Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 139
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.09.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2023 թվականի

թիվ 139

քաղ. Մոսկվա

 

ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ (ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ.

նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված կարգով.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորները (մարմինները) յուրաքանչյուր հետագծվող փոխադրման վերաբերյալ տեղեկություններով փոխանակվում են թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված կազմով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի սեպտեմբերի 14-ի

թիվ 139 որոշման

 

ԿԱՐԳ

 

նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրին համապատասխան նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, լիազորված օպերատորներ) միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնները։

Սույն կարգը կիրառվում է, այդ թվում՝ այն անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում գրանցված նավիգացիոն կապարակնիքի օգտագործման դեպքում, որը տարբերվում է այն անդամ պետությունից, որի տարածքում սկսվում է փոխադրման հետագծումը։

2. Սույն կարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

փոխադրումն ավարտող օպերատոր՝ անդամ պետության լիազորված օպերատորը, որի տարածքում գտնվում է հետագծման օբյեկտի փոխադրման ավարտի վայրը.

փոխադրումը հետագծող օպերատոր՝ անդամ պետության լիազորված օպերատորը, որի տարածքում սկսվում է հետագծման օբյեկտի փոխադրումը.

ընթացուղու օպերատոր՝ անդամ պետության լիազորված օպերատորը, որի տարածքով իրականացվել է, իրականացվում է կամ պլանավորվում է հետագծման օբյեկտի փոխադրումը (այդ թվում` փոխադրումն ավարտող օպերատոր)։ Ընդ որում` փոխադրումը հետագծող օպերատորը չի դասվում ընթացուղու օպերատորների թվին.

գրանցող օպերատոր՝ անդամ պետության լիազորված օպերատորը, որի տարածքում գտնվում է այն ազգային օպերատորը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը.

կողմնակի կապարակնիք՝ նավիգացիոն կապարակնիք, որը գրանցված է այն ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում, որը տարբերվում է այդ կապարակնիքով հետագծում իրականացնող ազգային օպերատորից.

նավիգացիոն կապարակնիքի տեխնոլոգիական տվյալներ՝ նավիգացիոն կապարակնիքից ստացված՝ նավիգացիոն կապարակնիքի աշխարհագրական կոորդինատների, դրա տեղափոխման արագության, այդ կոորդինատների որոշման ամսաթվի և ժամի, նավիգացիոն կապարակնիքի սնուցման աղբյուրի լիցքի մակարդակի մասին տվյալները։

Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով, «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրով և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերով սահմանված իմաստներով։

3. Լիազորված օպերատորներն ապահովում են ավտոմատացված ռեժիմով հաղորդագրությունների շուրջօրյա ընդունումը, մշակումը և ուղարկումը՝ ըստ ստացվող տեղեկատվության։

4. Այն դեպքում, երբ հաղորդագրություն (հարցում) ուղարկողը և ստացողը համընկնում են, այդ հաղորդագրությունը (հարցումը) չի ուղարկվում։

5. Այն դեպքում, երբ միևնույն հաղորդագրություն (հարցում) ստացողը հանդես է գալիս մի քանի դերում, այդ հաղորդագրությունը (հարցումը) չի կրկնակվում։

6. Հարցման պատասխանը հարցում ստացողն ուղարկում է հարցում ուղարկողին։

7. Սույն կարգի իրագործման շրջանակներում տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս կիրառվում են աղյուսակում բերված՝ իրադարձությունների ծածկագրերը։

 

Աղյուսակ

 

Իրադարձության ծածկագիրը

Իրադարձության անվանումը

A02

կնքման տարրի միակցում

A03

նավիգացիոն կապարակնիքի ակտիվացում

A04

նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացում

А05

կնքման տարրի անջատում

А06

տեղեկատվության հեռացում նավիգացիոն կապարակնիքից

А07

նավիգացիոն կապարակնիքից հաղորդագրությունների ուղարկման պարբերականության փոփոխում

А08

նավիգացիոն կապարակնիքի փոխարինում

В01

արտակարգ իրավիճակի առաջացում և (կամ) չարտոնված գործողության իրականացում

 

II. Կողմնակի կապարակնիքի օգտագործման հնարավորության ստուգում

 

8. Կողմնակի կապարակնիքի օգտագործման հնարավորությունը հաստատելու համար փոխադրումը հետագծող օպերատորը (ընթացուղու օպերատորը) գրանցող օպերատորին է ուղարկում այն տեղեկությունների կազմի I բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության հարցում, որոնք փոխանակում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորները (մարմինները) յուրաքանչյուր հետագծվող փոխադրման վերաբերյալ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 139 որոշման թիվ 2 հավելված) (այսուհետ՝ տեղեկությունների կազմ)։

Այդ հարցման պատասխանը պետք է պարունակի տեղեկությունների կազմի II բաժնով նախատեսված տեղեկությունները։

9. Գրանցող օպերատորի մասին տեղեկությունների բացակայության դեպքում սույն կարգի 8-րդ կետում նշված հարցումն ուղարկվում է բոլոր անդամ պետությունների լիազորված օպերատորներին։

 

III. Տեղեկատվության գրանցումը, նավիգացիոն կապարակնիքի ակտիվացումը և փոխադրման հետագծման մեկնարկը

 

10. Կողմնակի կապարակնիքի վրա տեղեկատվություն գրանցելու համար փոխադրումը հետագծող օպերատորը գրանցող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի V բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող հարցում։

Այդ հարցման պատասխանը պետք է պարունակի տեղեկությունների կազմի VI բաժնով նախատեսված տեղեկությունները։

11. Կողմնակի կապարակնիքն ակտիվացնելու համար փոխադրումը հետագծող օպերատորը գրանցող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի III բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող նավիգացիոն կապարակնիքն ակտիվացնելու հարցումը՝ նշելով իրադարձության «А03» ծածկագիրը և ակտիվացումը թույլատրելու մասին որոշում կայացրած՝ վերահսկող մարմնի անվանումը (առկայության դեպքում)։

Այդ հարցման պատասխանը պետք է պարունակի տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված տեղեկությունները՝ նշելով իրադարձության «А03» ծածկագիրը։

12. Նավիգացիոն կապարակնիքն ակտիվացնելուց հետո փոխադրումը հետագծող օպերատորն ընթացուղու օպերատորներին և գրանցող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի VII բաժնով նախատեսված տեղեկություններ պարունակող՝ այդ նավիգացիոն կապարակնիքի օգտագործմամբ փոխադրման հետագծման մեկնարկի մասին հաղորդագրություն՝ նշելով հետագծելիության «01» ծածկագիրը։

Փոխադրումը հետագծելու համար երկու և ավելի նավիգացիոն կապարակնիք օգտագործելու դեպքում նշված հաղորդագրությունն ուղարկվում է այդ փոխադրումը հետագծելու համար օգտագործվող բոլոր նավիգացիոն կապարակնիքներն ակտիվացնելուց հետո։

 

IV. Հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկումը

 

13. Նավիգացիոն կապարակնիքի տեխնոլոգիական տվյալներն ստանալիս գրանցող օպերատորը նշանակում է փոխադրումը հետագծող օպերատորին և տեղեկությունների կազմի VIII բաժնով նախատեսված տեղեկություններ պարունակող հաղորդագրությունն ուղարկում է փոխադրումը հետագծող օպերատորին։

Նավիգացիոն կապարակնիքի տեխնոլոգիական տվյալների կազմի մեջ մտնող աշխարհագրական կոորդինատների ցանկը, հիմնվելով գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգերի տվյալների վրա, ձևավորվում և ուղարկվում է նավիգացիոն կապարակնիքի կողմից այդ կապարակնիքի և դա գրանցող օպերատորի միջև սահմանված տեղեկատվական փոխգործակցության ժամանակահատվածից ոչ հազվադեպ:

14. Սույն կարգի 13-րդ կետում նշված հաղորդագրությունն ստանալուց հետո փոխադրումը հետագծող օպերատորն ուղարկում է ընթացուղու օպերատորներին տեղեկությունների կազմի VII բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող հաղորդագրություն՝ նշելով հետագծման «03» ծածկագիրը։

