Գլխավոր տեղեկություն
Համար
N 635-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 635-Ա

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերի`

1. Հաստատել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀO-239-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

04.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 635-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանuական ապահովման աղբյուրը

Իրավական ակտի ընդունման հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

2024 թվականի օգոստոսի 2-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀO-239-Ն oրենքի 1-ին հոդվածով լրացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ 5-րդ ու 6-րդ մասեր

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի N 1174-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

2024 թվականի օգոստոսի 2-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀO-239-Ն oրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով խմբագրված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ ու 60-րդ հոդվածի 3-րդ մասեր

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

2024 թվականի օգոստոսի 2-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀO-239-Ն oրենքի 1-ին հոդվածով լրացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մաս

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

04.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