲԱՀՃ-ը ներկայացվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով։
Թույլատրվում է ԷԲԱՀՃ-ը ներկայացնել թղթային կրիչով փաստաթղթի տեսքով հետևյալ դեպքերում՝
մաքսային մարմին էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀՃ-ն ընդունելու համար տեխնիկական հնարավորության բացակայությունը.
սույն կարգի 44-րդ կետին համապատասխան՝ ԷԲԱՀՃ-ը թղթային կրիչով փաստաթղթի տեսքով կազմելու անհրաժեշտությունը։
3. ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում կատարվող փոփոխությունները (լրացումները) հաստատող փաստաթղթերը ներկայացվում են մաքսային մարմին իր հարցումով այն դեպքում, երբ այդ փաստաթղթերի մասին տեղեկությունները և (կամ) տեղեկությունները դրանցից չեն կարող ստացվել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան (այսուհետ՝ Օրենսգիրք)։
Փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով կամ թղթային կրիչով փաստաթղթերի տեսքով (պայմանավորված այն բանով, թե ինչ տեսքով է ներկայացվել ԷԲԱՀՃ-ն)։
4. ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխության (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունները կատարվում են Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) տարածքում, որի մաքսային մարմնում է գրանցված այն ԷԲԱՀ-ը, որում կատարվում են փոփոխությունները (լրացումները)։
5. ԷԲԱՀՃ-ը մաքսային մարմին ներկայացնելն իրականացվում է մաքսային ներկայացուցչի կողմից։
6. ԷԲԱՀՃ-ը ներկայացնելու, գրանցելու, գրանցման մերժումը ձևակերպելու, մինչև ապրանքների բացթողումը ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին պահանջն ուղարկելու (այսուհետ՝ պահանջ) հետ կապված մաքսային գործառնությունների մասին տեղեկությունները, ապրանքների բացթողումից հետո ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին որոշումներն արձանագրվում են՝ օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը։
II. Մաքսային ներկայացուցչի դիմումով՝ մաքսային մարմնի թույլտվությամբ մինչև ապրանքների բացթողումը ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխության (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը
7. Մաքսային ներկայացուցչի հիմնավորող դիմումի (այսուհետ՝ դիմում) հիման վրա՝ մինչև ապրանքների բացթողումը ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունը (լրացումը) (այդ թվում՝ այն տեղեկությունները հայտագրելու կամ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունները ճշտելու անհրաժեշտության դեպքում, որոնք իրենց բնույթով կարող են հայտնի չլինել մաքսային ներկայացուցչին ԷԲԱՀ-ը ներկայացնելու պահի դրությամբ նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ՝ Օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան) իրականացվում է մաքսային մարմնի թույլտվությամբ։
8. Դիմումով ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխությունը (լրացումը) իրականացվում է՝ միաժամանակ պահպանելով Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետում նշված պայմանները և սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված պայմանը։
ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխությունը (լրացումը) չի կարող հանգեցնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի երրորդ և չորրորդ պարբերությունների և «բ» ենթակետի դրույթները չկատարելուն։
9. Մինչև ապրանքների բացթողումը՝ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար մաքսային ներկայացուցիչը լրացված ԷԲԱՀՃ-ի տեսքով դիմում է ներկայացնում այն մաքսային մարմին, որում գրանցված է ԷԲԱՀ-ը:
10. Մաքսային մարմինն արձանագրում է ԷԲԱՀՃ-ը ներկայացնելու ամսաթիվը և ժամը։
ԷԲԱՀՃ-ը էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացվելու դեպքում մաքսային մարմինը էլեկտրոնային եղանակով մաքսային ներկայացուցչին է ուղարկում ԷԲԱՀՃ-ը ներկայացնելու ամսաթվի և ժամի մասին տեղեկությունները։
ԷԲԱՀՃ-ը թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացվելու դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը (այսուհետ՝ պաշտոնատար անձ) ԷԲԱՀՃ-ում նշում է այն ներկայացնելու ամսաթիվը և ժամը՝ ԷԲԱՀՃ-ը լրացնելու կարգի 19-րդ կետի յոթերորդ պարբերությանը համապատասխան։
11. Սույն կարգի 2-5-րդ և 7-9-րդ կետերի դրույթները պահպանելու դեպքում մաքսային մարմինը Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ 6-րդ կետով) սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետի սահմաններում գրանցում է ԷԲԱՀՃ-ը։
Սույն կարգի 2-5-րդ և 7-9-րդ կետերի դրույթները չպահպանելու դեպքում մաքսային մարմինը Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ 6-րդ կետով) սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետի սահմաններում մերժում է ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխությունը (լրացումը)՝ ԷԲԱՀՃ-ի գրանցման մերժումը ձևակերպելու միջոցով (նշելով մերժման մասին որոշումն ընդունելու պատճառները, օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով ամսաթիվը և hh:mm (ժամեր և րոպեներ) ձևաչափով ժամանակը)։
12. Մաքսային մարմնի կողմից ԷԲԱՀՃ-ի գրանցումն իրականացվում է դրան գրանցման համար տրամադրելու միջոցով, որը ձևավորվում է ԷԲԱՀՃ-ի լրացման կարգի 19-րդ կետի երկրորդ-վեցերորդ պարբերություններով սահմանված կարգով։
ԷԲԱՀՃ-ն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացվելու դեպքում մաքսային մարմինը էլեկտրոնային եղանակով մաքսային ներկայացուցչին է ուղարկում Է այդ ԷԲԱՀՃ-ը գրանցելու ամսաթվի և ժամի, ինչպես նաև գրանցման համարի մասին տեղեկությունները։
ԷԲԱՀՃ-ը թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացվելու դեպքում մաքսային մարմինը ԷԲԱՀՃ-ի «А» վանդակում դրա գրանցման մասին նշում է կատարում՝ ԷԲԱՀՃ-ի լրացման կարգի 19-րդ կետին համապատասխան։
13. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված ԷԲԱՀՃ-ի գրանցման մերժումը ձևակերպվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով։
Մաքսային ներկայացուցչի կողմից ԷԲԱՀՃ-ի գրանցման մերժումը ստանալու ամսաթվի և ժամի մասին տեղեկություններն իր կողմից էլեկտրոնային ձևաչափով ուղարկվում են մաքսային մարմին։ Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում մաքսային ներկայացուցչի կողմից նշված տեղեկությունները չեն ուղարկվում։
14. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացված ԷԲԱՀՃ-ի գրանցման մերժումը ձևակերպվում է 2 օրինակից՝ ԷԲԱՀՃ-ի վերջին թերթերի օրինակների դարձերեսին կամ А4 ձևաչափի թղթի թերթերի վրա (ԷԲԱՀՃ-ի վերջին թերթի դարձերեսին բավարար տեղ չլինելու դեպքում) և հաստատվում է պաշտոնատար անձի ստորագրությամբ՝ նշելով ազգանունն ու սկզբնատառերը և դնելով անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը։ Բելառուսի Հանրապետությունում ԷԲԱՀՃ-ի գրանցման մերժումը հաստատվում է միայն պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը դնելով։
Գրանցման մերժումով ԷԲԱՀՃ-ի մեկ օրինակը, ինչպես նաև փաստաթղթերի պատճենները (այն դեպքում, երբ մաքսային մարմին փաստաթղթերը ներկայացվել են սույն կարգի 3-րդ կետին համապատասխան) մնում են մաքսային մարմնում և օգտագործվում են մաքսային նպատակներով։
Գրանցման մերժումով ԷԲԱՀՃ-ի երկրորդ օրինակը, ինչպես նաև փաստաթղթերի պատճենները (այն դեպքում, երբ մաքսային մարմին փաստաթղթերը ներկայացվել են սույն կարգի 3-րդ կետին համապատասխան) հանձնվում են մաքսային ներկայացուցչին կամ ուղարկվում են պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնման մասին ծանուցմամբ (Բելառուսի Հանրապետությունում տվյալ փաստաթղթերն ուղարկվում են հասարակ փոստային առաքանիով)։
Գրանցման մերժումով ԷԲԱՀՃ-ը հանձնելիս՝ այն ստացող անձը մաքսային մարմնում մնացող ԷԲԱՀՃ-ի օրինակի վրա նշում է ԷԲԱՀՃ-ի գրանցման մերժումը ստանալու ամսաթիվը օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով և ժամանակը՝ hh:mm (ժամեր և րոպեներ) ձևաչափով, և հաստատում է այդ գրառումն իր ստորագրությամբ (նշելով ազգանունը և անվան սկզբնատառերը)։
III. Մաքսային մարմնի պահանջով՝ մինչև ապրանքների բացթողումը ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխության (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը
15. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություն (լրացում) կատարելու անհրաժեշտությունը մաքսային հսկողության անցկացման արդյունքներով հայտնաբերվելու դեպքում մաքսային մարմինը Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ 6-րդ կետով) սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետի սահմաններում մաքսային ներկայացուցչին ուղարկում (հանձնում) է պահանջը էլեկտրոնային փաստաթղթի տեսքով կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով (պայմանավորված այն բանով, թե ինչ տեսքով է ներկայացվել ԷԲԱՀ-ը)։
16. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով պահանջը ձևակերպվում է 2 օրինակից А4 ձևաչափի թղթի թերթի վրա՝ թիվ 1 հավելվածի համաձայն։
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով պահանջը պետք է պարունակի սույն կարգի թիվ 1 հավելվածով նախատեսված տեղեկությունները։
17. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով պահանջը ստորագրությամբ հանձնվում է մաքսային ներկայացուցչին կամ ուղարկվում է մաքսային ներկայացուցչին էլեկտրոնային փոստի հասցեով կամ ֆաքսի համարով, որոնք նշվում են ԷԲԱՀ-ի «ԷԲԱՀ-ը լրացրած անձի մասին տեղեկությունները, ամսաթիվը» սյունակում։
Պահանջը հանձնելիս՝ այն ստացած անձը դրա վրա նշում է ստացման ամսաթիվը օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով և ժամը՝ hh:mm (ժամ և րոպեներ) ձևաչափով, և այդ գրառումը հաստատում է իր ստորագրությամբ (նշելով ազգանունը և անվան սկզբնատառերը):
18. Մաքսային ներկայացուցչի կողմից էլեկտրոնային փաստաթղթի տեսքով պահանջն ստանալիս պահանջն ստանալու ամսաթվի և ժամի մասին տեղեկություններն իր կողմից մաքսային մարմին են ուղարկվում էլեկտրոնային եղանակով։ Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում մաքսային ներկայացուցչի կողմից նշված տեղեկությունները չեն ուղարկվում։
19. Մաքսային ներկայացուցիչը պարտավոր է Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ 6-րդ կետով) սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետի սահմաններում մաքսային մարմին ներկայացնել պատշաճորեն լրացված ԷԲԱՀՃ-ն, իսկ մաքսային վճարների վճարման դեպքում՝ նաև դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները (եթե դրանք ներկայացնելը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ)։
Մաքսային վճարների վճարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները (եթե դրանք ներկայացնելը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ) ներկայացվում են էլեկտրոնային փաստաթղթերի կամ թղթային կրիչով փաստաթղթերի տեսքով (պայմանավորված այն բանով, թե ինչ տեսքով է ներկայացվել ԷԲԱՀՃ-ը)։
20. Բացի պահանջում նշվածներից՝ մաքսային ներկայացուցչի կողմից ԷԲԱՀՃ-ում կարող են հայտագրվել այլ փոփոխված (լրացված) տեղեկություններ՝ միայն այն դեպքում, երբ դրանք կապված են պահանջին համապատասխան փոփոխման (լրացման) ենթակա տեղեկությունների հետ։
Այն դեպքում, երբ փոփոխված (լրացված) տեղեկությունները կապված չեն պահանջին համապատասխան փոփոխման (լրացման) ենթակա տեղեկությունների հետ, դրանք մաքսային ներկայացուցչի կողմից ներկայացվում են առանձին ԷԲԱՀՃ-ի ձևով։
21. Այն դեպքում, երբ մաքսային ներկայացուցիչը Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում չի կարող մաքսային մարմին ներկայացնել ԷԲԱՀՃ-ը, նա պարտավոր է, մինչև այդ ժամկետը լրանալը, առնվազն 1 ժամ առաջ այդ մասին էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ծանուցում ուղարկել մաքսային մարմին։
Նշված ծանուցումը չի պահանջվում այն դեպքում, երբ պահանջն ուղարկվել (հանձնվել) է մաքսային ներկայացուցչին Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ մինչև ապրանքների բացթողման ժամկետը լրանալը առնվազն 2 ժամ առաջ։
22. Մաքսային մարմինը սույն կարգի 21-րդ կետով նախատեսված դեպքերում Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ մինչև ապրանքների բացթողման ժամկետը լրանալը, Օրենսգրքի 4-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա և 119-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ երկարաձգում է ապրանքների բացթողման ժամկետը և Օրենսգրքի 119-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված ժամկետում մաքսային ներկայացուցչին ուղարկում է ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու մասին ծանուցումը՝ էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով (էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ծանուցումն ուղարկելու համար տեխնիկական հնարավորության բացակայության դեպքում)։
23. Մաքսային մարմինն արձանագրում է ԷԲԱՀՃ-ը ներկայացնելու ամսաթիվն ու ժամը։
ԷԲԱՀՃ-ն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացվելու դեպքում մաքսային մարմինը էլեկտրոնային եղանակով մաքսային ներկայացուցչին է ուղարկում Է ԷԲԱՀՃ-ը ներկայացնելու ամսաթվի և ժամի մասին տեղեկությունները։
ԷԲԱՀՃ-ը թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացվելու դեպքում մաքսային մարմինը ԷԲԱՀՃ-ի վրա նշում է այն ներկայացնելու ամսաթիվը և ժամը՝ ԷԲԱՀՃ-ը լրացնելու կարգի 19-րդ կետի յոթերորդ պարբերությանը համապատասխան։
24. Մաքսային մարմինը Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ 6-րդ կետով) սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետի սահմաններում իրականացնում է ԷԲԱՀՃ-ում հայտագրված տեղեկությունների ստուգումը՝ ուղարկված պահանջին համապատասխության առումով։
25. Այն դեպքում, երբ ԷԲԱՀՃ-ը լրացված է ուղարկված պահանջին և ԷԲԱՀՃ-ը լրացնելու կարգին համապատասխան, մաքսային մարմինը գրանցում է ԷԲԱՀՃ-ը՝ սույն կարգի 12-րդ կետի համաձայն։
ԷԲԱՀՃ-ը էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացվելու դեպքում մաքսային մարմինը էլեկտրոնային եղանակով մաքսային ներկայացուցչին է ուղարկում Է ԷԲԱՀՃ-ը գրանցելու ամսաթվի և ժամի, դրա գրանցման համարի մասին տեղեկությունները։
ԷԲԱՀՃ-ը թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացվելու դեպքում մաքսային մարմինը ԷԲԱՀՃ-ի «А» վանդակում դրա գրանցման մասին նշում է կատարում՝ ԷԲԱՀՃ-ի լրացման կարգի 19-րդ կետին համապատասխան։
26. Այն դեպքում, երբ ԷԲԱՀՃ-ը չի համապատասխանում պահանջին կամ ԷԲԱՀՃ-ը լրացնելու կարգին, մաքսային մարմինը մերժում է ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխումը (լրացումը)՝ սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերին համապատասխան, ԷԲԱՀՃ-ի մերժումը ձևակերպելու միջոցով (նշելով մերժման մասին որոշումն ընդունելու պատճառները, օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով ամսաթիվը և hh:mm (ժամեր և րոպեներ) ձևաչափով ժամանակը)։
IV. Ապրանքների բացթողումից հետո ԷԲԱՀ-ում հայտարարված տեղեկությունների փոփոխության (լրացման) դեպքերը
27. Ապրանքների բացթողումից հետո ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխությունը (լրացումը) իրականացվում է հետևյալ դեպքերում՝
ա) Օրենսգրքի 325-րդ հոդվածի 17-րդ և 18-րդ կետերով նախատեսված դեպքերը.
բ) մաքսային հսկողության (այդ թվում՝ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության մասին մաքսային ներկայացուցչի դիմումի կապակցությամբ անցկացված մաքսային հսկողության) կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվող այլ տեսակի պետական հսկողության (վերահսկողության) արդյունքներով բացահայտում՝
ԷԲԱՀ-ում հայտագրված ոչ հավաստի տեղեկությունների.
ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների անհամապատասխանությունը ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունները հաստատող փաստաթղթերում պարունակվող տեղեկություններին.
ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունները լրացնելու անհրաժեշտության.
գ) ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության բացահայտում՝ մաքսային մարմինների ու պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների (անգործության) վերաբերյալ բողոքների ուսումնասիրության արդյունքներով կամ անդամ պետությունների դատական մարմինների՝ օրինական ուժի մեջ մտած որոշումների հիման վրա.
դ) ապրանքների բացթողումից հետո մաքսային վճարների վճարումը և (կամ) բռնագանձումը, ինչպես նաև տույժերի և (կամ) տոկոսների հաշվեգրումն ու վճարումը.
ե) պաշտոնատար անձի կողմից լրացվող՝ ԷԲԱՀ-ի սյունակներում գրառումների (նշումների) մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության բացահայտումը:
V. Դիմումով՝ մաքսային մարմնի թույլտվությամբ ապրանքների բացթողումից հետո ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխության (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը
28. Դիմումով՝ ապրանքների բացթողումից հետո ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխությունը (լրացումը) իրականացվում է մաքսային մարմնի թույլտվությամբ։
29. Ապրանքների բացթողումից հետո ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունները փոփոխելու (լրացնելու) համար մաքսային ներկայացուցիչը մաքսային մարմին է ներկայացնում դիմումը և պատշաճորեն լրացված ԷԲԱՀՃ-ը։
Դիմումը չի ներկայացվում սույն կարգի 27-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքերում։ Այդ դեպքերում մաքսային ներկայացուցիչը ներկայացնում է միայն ԷԲԱՀՃ-ը։
ԷԲԱՀՃ-ը չի ներկայացվում բացառապես ԷԲԱՀ-ի սյունակներում գրառումների (նշումների) մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության դեպքում:
30. Դիմումը և ԷԲԱՀՃ-ը մաքսային ներկայացուցչի կողմից ներկայացվում են էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով։
Դիմումը և ԷԲԱՀՃ-ը թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացվում են այն դեպքում, երբ մաքսային ներկայացուցչի մոտ բացակայում է տեխնիկական հնարավորությունը՝ էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով դիմումը և ԷԲԱՀՃ-ն ընդունելու համար։
31. Ազատ ձևով կազմված դիմումի մեջ նշվում են ԷԲԱՀ-ի գրանցման համարը, ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) ցանկը և այդ փոփոխությունների (լրացումների) անհրաժեշտության հիմնավորումը։
32. Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում այն դեպքում, երբ դիմումը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, պարունակում է անհրաժեշտ տեղեկություններ ավելի վճարված և (կամ) ավելի բռնագանձված մաքսային վճարների վերադարձման (հաշվանցման) համար, այն դիտարկվում է որպես վերադարձի (հաշվանցման) մասին դիմում, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, ավելի վճարված և (կամ) ավելի բռնագանձված մաքսային վճարների վերադարձը (հաշվանցումը) կատարվում է վճարողի դիմումի հիման վրա։
33. Դիմումը և ԷԲԱՀՃ-ը (կամ միայն ԷԲԱՀՃ-ն, եթե դիմումը չի ներկայացվում սույն կարգի 29-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, կամ միայն դիմումը, եթե ԷԲԱՀՃ-ը չի ներկայացվում սույն կարգի 29-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան) ներկայացվում են այն մաքսային մարմին, որում գրանցված է ԷԲԱՀ-ն, որի տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են, կամ այլ մաքսային մարմին՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
Մաքսային մարմինը գրանցում է դիմումը։
Դիմումը էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացվելու դեպքում մաքսային մարմինը էլեկտրոնային եղանակով մաքսային ներկայացուցչին է ուղարկում դիմումի գրանցման ամսաթվի մասին տեղեկությունները։
Դիմումը թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացվելու դեպքում մաքսային մարմինը դիմումի հետ միասին ներկայացված ԷԲԱՀՃ-ում նշում է դիմումը ներկայացնելու ամսաթիվը՝ ԷԲԱՀՃ-ը լրացնելու կարգի 19-րդ կետի յոթերորդ պարբերությանը համապատասխան։
Մաքսային մարմինն արձանագրում է ԷԲԱՀՃ-ը ներկայացնելու ամսաթիվը՝ այն դիմումի հետ միասին կամ առանց դիմումի՝ սույն կարգի 29-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան ներկայացնելու դեպքում։
34. Մաքսային մարմնի կողմից դիմումի ուսումնասիրումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ սահմանված ժամկետում, որը չի կարող գերազանցել 30 օրացուցային օրը՝ դրա գրանցման օրվանից։
Սույն կարգի 29-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ առանց դիմումի ներկայացրած ԷԲԱՀՃ-ի ուսումնասիրումը մաքսային մարմնի կողմից իրականացվում է այն ներկայացնելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ, եթե անդամ պետության օրենսդրությամբ ավելի կարճ ժամկետ սահմանված չէ։
35. Մաքսային մարմինը, որն ուսումնասիրում է դիմումը և ԷԲԱՀՃ-ը (կամ միայն ԷԲԱՀՃ-ն, եթե դիմումը չի ներկայացվում՝ սույն կարգի 29-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, կամ միայն դիմումը, եթե ԷԲԱՀՃ-ը չի ներկայացվում՝ սույն կարգի 29-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան), իրականացնում է մաքսային հսկողություն՝ Օրենսգրքով սահմանված կարգով։
36. Մաքսային մարմինը թույլ է տալիս ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխությունը (լրացումը)՝ հետևյալ պայմանները պահպանելու դեպքում՝
ա) դիմումը և ԷԲԱՀՃ-ը (կամ միայն ԷԲԱՀՃ-ն, եթե դիմումը չի ներկայացվում՝ սույն կարգի 29-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, կամ միայն դիմումը, եթե ԷԲԱՀՃ-ը չի ներկայացվում՝ սույն կարգի 29-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան) ստացվել են սույն կարգի 33-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված մաքսային մարմնի կողմից՝ Օրենսգրքի 310-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան սահմանված՝ մաքսային հսկողությունն իրականացնելու ժամկետի շրջանակներում.
բ) ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխությունը (լրացումը) չի հանգեցնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի չորրորդ պարբերության և «բ» ենթակետի դրույթները չկատարելուն։
գ) կատարվել են սույն կարգի 2-րդ (դիմումը ԷԲԱՀՃ-ի հետ միասին ներկայացնելու դեպքում), 3-5-րդ և 28-31-րդ կետերով նախատեսված պահանջները.
դ) ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելիս մաքսային մարմնի կողմից չեն հայտնաբերվել այլ տեղեկություններ, բացի ԷԲԱՀ-ում գրանցման համար ներկայացվածներից և դիմումի և ԷԲԱՀՃ-ի մեջ նշվածներից (կամ միայն ԷԲԱՀՃ-ում, եթե դիմումը չի ներկայացվում՝ սույն կարգի 29-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, կամ միայն դիմումի մեջ, եթե ԷԲԱՀՃ-ը չի ներկայացվում՝ սույն կարգի 29-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան)։
37. Մաքսային մարմինը ԷԲԱՀՃ-ը գրանցում է սույն կարգի 12-րդ կետին համապատասխան։
38. Պաշտոնատար անձի կողմից լրացվող՝ Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀ-ի սյունակներում բացառապես գրառումներում փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության դեպքում այդ փոփոխությունները (լրացումները) ԷԲԱՀ-ում կատարում է պաշտոնատար անձը՝ օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը։ Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով կատարված փոփոխություններով (լրացումներով) ԷԲԱՀ-ը կամ այդ փոփոխությունների (լրացումների) մասին տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով ուղարկվում է մաքսային ներկայացուցչին՝ այդ փոփոխությունները (լրացումները) կատարվելու օրվանից 1 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում։
Պաշտոնատար անձի կողմից լրացվող՝ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀ-ի սյունակներում բացառապես գրառումներում փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության դեպքում այդ փոփոխությունները (լրացումները) ԷԲԱՀ-ում կատարում է պաշտոնատար անձը՝ ձեռքով և հաստատում է ստորագրությամբ ու անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով (առկայության դեպքում)՝ նշելով փոփոխություններ (լրացումներ) կատարելու ամսաթիվը:
Մաքսային մարմնի կողմից հաստատված՝ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀ-ի օրինակը մաքսային մարմնի կողմից կատարված փոփոխություններով (լրացումներով)՝ ստորագրությամբ հանձնվում է մաքսային ներկայացուցչին կամ ուղարկվում է պատվիրված փոստային առաքանիով՝ այդ փոփոխությունները (լրացումները) կատարելու օրվանից 3 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում՝ հանձնման մասին ծանուցմամբ։ Բելառուսի Հանրապետությունում նշված փաստաթուղթն ուղարկվում է հասարակ փոստային առաքանիով։
39. Սույն կարգի 36-րդ կետով նախատեսված պայմանները չպահպանելու դեպքում մաքսային մարմինը մերժում է ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկությունների փոփոխությունները (լրացումները)՝ սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերին համապատասխան ԷԲԱՀՃ-ի գրանցման մերժումը ձևակերպելու միջոցով (նշելով մերժման մասին որոշումն ընդունելու պատճառները և օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով ամսաթիվը)։
Սույն կարգի 29-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում միայն դիմում ներկայացնելու դեպքում պաշտոնատար անձի կողմից ԷԲԱՀ-ի լրացվող սյունակներում գրառումների (նշումների) փոփոխությունների (լրացումների) մերժումը ձևակերպվում է դիմումի ուսումնասիրության արդյունքներով՝ մաքսային ներկայացուցչին պատասխան ուղարկելու միջոցով։
VI. Մաքսային մարմնի որոշմամբ՝ ապրանքների բացթողումից հետո ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխության (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը
40. Ապրանքների բացթողումից հետո ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին մաքսային մարմնի որոշումը (այսուհետ՝ որոշում) ձևակերպվում է էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով (պայմանավորված այն բանով, թե ինչ տեսքով է ներկայացվել ԷԲԱՀ-ը)։
41. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով որոշումը ձևակերպվում է А4 ձևաչափի թղթի թերթի վրա՝ թիվ 2 հավելվածի համաձայն։
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով որոշումը պետք է պարունակի սույն կարգի թիվ 2 հավելվածով նախատեսված տեղեկությունները։
42. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով որոշումն ուղարկվում է մաքսային ներկայացուցչին՝ այն ընդունվելու օրվանից 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ։
Մաքսային ներկայացուցչի կողմից էլեկտրոնային փաստաթղթի տեսքով որոշումն ստանալու ամսաթվի ու ժամի մասին տեղեկություններն իր կողմից էլեկտրոնային եղանակով ուղարկվում են մաքսային մարմին։ Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում մաքսային ներկայացուցչի կողմից նշված տեղեկությունները չեն ուղարկվում։
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով որոշումը ստորագրությամբ հանձնվում է մաքսային ներկայացուցչին կամ ուղարկվում է պատվիրված փոստային առաքանիով՝ այն ընդունվելու օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում հանձնման մասին ծանուցմամբ։
43. Որպես որոշում՝ կարող է դիտարկվել մաքսային մարմնի այլ որոշում, որն ընդունվում է մաքսային հսկողության արդյունքներով, եթե նման որոշումը պարունակում է՝
ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին պահանջը.
ԷԲԱՀ-ի գրանցման համարի մասին տեղեկությունները, ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում կատարվող փոփոխությունների (լրացումների) ցանկը.
ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) համար հիմքը։
Բելառուսի Հանրապետությունում նման որոշումը պետք է պարունակի ԷԲԱՀՃ-ը մաքսային մարմին ներկայացնելու ժամկետը։
44. Հայաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնատար անձի կողմից որոշման հետ միաժամանակ էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով (պայմանավորված այն բանով, թե ինչպես է ձևակերպվել որոշումը) ձևակերպվում և մաքսային ներկայացուցչին է ուղարկվում ԷԲԱՀՃ-ն, որը գրանցվում է ԷԲԱՀՃ-ի լրացման կարգի 19-րդ կետի երկրորդ-վեցերորդ պարբերություններով սահմանված կարգով ձևավորվող գրանցման համարի տրմամբ։
45. Բելառուսի Հանրապետությունում մաքսային ներկայացուցիչը, ելնելով որոշման մեջ մաքսային մարմնի կողմից նշված տեղեկություններից, մաքսային ներկայացուցչի կողմից որոշումն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում ԷԲԱՀՃ-ը ներկայացնում է այն մաքսային մարմին, որտեղ գրանցված է այն ԷԲԱՀ-ն, որի տեղեկությունները փոփոխվում (լրացվում) են, իսկ մաքսային վճարների վճարման դեպքում՝ նաև դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները։
Այն դեպքում, երբ ԷԲԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելը հանգեցնում է մաքսային վճարների վճարմանը, մաքսային ներկայացուցչի կողմից նշված փաստաթղթերն ու տեղեկություններն ուղարկելու ժամկետը կարող է գերազանցել սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետը, եթե դա նախատեսված է Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ։
Մաքսային մարմինն արձանագրում է ԷԲԱՀՃ-ը ներկայացնելու ամսաթիվը՝ սույն կարգի 10-րդ կետին համապատասխան։
Այն դեպքում, երբ ԷԲԱՀՃ-ը լրացվել է որոշմանը համապատասխան, պաշտոնատար անձը ԷԲԱՀՃ-ը մաքսային մարմին ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում գրանցում է ԷԲԱՀՃ-ն՝ սույն կարգի 12-րդ կետի համաձայն:
ԷԲԱՀՃ-ն Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացվելու դեպքում մաքսային մարմինը էլեկտրոնային եղանակով մաքսային ներկայացուցչին է ուղարկում գրանցման ամսաթվի ու ժամի, ինչպես նաև ԷԲԱՀՃ-ի գրանցման համարի մասին տեղեկությունները։
ԷԲԱՀՃ-ը թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացվելու դեպքում մաքսային մարմինը ԷԲԱՀՃ-ի «А» վանդակում դրա գրանցման մասին նշում է կատարում՝ ԷԲԱՀՃ-ի լրացման կարգի 19-րդ կետին համապատասխան։
Այն դեպքում, երբ ԷԲԱՀՃ-ը չի համապատասխանում որոշմանը, կամ ԷԲԱՀՃ-ը չի ներկայացվել մաքսային մարմին՝ սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետի կամ սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան այլ ժամկետի սահմաններում, ԷԲԱՀՃ-ը լրացվում է պաշտոնատար անձի կողմից։
Պաշտոնատար անձը ԷԲԱՀՃ-ն ուղարկում է մաքսային ներկայացուցչին՝ սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետը կամ սույն կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ այլ ժամկետ լրանալու կամ որոշումը, եթե այն ուղարկվել է թղթային կրիչով փաստաթղթի տեսքով, հասցեատիրոջը չհանձնելու մասին նշումով փոստային առաքանին մաքսային մարմնում ստացվելու օրվանից 15 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում։
Այն դեպքում, երբ ԷԲԱՀՃ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելը հանգեցնում է մաքսային վճարների վճարմանը, մաքսային ներկայացուցչին ԷԲԱՀՃ-ն ուղարկելու ժամկետը կարող է գերազանցել սույն կետի ութերորդ պարբերությամբ սահմանված ժամկետը, եթե այդպիսի ժամկետ նախատեսված է Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ։
46. Փոփոխությունները և (կամ) լրացումները բացառապես ԷԲԱՀ-ի՝ պաշտոնատար անձի կողմից լրացվող վանդակների գրառումներում (նշումներում) իրականացվում են սույն կարգի 38-րդ կետին համապատասխան:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրում հայտարարված տեղեկությունների փոփոխության (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգի |
(ձև)
ՊԱՀԱՆՋ
մինչև ապրանքների բացթողումը՝ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
20___ թվականի ____________ «___»
|
|
Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ տեղեկացնում ենք, որ __________________________ գրանցման համարով էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրում հայտագրված ապրանքների և տեղեկությունների վերաբերյալ մաքսային հսկողություն իրականացնելու ընթացքում հայտնաբերվել է հետևյալը՝
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
Մինչև «___» ____________ 20___ թ. անհրաժեշտ է մաքսային մարմին ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ հաստատված՝ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտումը լրացնելու կարգին համապատասխան լրացված էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտումը՝ ԷԲԱՀ-ում հայտագրված հետևյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության կապակցությամբ՝
Համարը՝ ը/կ |
Ապրանքի հերթական համարը |
Սյունակի/ սյունակի վանդակի/ տողի համարը |
ԷԲԱՀ-ում հայտարարված տեղեկությունները |
Փոփոխված (լրացված) տեղեկությունները |
1. |
||||
... |
_________________________________________ _
(Ա. Ա. Հ․ մաքսային մարմնի պաշտոնատար անձի)* |
__________________ _
(ստորագրություն)* |
|
Պահանջն ստացվել է՝
_________________________________
(Ա. Ա. Հ․ մաքսային մարմնի պաշտոնատար անձի)* |
____________
(ստորագրություն)* |
___________________
(պահանջն ստանալու ամսաթիվն ու ժամը) |
* Չի գործում Բելառուսի Հանրապետությունում։
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրում հայտարարված տեղեկությունների փոփոխության (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգի |
(ձև)
ՈՐՈՇՈՒՄ
մաքսային մարմնի՝ ապրանքների բացթողումից հետո էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին
20___ թվականի ____________ «___»
|
|
էքսպրես բեռների համար ապրանքների __________________________________ գրանցման համարով հայտարարագրում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ հաստատված՝ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխության (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունները կատարելու կարգի 27-րդ կետի ___ ենթակետի հիման վրա, _______________________ կապակցությամբ
(ԷԲԱՀ-ում հայտարարված տեղեկություններում
փոփոխություններ (լրացումներ) կատարելու հիմքերը)
կատարվել են փոփոխություններ (լրացումներ)՝ համաձայն կից ներկայացող ԷԲԱՀՃ-ի*
անհրաժեշտ է կատարել հետևյալ փոփոխությունները (լրացումները)***՝
Համարը՝ ը/կ |
ԷԲԱՀ-ի գրանցման համարը |
Ապրանքի հերթական համարը |
Սյունակի/ սյունակի վանդակի/ տողի համարը |
ԷԲԱՀ-ում հայտարարված տեղեկությունները |
Փոփոխված (լրացված) տեղեկությունները |
1. |
|||||
... |
Մինչև 20 թ. « »_________________________________________________________________
(ժամկետը՝ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրում
հայտարարված տեղեկությունների փոփոխության (լրացման) հետ կապված
մաքսային գործառնությունների կատարման կարգին համապատասխան)
անհրաժեշտ է ներկայացնել ԷԲԱՀՃ-ն, իսկ մաքսային վճարների վճարման դեպքում՝ նաև դրանց վճարումը հաստատող փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ**։
_________________________________________ _
(մաքսային մարմնի պաշտոնատար անձի Ա. Ա. Հ․-ն)* |
__________________
(ստորագրություն)* |
|
_________________________________ _
(Մաքսային ներկայացուցչի աշխատակցի Ա. Ա. Հ․-ն)* |
____________
(ստորագրություն)* |
___________________ _
(որոշումն ստանալու ամսաթիվը) |
* Չի գործում Բելառուսի Հանրապետությունում։
** Բելառուսի Հանրապետության համար։
(կարգը լրաց. ԵՏՀԿ 14.09.23 թիվ 137)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.09.2023, թիվ 137 | 01.04.2024, թիվ 142 | |
07.12.2021, թիվ 171 | 09.01.2022, թիվ 142 | |
16.04.2020, թիվ 48 | 01.02.2021, թիվ 142 | |
24.12.2019, թիվ 225 | 26.02.2020, թիվ 142 | |
21.05.2019, թիվ 83 | 01.02.2020, թիվ 142 | |
02.07.2019, թիվ 110 | 04.08.2019, թիվ 142 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|