15. Նավիգացիոն կապարակնիքից ստացվող հաղորդագրությունների ուղարկման պարբերականությունը փոխելու համար (այդ թվում՝ անդամ պետության սահմանը հատելիս) հետագծման օպերատորն ուղարկում է գրանցող օպերատորին տեղեկությունների կազմի III բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող հարցում՝ նշելով իրադարձության «А07» ծածկագիրը։

Այդ հարցման պատասխանը պետք է պարունակի տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված տեղեկությունները՝ նշելով իրադարձության «А07» ծածկագիրը։

16. Նավիգացիոն կապարակնիքից ստացվող հաղորդագրությունների ուղարկման պարբերականությունը հաջողությամբ փոխելու դեպքում հետագծման օպերատորն ուղարկում է ընթացուղու օպերատորներին տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված տեղեկություններ պարունակող հաղորդագրություն՝ նշելով իրադարձության «А07» ծածկագիրը։

 

V. Հետագծման օբյեկտների փոխադրման վերահսկումը

 

17. Հետագծման օբյեկտների փոխադրումը վերահսկելու նպատակով ընթացուղու օպերատորն անհրաժեշտության դեպքում ուղարկում է փոխադրումը հետագծող օպերատորին տեղեկությունների կազմի XI բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող հարցում։

Այդ հարցման պատասխանը պետք է պարունակի տեղեկությունների կազմի XII բաժնով նախատեսված տեղեկությունները։

18. Այն դեպքում, երբ փոխադրման եզակի համարը հայտնի չէ, ապա հետագծման օբյեկտների փոխադրումը վերահսկելու նպատակով ընթացուղու օպերատորը կարող է փոխադրումը հետագծող օպերատորին ուղարկել տեղեկությունների կազմի IX բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող հարցում՝ նշելով այն ժամանակահատվածը, որի ընթացքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկությունները, և հարցման տեսակի «Т0» ծածկագիրը։

Այդ հարցման պատասխանը պետք է պարունակի տեղեկությունների կազմի X բաժնով նախատեսված տեղեկությունները։

19. Փոխադրումը վերահսկելիս հետագծող օպերատորը կարող է ուղարկել գրանցող օպերատորին տեղեկությունների կազմի XI բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող հարցում՝ նշելով այն ժամանակահատվածը, որի ընթացքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկությունները, և հարցման տեսակի «Т1» ծածկագիրը։

Այդ հարցման պատասխանը պետք է պարունակի տեղեկությունների կազմի VIII բաժնով նախատեսված տեղեկությունները, այդ թվում` այդ նավիգացիոն կապարակնիքից ստացված տեղեկությունները՝ նշելով ժամանականիշը (հարցման մեջ նշված ժամանակահատվածի սահմաններում)։

 

VI. Նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացումը

 

20. Նավիգացիոն կապարակնիքն ապաակտիվացնելու համար փոխադրումն ավարտող օպերատորը փոխադրումը հետագծող օպերատորի միջոցով գրանցող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի III բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող հարցում՝ նշելով իրադարձության «А04» ծածկագիրը և ապաակտիվացումը թույլատրելու մասին որոշում կայացրած՝ վերահսկող մարմնի անվանումը (առկայության դեպքում)։

Այդ հարցման պատասխանը պետք է պարունակի տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված տեղեկությունները՝ նշելով իրադարձության «А04» ծածկագիրը։

21. Հետագծող օպերատորը, նավիգացիոն կապարակնիքն ապաակտիվացնելու մասին տեղեկատվությունը գրանցող օպերատորից ստանալու դեպքում, ընթացուղու օպերատորներին և գրանցող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի VII բաժնով նախատեսված՝ փոխադրման հետագծումն ավարտելու մասին հաղորդագրություն՝ նշելով հետագծման «02» ծածկագիրը։

Փոխադրումը հետագծելու համար երկու և ավելի նավիգացիոն կապարակնիք օգտագործելու դեպքում նշված հաղորդագրությունն ուղարկվում է այդ փոխադրումը հետագծելու համար օգտագործվող բոլոր նավիգացիոն կապարակնիքներն ապաակտիվացնելուց հետո։

22. Կնքման տարրի հեռահար անջատման դեպքում փոխադրման ավարտի օպերատորը փոխադրումը հետագծող օպերատորի միջոցով գրանցող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի III բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող հարցում՝ նշելով իրադարձության «А05» ծածկագիրը։

Այդ հարցման պատասխանը պետք է պարունակի տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված տեղեկությունները՝ նշելով իրադարձության «А05» ծածկագիրը և հեռահար գործողության «D1» ծածկագիրը։

23. Հատուկ սարքի միջոցով նավիգացիոն կապարակնիքի կնքման տարրի անջատման դեպքում փոխադրումն ավարտող օպերատորը փոխադրումը հետագծող օպերատորի միջոցով գրանցող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող հաղորդագրություն՝ նշելով իրադարձության «А05» ծածկագիրը և հեռահար գործողության «D0» ծածկագիրը։

 

VII. Նավիգացիոն կապարակնիքի փոխարինումը

 

24. Հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկելու համար օգտագործվող նավիգացիոն կապարակնիքը փոխարինելիս ընթացուղու օպերատորը փոխադրումը հետագծող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող՝ կապարակնիքի փոխարինման մասին հաղորդագրություն՝ նշելով իրադարձության «А08» ծածկագիրը և նավիգացիոն կապարակնիքը փոխարինելու մասին որոշում կայացրած՝ վերահսկող մարմնի անվանումը։

25. Սույն կարգի 24-րդ կետում նշված հաղորդագրությունն ստանալուց հետո փոխադրումը հետագծող օպերատորը փոխարինվող կապարակնիքը գրանցող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի III բաժնով նախատեսված տեղեկություններ պարունակող՝ դրա ապաակտիվացում կատարելու հաղորդագրությունը՝ նշելով իրադարձության «А04» ծածկագիրը և «Փոխարինում» նավիգացիոն կապարակնիքն ապաակտիվացնելու պատճառը։

Այդ հարցման պատասխանը պետք է պարունակի տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված տեղեկությունները՝ նշելով իրադարձության «А04» ծածկագիրը։

26. Սույն կարգի 24-րդ կետում նշված հաղորդագրությունն ստանալուց հետո փոխադրումը հետագծող օպերատորը փոխարինվող կապարակնիքը գրանցող օպերատորին է ուղարկում սույն կարգի 10-րդ կետում նշված հարցումը։

Նավիգացիոն կապարակնիքի վրա տեղեկատվությունը հաջողությամբ գրանցելու մասին հաստատումն ստանալուց հետո փոխադրումը հետագծող օպերատորը փոխարինվող կապարակնիքը գրանցող օպերատորին է ուղարկում դրա ակտիվացման մասին հաղորդագրություն, որը պարունակում է տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված տեղեկություններ՝ նշելով իրադարձության «А03» ծածկագիրը։

Այդ հաղորդագրության պատասխանը պետք է պարունակի տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված տեղեկությունները՝ նշելով իրադարձության «А03» ծածկագիրը։

27. Սույն կարգի 25-րդ կետի երկրորդ պարբերության մեջ և 26-րդ կետի երրորդ պարբերության մեջ նշված հաղորդագրություններն ստանալուց հետո փոխադրումը հետագծող օպերատորը ընթացուղու օպերատորներին է ուղարկում տեղեկությունների կազմի VII բաժնով նախատեսված տեղեկություններ պարունակող՝ կապարակնիքի փոխարինման մասին հաղորդագրություն՝ նշելով հետագծման «06» ծածկագիրը։

 

VIII. Նավիգացիոն կապարակնիքի հանումը՝ առանց հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկումը դադարեցնելու

 

28. Ընթացուղու օպերատորը, նավիգացիոն կապարակնիքն առանց այն ապաակտիվացնելու, հեռահար հանելու մասին որոշում կայացնելիս, փոխադրումը հետագծող օպերատորի միջոցով գրանցող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի III բաժնով նախատեսված տեղեկություններ պարունակող՝ նավիգացիոն կապարակնիքի կնքման տարրի անջատում կատարելու հարցում՝ նշելով իրադարձության «А05» ծածկագիրը և այդ կապարակնիքը հանելու մասին որոշում կայացրած՝ վերահսկող մարմնի անվանումը (այդպիսի որոշման առկայության դեպքում)։

Այդ հարցման պատասխանը պետք է պարունակի տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված տեղեկությունները՝ նշելով իրադարձության «А05» ծածկագիրը և հեռահար գործողության «D1» ծածկագիրը։

29. Նավիգացիոն կապարակնիքի կնքման տարրի անջատման համար հատուկ սարք օգտագործելու դեպքում ընթացուղու օպերատորը փոխադրումը հետագծող օպերատորի միջոցով գրանցող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված տեղեկություններ պարունակող՝ նավիգացիոն կապարակնիքի կնքման տարրի անջատման մասին հաղորդագրություն՝ նշելով իրադարձության «А05» ծածկագիրը, հեռահար գործողության «D0» ծածկագիրը և այդ կապարակնիքը հանելու մասին որոշում կայացրած՝ վերահսկող մարմնի անվանումը (առկայության դեպքում)։

30. Այն դեպքում, երբ առանց հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկումը դադարեցնելու՝ նավիգացիոն կապարակնիքը հանելուց հետո վերահսկող մարմինը կայացրել է նախկինում հանված նավիգացիոն կապարակնիքը կրկին դնելու մասին որոշում, ապա նավիգացիոն կապարակնիքի կնքման տարրի միակցումից հետո ընթացուղու օպերատորը փոխադրումը հետագծող օպերատորի միջոցով գրանցող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված տեղեկություններ պարունակող՝ նավիգացիոն կապարակնիքի կնքման տարրի միակցման մասին հաղորդագրություն՝ նշելով իրադարձության «А02» ծածկագիրը և այդպիսի որոշում կայացրած՝ վերահսկող մարմնի անվանումը։

31. Այն դեպքում, երբ առանց հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկումը դադարեցնելու՝ նավիգացիոն կապարակնիքը հանելուց հետո վերահսկող մարմինը կայացրել է այդպիսի նավիգացիոն կապարակնիքի փոխարինման մասին որոշում, ապա տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է սույն կարգի VII բաժնին համապատասխան։

32. Այն դեպքում, երբ առանց հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկումը դադարեցնելու՝ նավիգացիոն կապարակնիքը հանելուց հետո վերահսկող մարմինը կայացրել է այդպիսի նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացման մասին որոշում, տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է սույն կարգի VI բաժնին համապատասխան։

 

IX. Արտակարգ իրավիճակի առաջացում և (կամ) չարտոնված գործողության իրականացում

 

33. Արտակարգ իրավիճակի առաջացման և (կամ) չարտոնված գործողության իրականացման մասին տեղեկատվություն ստանալու դեպքում գրանցող օպերատորը փոխադրումը հետագծող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող հաղորդագրություն՝ նշելով իրադարձության «В01» ծածկագիրը և արտակարգ իրավիճակի ծածկագիրը՝ տեղեկությունների կազմի XIII բաժնին համապատասխան։

34. Փոխադրումը հետագծող օպերատորը սույն կարգի 33-րդ կետում նշված հաղորդագրությունն ստանալու դեպքում ընթացուղու օպերատորներին է ուղարկում տեղեկությունների կազմի VII բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող հաղորդագրություն՝ նշելով հետագծման «04» ծածկագիրը և արտակարգ իրավիճակի ծածկագիրը՝ տեղեկությունների կազմի XIII բաժնին համապատասխան։

35. Այն դեպքում, երբ հետագծվող օբյեկտը, որի նկատմամբ առաջացել է արտակարգ իրավիճակ և (կամ) իրականացվել է չարտոնված գործողություն, հեռացել է այն անդամ պետության տարածքից, որտեղ առաջացել է արտակարգ իրավիճակը և (կամ) իրականացվել է չարտոնված գործողություն, ապա այդ անդամ պետության ընթացուղու օպերատորը փոխադրումը հետագծող օպերատորի միջոցով այն անդամ պետության ընթացուղու օպերատորին, որի տարածքում է գտնվում հետագծվող օբյեկտը, ուղարկում է տեղեկությունների կազմի VII բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող հաղորդագրություն՝ նշելով հետագծման «07» ծածկագիրը։

 

X. Տեղեկատվության հեռացումը նավիգացիոն կապարակնիքից

 

36. Նավիգացիոն կապարակնիքից տեղեկատվությունը հեռացնելու համար փոխադրումը հետագծող օպերատորը գրանցող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի III բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող տեղեկատվությունը հեռահար հեռացնելու մասին հարցում՝ նշելով «А06» իրադարձության ծածկագիրը։

Այդ հարցման պատասխանը պետք է պարունակի տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված տեղեկությունները՝ նշելով իրադարձության «А06» ծածկագիրը։

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի սեպտեմբերի 14-ի

թիվ 139 որոշման

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄ,

 

որոնք փոխանակում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորները (մարմինները) յուրաքանչյուր հետագծվող փոխադրման վերաբերյալ

 

I. Նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության հարցման մեջ պարունակվող տեղեկությունների կազմը

 

1. Նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը

2. Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության լիազորված օպերատորի (մարմնի) անվանումը, որին ուղարկվում է հարցումը

 

II. Նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության որոնման արդյունքների մասին տեղեկությունների կազմը

 

1. Նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը

2. Ազգային օպերատորի անվանումը

3. Նավիգացիոն կապարակնիքի պատկանելության որոնման արդյունքի ծածկագիրը.

00՝- սխալներ չեն հայտնաբերվել, նավիգացիոն կապարակնիքը գրանցված է ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում,

01՝- սխալ. ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում նավիգացիոն կապարակնիքի գրանցման բացակայություն,

02՝- սխալ. նավիգացիոն կապարակնիքը գրանցված է ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում, կապարակնիքը չի կարող օգտագործվել հետագծում իրականացնելու համար

 

III. Նավիգացիոն կապարակնիքի հետ գործողություններ կատարելու հարցման մեջ պարունակվող տեղեկությունների կազմը

 

1. Նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը

2. Ազգային օպերատորի անվանումը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը

3. Իրադարձության ծածկագիրը

4. Փոխադրման եզակի համարը՝ իրադարձության «А03», «А04» կամ «А08» ծածկագրի դեպքում

5. Նավիգացիոն կապարակնիքի հետ գործողության մասին որոշում կայացրած՝ վերահսկող մարմնի անվանումը

6. Նավիգացիոն կապարակնիքի կողմից ուղարկվող հաղորդագրությունների միջև ժամանակային միջակայքը, րոպեների քանակը (1-ից մինչև 120)՝ իրադարձության «А07» ծածկագրի դեպքում

7. Նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացման պատճառը՝ իրադարձության «А04» ծածկագրի դեպքում

 

IV. Նավիգացիոն կապարակնիքի հետ գործողությունների մասին տեղեկությունների կազմը

 

1. Նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը

2. Փոխադրման եզակի համարը

3. Ազգային օպերատորի անվանումը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը

4. Իրադարձության ծածկագիրը

5. Գործողության արդյունքի ծածկագիրը.

00՝- նավիգացիոն կապարակնիքի հետ գործողությունը կատարվել է առանց սխալի,

01՝- նավիգացիոն կապարակնիքի հետ գործողության կատարման սխալ,

02՝- սխալ. նավիգացիոն կապարակնիքը չի պատկանում ազգային օպերատորին,

03՝- սխալ. նման եզակի համարով փոխադրում չի գտնվել,

04՝- սխալ. նշված եզակի նույնականացման համարով նավիգացիոն կապարակնիք չի կիրառվում նման եզակի համարով փոխադրումը հետագծելու համար

6. Նավիգացիոն կապարակնիքից ստացված տվյալները՝ իրադարձության «А03» – «А05», «А07» կամ «В01» ծածկագրի դեպքում.

ա) կուտակչային մարտկոցի լիցքի մակարդակը,

բ) նավիգացիոն կապարակնիքից ստացված տվյալները.

աշխարհագրական երկայնությունը,

աշխարհագրական լայնությունը,

տեղափոխման արագությունը,

ժամանականիշը

7. Հեռահար գործողության ծածկագիրը՝ իրադարձության «А05» ծածկագրի դեպքում.

D0՝- հատուկ սարքի օգտագործմամբ գործողություն կատարելու մասին հաղորդագրություն,

D1՝- հեռահար գործողություն կատարելու հարցում

8. Նավիգացիոն կապարակնիքի հետ գործողություն կատարելու մասին որոշում կայացրած՝ վերահսկող մարմնի անվանումը՝ իրադարձության «А02», «А05», «А06» կամ «А08» ծածկագրի դեպքում

9. Նավիգացիոն կապարակնիքից հաղորդագրությունների ուղարկման պարբերականությունը՝ իրադարձության «А07» ծածկագրի դեպքում

10. Սույն փաստաթղթի XIII բաժնին համապատասխան ծածկագիրը՝ իրադարձության «В01» ծածկագրի դեպքում

11. Իրադարձության «А08» ծածկագրի դեպքում.

ա) նոր նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը,

բ) ազգային օպերատորի անվանումը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նոր նավիգացիոն կապարակնիքը,

գ) նավիգացիոն կապարակնիքի փոխարինման պատճառները.

դ) նավիգացիոն կապարակնիքի փոխարինման վայրը, ամսաթիվը և ժամը,

ե) նավիգացիոն կապարակնիքը փոխարինող անձինք

 

V. Նավիգացիոն կապարակնիքի վրա տեղեկատվություն գրանցելու հարցման մեջ պարունակվող տեղեկությունների կազմը

 

1. Նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը

2. Ազգային օպերատորի անվանումը, որին ուղարկվում է հարցումը

3. Փոխադրման եզակի համարը

4. Նավիգացիոն կապարակնիքի վրա գրանցելու համար տեղեկությունները

5. Վերահսկող մարմնի՝ նավիգացիոն կապարակնիքն ակտիվացնելու թույլտվության առկայության հատկանիշը

 

VI. Նավիգացիոն կապարակնիքի վրա տեղեկատվության գրանցման արդյունքների մասին տեղեկությունների կազմը

 

1. Նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը

2. Հաղորդագրություն ուղարկած ազգային օպերատորի անվանումը

3. Արդյունքի ծածկագիրը.

01՝- հաջողված հեռահար ներբեռնում,

09՝- ներբեռնման սխալ

 

VII. Փոխադրումը հետագծելու մասին տեղեկությունների կազմը

 

1. Փոխադրման եզակի համարը

2. Փոխադրումը հետագծող ազգային օպերատորի անվանումը

3. Հետագծման ծածկագիրը.

01՝- հետագծման մեկնարկը,

02՝- հետագծման ավարտը,

03՝- փոխադրման մասին տեղեկությունները,

04՝- արտակարգ իրավիճակը և (կամ) չարտոնված գործողությունները,

05՝- նավիգացիոն կապարակնիքի հանում առանց դիտարկումը դադարեցնելու,

06՝- նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացում` դրա փոխարինման պատճառով,

07՝- անդամ պետության սահմանով հետագծման օբյեկտի տեղափոխում` արտակարգ իրավիճակի և (կամ) չարտոնված գործողությունների դեպքում

4. Նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկությունները.

ա) նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը,

բ) ազգային օպերատորի անվանումը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը,

գ) նավիգացիոն կապարակնիքից ստացված տվյալները.

կուտակչային մարտկոցի լիցքի մակարդակը,

նավիգացիոն կապարակնիքի մասին տվյալները.

աշխարհագրական երկայնությունը,

աշխարհագրական լայնությունը,

տեղափոխման արագությունը,

ժամանականիշը,

դ) սույն փաստաթղթի XIII բաժնին համապատասխան ծածկագիրը՝ հետագծման «04» ծածկագրի դեպքում

5. Նոր նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը՝ հետագծման «06» ծածկագրի դեպքում

 

VIII. Նավիգացիոն կապարակնիքից ստացված տեխնոլոգիական տվյալների մասին տեղեկությունների կազմը

 

1. Նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը

2. Նավիգացիոն կապարակնիքից ստացված տվյալները.

ա) կուտակչային մարտկոցի լիցքի մակարդակը,

բ) նավիգացիոն կապարակնիքի մասին տվյալները.

աշխարհագրական երկայնությունը,

աշխարհագրական լայնությունը,

տեղափոխման արագությունը,

ժամանականիշը

 

IX. Նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարի վերաբերյալ տեղեկատվության հարցման մեջ պարունակվող տեղեկությունների կազմը

 

1. Նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը

2. Տեղեկությունների տրամադրման ժամանակահատվածը.

ա) ժամանականիշի մեկնարկը,

բ) ժամանականիշի ավարտը

3. Հարցման տեսակի ծածկագիրը.

Т0՝- փոխադրման եզակի համարների հարցումը՝ ըստ նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարի,

Т1՝- նավիգացիոն կապարակնիքի տեխնոլոգիական տվյալների մասին հարցումը

 

X. Փոխադրման եզակի համարների մասին տեղեկությունների կազմը՝ ըստ նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարի

 

1. Նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը

2. Հարցման մշակման արդյունքի ծածկագիրը.

01՝- նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարով տեղեկություններ չեն գտնվել,

02՝- նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարով տեղեկությունները գտնվել են

3. Փոխադրման եզակի համարը

 

XI. Փոխադրման եզակի համարով հետագծման մասին տեղեկատվության հարցման մեջ պարունակվող տեղեկությունների կազմը

 

1. Փոխադրման եզակի համարը

 

XII. Փոխադրման եզակի համարով հետագծման օբյեկտի մասին տեղեկությունների կազմը

 

1. Փոխադրման եզակի համարը

2. Մշակման արդյունքի ծածկագիրը.

01՝- փոխադրման եզակի համարով տեղեկություններ չեն գտնվել,

02՝- փոխադրման եզակի համարով տեղեկություններ գտնվել են

3. Փոխադրման մասին տվյալները.

ա) հետագծման ծածկագիրը.

01՝- հետագծման մեկնարկը,

02՝- հետագծման ավարտը,

03՝- փոխադրման մասին տեղեկությունները,

04՝- արտակարգ իրավիճակը և (կամ) չարտոնված գործողությունները,

05՝- նավիգացիոն կապարակնիքի հանում՝ առանց դիտարկումը դադարեցնելու,

06՝- նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացում՝ դրա փոխարինման պատճառով,

բ) աշխարհագրական երկայնությունը,

գ) աշխարհագրական լայնությունը,

դ) ժամանականիշը,

ե) սույն փաստաթղթի XIII բաժնին համապատասխան ծածկագիրը՝ հետագծման «04» ծածկագրի դեպքում,

զ) նոր նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը (հետագծման «06» ծածկագրի դեպքում)

4. Նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկությունները.

ա) նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը,

բ) ազգային օպերատորի անվանումը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը,

գ) նավիգացիոն կապարակնիքից ստացված տվյալները.

կուտակչային մարտկոցի լիցքի մակարդակը,

աշխարհագրական երկայնությունը,

աշխարհագրական լայնությունը,

տեղափոխման արագությունը,

ժամանականիշը,

իրադարձության ծածկագիրը

 

XIII. Այն արտակարգ իրավիճակների (չարտոնված գործողությունների) դասակարգիչը, որոնք կարող են տեղի ունենալ նավիգացիոն կապարակնիքի հետ

 

Աղյուսակ

 

Ծածկագիր

Անվանում

01

նավիգացիոն կապարակնիքի կնքման տարրի ամբողջականության խախտում

02

նավիգացիոն կապարակնիքի էլեկտրոնային բլոկի հենամարմնի ամբողջականության խախտում

03

ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով իրականացվող փոխադրման՝ 50 կմ-ից ավելի հեռավորության վրա կամ փոխադրման պայմաններով պայմանավորված՝ վերահսկող մարմնի կողմից սահմանված այլ պարամետրով շեղում երթուղուց

04

նավիգացիոն կապարակնիքի անսարքություն

05

նավիգացիոն կապարակնիքի սնուցման աղբյուրի (կուտակչի)՝ 15 տոկոսից ցածր լիցքի

մակարդակ

06

փոխադրումը հետագծող օպերատորի կողմից նավիգացիոն կապարակնիքի տեխնոլոգիական տվյալներ պարունակող հաղորդումներ չստանալը` նավիգացիոն կապարակնիքի և այն ազգային օպերատորի կողմից տեղեկատվական փոխգործակցության 2 իրար հաջորդող ժամանակահատվածների ընթացքում, որի տեղեկատվական համակարգում գրանցված է այդ նավիգացիոն կապարակնիքը

07

չարտոնված գործողություններ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: