Գլխավոր տեղեկություն
Համար
N 2302-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2007.01.24/6(530) 21.06.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
20.06.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2302-Ա

«20» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ, ՆՈՐՔ ԹԻՎ 5 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Արման Վարդանյանի դիմումը` Նորք-Մարաշ, Նորք թիվ 5 պոլիկլինիկային հարող տարածքում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի սահմանները ճշտելու մասին, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 01.08.2023թ. հ.2256-Ա որոշումը, անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 29.08.2003թ. հ.1642849 վկայականը և ՀՀ կադաստրի կոմիտեի 06.03.2024թ. հ.ԱՏ-06032024-01-1085 տեղեկանքը:

Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Նորք-Մարաշ, Նորք թիվ 5 պոլիկլինիկային հարող տարածքում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 750.0քմ /քննարկվող տարածքը նախկինում տրամադրվել է առանց կոորդինատային համակարգի և փաստացի նշված հողամասը նշահարելու արդյունքում համադրվում է կից սեփականության իրավունքով պատկանող հ.5 պոլիկլինիկայի զբաղեցրած և պարսպապատված հողամասի հետ/, որքան որ ամրագրված է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 29.08.2003թ. հ.1642849 վկայականում:

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածի համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 5-րդ գոտում։

ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտում է:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության №Ն/24140-24 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Նորք-Մարաշ, Նորք թիվ 5 պոլիկլինիկային հարող տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Արման Վարդանյանին պատկանող հողամասի սահմանները որոշվում են 750.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված հ.665-2003 գլխավոր հատակագիծը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշման համաձայն, Նորք-Մարաշ, Նորք թիվ 5 պոլիկլինիկային հարող տարածքում գտնվող` 750.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման։

3. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան