ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 460-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 24-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 02680994) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Լուսագյուղ գյուղի զարգացում» ծրագրի մասին» N 24-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Շինպրոգրես» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 00099713) 2024 թվականի ապրիլի 24-ին կնքված՝ N 01 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հուլիսի 1-ից դպրոցի շինարարական աշխատանքների նկատմամբ որակի տեխնիկական հսկողության իրականացում` ամսական 420,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԺՈՐԺ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01301022) 2024 թվականի ապրիլի 26-ին կնքված՝ եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, գյուղ Լուսագյուղ 1-ին փողոց թիվ 24/1 հասցեում դպրոցի կառուցման աշխատանքների իրականացում` 1,070,969,583 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
03.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|