Basic information
Number
N 520-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (13.05.2023-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Опубликован на едином сайте
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
12.05.2023
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
12.05.2023
Effective date
13.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 520-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՍԼԱՆԴԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2023 թվականի մայիսի 13-15-ը՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել), իսկ մայիսի 15-17-ը՝ Իսլանդիա (Ռեյկյավիկ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղումների մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:

3. Բելգիայի Թագավորություն մեկնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանին:

4. Իսլանդիա մեկնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանին և Իսլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) և Իսլանդիա (Ռեյկյավիկ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Սուրեն Վարոսյանինը, Կարեն Գասպարյանինը, Արմեն Խաչատրյանինը, Արման Շահինյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արարատ Միրզոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ չվերթներ՝ 2023 թվականի մայիսի 13-ին՝ Երևան-Բրյուսել, մայիսի 15-ին՝ Բրյուսել-Ռեյկյավիկ, մայիսի 17-ին՝ Ռեյկյավիկ-Բրյուսել և Բրյուսել-Երևան երթուղով։

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:

8. Հատուկ չվերթների կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

12.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 520-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ն. Փաշինյան   - ՀՀ վարչապետ
Ա. Հակոբյան   - ՀՀ վարչապետի տիկին
Ա. Միրզոյան   - ՀՀ արտաքին գործերի նախարար (12.05.2023 թ.- 15.05.2023 թ.)
Ա. Աղաջանյան   - Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան
Ս. Վարոսյան   - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Կ. Գասպարյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ա. Խաչատրյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության պետ
Ա. Շահինյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության օպերատոր
Ա. Աբրահամյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության օպերատոր (13.05.2023 թ. - 17.05.2023 թ.)
Տ. Մեհրաբյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության լուսանկարիչ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

12.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 520-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԻՍԼԱՆԴԻԱ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ն. Փաշինյան   - ՀՀ վարչապետ
Ա. Հակոբյան   - ՀՀ վարչապետի տիկին
Ա. Միրզոյան   - ՀՀ արտաքին գործերի նախարար
Ա. Խաչատրյան   - Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ
Ա. Արզումանյան   - Իսլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Ս. Վարոսյան   - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Կ. Գասպարյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ա. Խաչատրյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության պետ
Ա. Շահինյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության օպերատոր
Տ. Մեհրաբյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության լուսանկարիչ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

12.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation