Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 152
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.10.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հոկտեմբերի 2023 թվականի

թիվ 152

քաղ. Մոսկվա

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ՎԵՐՑՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերի իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունվարի 20-ի թիվ 13 որոշմամբ հաստատված՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) վերցված ապրանքների տեսակների տեղեկագրքում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի հոկտեմբերի 24-ի

թիվ 152 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

անասնաբուժական հսկողության (վերահսկողության) վերցված ապրանքների տեսակների տեղեկագրքում կատարվող

 

1. I բաժնում՝

1) 00016 ծածկագրով դիրքը երկրորդ սյունակում «սննդային» բառից առաջ լրացնել «մանր և խոշոր աղացվածքի» բառերով

2) 00019 ծածկագրով դիրքը երկրորդ սյունակում «և ձկան» բառից հետո լրացնել «այլ» բառով

3) 00021 ծածկագրով դիրքում՝

2-րդ սյունակում «ձկնալյուր` մանր և խոշոր աղացվածքի, և ձկներից հատիկներ` սննդի մեջ օգտագործելու համար պիտանի*» բառերը հանել.

5-րդ սյունակում « «*» նշանով նշված ապրանքներն ստուգվում են անասնահամաճարակային բարեկեցության առումով» բառերը հանել

4) 00022 ծածկագրով դիրքում 2-րդ սյունակում «, չորացրած*, աղ դրված* կամ աղաջրի մեջ դրված*. ալյուր՝ մանր և խոշոր աղացվածքի, և հատիկներ խեցգետնակերպերից՝ սննդի մեջ օգտագործելու համար պիտանի*» բառերը փոխարինել «կամ չսառեցրած, չորացրած* կամ չչորացրած, աղ դրված* կամ աղ չդրված, աղաջրի մեջ դրված* կամ աղաջրի մեջ չդրված» բառերով

5) 00023 ծածկագրով դիրքում երկրորդ սյունակում «․ ալյուր՝ մանր և խոշոր աղացվածքի, և հատիկներ կակղամորթներից՝ սննդի մեջ օգտագործելու համար պիտանի*» բառերը հանել.

6) 00024 ծածկագրով դիրքում երկրորդ սյունակում «*. ալյուր՝ մանր և խոշոր աղացվածքի, և հատիկներ ջրային անողնաշարավորներից՝ բացի խեցգետնակերպերից և կակղամորթներից, սննդի մեջ օգտագործելու համար պիտանի*» բառերը հանել

7) 00034 ծածկագրով դիրքում՝

երկրորդ սյունակում «Կենդանական ծագման սննդամթերք» բառերը փոխարինել «Միջատներ*** և կենդանական ծագման այլ սննդամթերք» բառերով

երրորդ սյունակում «0410000000» ծածկագիրը փոխարինել «0410» ծածկագրով

հինգերորդ սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ տեքստով.

««***» անասնաբուժական հսկողությունը միջատների (միջատների մասերի) նկատմամբ անցկացվում է համապատասխան պահանջները հաստատելուց հետո»

8) 00037 ծածկագրով դիրքում երկրորդ սյունակում «և դրանց» բառերը փոխարինել «կամ դրանց» բառերով

9) 00043 ծածկագրով դիրքում երրորդ սյունակում «9705000000-ից» բառերը փոխարինել «9705-ից» բառերով

10) 00063 ծածկագրով դիրքում երկրորդ սյունակում «կենդանական» բառը փոխարինել «կենդանական ծագման» բառերով

11) 00064 ծածկագրով դիրքում երկրորդ սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կենդանական ծագման ճարպեր և յուղեր ու դրանց զտամասեր».

12) 00065 ծածկագրով դիրքում երկրորդ սյունակում «բուսական» բառը փոխարինել «բուսական ծագման» բառերով

13) 00066 ծածկագրով դիրքում երկրորդ սյունակում «Կենդանական կամ բուսական ճարպեր և յուղեր» բառերը փոխարինել «Կենդանական, բուսական կամ մանրէաբանական ծագման ճարպեր և յուղեր» բառերով, «կենդանական կամ բուսական ճարպերից կամ յուղերից» բառերը փոխարինել «կենդանական, բուսական կամ մանրէաբանական ծագման ճարպերից և յուղերից» բառերով

14) 00067 ծածկագրով դիրքում երրորդ սյունակում «3808-ից,» բառերից հետո լրացնել «3823-ից,» բառերով

15) 00069 և 00070 ծածկագրերով դիրքերում՝

երկրորդ սյունակում «կամ արյունից» բառերը փոխարինել «, արյունից կամ միջատներից» բառերով

հինգերորդ սյունակը լրացնել հետևյալ բառերով ««***» անասնաբուժական հսկողությունը միջատների (միջատների մասերի) նկատմամբ անցկացվում է համապատասխան պահանջները հաստատելուց հետո»

16) 00074 և 00075 ծածկագրերով դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

00074

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված հումքից ստացված պատրաստի սննդամթերք՝ կաթնային ճարպ չպարունակող կամ 1,5% զանգվածային բաժնից պակաս կաթնային ճարպի պարունակությամբ՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված հումքից ստացված փոշու տեսքով սննդամթերքից*

1901909200-ից

 

«*» նշանով նշված ապրանքներն ստուգվում են անասնահամաճարակային բարեկեցության առումով

00075

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված հումքից ստացված պատրաստի սննդամթերք՝ 1,5% զանգվածային բաժին կամ դրանից ավելի կաթնային ճարպի պարունակությամբ՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված հումքից ստացված փոշու տեսքով սննդամթերքից՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ այլ դիրքերում չնշված կամ դրանցում չներառված*

1901909800-ից

 

«*» նշանով նշված ապրանքներն ստուգվում են անասնահամաճարակային բարեկեցության առումով

 

17) 00082 և 00085 ծածկագրերով դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

00082

Պատրաստի սննդամթերք՝ բուսական ճարպերի կամ յուղերի պարունակությամբ, 1,5% զանգվածային բաժնից պակաս կաթնային յուղի պարունակությամբ*

2106909300-ից

 

«*» նշանով նշված ապրանքներն ստուգվում են անասնահամաճարակային բարեկեցության առումով

00083

Սննդի մեջ օգտագործման համար պիտանի խառնուրդներ կամ պատրաստի մթերքներ՝ կենդանական կամ բուսական ճարպերից կամ յուղերից կամ դրանց զտամասերից, 15% զանգվածային բաժնից ավելի կաթնային ճարպերի պարունակությամբ*

2106909804-ից

 

«*» նշանով նշված ապրանքներն ստուգվում են անասնահամաճարակային բարեկեցության առումով

00084

Պանրի ֆոնդյու*

2106909805

 

«*» նշանով նշված ապրանքներն ստուգվում են անասնահամաճարակային բարեկեցության առումով

00085

Պատրաստի սննդամթերք՝ կաթի բաղադրամասերի պարունակությամբ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ այլ դիրքերում չնշված կամ դրանցում չներառված*

2106909808-ից

 

«*» նշանով նշված ապրանքներն ստուգվում են անասնահամաճարակային բարեկեցության առումով

 

18) 00089 ծածկագրով դիրքում երկրորդ սյունակում «թափոններ» բառը փոխարինել «մնացորդներ» բառով, երրորդ սյունակում «, 2306-ից» բառերը հանել

19) 00090 ծածկագրով դիրքում երկրորդ սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կոպտոն և այլ կոշտ մնացորդներ, որոնք ստացվում են բուսական կամ մանրէաբանական ծագման ճարպերի կամ յուղերի զատման ընթացքում՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2304-րդ ապրանքային դիրքում նշվածներից, չաղացած կամ աղացած, չհատիկավորված (չգրանուլացված) կամ հատիկավորված, որոնք օգտագործվում են կենդանիներին կերակրելու համար»

20) 00097 ծածկագրով դիրքում երկրորդ սյունակում «(սպիտակուցներ)» բառը հանել

21) 000100 ծածկագրով դիրքում երկրորդ սյունակում «(էնզիմներ)» բառը հանել

22) 00103 ծածկագրով դիրքում՝

երկրորդ սյունակում «բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3002 կամ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3006 ապրանքային դիրքում նշված ապրանքներից (անասնաբուժության մեջ կիրառելու համար)» բառերը փոխարինել «չբաժնեծրարված կամ բաժնեծրարված հավաքածուներում՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3006 ապրանքային դիրքում նշված ապրանքներից» բառերով

երրորդ սյունակում «3822000000-ից» բառերը փոխարինել «3822-ից» բառերով

23) 00106 ծածկագրով դիրքում երկրորդ սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Արտադրատեսակներ ներքին օրգաններից (բացի շերամի մետաքսազատիչ գեղձերից), սինյուգայից, պարկերից կամ ջլերից».

24) 00112 ծածկագրով դիրքում երրորդ սյունակում «9705000000-ից» բառերը փոխարինել «9705220000-ից, 9705290000-ից» բառերով

25) լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«

00114

Ալյուր՝ մանր և խոշոր աղացվածքի և ձկից, խեցգետնակերպերից, կակղամորթներից և ջրային այլ անողնաշարավորներից հատիկներ՝ սննդի մեջ օգտագործելու համար պիտանի*

0309

 

«*» նշանով նշված ապրանքներն ստուգվում են անասնահամաճարակային բարեկեցության առումով

»,

 

2. II բաժնում՝

1) 5-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«5

Նշագիրը

ՄՏ 026-2023 (խմբ. 1)»․

 

2) 7-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7 Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը 22.02.2020»

3) 22-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«22   

 Փոփոխություններ   

փոփոխություններն ուժի մեջ են մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 152 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից

հաշվի առնելով Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում կատարված փոփոխությունները՝ առանց դիրքերի ծածկագրերը փոխելու կատարվել են փոփոխություններ տեղեկագրքի առանձին դիրքերում, տեղեկագրքում ներառվել են նոր դիրքեր, հստակեցվել է տեղեկագրքի կառուցվածքի առանձին վավերապայմանների նկարագրությունը․ փոփոխությունները կատարվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 152 որոշմամբ»։

 

3. III բաժնում աղյուսակում 1.6 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

1.6. Ծանոթագրություն

պայմանանշանների տողը։

Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 500

ձևավորվում է ռուսերենով՝ տեքստի տեսքով, և պարունակում է՝ «*» նշանով նշված ապրանքի տեսակի կամ ապրանքի մի քանի տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների նկարագրությունը

«**» նշանով նշված ապրանքի տեսակի կամ ապրանքի մի քանի տեսակների նկատմամբ կիրառվող կարգավորման միջոցների վերաբերյալ հստակեցումը

տեղեկագրքի դիրքի կիրառման ոլորտի մասով սահմանափակումների նկարագրությունը (Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմանը համապատասխան դրանք սահմանելու դեպքում) առանձին անդամ պետություններում կիրառվող սահմանափակումների նկարագրությունը (մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 810 որոշմանը համապատասխան դրանք սահմանելու դեպքում) «***» նշանով նշված ապրանքների առանձին տեսակների (միջատների (միջատների մասերի)) նկատմամբ անասնաբուժական հսկողություն անցկացնելու պայմանների նկարագրությունը

կամ պարունակում է ապրանքի տեսակի այլ ծանոթագրությունների նկարագրությունը

0..*

ա) «ծանոթագրության տեսակի ծածկագիրը» ատրիբուտը

պայմանանշանների տողը՝ հետևյալ ձևանմուշին համապատասխան՝

d{l}

լրացվում է «1» արժեքով, եթե ծանոթագրությունը պարունակում է «*» նշանով նշված ապրանքի տեսակի կամ ապրանքի մի քանի տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների նկարագրությունը

լրացվում է «2» արժեքով, եթե ծանոթագրությունը պարունակում է «**» նշանով նշված ապրանքի տեսակի կամ ապրանքի մի քանի տեսակների նկատմամբ կիրառվող կարգավորման միջոցների վերաբերյալ հստակեցումը․ լրացվում է «3» արժեքով, եթե ծանոթագրությունը պարունակում է տեղեկագրքի դիրքի կիրառման ոլորտի մասով սահմանափակումների նկարագրությունը (Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմանը համապատասխան դրանք սահմանելու դեպքում)

լրացվում է «4» արժեքով, եթե պարունակում է առանձին ադամ պետություններում կիրառվող սահմանափակումների նկարագրությունը (Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 810 որոշմանը համապատասխան դրանք սահմանելու դեպքում)․ լրացվում է «5» արժեքով, եթե պարունակում է «***» նշանով նշված ապրանքների առանձին տեսակների (միջատների (միջատների մասերի)) նկատմամբ անասնաբուժական հսկողություն անցկացնելու պայմանների նկարագրությունը․

լրացվում է 0 արժեքով՝ այլ դեպքերում

1

»

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: