Գլխավոր տեղեկություն
Համար
N 2685-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 18.07.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
17.07.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2685-Ա

«17» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի և «ԿԱՊԻՏԱԼ ՓՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն), (ենթակապալառու՝ «ԱՄՐՈՑ-22» ՍՊԸ) միջև 2023 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված N ԵՔ-ԲՄԽԱՇՁԲ-23/124 ծածկագրով աշխատանքների կատարման գնման պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 1.1 կետի համաձայն՝ Պատվիրատուն հանձնարարում է, իսկ Կատարողը ստանձնում է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի հիմնանորոգման և բակի բարեկարգման, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի N 148 մանկապարտեզի քանդման, տեղում տիպային մանկապարտեզի կառուցման, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կ. Օրբելյանի անվան արվեստի դպրոցի նոր կցակառույց շենքի կառուցման, Շենգավիթ վարչական շրջանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճի և տանիքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների կատարման պարտավորությունը (այսուհետ՝ աշխատանք)՝ համաձայն սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցի պահանջների:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության կողմից Պայմանագրով պատվիրատուին վերապահված իրավունքների և պարտականություների իրացման արդյունքում պարզվել է, որ Ընկերության կողմից չեն պահպանվել պայմանագրի 1.2 կետով սահմանված աշխատանքների կատարման ժամկետները:

Ընկերության կողմից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանն է ներկայացվել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի հիմնանորոգման և բակի բարեկարգման, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կ. Օրբելյանի անվան արվեստի դպրոցի նոր կցակառույց շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնց ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ թերություններ:

Հաշվի առնելով թերությունների ծավալը Ընկերության ներկայացուցչին տրվել է ողջամիտ ժամկետ՝ թերությունների վերացման համար:

Ընկերության կողմից 06.06.2024 թվականին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանն է ներկայացվել նախագծանախահաշվային փոփոխված փաթեթները:

Նախագծանախահաշվային փաստաթղթերի կրկնակի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված փաստաթղթերում կրկին առկա են բազմաթիվ թերություններ, ինպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերը չեն համապատասխանում տեխնիկական բնութագրին: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ա.Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի հիմնանորոգման նախագծի կազմման տեխնիկական բնութագրում նշված արևային ֆոտովոլտային կայանը բացակայում է գծագրական մասում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կ. Օրբելյանի անվան արվեստի դպրոցի նոր կցակառույց շենքի կառուցման նախագծի կազմման տեխնիկական բնութագրում նշված ինժեներաերկրաբանական հետազոտության եզրակացությունը բացակայում է ներկայացված փաթեթում:

Բացի վերը նշված թերություններից նախագծանախահաշվային փաստաթղթերում առկա են նաև բազմաթիվ այլ թերություններ, մասնավորապես.

1. Ա.Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթեր.

 սալվածքի բետոնե ձևավոր սալերը փոխարինել բրեկչայով, կտրվածքում նախատեսված է բրեկչա,

 նախագծի էջերում նշված չեն թեքահարթակները, մուտքի թեքահարթակի չափսերը և թեքությունը չի համապատասխանում նորմային,

 թերթ 19-ում պատի շերտի հանգույցում նշել չափերը և նյութերը,

 պատուհանների և դռների մասնագրերը բացակայում են,

 թեղնահարկի պատուհանի գծագրերը կտրվածքում և հատակագծում չեն համապատասխանում իրար,

 թերթ 37 ում հատակի կտրվածքում նշված չեն կառուցվածքը և չափսերը, չկան աստիճանների գծագրերը և չափսրը, նշված չի բեմի ճակատային մասի երեսպատման նյութը,

 շենքի ճակատային մասի երեսպատման կտրվածքը և չափսերը բացակայում են,

 արտաքին ջերմամեկուսացման կտրվածքը և հանգույցը բացակայում է,

 նախահաշվում բացակայում է բեմի մանրահատիկից հատակը,

2. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կ. Օրբելյանի անվան արվեստի դպրոցի նոր կցակառույց շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր.

 վերանայել և շտկել պարզունակների և հիմքերի նիշերը,

 նախատեսել քիվ /կառնիզ/ թիթեղից,

նոր կառուցվող շենքի տանիքի և առկա շինության տանիքի հատման հատվածի, նոր կառուցվող շենքի տանիքի և առկա շինության պատի հատվածում ջրահեռացման և ջրամկուսացման մասին չկան հանգույցներ և գծագրեր,

բացակայում է ճակատային մասի ջրամեկուսացման հանգույցները և մասնագրերը,

ծածկի ջրամեկուսիչ շերտը բացակայում է,

բացակայում է տանիքի հատակագիծը և ջրահեռացման սխեման,

բացակայում է դռների և պատուհանների մասնագիրը,

նախահաշվում բրեկչայի փոխարեն նախատեսված է սալիկից սալվածք,

կառույցի հատակի նիշը տրված է հողի նիշին հավասար, որը անհրաժեշտ է նախատեսել 0.15մ բարձր մայթից ըստ «ՀՀՇՆ 31-03 10 դեկտեմբերի 2020 թվականի N 95 Ն» որոշման:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության կողմից 11.06.2024 թվականին «ԿԱՊԻՏԱԼ ՓՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերությանն է հասցեագրել թիվ 16/89606-24 գրությունը՝ վերոնշյալ թերությունները երկօրյա ժամկետում վերացնելու նպատակով, այնինչ սահմանված ժամկետում նախագծանախահաշվային փաստաթղթերը չեն ներկայացվել:

Երևանի քաղաքապետարանը՝ ղեկավարվելով գնումների մասին օրենսդրությամբ, ինչպես նաև Պայմանագրի 2.1.3 կետի ա) ենթակետի պահանջով՝ միակողմանի մասնակի (Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի հիմնանորոգման և բակի բարեկարգման և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կ. Օրբելյանի անվան արվեստի դպրոցի նոր կցակառույց շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների մասով) լուծել է կնքված Պայմանագիրը։

Պայմանագրի լուծման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում սույն թվականի հուլիսի 8-ին և պայմանագիրը հուլիսի 9-ի դրությամբ համարվում է լուծված։

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1. «ԿԱՊԻՏԱԼ ՓՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան