Գլխավոր տեղեկություն
Համար
N 516-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 22.07.2024
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 516-Լ

 

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՄԵԴԱԼԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էկոպարեկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը՝

1. Հաստատել էկոպարեկային ծառայողի մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և դրանց շնորհման կարգը՝ համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների։

2. Սույն որոշմամբ սահմանված մեդալների և կրծքանշանների աստիճանակարգությունը որոշվում է ըստ սույն որոշման հավելվածներով սահմանված հերթականության:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


22.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետի

N 516-Լ որոշման

 

«ՊԱՏՎԱՎՈՐ ԾԱՌԱՅՈՂ» ՄԵԴԱԼԻ ՁԵՎԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. «Պատվավոր ծառայող» մեդալը (ձևը կցվում է) շնորհվում է էկոպարեկային ծառայության (այսուհետ՝ ծառայություն) զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցող, խախտումների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած էկոպարեկային ծառայողներին, որոնց ջանքերի և անմիջական մասնակցության շնորհիվ կանխվել են բնությանը սպառնացող ռիսկերը, ցուցաբերվել է համագործակցության և ժամանակին արձագանքելու վառ օրինակ:

2. «Պատվավոր ծառայող» մեդալն իրենից ներկայացնում է 45 մմ տրամագծով ոսկեգույն շրջանակ, որի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանի վերևի հատվածում գրված են «ՊԱՏՎԱՎՈՐ ԾԱՌԱՅՈՂ», իսկ ներքևի հատվածում՝ «ԷՊԾ» բառերը։

3. «Պատվավոր ծառայող» մեդալն ունի վեցանիստ սեղանաձև կախիչ` 30 x 45 մմ չափսերով, վրայից ուղղանկյունաձև շերտաձողիկ` «ՀԱՅԱՍՏԱՆ» մակագրությամբ: Կախիչը կարմիր է` 2 ուղղահայաց 7 մմ լայնությամբ կապույտ զոլակներով, որոնք կախիչի եզրագծերից ունեն 3 մմ հեռավորություն:

4. «Պատվավոր ծառայող» մեդալի դարձերեսին հորիզոնական մեկ տողով գրված են «ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» և «ECOPATROL SERVICE» բառերը: Մեդալը դարձերեսից համարակալված է:

5. «Պատվավոր ծառայող» մեդալը շնորհում է ծառայության պետը: «Պատվավոր ծառայող» մեդալի հետ տրվում է վկայական:

 

Ձև

 

«Պատվավոր ծառայող» մեդալի

 

Ներմուծեք նկարագրությունը_23585

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


22.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված N 2

ՀՀ փոխվարչապետի

N 516-Լ որոշման

 

«ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՁԵՎԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի, երկրորդ աստիճանի և երրորդ աստիճանի մեդալներով (ձևերը կցվում են) պարգևատրվում են ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարած և մասնագիտական բարձր որակներ ցուցաբերած այն ծառայողները, որոնց ծառայության ստաժն օրացուցային հաշվարկով կազմում է համապատասխանաբար առնվազն 20, 15 և 10 տարի։

2. «Անբասիր ծառայության համար» մեդալն իրենից ներկայացնում է 42 մմ տրամագիծ ունեցող ոսկեգույն ութաթև աստղանման սկավառակ: Մեդալի կենտրոնում 25 մմ տրամագծով շրջանաձև վահանի վրա պատկերված է արևախաչի նշանը, որի վրա գրված են ծառայության տարիները` «20», «15», «10»: Վահանի եզրագծի վերևի մասում գրված են «ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ», իսկ ներքևի մասում` «ԷՊԾ» բառերը:

3. «Անբասիր ծառայության համար» մեդալն ունի վեցանիստ սեղանաձև կախիչ` 30 X 45 մմ չափսերով, վրայից ուղղանկյունաձև շերտաձողիկ` «ՀԱՅԱՍՏԱՆ» մակագրությամբ:

4. «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալի`

1) կախիչը կանաչ է, որի կենտրոնով իրարից 2 մմ հեռավորությամբ անցնում են չորս ուղղահայաց 2 մմ լայնությամբ դեղին զոլակներ.

