ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2023 թվականի |
թիվ 116 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածի 17-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 194 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքում և ձևաչափում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի ապրիլի 1-ից:
(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.09.23 թիվ 146)
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահիժամանակավոր պաշտոնակատար՝ |
Վ. Նազարենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 15-ի թիվ 116 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքում և ձևաչափում կատարվող
1. 4-րդ կետի երկրորդ-չորրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)»՝ հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ հետևյալ հասցեով՝ https://www.w3.org/TR/xml/.
«Namespaces in XML 1.0 (Third Edition)»՝ հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ հետևյալ հասցեով՝ https://www.w3.org/TR/REC-xml-names/.
«XML Schema Part 1: Structures Second Edition» և «XML Schema Part 2: Datatypes Second Edition»՝ հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ հետևյալ հասցեներով՝ https://www.w3.org /TR/xmlschema-1/ և https://www.w3.org/TR/xmlschema-2/։»։
2. 1-ին աղյուսակում՝
ա) 3-րդ վանդակի 3-րդ դիրքի «1.1.0» թվանշանները փոխարինել «2.0.0» թվանշաններով.
բ) 3-րդ վանդակի 4-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«urn:EEC:R:042:AutoPreliminaryInformation:v2.0.0».
գ) 3-րդ վանդակի 6-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«EEC_R_042_AutoPreliminaryInformation_v2.0.0.xsd»։
3. 3-րդ աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքի վավերապայմանների կազմը
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.03.2024, թիվ 26 | 26.04.2024, թիվ 116 | |
27.09.2023, թիվ 146 | 07.10.2023, թիվ 116 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|