ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2024 թվականի N 1050-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 828 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կառուցվածքային բարեփոխումների լրացուցիչ միջոցառումների մասին» N 828 որոշման (այսուհետ՝ որոշում) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահելու մասին»։
2. Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2․ «Ավիաբուժ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:»։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
1) ընկերությունների տնօրենների հետ համատեղ ապահովել ընկերությունների կանոնադրության մեջ կատարվող համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը` ընկերությունների միջոցների հաշվին.
2) քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ համատեղ ապահովել ընկերությունների՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի հանձնման-ընդունման աշխատանքները՝ բաժնետոմսերի վերագրանցման հետ կապված վճարներն իրականացնելով ընկերությունների միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2024 թվական: