ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2024 թվականի N 933-Ա
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել սույն որոշման հավելվածի ցանկում ներառված գույքի նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմին՝ բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության շենքեր կառուցելու նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրերում սահմանելով, որ պայմանագրերի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիհունիսի 20-ի N 933-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ
NN ը/կ |
Գույքի տեսակը |
Գույքի հասցեն |
Շենք- շինության մակերեսը (քառ. մետր) |
Հողամասի մակերեսը (հա) |
Հողամասի կադաստրային ծածկագիրը |
Իրավունքի պետական գրանցման վկայականի համարը |
Գույքը նվիրա-բերողը |
Ավագանու որոշման համար, ամսաթիվ |
1. |
Հողամաս |
Սիսիան համայնք, գյուղ Անգեղակոթ 1-ին փողոց 7/1 հողամաս |
- |
0.073 |
09-013-0028-0010 |
28062023-09-0050 |
Սիսիան համայնք |
38-Ա 28․06․2023 թ․ 019-Ա 16.02.2024 թ. |
2. |
Հողամաս |
Գորիս համայնք, գյուղ Խնձորեսկ 1-ին փողոց 2/2 հողամաս |
- |
0.1 |
09-045-0121-0047 |
13032023-09-0062 |
Գորիս համայնք |
93-Ա 14.09.2023 թ. |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
20.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|