Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 24
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.03.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.04.2024
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2024 թվականի

թիվ 24

քաղ. Մոսկվա

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ) ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան (այսուհետ՝ Հանձնաժողով), Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 16-րդ կետի 5-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի (այսուհետ՝ Տուգանքների հաշվարկման մեթոդիկա և նշանակման կարգ) 17-րդ կետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգի 44-րդ և 45-րդ կետերին համապատասխան, քննել է տեղեկությունները (տեղեկատվությունը) չներկայացնելու վերաբերյալ գործը:

Գործի նյութերի քննության արդյունքներով, հիմնվելով Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող՝ մրցակցության ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթների վրա, ուսումնասիրելով քննվող գործի փաստական հանգամանքները և գործի քննման հարցերով հանձնաժողովի եզրահանգումները, որոնք ներկայացված են սույն որոշման նկարագրական և պատճառաբանական մասերում՝ հավելվածի համաձայն, ղեկավարվելով Տուգանքների հաշվարկի մեթոդիկայով և նշանակման կարգով՝ Հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ճանաչել՝

ա) «Մագնիտոգորսկի քիմիական ռեագենտների գործարան» սահամանափակ պատասխանատվությամբ ընկերության (Ռուսաստանի Դաշնություն, Չելյաբինսկի մարզ, քաղ. Մագնիտոգորսկ, Կիրովի փող., շ. 104, շին. 2, ՊԳՀՀ 1167456057108, գրանցման ամսաթիվ՝ 9 փետրվարի 2016 թ., ՀՎՆՀ 7456030614) (այսուհետ՝ «ՄՔՌԳ» ՍՊԸ) և դրա գլխավոր տնօրեն Դ.Շ. Գատինի անգործությունը, որն արտահայտվել է վերջիններիս կողմից 2023 թվականի մարտի 13-ից նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում Հանձնաժողովի հարցմամբ տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու ձևով, Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտում, որի համար պատասխանատվությունը նախատեսված է Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով.

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված անձանց նկատմամբ գործի քննության դադարեցման համար հիմքերի բացակայությունը։

2. Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետին և Տուգանքների հաշվարկի մեթոդիկային և նշանակման կարգին համապատասխան՝ նշանակել հետևյալ տուգանքները.

«ՄՔՌԳ» ՍՊԸ-ին՝ 433 333 ռուսական ռուբլի 33 կոպեկի չափով,

Դ.Շ. Գատինին՝ 26 641 ռուսական ռուբլի 67 կոպեկի չափով:

Սույն որոշմամբ նշանակված տուգանքները ենթակա են վճարման՝ Արձանագրության 17-րդ և 18-րդ կետերով սահմանված կարգով (տուգանքների վճարման բանկային վավերապայմաններ՝ ստացող՝ ՀՎՆՀ 7703516539, ՀԿՊԾ 770301001, միջշրջանային գործառնական ԴԳՎ (Ռուսաստանի ԴՀԾ-ի համար դ/հ 04951001610), ՀԿՏՀՌԴ 45380000, ստացողի բանկ՝ Ռուսաստանյան բանկի գործառնական բաժին // միջշրջանային գործառնական ԴԳՎ, քաղ. Մոսկվա, բանկային հաշվեհամար՝ 40102810045370000002, գանձապետական հաշվեհամար՝ 03100643000000019500, ԲՆԾ 024501901, ԲԴԾ 16111615000010000140):

3. Հանձնաժողովին՝ սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված անձանց տեղեկացնել հետևյալի անհրաժեշտության մասին.

ա) Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի 171-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ ամբողջությամբ վճարել սույն որոշման 2-րդ կետով նախատեսած տուգանքները՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օրվանից ոչ ուշ։ Նշված ժամկետում տուգանքները չվճարելու դեպքում Հանձնաժողովը ձեռնարկում է սույն որոշման հարկադիր կատարմանն ուղղված միջոցներ՝ Տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի 18-րդ կետին համապատասխան,

բ) անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգի 45-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովին տեղեկացնել սույն որոշման 2-րդ կետում նշված տուգանքների վճարման մասին սույն կետի «ա» ենթակետով նախատեսված ժամկետը լրանալուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում:

4. Սույն որոշումը սահմանված կարգով կարող է բողոքարկվել Եվրասիական տնտեսական միության դատարան։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի մարտի 19-ի

թիվ 24 որոշման

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԵՐԸ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի մարտի 19-ի թիվ 24 որոշման

 

«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության» («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 10-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան (այսուհետ համապատասխանաբար՝ Արձանագրություն, Պայմանագիր)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտման առնչությամբ 2023 թվականի հուլիսի 20-ի թիվ 59/որշ. որոշմամբ գործ է հարուցվել տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու փաստով (այսուհետ՝ տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու մասին գործ)՝ «Մագնիտոգորսկի քիմիական ռեագենտների գործարան» սահամանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ «ՄՔՌԳ» ՍՊԸ) (Ռուսաստանի Դաշնություն, Չելյաբինսկի մարզ, քաղ. Մագնիտոգորսկ, Կիրովի փող., շ.104, շին. 2, ՊԳՀՀ 1167456057108, գրանցման ամսաթիվը՝ 9 փետրվարի 2016 թ., ՀՎՆՀ 7456030614) նկատմամբ և նշանակվել է դրա քննության հանձնաժողով՝ հետևյալ կազմով.

տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու մասին գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Ա.Գ. Սուշկևիչ.

տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու մասին գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Ա. Ա. Կալիև.

տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու մասին գործի քննության հարցերով հանձնաժողովի անդամներ՝ Ա.Բ. Աբդիլդաևա, Օ.Ս. Կորոլկովա, Ա.Լ. Սեյտալիև և Ս.Ս. Սումենկով:

Տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու մասին գործի քննությանը մասնակցած այլ անձինք՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) լիազորված մարմինների ներկայացուցիչներ, որոնց իրավասության մեջ է մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը և (կամ) կատարումը, Ա.Ժ. Ալիմբեկովա, Յու.Վ. Վելտեր, Ա.Վ. Վոյնո, Յա.Ա. Պետրուշինա, Ա.Ս. Կերիմբաևա և Յա.Վ. Սկլյարովա:

Որոշում ընդունելու համար լրացուցիչ տեղեկություններ (տեղեկատվություն) ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու մասին գործի քննության ժամկետը երկարաձգվել է 60 աշխատանքային օրով, որի մասին կայացվել է 2023 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 63/որշ. որոշումը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկայում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգի (այսուհետ՝ Գործերի քննության կարգ) 23-րդ կետին համապատասխան՝ 2023 թվականի նոյեմբերի 23-ին տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու մասին գործի քննության հանձնաժողովի նախագահ Ա.Գ. Սուշկևիչը հայտարարել է տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու մասին գործի քննության ավարտի վերաբերյալ:

Տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու մասին գործի քննության արդյունքներով պարզվել է հետևյալը.

«ՏեխնոՔիմՌեագենտԲել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Բելառուսի Հանրապետություն, Գրոդնենսկի մարզ, քաղ. Գրոդնո, Ձերժինսկու փող., տ. 116Ա, ԳՀ 590831274, գրանցման ամսաթիվ՝ 30 սեպտեմբերի 2011թ., ՎՀՀ 590831274)՝ 2021 թվականի հունիսի 16-ի դիմումի ա/հ (2021 թվականի հունիսի 17-ի, մտից № 11063) քննության արդյունքներով Հանձնաժողովի կողմից 2023 թվականի հունվարի 25-ի թիվ 9/որշ. որոշմամբ, այդ թվում՝ «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցվել է անդրսահմանային շուկաներում մրցակցության կանոնների ընդհանուր խախտումների վերաբերյալ գործ (այսուհետ՝ մրցակցության կանոնների խախտումների վերաբերյալ գործ)։

Մրցակցության կանոնների խախտումների վերաբերյալ գործի քննության շրջանակներում, Գործերի քննության կարգի 21-րդ կետին և Արձանագրության 13-րդ կետին համապատասխան, 2023 թվականի փետրվարի 20-ի թիվ 25/որշ. որոշմամբ (այսուհետ՝ թիվ 25/որշ. որոշում) նաև «ՄՔՌԳ» ՍՊԸ-ից պահանջվել են տեղեկություններ (տեղեկատվություն) մասնավորապես «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի միանձնյա գործադիր մարմնի լիազորություններն իրականացնող անձի մասին և այդ փաստը հաստատող փաստաթղթերը՝ այն անձանց մասին, որոնք «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի հետ կազմում են անձանց մեկ խումբ, անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման փաստը ճանաչելու կամ չճանաչելու և այդ խախտումը վերացնելու նպատակով ձեռնարկված միջոցների վերաբերյալ։

Թիվ 25/որշ. որոշումը 2023 թվականի փետրվարի 22-ի թիվ 22-96 գրությամբ ուղարկվել է «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի հասցեին փոստային կապի օպերատորի՝ «Ռուսաստանի փոստ» բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ «Ռուսաստանի փոստ» ԲԸ) ծառայությունների օգտագործմամբ՝ ծանուցմամբ պատվիրված փոստային առաքանիով, որին տրվել է թիվ 80080981645663 փոստային նույնականացուցիչը, «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի գտնվելու վայրի հասցեով՝ 455007, Ռուսաստանի Դաշնություն, Չելյաբինսկի մարզ, քաղ. Մագնիտոգորսկ, Կիրովի փող., շ.104, շին. 2։

Փոստային առաքանին հանձնելու մասին ծանուցման համաձայն՝ այն հանձնվել է հասցեատիրոջը 2023 թվականի մարտի 13-ին: Սակայն թիվ 25/որշ. որոշմամբ պահանջված տեղեկատվությունը «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի կողմից չի ներկայացվել։

Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործի քննության հարցերով hանձնաժողովը 2023 թվականի մարտի 21-ի թիվ 32/որշ. որոշմամբ (այսուհետ՝ թիվ 32/որշ. որոշում) «ՄՔՌԳ» ՍՊԸ-ին տեղեկացրել է թիվ 25/որշ. որոշմամբ հարցված տեղեկությունները (տեղեկատվությունը) ներկայացնելու անհրաժեշտության մասին։

Թիվ 32/որշ. որոշումը 2023 թվականի մարտի 23-ի թիվ 22-160 գրությամբ ուղարկվել է փոստային կապի օպերատորի՝ «Ռուսաստանի փոստ» ԲԸ ծառայությունների օգտագործմամբ, որը փոստային առաքանին հանձնելու մասին ծանուցման համաձայն հանձնվել է «ՄՔՌԳ» ՍՊԸ-ին 2023 թվականի ապրիլի 6-ին: Սակայն թիվ 25/որշ. որոշմամբ հարցված տեղեկատվությունը «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի կողմից չի ներկայացվել։

Միևնույն ժամանակ գործի քննության հարցերով հանձնաժողովը մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործի քննության շրջանակներում, ղեկավարվելով Գործերի քննության կարգի 21-րդ կետով և Արձանագրության 13-րդ կետով, 2023 թվականի ապրիլի 14-ի թիվ 36/որշ. որոշմամբ (այսուհետ՝ թիվ 36/որշ. որոշում) հարցում է կատարել նաև «ՄՔՌԳ» ՍՊԸ-ից տեղեկություններ ներկայացնելու մասին, մասնավորապես՝ պայմանագրերի պատճեններ, տեղեկություններ հումքի գնման և ապրանքի արտադրության ծավալների մասին, ապրանքի ընդունման ակտերի պատճեններ, տեղեկատվություն ապրանքային նշաններին ներկայացվող պահանջների մասին և այլ տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկացրել է «ՄՔՌԳ» ՍՊԸ-ին թիվ 25/որշ. որոշմամբ հարցված տեղեկությունները (տեղեկատվությունը) ներկայացնելու անհրաժեշտության մասին։

Թիվ 36/որշ. որոշումը 2023 թվականի ապրիլի 18-ի թիվ 22-180 գրությամբ ուղարկվել է «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի ծառայությունների միջոցով՝ պատվիրված փոստային առաքանիով ծանուցմամբ (փոստային նույնականացուցիչ՝ թիվ 80086883621408, հանձնվել է ՄՔՌԳ» ՍՊԸ-ին 2023 թվականի մայիսի 2-ին)։ Սակայն թիվ 36/որշ. որոշմամբ հարցված տեղեկատվությունը «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի կողմից չի ներկայացվել։

Մրցակցության կանոնների խախտման մասին գործի քննության հարցերով հանձնաժողովի հետագա նիստերի շրջանակներում այն քննող հանձնաժողովը 2023 թվականի մայիսի 23-ի թիվ 44/որշ. և 2023 թվականի հունիսի 14-ի թիվ 49/որշ. որոշումներում (այսուհետ համապատասխանաբար՝ թիվ 44/որշ. որոշում, թիվ 49/որշ. որոշում) տեղեկացրել է «ՄՔՌԳ» ՍՊԸ-ին թիվ 25/որշ. և թիվ 36/որշ. որոշումներով հարցված տեղեկությունները (տեղեկատվությունը) ներկայացնելու անհրաժեշտության մասին։

2023 թվականի փետրվարի 20-ի թիվ 25/որշ.որոշմամբ հարցված տեղեկատվություն ներկայացնելու ժամկետը լրացել է 2023 թվականի մարտի 23-ին, 2023 թվականի ապրիլի 14-ի թիվ 36/որշ. որոշմամբ հարցված տեղեկատվություն ներկայացնելու ժամկետը՝ 2023 թվականի մայիսի 12-ին։

Թիվ 44/որշ. և թիվ 49/որշ. որոշումները հանձնվել են «ՄՔՌԳ» ՍՊԸ-ին համապատասխանաբար 2023 թվականի հունիսի 13-ին և հուլիսի 10-ին։ Սակայն «ՄՔՌԳ» ՍՊԸ-ն չի ներկայացրել Հանձնաժողով նշված որոշումներով հարցված տեղեկությունները (տեղեկատվությունը)։

Իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրից քաղվածքի համաձայն՝ Դ.Շ. Գատինը, «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի հիմնադիր (կանոնադրական) փաստաթղթերի համաձայն, 2023 թվականի մարտի 13-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում եղել է «ՄՔՌԳ» ՍՊԸ իրավաբանական անձի միանձնյա գործադիր մարմինը, ինչպես նաև գլխավոր տնօրենը և իրավաբանական անձի՝ «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի անունից առանց լիազորագրի գործելու իրավունք ունեցող անձը։

2023 թվականի օգոստոսի 23-ի թիվ 61/որշ. որոշմամբ տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու գործով հանձնաժողովը տվյալ գործով որպես պատասխանող ներգրավել է «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի տնօրեն Դ.Շ. Գատինին, ինչպես նաև հարցմամբ պահանջել է «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի և վերջինիս գլխավոր տնօրենի դիրքորոշումները՝ արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտման փաստի հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ։ Նշված որոշումը 2023 թվականի օգոստոսի 25-ի թիվ 22-354 գրությամբ ուղարկվել է նրանց հասցեներով, այդ թվում՝ «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Դ.Շ. Գատինի բնակության վայրի գրանցման հասցեով, «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի ծառայությունների միջոցով՝ պատվիրված փոստային առաքանիներով ծանուցմամբ, որոնց տրվել են թիվ 80083787346765 (հանձնվել է «ՄՔՌԳ» ՍՊԸ-ին 2023 թվականի սեպտեմբերի 8-ին) և թիվ 80083787346772 (հանձնվել է Դ.Շ. Գատինին 2023 թվականի սեպտեմբերի 8-ին) փոստային նույնականացուցիչները։

Տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու գործի քննության շրջանակներում «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի և վերջինիս գլխավոր տնօրենի հասցեներով նաև ուղարկվել են 2023 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 62/որշ. (ուղարկվել է 2023 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 22-372 գրությամբ, փոստային նույնականացուցիչները՝ թիվ 80082588331628՝ հանձնվել է «ՄՔՌԳ» ՍՊԸ-ին 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, թիվ 80082588331642՝ հանձնվել է Դ.Շ. Գատինին 2023 թվականի սեպտեմբերի 27-ին), 2023 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 63/որշ. (ուղարկվել է 2023 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 22-395 գրությամբ, փոստային նույնականացուցիչները՝ թիվ 80084389891479՝ «ՄՔՌԳ» ՍՊԸ-ին հանձնելու փորձն անհաջող է եղել, թիվ 80084389891486 և 80084389891455՝ Դ.Շ. Գատինին հանձնելու փորձերն անհաջող են եղել) և 2023 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 65/որշ. (ուղարկվել է 2023 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 22-435 գրությամբ, փոստային նույնականացուցիչները՝ թիվ 80087790213052՝ «ՄՔՌԳ» ՍՊԸ-ին հանձնելու փորձն անհաջող է եղել, թիվ 80087790213069 և 80087790213076՝ Դ.Շ. Գատինին հանձնելու փորձերն անհաջող են եղել) որոշումները՝ համապատասխան տեղեկությունների (տեղեկատվության) հարցումով։

Համաձայն Արձանագրության 10-րդ կետի 7-րդ ենթակետի՝ Հանձնաժողովը հարցում է կատարում և տեղեկատվություն ստանում պետական կառավարման մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, իրենց գործառույթներն իրականացնող՝ անդամ պետությունների այլ մարմիններից և կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ այնպիսի գաղտնի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանումը վերահսկելուն ուղղված լիազորությունների կատարման համար:

Արձանագրության 13-րդ կետի համաձայն՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների ուսումնասիրություններ անցկացնելիս Հանձնաժողովն անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններից կամ կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից պահանջում է գործը քննելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը: Անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները), ոչ առևտրային կազմակերպությունները, պետական իշխանության մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններ կամ կազմակերպություններ (դրանց պաշտոնատար անձինք), ֆիզիկական անձինք պարտավոր են Հանձնաժողովին՝ նրա պահանջով սահմանված ժամկետներում տրամադրել այն տեղեկությունները, փաստաթղթերը, տվյալները, պարզաբանումները, որոնք անհրաժեշտ են Հանձնաժողովին՝ իր վրա դրված լիազորությունների հիման վրա:

Գործերի քննության կարգի 21-րդ կետին համապատասխան՝ գործի քննության հարցերով հանձնաժողովն իրավունք ունի գործը քննելիս գործի քննությանը մասնակցող անձանցից պահանջելու գործի քննության ընթացքում առաջացող հարցերի վերաբերյալ փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ՝ գրավոր կամ բանավոր ձևով:

Այսպիսով, մրցակցության կանոնների խախտումների վերաբերյալ գործի քննության հարցերով հանձնաժողովը համապատասխան գործի քննության շրջանակներում, արձանագրության և Գործերի քննության կարգին համապատասխան, անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտներ) կողմից մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխելուն ուղղված իր լիազորությունները կատարելիս, առաջնորդվելով Պայմանագրի դրույթներով, «ՄՔՌԳ» ՍՊԸ-ից պահանջել է համապատասխան տեղեկություններ (տեղեկատվություն)։ Սակայն այդ տեղեկությունները (տեղեկատվությունը) «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի կողմից չեն ներկայացվել, նաև դրանք չեն ներկայացվել տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու մասին գործի քննության ընթացքում։

Տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու մասին գործի քննության հանձնաժողովը համարում է, որ «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի անգործությունն արտահայտվել է նրանում, որ այն չի կատարել հակամենաշնորհային կարգավորման ոլորտում Միության մարմինների ակտերի դրույթների պահպանման մասով պարտականությունը և չի ձեռնարկել անհրաժեշտ և բավարար միջոցներ դրանց պահպանման համար, ինչի կապակցությամբ կարելի է եզրակացնել, որ «ՄՔՌԳ» ՍՊԸ-ն իր անգործությամբ խախտել է Արձանագրության 13-րդ կետի դրույթները, այն է՝ Հանձնաժողովի պահանջով տեղեկություններ (տեղեկատվություն) չի ներկայացրել:

Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետի երկրորդ պարբերության համաձայն՝ պաշտոնատար անձ են համարվում կազմակերպչակարգադրական կամ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող ղեկավարները և տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների), տնտեսավարող սուբյեկտներ չհանդիսացող ոչ առևտրային կազմակերպությունների (շուկայի սուբյեկտների) աշխատակիցները, տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միանձնյա գործադիր մարմինների լիազորություններն իրականացնող կազմակերպությունների, տնտեսավարող սուբյեկտներ (շուկայի սուբյեկտներ) չհանդիսացող ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարները։

Դ.Շ. Գատինը, որը «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն էր, ընկերության հիմնադիր (կանոնադրական) փաստաթղթերին համապատասխան, չի կատարել հակամենաշնորհային կարգավորման ոլորտում Միության մարմինների ակտերի դրույթների պահպանման մասով պարտականությունը և չի ձեռնարկել անհրաժեշտ և բավարար միջոցներ դրանց պահպանման համար, ինչի կապակցությամբ կարելի է եզրակացնել որ Դ.Շ. Գատինը՝ չապահովելով Հանձնաժողովի պահանջով տեղեկությունների (տեղեկատվության) ներկայացումը, խախտել է Արձանագրության 13-րդ կետի դրույթները:

Տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու մասին գործի քննության շրջանակներում «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի և դրա գլխավոր տնօրեն Դ.Շ. Գատինի համար ապահովվել է Գործերի քննության կարգի 13-րդ կետով նախատեսված բոլոր իրավունքների իրացման հնարավորությունը։ Բացի այդ, նրանցից պահանջվել են տվյալ գործի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաև Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտման փաստի հետ համաձայնվելու կամ չհամաձայնվելու վերաբերյալ դիրքորոշում։ Սակայն «ՄՔՌԳ» ՍՊԸ-ն և դրա գլխավոր տնօրեն Դ.Շ. Գատինը չեն ներկայացրել պարզաբանումներ, ինչպես նաև իրենց գործողություններում Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտումների փաստի հետ համաձայնվելու կամ չհամաձայնվելու մասին դիրքորոշումներ։

«ՄՔՌԳ» ՍՊԸ-ի և դրա պաշտոնատար անձ Դ.Շ. Գատինի ներկայացուցիչները տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու վերաբերյալ գործի քննության հանձնաժողովի նիստերին չեն մասնակցել, տվյալ գործի քննության հանձնաժողովի նիստի ամսաթիվը փոխելու միջնորդություն չեն ներկայացրել:

«ՄՔՌԳ» ՍՊԸ-ն և դրա պաշտոնատար անձ Դ.Շ. Գատինը և (կամ) նրանց ներկայացուցիչները տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու վերաբերյալ գործի քննության հանձնաժողովի նիստերին չմասնակցելու հարգելի պատճառի մասին տեղեկատվություն չեն ներկայացրել:

«ՄՔՌԳ» ՍՊԸ-ի և դրա պաշտոնատար անձ Դ.Շ. Գատինի կողմից Հանձնաժողովի կողմից պահանջվող տեղեկությունները (տեղեկատվությունը) տրամադրելուն խոչընդոտող հանգամանքներ չեն հայտնաբերվել:

Գնահատելով տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու վերաբերյալ գործով առկա ապացույցները՝ տվյալ գործի քննության հանձնաժողովը համարում է, որ «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի և դրա գլխավոր տնօրեն Դ.Շ. Գատինի մեղավորությունը հաստատվել է, իսկ նրանց անգործությունն իրավացիորեն որակվել է որպես Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտում:

Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ Հանձնաժողովը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների հաշվարկման մեթոդիկային և նշանակման կարգին համապատասխան՝ տուգանքներ է նշանակում Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ՝ նախատեսված տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելու, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տեղեկություններ (տեղեկատվություն) չներկայացնելու համար՝ ֆիզիկական անձանց նկատմամբ 10 000-ից մինչև 15 000 ռուսական ռուբլու չափով, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ 10 000-ից մինչև 60 000 ռուսական ռուբլու, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 150 000-ից մինչև 1 000 000 ռուսական ռուբլու չափով:

 «ՄՔՌԳ» ՍՊԸ-ն և դրա գլխավոր տնօրեն Դ.Շ. Գատինը Հանձնաժողովի կողմից պահանջվող տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չեն ներկայացրել առաջին անգամ: Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար տուգանքների հաշվարկի մեթոդիկայի և նշանակման կարգի թիվ 2 հավելվածի համաձայն՝ տուգանքների չափը հաշվարկելիս նշված հանգամանքը համարվել է որպես պատասխանատվությունը մեղմացնող:

Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի թիվ 1 և 2 հավելվածներով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող այլ հանգամանքներ, որոնք կարող են հաշվի առնվել տուգանքների չափի հաշվարկման ժամանակ, չեն բացահայտվել:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան