Գլխավոր տեղեկություն
Համար
N 296-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.30/86(1266).1 Հոդ.301
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
02.11.2016
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 նոյեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60016363

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2 նոյեմբերի 2016 թ.

ք. Երևան

N 296-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 97-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 79.1-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել ջրային ոլորտում սակագների սահմանման և վերանայման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության ջրային համակարգում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 97-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված
Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 2-ի
N 296-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման, ոռոգման ջրամատակարարման լիցենզիա ստանալու հայտ ներկայացնող կամ լիցենզիա ունեցող, ինչպես նաև ոռոգման ջրամատակարարման ծառայություններ մատուցող անձանց կողմից համապատասխանաբար խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կամ ոռոգման ջրամատակարարման ծառայությունների մատուցման սակագների (այսուհետ` Սակագներ) սահմանման ու վերանայման գործընթացը:

(1-ին կետը փոփ. 26.06.24 N 202-Ն)

2. Սույն կարգը չի տարածվում «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների, ինչպես նաև համայնքների, համայնքային բյուջետային հիմնարկների, ոչ առևտրային կազմակերպությունների և բացառապես սեփական կարիքների համար ջրամատակարարում և ջրահեռացում իրականացնող անձանց վրա:

3. Սակագների սահմանման կամ վերանայման առնչությամբ խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) և ոռոգման ջրամատակարարման ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը՝ հայտի փաթեթ (այսուհետ` Հայտ) սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով):

(3-րդ կետը լրաց. 26.06.24 N 202-Ն)

4. Սահմանված Սակագները կարող է վերանայվել ինչպես սույն կարգի 1-ին կետում նշված անձանց, այնպես էլ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

5. Սահմանված Սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո, բացառությամբ`

1) ջրային ոլորտում իրականացվող գործունեության համար առաջին անգամ լիցենզիա ստացող անձի Սակագների, որոնք ուժի մեջ են մտնում Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետից.

2) Հանձնաժողովի որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված լինելու դեպքի:

6. Սակագների գործողության ժամկետը մեկ տարուց պակաս չի կարող լինել, բացառությամբ այն դեպքի, երբ սահմանված Սակագների մեծությունների` դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա Հանձնաժողովն ընդունում է Սակագների սահմանման վերաբերյալ նոր որոշում:

7. Սակագների սահմանման կամ վերանայման Հայտ ներկայացնող անձը (այսուհետ` Հայտատու) օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացվող տեղեկատվության հավաստիության համար:

 

2. ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ‚ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ

 

8. Սակագների սահմանման ու վերանայման համար Հայտատուն համապատասխան հաշվարկներով և հիմնավորումներով Հայտ է ներկայացնում Հանձնաժողով՝ մեկ օրինակից, համաձայն սույն կարգի N 1 հավելվածով սահմանված ցանկի:

(8-րդ կետը խմբ. 26.06.24 N 202-Ն)

8.1. Հայտատուն Սակագների սահմանման ու վերանայման իր մտադրության վերաբերյալ հայտարարությունը սույն կարգի N 3 հավելվածով սահմանված ձևով հրապարակում է Հայաստանի Հանրապետությունում տպագրվող երկու օրաթերթում կամ օրաթերթերի պաշտոնական կայքէջերում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջում (http://www.azdarar.am/)` Հայտը Հանձնաժողով մուտքագրելու օրվանից ոչ շուտ, քան 20 աշխատանքային օր առաջ:

(8.1-ին կետը լրաց. 26.06.24 N 202-Ն)

9. Հայտը Հանձնաժողովում մուտքագրվելուց հետո Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը սույն կարգի 11-րդ կետում նշված ժամկետում ստուգում է Հայտի ամբողջականությունը և նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը:

(9-րդ կետը լրաց. 26.06.24 N 202-Ն)

10. Հանձնաժողովը, Հայտում ոչ էական թերությունների (վրիպակների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում, դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է Հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները, որի դեպքում սույն կարգի 11-րդ կետով սահմանված ժամկետը երկարաձգվում է մինչև Հայտատուի կողմից համապատասխան թերությունների վերացումը, բայց ոչ ավելի, քան դրա համար սահմանված ժամկետի ավարտը:

11. Հանձնաժողովը Հայտն ուսումնասիրության ընդունելու կամ չընդունելու մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին` Հայտը Հանձնաժողովում մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(11-րդ կետը փոփ. 26.06.24 N 202-Ն)

12. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության‚ եթե`

1) Հայտում ընդգրկված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին.

2) ներկայացված փաստաթղթերում և տեղեկատվություններում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ.

3) Հայտատուն սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետում չի վերացրել թերությունները.

4) Հանձնաժողովը ուսումնասիրության չի ընդունել խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կամ ոռոգման ջրամատակարարման ծառայությունների մատուցման լիցենզիայի տրամադրման հայտը:

(12-րդ կետը խմբ. 26.06.24 N 202-Ն)

13. Հայտն ուսումնասիրության չընդունելու դեպքում այն պահպանվում է Հանձնաժողովում:

(13-րդ կետը փոփ. 26.06.24 N 202-Ն)

14. Հայտն ուսումնասիրության չընդունելու դեպքում Հայտատուն, հայտնաբերված թերությունները վերացնելուց հետո, կարող է նոր Հայտով դիմել Հանձնաժողով: Այդ դեպքում Հայտատուն իրավունք ունի հղում կատարել նախկին Հայտով ներկայացված փաստաթղթերին, եթե նոր Հայտի ներկայացման պահին դրանցում ներկայացված տվյալները չեն փոփոխվել:

(14-րդ կետը փոփ. 26.06.24 N 202-Ն)

15. Սույն կարգի 12-րդ կետում նշված հիմքեր չհայտնաբերվելու դեպքում Հանձնաժողովը Հայտն ընդունում է ուսումնասիրության:

(15-րդ կետը փոփ. 26.06.24 N 202-Ն)

15.1. Հայտի ուսումնասիրության ընթացքում Հայտատուն կարող է դիմել Հանձնաժողով՝ Հայտի ուսումնասիրությունը դադարեցնելու համար։ Այս դեպքում Հայտատուն սույն կարգի համաձայն կարող է նոր Հայտով կրկին դիմել Հանձնաժողով՝ անհրաժեշտության դեպքում հղում կատարելով նախկին Հայտով ներկայացված փաստաթղթերին, եթե դրանցում նոր Հայտի ներկայացման պահին փոփոխություններ տեղի չեն ունեցել։

(15.1-ին կետը լրաց. 26.06.24 N 202-Ն)

16. Սպառողների համար Սակագների սահմանման կամ վերանայման դեպքում.

1) Հայտն ուսումնասիրության ընդունելու մասին Հայտատուին տեղեկացնելու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայտը տեղադրվում է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում.

2) մինչև սակագների սահմանման (վերանայման) մասին որոշման նախագիծը Հանձնաժողովի նիստին ներկայացնելու օրը՝

ա. սակագների վերաբերյալ Հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկները՝ Հայտով ներկայացված հաշվարկների հետ համեմատականով, տեղադրվում են Հանձնաժողովի ինտերնետային կայքում՝ հնարավորություն ընձեռելով սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին և շահագրգիռ այլ կողմերին ծանոթանալու, ներկայացնելու իրենց առաջարկությունները և ստանալու պարզաբանումներ,

բ. սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և Ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ Հանձնաժողովում կազմակերպվում է քննարկում:

(16-րդ կետը փոփ., խմբ. 28.06.17 N 284-Ն, խմբ. 26.06.24 N 202-Ն)

17. Հանձնաժողովն իրավունք ունի Հայտատուից պահանջել նաև Հայտով ներկայացված ցուցանիշները և տվյալները հիմնավորող լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնց ներկայացման անհրաժեշտության մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին` նշելով ներկայացման ողջամիտ ժամկետ: Եթե խախտվում է լրացուցիչ տեղեկատվության և փաստաթղթերի ներկայացման համար Հանձնաժողովի գրությունում նշված ժամկետը, ապա սույն կարգի 19-րդ կետում սահմանված ժամկետը երկարաձգվում է ուշացված ժամանակահատվածի չափով:

18. Հանձնաժողովը Հայտը մերժում է, եթե մերժվել է խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կամ ոռոգման ջրամատակարարման ծառայությունների մատուցման լիցենզիայի տրամադրման հայտը:

19. Հայտն ուսումնասիրության ընդունելու դեպքում Հանձնաժողովը համապատասխան որոշմամբ Հայտը մերժում է, Սակագները սահմանում կամ վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) Հայտը Հանձնաժողով ներկայացնելու օրվանից հետո՝ 80 աշխատանքային օրվա ընթացքում։

(19-րդ կետը խմբ. 26.06.24 N 202-Ն)

20. Սակագների սահմանման կամ վերանայման (դրանց մերժման) վերաբերյալ Հանձնաժողովի որոշման պատճենը Հայտատուին է հանձնվում օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ

 

21. Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ սույն կարգի համաձայն կարող է վերանայել գործող Սակագները և սահմանել նոր Սակագներ`

1) ելնելով խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կամ ոռոգման ջրամատակարարման ծառայություն մատուցող անձի տնտեսական գործունեության արդյունքներից, ներդրումային ծրագրերի և սպառողներին մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ ներկայացված պահանջների կատարումից, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքի.

2) եթե մրցութային եղանակով ջրամատակարարման (ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման) համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման արդյունքում ջրային ոլորտում գործունեության լիցենզիա ստացած անձի լիցենզիայի պայմաններում ըստ տարիների ամրագրվել են բազիսային Սակագները, դրանց ճշգրտման գործոնները, և տվյալ լիցենզավորված անձը իր լիցենզիայի պայմաններով ամրագրված ժամկետներում Հայտ չի ներկայացրել:

22. Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ Սակագների վերանայման գործընթաց ձեռնարկելու դեպքում`

1) նախապես այդ մասին գրավոր տեղեկացնում է խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կամ ոռոգման ջրամատակարարման ծառայություն մատուցող անձին.

2) խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կամ ոռոգման ջրամատակարարման ծառայություն մատուցող անձից կարող է պահանջել գործունեությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն.

3) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գրավոր տեղեկացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իր ինտերնետային կայքում հրապարակում է հաղորդագրություն Սակագների վերանայման գործընթաց սկսելու վերաբերյալ, եթե վերանայվում են սպառողների համար սահմանված Սակագները.

4) եթե վերանայվում են սպառողների համար սահմանված սակագները, ապա մինչև վերանայման մասին որոշման նախագիծը Հանձնաժողովի նիստին ներկայացնելու օրը՝

ա. սակագների վերաբերյալ Հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկները տեղադրում է Հանձնաժողովի ինտերնետային կայքում՝ հնարավորություն ընձեռելով սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին և շահագրգիռ այլ կողմերին ծանոթանալու, ներկայացնելու իրենց առաջարկությունները և ստանալու պարզաբանումներ.

բ. սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և Ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ Հանձնաժողովում կազմակերպում է քննարկում:

(22-րդ կետը խմբ. 28.06.17 N 284-Ն)

23. Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ Սակագները վերանայում է խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կամ ոռոգման ջրամատակարարման ծառայություն մատուցող անձին այդ մասին գրավոր տեղեկացնելու օրվանից հետո 80 աշխատանքային օրվա ընթացքում:

 

 

Հավելված N 1
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 2-ի
N 296-Ն որոշմամբ
հաստատված կարգի

 

Ց Ա Ն Կ

 

ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններ մատուցող անձի համար, բացառությամբ սույն ցանկի 2-րդ կետով նախատեսված անձի`

1) Սակագների սահմանման կամ վերանայման դիմում` համաձայն սույն կարգի N 2 հավելվածի,

2) Հայաստանի Հանրապետությունում տպագրվող երկու օրաթերթերում կամ օրաթերթերի պաշտոնական կայքէջերում Սակագների սահմանման կամ վերանայման վերաբերյալ անձի մտադրության մասին հայտարարություն` համաձայն սույն կարգի N 3 հավելվածի,

3) մատուցվող ծառայությունների Սակագների հաշվարկ` համաձայն սույն կարգի N 4 հավելվածի Ձև 4-1-ի,

4) կանխատեսվող տարվա ջրային հաշվեկշռի վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն սույն կարգի N 5 հավելվածի Ձև 5-1-ի,

5) շահագործվող պոմպակայանների վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն սույն կարգի N 5 հավելվածի Ձև 5-2-ի:

(1-ին կետը փոփ. 26.06.24 N 202-Ն)

2. Մրցութային եղանակով ջրամատակարարման (ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման) համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման արդյունքում ջրային ոլորտում գործունեության լիցենզիա ստացած անձի համար, որի լիցենզիայի պայմաններում ըստ տարիների ամրագրվել են բազիսային Սակագները և դրանց ճշգրտման գործոնները`

1) Սակագների սահմանման կամ վերանայման դիմում` համաձայն սույն կարգի N 2 հավելվածի,

2) Հայաստանի Հանրապետությունում տպագրվող երկու օրաթերթերում կամ օրաթերթերի պաշտոնական կայքէջերում Սակագների սահմանման կամ վերանայման վերաբերյալ անձի մտադրության մասին հայտարարություն` համաձայն սույն կարգի N 3 հավելվածի,

3) Մատուցվող ծառայությունների Սակագների հաշվարկ` համաձայն սույն կարգի N 4 հավելվածի Ձև 4-2-ի, բացառությամբ առաջին անգամ Սակագների սահմանման հայտով դիմելու դեպքի,

4) Հաշվարկային տարվան նախորդող 12 ամիսներին փաստացի ջրամատակարարման ծավալների, խմելու ջուրը ոռոգման նպատակով մատակարարելուց և ջրային համակարգն այլ նպատակներով օգտագործումից ստացված հասույթների և գների (վճարների) վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն սույն կարգի N 5 հավելվածի Ձև 5-3-ի, բացառությամբ առաջին անգամ Սակագների սահմանման հայտով դիմելու դեպքի:

(2-րդ կետը լրաց. 21.03.18 N 87-Ն, փոփ. 26.06.24 N 202-Ն)

3. Ոռոգման ջրամատակարարում իրականացնող անձի համար`

1) Սակագների սահմանման կամ վերանայման դիմում` համաձայն սույն կարգի N 2 հավելվածի,

2) Հայաստանի Հանրապետությունում տպագրվող երկու օրաթերթերում կամ օրաթերթերի պաշտոնական կայքէջերում Սակագների սահմանման կամ վերանայման վերաբերյալ անձի մտադրության մասին հայտարարություն` համաձայն սույն կարգի N 3 հավելվածի,

3) մատուցվող ծառայությունների Սակագների հաշվարկ` համաձայն սույն կարգի N 4 հավելվածի Ձև 4-3-ի,

4) կանխատեսվող տարվա ջրային հաշվեկշռի վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն սույն կարգի N 5 հավելվածի Ձև 5-4-ի,

5) ըստ մասնաճյուղերի պոմպակայանների շահագործման ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն սույն կարգի N 5 հավելվածի Ձև 5-5-ի,

6) շահագործվող ջրամբարների վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն սույն կարգի N 5 հավելվածի Ձև 5-6-ի:

(3-րդ կետը փոփ. 26.06.24 N 202-Ն)

4. Սույն հավելվածի 1-3-րդ կետերով (բացառությամբ 2-րդ ենթակետերի) սահմանված ձևերով Հայտատուի կողմից Հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերը պետք է վավերացված լինեն լիազորված անձի ստորագրությամբ և Հայտատուի կնիքով (առկայության դեպքում):

5. Սույն կարգի N 4 և N 5 հավելվածներով սահմանված Ձևերով նախատեսված ցուցանիշները Հայտատուի կողմից կարող են համալրվել նոր տողերով կամ եղած տողերը տրոհվել բաղկացուցիչ մասերի:

(5-րդ կետը լրաց. 26.06.24 N 202-Ն)

(հավելվածը լրաց. 21.03.18 N 87-Ն, փոփ., լրաց. 26.06.24 N 202-Ն)

 

 

Հավելված N 2
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 2-ի
N 296-Ն որոշմամբ
հաստատված կարգի

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ սահմանել (վերանայել)

........................................................................................................................................................................................................................

 (Հայտատուի անվանումը)

..................................................................................................................................................................

..................................................................................................................................................................

 (մարզը, քաղաքը, բնակավայրը)

..................................................................................................................................................................

..................................................................................................................................................................

............................................................................................................................................. Սակագները:

 (խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության

 մատուցման, ոռոգման ջրամատակարարման)

 

Առաջարկվող ջրամատակարարման Սակագինը` …………………………..:

Առաջարկվող ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման Սակագինը` …………………:

Հավաստում եմ, որ իմ կողմից ներկայացված հայտը պարունակում է ստույգ տեղեկատվություն և անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթեր ու հաշվարկներ: Սույնով տալիս եմ իմ համաձայնությունն առ այն, որ Սակագնի սահմանման (վերանայման) գործընթացին առնչվող իրազեկումն իրականացվի սույն դիմումով ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով։ 

 

Դիմումին կցվում են`

(փաստաթղթերի անվանումը, օրինակների և էջերի քանակը)

 

1. ..............................................................................................................................................................

2. ..............................................................................................................................................................

3. ..............................................................................................................................................................

4. ..............................................................................................................................................................

5. ..............................................................................................................................................................

............................................................................................................................................................................................

 (Հայտատուի գտնվելու վայրը)

 

Հեռախոս` …................................... Ֆաքս` ................................................................................................

Էլեկտրոնային փոստ` .................................................................................................................................

..........................................................................................................................................................................................................................

.........................................................................................................................................................................................................................

 (Հայտատուի կոդը, պետական ռեգիստրում գրանցման համարը կամ հաշվառման համարը)

..........................................................................................................................................................................................................................

..........................................................................................................................................................................................................................

 (բանկային տվյալները)

............................................................................................................................................................................................................................

.............................................................................................................................................................................................................................

 (լիազորված անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

............................................................................................................................................................................................................................

.............................................................................................................................................................................................................................

 (ամսաթիվը, Հայտատուի կնիքը` առկայության դեպքում)

 

(հավելվածը լրաց. 26.06.24 N 202-Ն)

 

 

Հավելված N 3
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 2-ի
N 296-Ն որոշմամբ
հաստատված կարգի

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

 

..................................................................................................................................................................

........................................................................................................................................................................................................................

 (Հայտատուի անվանումը)

..................................................................................................................................................................

........................................................................................................................................................................................................................

 (մարզը, քաղաքը, բնակավայրը)

մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողով

..................................................................................................................................................................

............................................................................................................................................. Սակագների

 (խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման,

 ոռոգման ջրամատակարարման)

 

սահմանման (վերանայման) հայտով:

Գործող ջրամատակարարման Սակագինը` ...........................

Գործող ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) Սակագինը` ............................

Առաջարկվող ջրամատակարարման Սակագինը` ...................................

Առաջարկվող ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) Սակագինը` .................

..................................................................................................................................................................

........................................................................................................................................................................................................................

 (Հայտատուի գտնվելու վայրը, հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն)

 

______________________________

/ անվանումը/

Հավելված N 4
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 2-ի
N 296-Ն որոշմամբ
հաստատված կարգի
Ձև 4-1

 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

Կանխատեսվող տարի

20․․․․․ թ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ից  20․․․․․ թ. ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ը

(նշել ժամանակաշրջանը)

 

Անվանում

Չափի
միավոր

Ընդամենը

1.

Ջրաղբյուրներից վերցված և ցանցին տրված ջրի քանակը

մլն խմ

 

1)

ինքնահոս եղանակով

մլն խմ

 

2)

մեխանիկական եղանակով

մլն խմ

 

2.

Կորուստները

   

1)

բնեղեն արտահայտությամբ

մլն խմ

 

2)

տոկոսային արտահայտությամբ (տող 1-ի նկատմամբ)

%

 

3.

Սպառողին տրված ջրաքանակը, այդ թվում

մլն խմ

 

1)

բնակչություն

մլն խմ

 

2)

բյուջետային և բյուջեից ֆինանսավորվող կազմակերպություններ

մլն խմ

 

3)

այլ սպառողներ

մլն խմ

 

4.

Ջրահեռացում (կեղտաջրերի մաքրում), այդ թվում

մլն խմ

 

1)

բնակչություն

մլն խմ

 

2)

բյուջետային և բյուջեից ֆինանսավորվող կազմակերպություններ

մլն խմ

 

3)

այլ սպառողներ

մլն խմ

 

5.

Խմելու ջրի մատակարարում և ջրահեռացում (կեղտաջրերի մաքրում) իրականացնելու համար անհրաժեշտ շահագործման և պահպանման ընդամենը ծախսեր

այդ թվում՝

մլն դրամ

 

1)

ջրամատակարարման համակարգի համար (տող 6(1)+տող 7(1)+տող 8(1)+տող 9(1)+տող 10(1)+տող 11(1)+տող

"-"

 

2)

ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգի համար (տող 6(2)+տող 7(2)+տող 8(2)+տող 9(2)+տող 10(2)+տող 11(2)+տող

"-"

 

6.

Նյութական ծախսեր

մլն դրամ

 

1)

ջրամատակարարման համակարգի համար

"-"

 

2)

ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգի համար

"-"

 

7.

Նորոգման ծախսեր

մլն դրամ

 

1)

ջրամատակարարման համակարգի համար

"-"

 

2)

ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգի համար

"-"

 

8.

Հաշվարկներ աշխատակազմի հետ (աշխատավարձ)

մլն դրամ

 

1)

ջրամատակարարման համակարգի համար

"-"

 

2)

ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգի համար

"-"

 

3)

միջին ամսական աշխատավարձ

հազ. դրամ

 

4)

աշխատողների թվաքանակը

մարդ

 

9.

Էլեկտրաէներգիայի վճար

մլն դրամ

 

1)

ջրամատակարարման համակարգի համար

"-"

 

2)

ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգի համար

"-"

 

3)

Ջրաղբյուրներում տեղակայված պոմպերի ծախսած էլեկտրաէներգիա

մլն դրամ

 

4)

մլն կՎտժ

 

5)

Տնային պոմպերի ծախսած էլեկտրաէներգիա

մլն դրամ

 

6)

մլն կՎտժ

 

7)

Էլեկտրաէներգիայի այլ սպառում

մլն դրամ

 

8)

մլն կՎտժ

 

10.

Այլ ծախսեր

մլն դրամ

 

1)

ջրամատակարարման համակարգի համար

"-"

 

2)

ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգի համար

"-"

 

11.

Վարկի սպասարկում

մլն դրամ

 

1)

ջրամատակարարման համակարգի համար

"-"

 

2)

ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգի համար

"-"

 

12.

Բնապահպանական վճար

մլն դրամ

 

1)

ջրամատակարարման համակարգի համար

"-"

 

2)

ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգի համար

"-"

 

13.

Բնօգտագործման վճար

մլն դրամ

 

1)

ջրամատակարարման համակարգի համար

"-"

 

2)

ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգի համար

"-"

 

14.

Մաշվածություն

մլն դրամ

 

1)

ջրամատակարարման համակարգի համար

"-"

 

2)

ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգի համար

"-"

 

15.

Շահույթ

մլն դրամ

 

1)

ջրամատակարարման համակարգի համար

"-"

 

2)

ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգի համար

"-"

 

16.

Ընդամենը հասույթ (առանց ավելացված արժեքի հարկի)

մլն դրամ

 

1)

ջրամատակարարման համակարգի համար (տող 5(1)+տող14(1)+տող15(1))

"-"

 

2)

ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգի համար (տող 5(2)+տող 14(2)+տող 15(2))

"-"

 

17.

Ջրամատակարարման սակագին՝

   

1)

առանց ավելացված արժեքի հարկի (տող 16(1) ։ տող 3)

դրամ/խմ

 

2)

ներառյալ ավելացված արժեքի հարկը (տող 17(1) х 1,2)

դրամ/խմ

 

18.

Ջրահեռացման սակագին՝

   

1)

առանց ավելացված արժեքի հարկի (տող 16(2) ։ տող 4)

դրամ/խմ

 

2)

ներառյալ ավելացված արժեքի հարկը (տող 18(1) х 1,2)

դրամ/խմ

 

19.

Ընդամենը սակագին՝

   

1)

առանց ավելացված արժեքի հարկի (տող 17(1) + տող18(1))

դրամ/խմ

 

2)

ներառյալ ավելացված արժեքի հարկը (տող 19(1) х 1,2)

դրամ/խմ

 

 

____________________________________

/լիազորված անձի ստորագրությունը/

____________________________________

/անունը, ազգանունը/

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

 

Ձև 4-2

______________________________

/անվանումը/

 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

N

Ցուցանիշներ

Նշանակումներ

Չափի
միավոր

_____ հաշվարկային տարի

1.

Բազիսային սակագին (առանց ավելացված արժեքի հարկի)

Tbi

դրամ/խմ

 

2.

Նախորդող տարիներից տվյալ հաշվարկային տարի տեղափոխված սակագնի մեծություն (առանց ավելացված արժեքի հարկի)

Δi

դրամ/խմ

 

3.

Բազիսային սակագնի սղաճով ճշգրտվող բաժնեմասը

ΔIb

%

 

4.

Բազիսային սակագնի էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությամբ ճշգրտվող բաժնեմասը

ΔEPb

%

 

5.

Բազիսային սակագնի ճշգրտման չենթարկվող բաժնեմասը

ΔNAPb

%

 

6.

Մանրածախ ջրամատակարարման ծավալներով պայմանավորված բազիսային սակագնի ճշգրտման մեծությունը (առանց ավելացված արժեքի հարկի)

ΔTbi

դրամ/խմ

 

1)

Հաշվարկային տարվան նախորդող տարվա մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման գումարային սակագին (առանց ավելացված արժեքի հարկի)

Ti-1

դրամ/խմ

 

2)

Հաշվարկային տարվան նախորդող տարվա համար ամրագրված մանրածախ ջրամատակարարման բազիսային ծավալ

Vb(i-1)

հազար խմ

 

3)

Հաշվարկային տարվան նախորդող 12 ամիսների համար սպառողներին մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալ

Vf(i-1)

հազար խմ

 

4)

Հաշվարկային տարվա համար ամրագրված մանրածախ
ջրամատակարարման բազիսային ծավալ, այդ թվում՝

Vbi

հազար խմ

 

ա.

Խոցելի (սոցիալապես անապահով) սպառող համարվող բաժանորդներին մանրածախ ջրամատակարարման ծավալ

Vխi

հազար խմ

 

5)

Մանրածախ ջրամատակարարման ծավալների տատանումներով պայմանավորված լիցենզավորված անձի և բաժանորդների միջև ռիսկերի բաշխումը հաշվի առնող գործակից

       

7.

Սղաճով պայմանավորված բազիսային սակագնի ճշգրտման մեծությունը (առանց ավելացված արժեքի հարկի)

 

դրամ/խմ

 

1)

Հաշվարկային տարվա համար սղաճով պայմանավորված ճշգրտման գործակից

KIi

   

2)

Հաշվարկային տարվան նախորդող տարվա համար սղաճով պայմանավորված ճշգրտման գործակից

KIi-1

   

3)

Բազիսային սակագնի ճշգրտման հայտի ներկայացման ամսվան նախորդող (եթե հնարավոր չէ, ապա դրան նախորդող) ամսվա (աճողական` ընթացիկ տարվա սկզբից) սպառողական գների ինդեքս

IIi-1

   

8.

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությամբ պայմանավորված բազիսային սակագնի ճշգրտման մեծությունը (առանց ավելացված արժեքի հարկի)

 

դրամ/խմ

 

1)

Հաշվարկային տարվա համար էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությամբ պայմանավորված ճշգրտման գործակից

KEPi

   

2)

Հաշվարկային տարում ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ճշգրտված սակագներն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող էլեկտրաէներգիայի սակագների հիման վրա հաշվարկված լիցենզավորված անձին մատակարարվող էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագին (առանց ավելացված արժեքի հարկի)

EPi

դրամ/կՎտժ

 

3)

Հաշվարկային (պայմանագրային) առաջին տարվա սկզբում գործող էլեկտրաէներգիայի սակագների հիման վրա հաշվարկված լիցենզավորված անձին մատակարարվող էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագին (առանց ավելացված արժեքի հարկի)

EPo

դրամ/կՎտժ

 

9.

Ջրային համակարգն այլ նպատակներով օգտագործումից և խմելու ջուրը ոռոգման նպատակով մատակարարելուց ստացվող լրացուցիչ հասույթով պայմանավորված սակագնի ճշգրտման մեծությունը (առանց ավելացված արժեքի հարկի)

 

դրամ/խմ

 

1)

Ջրային համակարգն այլ նպատակներով օգտագործումից և խմելու ջուրը ոռոգման նպատակով մատակարարելուց ստացվող լրացուցիչ հասույթ (առանց ավելացված արժեքի հարկի)

ARf(i-1)

հազար դրամ

 

10.

Բոլոր գործոններով պայմանավորված բազիսային սակագնի ճշգրտման մեծությունն՝ առանց ավելացված արժեքի հարկի (տող2+տող6+տող7+տող8-տող9)

 

դրամ/խմ

 

11.

Հաշվարկային տարվա մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ճշգրտված գումարային սակագինն՝ առանց ավելացված արժեքի հարկի (տող1+տող10)

Ti

դրամ/խմ

 

1)

Հաշվարկային տարվա մանրածախ ջրամատակարարման սակագին (առանց ավելացված արժեքի հարկի)

 

դրամ/խմ

 

2)

Հաշվարկային տարվա մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագին (առանց ավելացված արժեքի հարկի)

 

դրամ/խմ

 

12.

Հաշվարկային տարվա մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ճշգրտված գումարային սակագինը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (տող11 x 1.2)

Ti

դրամ/խմ

 

1)

Հաշվարկային տարվա մանրածախ ջրամատակարարման սակագին (ներառյալ ավելացված արժեքի հարկը)

 

դրամ/խմ

 

2)

Հաշվարկային տարվա մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագին (ներառյալ ավելացված արժեքի հարկը)

 

դրամ/խմ

 
 

12.1.

 Հաշվարկային տարվա մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման գումարային սակագին՝ խոցելի (սոցիալապես անապահով) բաժանորդների համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը)  

i

 հազար խմ  
 1)  Հաշվարկային տարվա մանրածախ ջրամատակարարման սակագին՝ խոցելի (սոցիալապես անապահով) բաժանորդների համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը)  

TԽՋՄi

 

հազար խմ

 
 2)  Հաշվարկային տարվա մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագին՝ խոցելի (սոցիալապես անապահով) բաժանորդների համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը)  

TԽՋՀi

 

հազար խմ

 
 12.2. Հաշվարկային տարվա մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման գումարային սակագին՝ մյուս բաժանորդների համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը)  

TՄi

 

հազար խմ

 
 1) Հաշվարկային տարվա մանրածախ ջրամատակարարման սակագին՝ մյուս բաժանորդների համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը)  

TՄՋՄi

 

հազար խմ

 
 2) Հաշվարկային տարվա մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագին՝ մյուս բաժանորդների համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը)

TՄՋՀi

հազար խմ

 

13.

Հաշվարկային տարվա մեծածախ ջրամատակարարման սակագին (առանց ավելացված արժեքի հարկի)

T1wi

դրամ/խմ

 

14.

Հաշվարկային տարվա մեծածախ ջրամատակարարման սակագին (ներառյալ ավելացված արժեքի հարկը)

T1wi

դրամ/խմ

 

15.

Հաշվարկային տարվա մեծածախ ջրահեռացման սակագին (առանց ավելացված արժեքի հարկի)

T2wi

դրամ/խմ

 

16.

Հաշվարկային տարվա մեծածախ ջրահեռացման սակագին (ներառյալ ավելացված արժեքի հարկը)

T2wi

դրամ/խմ

 

17.

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման սակագին (առանց ավելացված արժեքի հարկի)

T3wi

դրամ/խմ

 

18.

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման սակագին (ներառյալ ավելացված արժեքի հարկը)

T3 wi

դրամ/խմ

 

1. Սույն ձևով սահմանված ցուցանիշները լրացվում են՝ համաձայն Հանձնաժողովի կողմից Հայտատուին տրամադրված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիայի պայմանների:

 

 ____________________________________
/լիազորված անձի ստորագրությունը/

____________________________________
/անունը, ազգանունը/

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

(ձևը խմբ. 21.03.18 N 87-Ն, խմբ., լրաց. 26.06.24 N 202-Ն)

 

______________________________

/անվանումը/

Ձև 4-3

 

ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

Կանխատեսվող տարի

20․․․․․ թ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ից  20․․․․․ թ. ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ը

(նշել ժամանակաշրջանը)

 

Անվանում

Չափի
միավոր

Ինքնահոս եղանակով

Մեխանիկական եղանակով

Ընդամենը

1.

Ջրաղբյուրներից վերցված և ցանցին տրված ջրի քանակը

մլն խմ

     

2.

Կորուստները

       

1)

բնեղեն արտահայտությամբ

մլն խմ

     

2)

տոկոսային արտահայտությամբ ((տող 1-ի նկատմամբ)

%

     

3.

Սպառողին տրված ջրաքանակը, այդ թվում՝

մլն խմ

     

1)

ջրօգտագործողների ընկերություններ և ջրօգտագործողների ընկերությունների միություններ

մլն խմ

     

2)

այլ սպառողներ

մլն խմ

     

4.

Ոռոգման ջրի մատակարարում իրականացնելու համար անհրաժեշտ շահագործման և պահպանման ընդամենը ծախսեր, այդ թվում՝

մլն դրամ

     

1)

Նյութական ծախսեր

մլն դրամ

     

2)

Նորոգման ծախսեր

մլն դրամ

     

3)

Հաստիքային անձնակազմի աշխատավարձը

մլն դրամ

     

ա)

միջին ամսական աշխատավարձ

հազ. դրամ

     

բ)

աշխատողների միջին թվաքանակը

մարդ

     

4)

Էլեկտրաէներգիայի վճար

մլն դրամ

     

ա)

ջրաղբյուրներում տեղակայված պոմպերի ծախսած էլեկտրաէներգիա

մլն դրամ

     

մլն կՎտժ

     

բ)

էլեկտրաէներգիայի այլ սպառում

մլն դրամ

     

մլն կՎտժ

     

5)

Այլ ծախսեր, այդ թվում՝

մլն դրամ

     

ա.

-------------------------

                   

բ.

-------------------------

            

6)

Վարկի սպասարկում

մլն դրամ

     

7)

Ռեսուրսավճար

մլն դրամ

     

5.

Մաշվածություն

մլն դրամ

     

6.

Շահույթ

մլն դրամ

     

7.

Ընդամենը հասույթ (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 4+տող 5+տող 6)

մլն դրամ

     

8.

Սակագին՝

       

1)

առանց ավելացված արժեքի հարկի (տող 7 ։ տող 3)

դրամ/խմ

     

2)

ներառյալ ավելացված արժեքի հարկը (տող 8(1) x 1,2)

դրամ/խմ

     

 

____________________________________

/լիազորված անձի ստորագրությունը/

____________________________________

/անունը, ազգանունը/

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

(ձևը խմբ. 26.06.24 N 202-Ն)

(հավելվածը խմբ. 21.03.18 N 87-Ն, խմբ., լրաց. 26.06.24 N 202-Ն)

 

______________________________

/ անվանումը/

Հավելված N 5
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 2-ի
N 296-Ն որոշմամբ
հաստատված կարգի

Ձև 5-1

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՏԱՐՎԱ ՋՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Կանխատեսվող տարի

20․․․․․ թ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ից  20․․․․․ թ. ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ը

(նշել ժամանակաշրջանը)

 

Անվանում

Չափի
միավոր

Ընդամենը

1.

ՀԱՄԱԿԱՐԳ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՋՈՒՐ, ընդամենը
այդ թվում՝

հազ խմ

 

1)

ինքնահոս եղանակով

- " -

 

2)

մեխանիկական եղանակով

- " -

 

2.

Ջրաղբյուրներից վերցվող ջուր, այդ թվում՝

հազ խմ

 

1)

ինքնահոս եղանակով

- " -

 

2)

մեխանիկական եղանակով

- " -

 

3.

այլ ընկերություններից գնվող ջուր, այդ թվում՝

հազ խմ

 

1)

 

- " -

 

2)

 

- " -

 

4.

ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ, ընդամենը

հազ խմ

 

1)

Կորուստները տոկոսային արտահայտությամբ տող 1-ի նկատմամբ

%

 

2)

այդ թվում՝

կորուստները (ջրաղբյուր-մասնաճյուղ) ջրատարներում

հազ խմ

 

ա)

կորուստները (ջրաղբյուր-մասնաճյուղ) տոկոսային արտահայտությամբ տող 1-ի նկատմամբ

%

 

3)

կորուստները մասնաճյուղերում

հազ խմ

 

ա)

մասնաճյուղերի կորուստները տոկոսային արտահայտությամբ տող 1-ի նկատմամբ

%

 

5.

ՋՐԻ ՍՊԱՌՈՒՄ, ընդամենը (տող 1-տող 4)
այդ թվում՝

հազ խմ

 

1)

Սպառողներին վաճառվող ջուր

հազ խմ

 

2)

Սեփական կարիքների համար օգտագործվող ջուր

հազ խմ

 

 

____________________________________

/լիազորված անձի ստորագրությունը/

____________________________________

/անունը, ազգանունը/

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

 

______________________________

/անվանումը/

Ձև 5-2

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՄՊԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Կանխատեսվող տարի

20․․․․․ թ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ից  20․․․․․ թ. ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ը

(նշել ժամանակաշրջանը)

 

Պոմպակայանի(ջրաղբյուրի) անվանումը

 

Ջրատարի
անվանումը
(համարը)

Մատա-կարարված
ջրի քանակը
(հազ խմ)

Էլեկտրա-էներգիայի ծախսը
(հազ կՎտժ)

Պոմպակայանի էլեկտրաէներգիայի
տեսակարար ծախսը
(կվտժ/խմ)

Պոմպակայանի աշխատաժամերը

փաստացի

հաշվար-կային

փաստացի

հաշվար-կային

1.

               
             
             
             

2.

               
             
             
             

3.

               
             
             
             

4.

               
             
             
             
 

ԸՆԴԱՄԵՆԸ

Ներմուծեք նկարագրությունը_1615     Ներմուծեք նկարագրությունը_1615 Ներմուծեք նկարագրությունը_1615 Ներմուծեք նկարագրությունը_1615 Ներմուծեք նկարագրությունը_1615

1. Սույն ձևի պոմպակայանի էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսի հաշվարկային մեծությունը լրացվում է համաձայն W = H / 367 x ղ պոմպ x ղ շարժ հաշվարկի, որտեղ H -ը՝ մանոմետրական ճնշումն է (մ), ղպոմպ-ը՝ պոմպի օգտակար գործողության գործակիցն է, ղ շարժ -ը՝ շարժիչի օգտակար գործողության գործակիցն է։

 2. Սույն ձևի պոմպակայանի աշխատաժամերի հաշվարկային մեծությունը լրացվում է համաձայն Tդր =ΣQ/ (3600 x Q) հաշվարկի, որտեղ ΣQ - ն՝ փաստացի մղված ջրաքանակն է (խմ), Q -ն՝ պոմպի (պոմպերի) հաշվարկային ելքը (խմ/ժ)։

 

____________________________________

/լիազորված անձի ստորագրությունը/

____________________________________

/անունը, ազգանունը/

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

 

Ձև 5-3

______________________________

/անվանումը/

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱՆ ՆԱԽՈՐԴՈՂ 12 ԱՄԻՍՆԵՐԻՆ ՓԱՍՏԱՑԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ, ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐԸ ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒՑ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՅԼ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՍՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ԳՆԵՐԻ (ՎՃԱՐՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

N

Անվանումներ

Չափի
միավոր

ԸՆԴԱՄԵՆԸ

այդ թվում՝

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս

Օգոս-տոս

Սեպ-տեմբեր

Հոկ-տեմբեր

Նոյեմ-բեր

Դեկ-տեմբեր

1.

Ընդամենը ջրամատակարարման ծավալ, որից՝

հազար խմ

                         

1)

Մանրածախ ջրամատակարարման ծավալ

հազար խմ

                         

2)

Մեծածախ ջրամատակարարման ծավալ

հազար խմ

                         

3)

Սեփական կարիքների համար օգտագործված ջրի ծավալ

հազար խմ

                         

4)

Ոռոգման նպատակով մատակարարված խմելու ջրի ծավալ

հազար խմ

                         

ա.

ոռոգման նպատակով խմելու ջրի մատակարարումից ստացված հասույթ (առանց ավելացված արժեքի հարկի)

հազար դրամ

                         

բ.

ոռոգման նպատակով խմելու ջրի մատակարարման ծառայության գին (առանց ավելացված արժեքի հարկի)

դրամ/խմ

                         

2.

Ջրային համակարգն այլ նպատակներով օգտագործումից ստացված հասույթ (առանց ավելացված արժեքի հարկի)

հազար դրամ

                         

1)

Ջրային համակարգն այլ նպատակներով օգտագործման ծառայության ծավալ

____

                         

2)

Ջրային համակարգն այլ նպատակներով օգտագործման ծառայության գին (վճար)՝ առանց ավելացված արժեքի հարկի

____

                         

3.

Խոցելի (սոցիալապես անապահով) սպառողների կանխատեսվող և փաստացի ջրամատակարարման ծավալի շեղումների արդյունքում լրացուցիչ օգուտ (+) կամ վնաս (-)

հազար դրամ

                         

 1)

հաշվարկային տարվան նախորդող տարվա խոցելի (սոցիալապես անապահով) սպառողների հաշվարկային ջրամատակարարման ծավալ

դրամ/խմ

                         

 2)

Խոցելի (սոցիալապես անապահով) սպառողների փաստացի ջրամատակարարման ծավալ

դրամ/խմ

                         

3)

հաշվարկային տարվան նախորդող տարվա համար մյուս բաժանորդների և խոցելի (սոցիալապես անապահով) բաժանորդների գումարային սակագների տարբերություն

դրամ/խմ

                                      

____________________________________
/լիազորված անձի ստորագրությունը/

____________________________________
/անունը, ազգանունը/

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

(ձևը խմբ. 21.03.18 N 87-Ն, լրաց. 26.06.24 N 202-Ն)

 

______________________________

/անվանումը/

Ձև 5-4

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՏԱՐՎԱ ՋՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Կանխատեսվող տարի

20․․․․․ թ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ից  20․․․․․ թ. ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ը

(նշել ժամանակաշրջանը)

Անվանում

Չափի միավոր

Ընդամենը

այդ թվում՝ ըստ մասնաճյուղերի

……….

……….

……….

……….

1.

Ընդամենը ջրառ, այդ թվում՝

մլն խմ

         

1)

մեխանիկական եղանակով

_ ,, _

         

2)

ինքնահոս եղանակով

_ ,, _

         

2.

Ջրի կորուստները, ընդամենը,
այդ թվում՝

մլն խմ

         

%

         

1)

մեխանիկական եղանակով մատակարարված ջրի կորուստները

մլն խմ

         

%

         

2)

ինքնահոս եղանակով մատակարարված ջրի կորուստները

մլն խմ

         

%

         

3.

Ընդամենը ջրտուքի կետերում մատակարարված ջուր,
այդ թվում՝

մլն խմ

         

1)

մեխանիկական եղանակով

_ ,, _

         

2)

ինքնահոս եղանակով

_ ,, _

         

4.

Ջրօգտագործողների ընկերությունների միություններին մատակարարվող ոռոգման ջուր

մլն խմ

         

5.

Ջրօգտագործողների ընկերություններին մատակարարվող ոռոգման ջուր

մլն խմ

         

6.

Այլ ջրօգտագործողներին մատակարարվող ոռոգման ջուր

մլն խմ

         

 

____________________________________

/լիազորված անձի ստորագրությունը/

____________________________________

/անունը, ազգանունը/

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

 

______________________________

/անվանումը/

Ձև 5-5

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԸՍՏ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Կանխատեսվող տարի

20․․․․․ թ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ից  20․․․․․ թ. ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ը

(նշել ժամանակաշրջանը)

 

Պոմպակայանի
անվանումը

Մղված ջրի
քանակը
(հազ խմ)

Էլեկտրա-էներգիայի ծախսը
(հազ կՎտժ)

Էլեկտրա-էներգիայի փաստացի
տեսա-կարար ծախսը
(կՎտժ/խմ)

Աշխատած պոմպերի

Պոմպա-կայանի
դրվածքային հզորության օգտա-գործման
ժամերը

թվա-քանակը
(հատ)

աշխատա-ժամերը
(ժամ)

1.

…………………………………………….(մասնաճյուղի անվանումը)

           

1)

             

2)

             

2.

…………………………………………….(մասնաճյուղի անվանումը)

           

1)

             

2)

             

3.

…………………………………………….(մասնաճյուղի անվանումը)

           

1)

             

2)

             

1. Սույն հավելվածի «Պոմպակայանների դրվածքային հզորության օգտագործման ժամերը» սյունակը լրացվում է համաձայն Tդր =ΣQ/ 3600 x Q հաշվարկի, որտեղ ΣQ - ն՝ մղված ջրի քանակն է (հազ խմ), Q -ն՝ պոմպակայանի պոմպերի գումարային արտադրողականությունն է (խմ/ժ)։

 

____________________________________

/լիազորված անձի ստորագրությունը/

____________________________________

/անունը, ազգանունը/

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

 

______________________________

/անվանումը/

Ձև 5-6

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Կանխատեսվող տարի

20․․․․․ թ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ից  20․․․․․ թ. ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ -ը

(նշել ժամանակաշրջանը)

 

Ջրամբարների անվանումը
(ըստ մասնաճյուղերի)

Վարչատա-րածքային միավորը (մարզը‚ համայնքը)

Ընդհանուր
ծավալը
(մլն խմ)

Օգտակար
ծավալը
(մլն խմ)

Ջրամբարում ջրի ծավալը հաշվետու ժամանա-կաշրջանի սկզբին
(մլն խմ)

Ջրամբարում ջրի ծավալը հաշվետու ժամանա-կաշրջանի վերջում
(մլն խմ)

1.

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ մասնաճյուղ

1)

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ջրամբար

         

2)

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ջրամբար

         

3)

           

2.

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ մասնաճյուղ

1)

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ջրամբար

         

2)

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ջրամբար

         

3)

           

3.

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ մասնաճյուղ

1)

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ջրամբար

         

2)

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ջրամբար

         

3)

           

 

____________________________________

/լիազորված անձի ստորագրությունը/

____________________________________

/անունը, ազգանունը/

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

 

(հավելվածը փոփ., խմբ. 28.06.17 N 284-Ն, խմբ. 21.03.18 N 87-Ն, լրաց. 26.06.24 N 202-Ն)