2) մեդալը ոսկեգույն է, կենտրոնում ութաթև աստղի վրա գրված է «20» թիվը, ութաթև ոսկեգույն աստղը գտնվում է կանաչ ֆոնի վրա:

5. «Անբասիր ծառայության համար» երկրորդ աստիճանի մեդալի`

1) կախիչը կարմիր է, որի կենտրոնով իրարից 2 մմ հեռավորությամբ անցնում են երեք ուղղահայաց 2 մմ լայնությամբ դեղին զոլակներ.

2) մեդալը ոսկեգույն է, կենտրոնում ութաթև աստղի վրա գրված է «15» թիվը, ութաթև ոսկեգույն աստղը գտնվում է կարմիր ֆոնի վրա:

6. «Անբասիր ծառայության համար» երրորդ աստիճանի մեդալի`

1) կախիչը կապույտ է, որի կենտրոնով իրարից 2 մմ հեռավորությամբ անցնում են երկու ուղղահայաց 2 մմ լայնությամբ դեղին զոլակներ.

2) մեդալը ոսկեգույն է, կենտրոնում ութաթև աստղի վրա գրված է «10» թիվը, ութաթև ոսկեգույն աստղը գտնվում է կապույտ ֆոնի վրա:

7. «Անբասիր ծառայության համար» մեդալի դարձերեսին հորիզոնական մեկ տողով գրված են «ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» և «ECOPATROL SERVICE» բառերը: Մեդալը դարձերեսից համարակալված է:

8. «Անբասիր ծառայության համար» մեդալները շնորհում է էկոպարեկային ծառայության պետը: «Անբասիր ծառայության համար» մեդալների հետ տրվում են վկայականներ:

 

Ձև

 

«Անբասիր ծառայության համար» մեդալի

 

Ներմուծեք նկարագրությունը_23586

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


22.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված N 3

ՀՀ փոխվարչապետի

N 516-Լ որոշման

 

«ԿԱՆԽՈՒՄ, ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ, ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ» ՄԵԴԱԼԻ ՁԵՎԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. «Կանխում, Կանխարգելում, Բացահայտում» մեդալը (ձևը կցվում է) շնորհվում է իրավախախտումների կանխման, կանխարգելման կամ բացահայտման գործում բարձր ցուցանիշներ դրսևորած էկոպարեկային ծառայողներին:

2. «Կանխում, Կանխարգելում, Բացահայտում» մեդալն իրենից ներկայացնում է 38 մմ տրամագծով ոսկեգույն շրջանակ, որի կենտրոնում պատկերված է էկոպարեկային ծառայության խորհրդանշանը: Մեդալի եզրագծի վերին մասում գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», իսկ ներքևում` «ԿԱՆԽՈՒՄ, ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ, ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ» բառերը:

3. «Կանխում, Կանխարգելում, Բացահայտում» մեդալն ունի վեցանիստ սեղանաձև կախիչ` 30 x 45 մմ չափսերով, վրայից ուղղանկյունաձև շերտաձողիկ` «ՀԱՅԱՍՏԱՆ» մակագրությամբ: Կախիչը կապույտ է` 1 ուղղահայաց 10 մմ լայնությամբ մեջտեղով անցնող ոսկեգույն զոլակով, որի ձախ և աջ եզրագծերից 2 մմ հեռավորությամբ անցնում են կանաչ գույնի 2 մմ լայնությամբ 2 զոլակներ:

4. «Կանխում, Կանխարգելում, Բացահայտում» մեդալի դարձերեսին հայերեն և անգլերեն լեզուներով գրված են «ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» և «ECOPATROL SERVICE» բառերը: Մեդալը դարձերեսից համարակալված է:

5. «Կանխում, Կանխարգելում, Բացահայտում» մեդալը շնորհում է էկոպարեկային ծառայության պետը: «Կանխում, Կանխարգելում, Բացահայտում» մեդալի հետ տրվում է վկայական:

 

Ձև

 

«Կանխում, Կանխարգելում, Բացահայտում» մեդալի

 

Ներմուծեք նկարագրությունը_23587

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


22.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված N 4

ՀՀ փոխվարչապետի

N 516-Լ որոշման

 

«ԷԿՈՊԱՐԵԿ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ», «ԷԿՈՊԱՐԵԿ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԳԻ» ԵՎ «ԷԿՈՊԱՐԵԿ ԵՐՐՈՐԴ ԿԱՐԳԻ» ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. «Էկոպարեկ առաջին կարգի», «Էկոպարեկ երկրորդ կարգի» և «Էկոպարեկ երրորդ կարգի» կրծքանշաններով (ձևերը կցվում են) պարգևատրվում են այն ծառայողները, ովքեր լուծել են ծառայության առջև դրված խնդիրներ, դրսևորել բարձր մասնագիտական կարողություններ։

2. «Էկոպարեկ առաջին կարգի» կրծքանշանը ոսկեգույն է, որի երկարությունը 50 մմ է, իսկ միջնամասի լայնությունը` 42 մմ: Կրծքանշանի վերին հատվածի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Կրծքանշանի կենտրոնում կանաչ ֆոնի վրա պատկերված է էկոպարեկային ծառայության (այսուհետ՝ ծառայություն) խորհրդանշանը: Խորհրդանշանի վերևի հատվածում ոսկեգույն ժապավենի վրա գրված են «ԷՊԾ ՀԱՅԱՍՏԱՆ» բառերը: Կրծքանշանի ներքևի հատվածում ոսկեգույն ժապավենի վրա գրված է «ԷԿՈՊԱՐԵԿ» բառը։ Ծառայության խորհրդանշանի և «ԷԿՈՊԱՐԵԿ» բառի միջնամասում նշված է հռոմեական «I» թիվը:

3. «Էկոպարեկ երկրորդ կարգի» կրծքանշանը ոսկեգույն է, որի երկարությունը 50 մմ է, իսկ միջնամասի լայնությունը` 42 մմ: Կրծքանշանի վերին հատվածի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Կրծքանշանի կենտրոնում կանաչ ֆոնի վրա պատկերված է ծառայության խորհրդանշանը: Խորհրդանշանի վերևի հատվածում ոսկեգույն ժապավենի վրա գրված են «ԷՊԾ ՀԱՅԱՍՏԱՆ» բառերը։ Կրծքանշանի ներքևի հատվածում ոսկեգույն ժապավենի վրա գրված է «ԷԿՈՊԱՐԵԿ» բառը։ Ծառայության խորհրդանշանի և «ԷԿՈՊԱՐԵԿ» բառի միջնամասում նշված է հռոմեական «II» թիվը:

4. «Էկոպարեկ երրորդ կարգի» կրծքանշանը ոսկեգույն է, որի երկարությունը 50 մմ է, իսկ միջնամասի լայնությունը` 42 մմ: Կրծքանշանի վերին հատվածի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Կրծքանշանի կենտրոնում կանաչ ֆոնի վրա պատկերված է ծառայության խորհրդանշանը: Խորհրդանշանի վերևի հատվածում ոսկեգույն ժապավենի վրա գրված են «ԷՊԾ ՀԱՅԱՍՏԱՆ» բառերը։ Կրծքանշանի ներքևի հատվածում ոսկեգույն ժապավենի վրա գրված է «ԷԿՈՊԱՐԵԿ» բառը։ Ծառայության խորհրդանշանի և «ԷԿՈՊԱՐԵԿ» բառի միջնամասում նշված է հռոմեական «III» թիվը:

5. «Էկոպարեկ առաջին կարգի», «Էկոպարեկ երկրորդ կարգի» և «Էկոպարեկ երրորդ կարգի» կրծքանշանների դարձերեսին հորիզոնական մեկ տողով գրված են «ԷՊԾ» և «EPS» բառերը:

6. «Էկոպարեկ առաջին կարգի», «Էկոպարեկ երկրորդ կարգի» և «Էկոպարեկ երրորդ կարգի» կրծքանշանները դարձերեսից համարակալված են և ունեն պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար:

7. Կրծքանշանները շնորհում է ծառայության պետը: Կրծքանշանների հետ տրվում են վկայականներ:

 

Ձև

 

«Էկոպարեկ առաջին կարգի», «Էկոպարեկ երկրորդ կարգի» և «Էկոպարեկ երրորդ կարգի» կրծքանշանների

 

Ներմուծեք նկարագրությունը_23588

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


22.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան