Գլխավոր տեղեկություն
Համար
N 395-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
06.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
06.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 395-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 30,650,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության կարիքներին արձագանքում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

06.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 395-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 1400 շահառուի

հումանիտար աջակցության ցուցաբերում` առաջնային կարիքները հոգալու համար։

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի,

տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Գերմանական կարմիր խաչի ընկերություն

4.

Ծրագիրը կատարողը

«Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ` 00006023)

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, բնագավառը` սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

30,650,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված մոտ 1400 շահառու։

Ծրագրի թիրախ խումբը վերջնական ձևավորվելու է պատկան լիազոր մարմինների և տեղական իշխանությունների աշխատակազմերի հետ համագործակցության արդյունքում։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի հունիսի 23-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների

ծավալը

1) հիգիենիկ պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 14,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 23-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում.

2) բարձերի ձեռքբերում և տրամադրում՝ 1,050,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024

թվականի հունիսի 23-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում.

3) ծածկոցների ձեռքբերում և տրամադրում՝ 4,900,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 23-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում.

4) ծալովի մահճակալների ձեռքբերում և տրամադրում՝ 9,450,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 23-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում.

5) արկղերի ձեռքբերում՝ 210,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 23-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում.

6) ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 400,000 դրամ, 2024 թվականի հունիսի 23-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում.

7) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում բաշխումն իրականացնելու համար՝ 640,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 23-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում:

10․

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) հիգիենիկ պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 14,000,000 դրամ արժողությամբ.

2) բարձերի ձեռքբերում և տրամադրում՝ 1,050,000 դրամ արժողությամբ.

3) ծածկոցների ձեռքբերում և տրամադրում՝ 4,900,000 դրամ արժողությամբ.

4) ծալովի մահճակալների ձեռքբերում և տրամադրում՝ 9,450,000 դրամ արժողությամբ.

5) արկղերի ձեռքբերում՝ 210,000 դրամ արժողությամբ.

6) ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 400,000 դրամ արժողությամբ.

7) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում բաշխումն իրականացնելու համար՝ 640,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր՝ 400,000 դրամ արժողությամբ, որը ներառում է ընկերության

տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 400,000 դրամ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հայկական կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեն իրականացնելու է գործունեության անմիջական վերահսկումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:


Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

06.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