Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 124
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.10.2023-26.04.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ընդունման ամսաթիվ
22.08.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ստորագրման ամսաթիվ
22.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2023 թվականի

թիվ 124

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ սույն որոշման հավելվածով նախատեսված փոփոխությունների 1-ին կետի, 3-րդ կետի «դ» ենթակետի, 5-րդ և 6-րդ կետերի։

Սույն որոշման հավելվածով նախատեսված փոփոխությունների 1-ին կետը, 3-րդ կետի «դ» ենթակետը, 5-րդ և 6-րդ կետերն ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2024 թվականի ապրիլի 1-ից ոչ շուտ:

(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.09.23 թիվ 146)

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2023

թվականի օգոստոսի 22-ի

 թիվ 124 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող

 

1. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 24 կետ.

«24. Հաստատել մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորության կատարման ապահովման չտրամադրման դեպքերի դասակարգիչը (Հավելված 28):»:

2. Մաքսային վճարների վճարման գծով արտոնությունների դասակարգչի (Հավելված 7) 3.4 ենթաբաժնի 3.4.2 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

 

««Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով կամ «Qyzyljar» հատուկ տնտեսական գոտու «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված տրանսպորտային միջոցների և (կամ) գյուղատնտեսական տեխնիկայի կազմում հումքի և (կամ) նյութերի, այդ թվում՝ դրանց բաղադրիչների ներմուծման համար ԱԱՀ-ի վճարումից ազատում

CX

Չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնների ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ներմուծման համար ԱԱՀ-ի վճարումից ազատում

ДМ

«Աստանա Խաբ» միջազգային տեխնոլոգիական պարկի մասնակիցներ հանդիսացող հարկ վճարողների կողմից ներմուծված ապրանքների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում

АХ

Այն ապրանքների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում, որոնց առնչությամբ անուղղակի հարկերի վճարման ժամկետը փոփոխվել է

КН

Եղեգնաշաքարի հումքի ներմուծման համար ԱԱՀ-ի վճարումից ազատում

СС

Թունաքիմիկատների արտադրության համար քիմիական նյութերի (հումքի) ներմուծման համար ԱԱՀ-ի վճարումից ազատում

ХП

Արվեստի ստեղծագործությունների ներմուծման համար ԱԱՀ-ի վճարումից ազատում

ПИ

Հատուկ տնտեսական գոտու կամ ազատ պահեստի տարածքում արտադրված պատրաստի արտադրանքի կազմում ապրանքների ներմուծման համար ԱԱՀ-ի վճարումից ազատում

ГП»:

 

3. Փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչում (Հավելված 8)՝

ա) 6-րդ բաժնում՝

անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ապրանքի ծագման մասին փաստաթղթեր և ապրանքի ծագման հետ կապված այլ փաստաթղթեր»

06011 ծածկագրով դիրքում «ապրանքների» բառը փոխարինել «ապրանքի» բառով.

06013 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«06013 Ապրանքի ծագման հավաստագիր՝ «А» ձևի».

06014 ծածկագրով դիրքից «ընդհանուր ձևի» բառերը հանել.

06999 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«06999 Ապրանքի ծագման հետ կապված այլ փաստաթղթեր».

բ) 7-րդ բաժինը 07018 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.

 

«07019

Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունը կատարելու ապահովման չափի հաշվարկ».

 

գ) 9-րդ բաժնում՝

09043 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

 

«09044

Մաքսային փոխադրողների ռեեստրում ընդգրկելու մասին վկայական».

 

09051 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր.

 

«09053

Մաքսային փաստաթղթերում փոփոխություններ (լրացումներ) կատարելու

մասին դիմում

09054

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 և 8703 ապրանքային դիրքերում, 8704 21 և 8704 31 ենթադիրքերում դասակարգվող թեթև մարդատար ավտոմոբիլների և այլ շարժիչավոր տրանսպորտային միջոցների մաքսային մուտքի օրդեր կամ այլ մաքսային փաստաթուղթ, որում հաշվարկվել են Եվրասիական տնտեսական միությանը միացած՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն մուտք գործելու ժամանակ վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարները՝ այդ պետության կողմից Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին միջազգային պայմանագրին համապատասխան կիրառվող դրույքաչափերով

09055

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 և 8703 ապրանքային դիրքերում, 8704 21 և 8704 31 ենթադիրքերում դասակարգվող թեթև մարդատար ավտոմոբիլների և այլ շարժիչային տրանսպորտային միջոցների մաքսային մուտքի օրդեր կամ այլ մաքսային փաստաթուղթ՝ Եվրասիական տնտեսական միությանը միացած՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն նշված տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակ, Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին միջազգային պայմանագրին համապատասխան, այդ անդամ պետության կողմից կիրառվող դրույքաչափերով վճարված և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան սահմանված դրույքաչափերով վճարման ենթակա գումարների տարբերության չափով մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելու և վճարելու նպատակով

09056

Մաքսային մուտքի օրդեր (բացառությամբ 09054 և 09055 դիրքերում նշված փաստաթղթերի)».

 

դ) 10-րդ բաժինը 10052 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

 

«10053

 

Այն մաքսային մարմնի ծածկագիրը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան, որի գործունեության տարածաշրջանում ապրանքները պահվելու են մաքսային պահեստում կամ մաքսային պահեստներ չհանդիսացող վայրերում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 155-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերում (Ռուսաստանի Դաշնության համար)

10054

Մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկումը հաստատող փաստաթղթի համարը (մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկման մասին վկայականի համարը) կամ մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում իրավաբանական անձի գրանցման համարը կամ մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկման մասին տեղեկությունների գրանցման համարը՝ բաց տեսակի մաքսային պահեստների համար

10055

Մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկումը հաստատող փաստաթղթի համարը (մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկման մասին վկայականի համարը) կամ մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում իրավաբանական անձի գրանցման համարը կամ մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկման մասին տեղեկությունների գրանցման համարը՝ փակ տեսակի մաքսային պահեստների համար

10056

Մաքսային պահեստներ չհանդիսացող վայրերում ապրանքների պահպանումը թույլատրող փաստաթղթի համարը և ամսաթիվը, իսկ այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան վարվում է մաքսային հսկողության գոտիների հաշվառում՝ մաքսային հսկողության գոտու համարը (մաքսային հսկողության գոտու գրանցման համարը), որտեղ իրականացվելու է ապրանքների պահպանումը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 155-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան

10057

Անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկումը հաստատող փաստաթղթի համարը (անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկման մասին վկայականի համարը) կամ անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում իրավաբանական անձի գրանցման համարը կամ անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկման մասին տեղեկությունների գրանցման համարը»:

 

4. Այն հարկերի, գանձումների և այլ վճարների տեսակների դասակարգչի 6.3 ենթաբաժինը, որոնց գծով գանձումը վերապահված է մաքսային մարմիններին (Հավելված 9), 4270 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.

«4280 Ջրերի ակցիզ, ներառյալ՝ հանքային և գազավորված ջրերը, որոնք պարունակում են շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութերի հավելումներ»։

5. Մաքսային տարանցման պայմանների կատարումն ապահովող միջոցների դասակարգիչը (Հավելված 18) ճանաչել ուժը կորցրած:

6. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 28-րդ հավելված.

 

 

«ՀԱՎԵԼՎԱԾ 28

Մաքսային միության հանձնաժողովի

2010 թվականի սեպտեմբերի 20-ի

թիվ 378 որոշման

 

ԴԱՍԱԿԱՐԳԻՉ

 

մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորության կատարման ապահովման չտրամադրման դեպքերի

 

Ծածկագիրը

Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորության կատարման ապահովման չտրամադրման դեպքերի անվանումը

101

Մաքսատուրքերը, հարկերը վճարելու գծով պարտավորության կատարման ապահովման չափի ու հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափի հանրագումարը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը՝ տարանցման հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքներով, եթե նման ապահովման տրամադրումը, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի 2–րդ ենթակետին համապատասխան, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայման է

102

Որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատու հանդես է գալիս հայտարարագրվող ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) իրականացնող մաքսային փոխադրողը

103

Որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատու հանդես է գալիս լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառման մասին առաջին կամ երրորդ տեսակի վկայական ունեցող լիազորված տնտեսական օպերատորը

104

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները փոխադրվում են երկաթուղային տրանսպորտով՝ բացառությամբ այն դեպքի, երբ այդ փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) տրանսպորտի երկու և ավելի տեսակների օգտագործմամբ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) մաս է

105

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները փոխադրվում են օդային տրանսպորտով՝ բացառությամբ այն դեպքի, երբ այդ փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) տրանսպորտի երկու և ավելի տեսակների օգտագործմամբ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) մաս է

106

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները փոխադրվում են խողովակաշարային տրանսպորտով՝ բացառությամբ այն դեպքի, երբ այդ փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) տրանսպորտի երկու և ավելի տեսակների օգտագործմամբ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) մաս է

107

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող օտարերկրյա ապրանքները փոխադրվում են նավերով, այդ թվում՝ խառը (գետ–ծով) նավարկության նավերով, Եվրասիական տնտեսական միության անդամ պետության և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծովային նավահանգիստների միջև՝ առանց Եվրասիական տնտեսական միության անդամ պետության և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ներքին ջրային ուղիներ մուտք գործելու՝ բացառությամբ այն դեպքի, երբ այդ փոխադրումը տրանսպորտի երկու և ավելի տեսակների օգտագործմամբ ապրանքների փոխադրման մաս է

108

Որպես Եվրասիական տնտեսական միության՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատու հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետության այն անձը, որը Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետությունում, որտեղ Եվրասիական տնտեսական միության ապրանքները ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, տարանցման հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ չունի մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տոկոսների, տույժերի, վարչական տուգանքների վճարման գծով սահմանված ժամկետում չկատարած պարտավորություն, ինչպես նաև եթե դա նախատեսված է Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում Եվրասիական տնտեսական միության ապրանքները ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, բացակայում են սահմանված ժամկետում չվճարված վարչական տուգանքները, որոնք նշակակվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին դատարանի կամ լիազորված մարմնի (պաշտոնատար անձի)՝ օրինական ուժի մեջ մտած որոշումների հիման վրա

109

Մաքսային մարմինը որոշում է ընդունել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների նկատմամբ մաքսային ուղեկցում կիրառելու մասին

110

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները նախատեսված են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների կողմից պաշտոնական օգտագործման համար, ինչի վերաբերյալ յուրաքանչյուր կոնկրետ փոխադրման առնչությամբ ուղարկող մաքսային մարմնում առկա է Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվությունը, որտեղ գտնվում է ուղարկող մաքսային մարմինը

111

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները նախատեսված են պետությունների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում տեղակայված միջազգային կազմակերպություններին կից ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների, այլ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների պաշտոնական օգտագործման համար, ինչի վերաբերյալ յուրաքանչյուր կոնկրետ փոխադրման առնչությամբ ուղարկող մաքսային մարմնում առկա է Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվությունը, որտեղ գտնվում է ուղարկող մաքսային մարմինը

112

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները, ներառյալ՝ առաջին անհրաժեշտության ապրանքները նախատեսված են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների, հյուպատոսական հիմնարկների աշխատողների, պետությունների՝ միջազգային կազմակերպություններին կից ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների, այլ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների անձնակազմի (աշխատակիցների, պաշտոնատար անձանց), ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների անձնական օգտագործման համար, ինչի վերաբերյալ յուրաքանչյուր կոնկրետ փոխադրման առնչությամբ ուղարկող մաքսային մարմնում առկա է Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվությունը, որտեղ գտնվում է ուղարկող մաքսային մարմինը:

113

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները նախատեսված են մշակութային, գիտահետազոտական նպատակներով օգտագործման, մարզական մրցումների անցկացման կամ դրանց նախապատրաստման, տարերային աղետների, վթարների և աղետների հետևանքների վերացման, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պաշտպանունակության և պետական (ազգային) անվտանգության ապահովման, նրանց զինված ուժերի վերազինման, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական սահմանների պաշտպանության, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական մարմինների կողմից օգտագործման համար, ինչի մասին առկա է Եվրասիական տնտեսական միության շահագրգիռ անդամ պետության՝ առանց մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում տրամադրելու և (կամ) առանց հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովում տրամադրելու այդ ապրանքների բացթողման համար միջնորդած համապատասխան պետական մարմնի այն հաստատումը, որը ներկայացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի տարածքում գտնվում է նշանակման մաքսային մարմինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության մաքսային մարմին, որի տարածքում տեղակայված է ուղարկող մաքսային մարմինը

114

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող և ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածով սահմանված առանձնահատկություններով՝ դրանք «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու նպատակով, և այդ ապրանքների համար վճարվել են մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր այն դեպքում, երբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրումն իրականացվելու է Եվրասիական տնտեսական միության միայն այն անդամ պետության տարածքում, որտեղ տրվել է ապրանքների հայտարարագիրը, և եթե «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատուն և «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատուն միևնույն անձն է

115

Միջազգային փոստային առաքանիների՝ դրանց «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում հայտարարատու է հանդես գալիս փոստային կապի նշանակված օպերատորը

116

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող միջազգային փոստային առաքանիները ենթակա են միջազգային փոստային փոխանակման վայր (հաստատություն)՝ առաքման

117

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 263-րդ հոդվածին համապատասխան՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող՝ անձնական օգտագործման ապրանքները ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում մշտական բնակության վայր վերաբնակեցված կամ Եվրասիական տնտեսական միության այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից՝ այդ ճանաչումը կամ այդ կարգավիճակը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու պայմանով

118

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 263-րդ հոդվածին համապատասխան՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող՝ անձնական օգտագործման ապրանքները ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում մշտական բնակության վայր վերաբնակվելու, Եվրասիական տնտեսական միության այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից՝ այդ մտադրությունը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու պայմանով

119

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 263-րդ հոդվածին համապատասխան՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող՝

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված անձնական օգտագործման ապրանքները ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագիտական և վարչատեխնիկական անձնակազմի անդամների, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հյուպատոսական հիմնարկների ղեկավարների և այլ հյուպատոսական պաշտոնատար անձանց, հյուպատոսական հիմնարկների հյուպատոսական ծառայողների, միջազգային կազմակերպություններին կից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից դուրս տեղակայված ներկայացուցչությունների աշխատակիցների կողմից, որոնք բնակվում են իրենց ընտանիքի անդամների հետ միասին, կամ որոնք գործում են այդ անձանց անունից կամ հանձնարարականով այլ անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան տրամադրվող այն փաստաթղթերը ներկայացնելու պայմանով, որոնցով հաստատվում է մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծման պայմանների պահպանումը

120

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 263-րդ հոդվածին համապատասխան՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված անձնական օգտագործման ապրանքները ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում տեղակայված՝ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների, հյուպատոսական հիմնարկների աշխատողների, միջազգային կազմակերպություններին կից՝ պետությունների ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների, այլ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների անձնակազմի (աշխատակիցների, պաշտոնատար անձանց), նրանց հետ բնակվող իրենց ընտանիքի անդամների կողմից՝ այդպիսի աշխատակիցներ, աշխատողներ, անձնակազմ կամ իրենց ընտանիքի անդամներ լինելու հանգամանքը հաստատելու պայմանով

121

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 263-րդ հոդվածին համապատասխան՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետում նշված անձնական օգտագործման ապրանքները ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների, դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագիտական անձնակազմի անդամների ու հյուպատոսական հիմնարկների հյուպատոսական պաշտոնատար անձանց, իրենց հետ բնակվող իրենց ընտանիքի անդամների կողմից՝ այդպիսի անձինք կամ իրենց ընտանիքի անդամներ լինելու հանգամանքը հաստատելու պայմանով

122

Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորության կատարման ապահովման չտրամադրման դեպքերը, որտեղ ապրանքները ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, եթե ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) իրականացվում է Եվրասիական տնտեսական միության այդ անդամ պետության տարածքով

123

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորության կատարման ապահովման չտրամադրման դեպքերը, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերով և (կամ) երրորդ կողմի հետ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով

124

Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորության կատարման ապահովման չտրամադրման՝ Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված դեպքերը, որտեղ անձնական օգտագործման ապրանքները ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով

125

Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորության կատարման ապահովման չտրամադրման դեպքերը, որոնք սահմանվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի երրորդ պարբերությանը համապատասխան»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.03.2024, թիվ 26 26.04.2024, թիվ 124
27.09.2023, թիվ 146 07.10.2023, թիվ 124
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան