ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 427-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 61-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ 02600539) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի հունվարի 30-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանին» ծրագրի մասին» N 61-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Մելիք Մուր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 09425713)՝ 2024 թվականի մայիսի 17-ին կնքված N 09 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Կապան համայնքի Եղվարդ բնակավայրի 4-րդ փողոցի 29 բնակելի տան վերանորոգման աշխատանքների իրականացում` 3,721,930 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մելիք Մուր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 09425713)՝ 2024 թվականի մայիսի 20-ին կնքված N 10 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի 1-ին փողոցի 13 նրբանցքի 11 բնակելի տան վերանորոգման աշխատանքների իրականացում` 2,874,555 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
21.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|