Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 8
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
23.01.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2024 թվականի

թիվ 8

քաղ. Մոսկվա

 

«ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ, ԲՈՒՐԱՎԵՏԻՉՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 029/2012) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակարգի թիվ 2 հավելվածի 20-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. Սահմանել, որ.

ա) մինչև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի օգոստոսի 29-ի թիվ 84 որոշումն ուժի մեջ մտնելը տրված կամ ընդունված՝ սննդային հավելումների (այդ թվում՝ համալիր), բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների՝ սննդային հավելումներ, բուրավետիչներ և տեխնոլոգիական օժանդակ միջոցների մնացորդային քանակություններ պարունակող սննդամթերքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը (տեղեկությունները), որոնց մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի օգոստոսի 29-ի թիվ 84 որոշմամբ կատարվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 58 որոշմամբ ընդունված «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պարտադիր պահանջներին վերաբերող փոփոխությունները, վավերական են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի օգոստոսի 29-ի թիվ 84 որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 36 ամսից ոչ ուշ.

բ) սննդային հավելումների (այդ թվում՝ համալիր), բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների, սննդային հավելումներ, բուրավետիչներ և տեխնոլոգիական օժանդակ միջոցների մնացորդային քանակություններ պարունակող սննդամթերքի արտադրությունը և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելը, որոնց մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի օգոստոսի 29-ի թիվ 84 որոշմամբ կատարվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 58 որոշմամբ ընդունված՝ «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պարտադիր պահանջներին վերաբերող փոփոխությունները, սույն կետի «ա» ենթակետում նշված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի (տեղեկությունների) առկայության դեպքում թույլատրվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի օգոստոսի 29-ի թիվ 84 որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 36 ամսվա ընթացքում.

գ) թույլատրվում են սննդային հավելումներ, բուրավետիչներ և տեխնոլոգիական օժանդակ միջոցների մնացորդային քանակություններ պարունակող սննդամթերքի արտադրությունը և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի օգոստոսի 29-ի թիվ 84 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սույն կետի «ա» ենթակետում նշված սննդային հավելումների (այդ թվում՝ համալիր), բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ նյութերի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի (տեղեկությունների) առկայության դեպքում.

դ) սննդային հավելումների (այդ թվում՝ համալիր), բուրավետիչների և օժանդակ միջոցների, այդ թվում՝ սննդային հավելումներ, բուրավետիչներ և տեխնոլոգիական օժանդակ միջոցների մնացորդային քանակություններ պարունակող սննդամթերքի մակնշում, որոնց մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի օգոստոսի 29-ի թիվ 84 որոշմամբ կատարվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 58 որոշմամբ ընդունված՝ «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 029/2012) սահմանված պարտադիր պահանջներին վերաբերող փոփոխություններ՝ սույն կետի «ա» ենթակետում նշված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի (տեղեկությունների) առկայության դեպքում, թույլատրվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի օգոստոսի 29-ի թիվ 84 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 36 ամսվա ընթացքում՝ դրանց մակնշման մասով նախկինում սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան.

ե) սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված սննդային հավելումների (այդ թվում՝ համալիր), բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների, այդ թվում՝ սննդային հավելումներ, բուրավետիչներ և տեխնոլոգիական օժանդակ միջոցների մնացորդային քանակություններ պարունակող սննդամթերքի շրջանառությունը թույլատրվում է այդպիսի սննդային հավելումների (այդ թվում՝ համալիր), բուրավետիչների, տեխնոլոգիական օժանդակ միջոցների և դրանք արտադրողի կողմից սահմանված այդպիսի արտադրանքի պիտանիության ժամկետի ընթացքում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի օգոստոսի 29-ի թիվ 84 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան