Գլխավոր տեղեկություն
Համար
N 191-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2024
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
19.06.2024
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2024

600.0191.19.06.24

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

19 հունիսի 2024 թվականի

N 191-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N 161-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 522-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ ԷՀՑ կանոններ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) ԷՀՑ կանոնների 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-ին և 53.1-ին ենթակետերով.

«29.1) Ինքնավար էներգաարտադրող՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ սեփական կարիքների համար էլեկտրական էներգիա արտադրող սպառող, որը Երաշխավորված մատակարարի հետ կնքել է փոխհոսքերի պայմանագիր և տվյալ ինքնավար էներգաարտադրության տեղակայանքի մասով արտադրության լիցենզիա ունեցող անձ չէ։ Սույն ենթակետի իմաստով՝ սեփական կարիք է համարվում ինքնավար էներգաարտադրողի, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խմբի բոլոր մասնակիցների էլեկտրական էներգիայի սպառումը, անկախ դրա օգտագործման նպատակից (կենցաղային, արտադրական և այլն)».

«53.1) Սահմանափակման ենթակա արտադրող՝ 2024 թվականի հուլիսի 1-ից հետո՝

ա. էլեկտրական էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիա ստացած արտադրող, որի էլեկտրակայանի կառուցման ժամանակահատվածը համապատասխան լիցենզիայով ամրագրվել է սույն ենթակետում նշված ամսաթվից հետո, բացառությամբ էլեկտրական էներգիայի գնման երաշխիք ունեցող Արտադրողի.

բ. բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) գործունեություն իրականացնող արտադրող, որի էլեկտրակայանի կառուցման ժամանակահատվածը համապատասխան լիցենզիայով ամրագրվել է սույն ենթակետում նշված ամսաթվից հետո.

գ. էլեկտրական ցանցին միացման պայմանագիր կնքած (տեխնիկական պայման ստացած) և էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարման ծրագրում (այսուհետ՝ ՇԿԾ) գրանցված արտադրող, որի գործունեությունը «Էներգետիկայի մասին» օրենքի համաձայն չի լիցենզավորվում, բացառությամբ Ինքնավար էներգաարտադրողի.».

2) ԷՀՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1. ԷՀՑ կանոններում հասկացություններն ունեն «Էներգետիկայի մասին» օրենքով, ԷԲՑ կանոններով, ԷՄՇ կանոններով և ԷՄԱ կանոններով սահմանված նշանակությունը, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ ԷՀՑ կանոններով:».

3) ԷՀՑ կանոնների 5-րդ կետում «Էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարման ծրագրի (այսուհետ՝ ՇԿԾ)» բառերը փոխարինել «ՇԿԾ-ի» բառով.

4) ԷՀՑ կանոնների 99-րդ կետի 5-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով, ինչպես նաև նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.

«6) Սահմանափակման ենթակա արտադրողներ։».

5) ԷՀՑ կանոնների 145-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«145. Էլեկտրաէներգետիկական համակարգի յուրաքանչյուր միացման կետում էլեկտրական էներգիայի մատակարարման (առաքման) հուսալիության ցուցանիշը՝ որպես տվյալ միացման կետում էլեկտրական էներգիա ստանալու կամ այն առաքելու տարեկան գումարային ժամերի և տարվա ընդհանուր ժամերի հարաբերություն, չպետք է պակաս լինի 0.99-ից, որը չի ներառում ԷՀՑ կանոնների համաձայն Համակարգի օպերատորի կարգավարական կարգադրություններով պայմանավորված սահմանափակումները:».

6) ԷՀՑ կանոնների 151-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «շրջանակում, և» բառերը փոխարինել «շրջանակում, Սահմանափակման ենթակա արտադրողները, ինչպես նաև» բառերով.

7) ԷՀՑ կանոնների 170-րդ կետի 3-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով, ինչպես նաև նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.

«4) էլեկտրական էներգիայի առաքումը էլեկտրական ցանց դադարեցնելու կամ սահմանափակելու կարգադրություն։».

8) ԷՀՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին գլխով.

 

«ԳԼՈՒԽ 28.1. ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԱՐՈՒՄԸ

 

183.1. Էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների խախտման կամ դրա վտանգի դեպքում մարտի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Համակարգի օպերատորն իրավունք ունի Սահմանափակման ենթակա արտադրողին տալ էլեկտրական էներգիայի՝ էլեկտրական ցանց առաքումը դադարեցնելու կամ սահմանափակելու վերաբերյալ կարգավարական կարգադրություն՝ առավելագույնը 1080 ժամով, բայց ոչ ավելի, քան օրական ութ ժամով:

183.2. Համակարգի օպերատորը ԷՀՑ կանոնների 183.1-ին կետով նախատեսված կարգավարական կարգադրությունը տալիս է հետևյալ հերթականությամբ.

1) ոչ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ գործող և էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում Գործարք չկնքած Սահմանափակման ենթակա արտադրող.

2) վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ գործող և էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում Գործարք չկնքած Սահմանափակման ենթակա արտադրող.

3) ոչ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ գործող Սահմանափակման ենթակա արտադրողներ՝ ըստ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում կնքված Գործարքների շրջանակում ընդամենը վաճառքի ենթակա էլեկտրական էներգիայի քանակի աճման.

4) վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ գործող Սահմանափակման ենթակա արտադրողներ՝ ըստ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում կնքված Գործարքների շրջանակում ընդամենը վաճառքի ենթակա էլեկտրական էներգիայի քանակի աճման։

183.3. Եթե Գործարք կնքած Սահմանափակման ենթակա արտադրողների՝ Գործարքների շրջանակում կայանների՝ վաճառքի ենթակա էլեկտրական էներգիայի քանակները հավասար են, ապա ԷՀՑ կանոնների 183.1-ին կետով նախատեսված կարգավարական կարգադրությունը Համակարգի օպերատորն առաջին հերթին տալիս է այն Սահմանափակման ենթակա արտադրողին, որի՝ տվյալ տարվա էլեկտրական էներգիայի՝ ԷՀՑ կանոնների 183.1-ին կետի հիմքով դադարեցումների կամ սահմանափակումների ընդամենը տևողությունն ամենափոքրն է, իսկ նշված պայմանի հավասարության դեպքում՝ ըստ Սահմանափակման ենթակա արտադրողի հարկ վճարողի հաշվառման համարի աճման։

183.4. Սույն գլխի իմաստով Սահմանափակման ենթակա արտադրողների կողմից Գործարք կնքված կամ չկնքված լինելու հանգամանքը որոշվում է ԷՀՑ կանոնների 183.5-րդ կետի համաձայն Համակարգի օպերատորին տրամադրված տեղեկատվության հիման վրա:

183.5. Շուկայի օպերատորը յուրաքանչյուր օր՝ մինչև ժամը 17։59-ը, ՇԿԾ-ի միջոցով Համակարգի օպերատորին է ներկայացնում Սահմանափակման ենթակա արտադրողների ցանկը՝ ժամը 17։00-ի դրությամբ ըստ հաջորդող երկրորդ Առևտրային օրվա համար կնքված Գործարքների շրջանակում ժամային կտրվածքով վաճառքի ենթակա էլեկտրական էներգիայի քանակի։

183.6. Համակարգի օպերատորը ԷՀՑ կանոնների 183.1-ին կետով նախատեսված կարգավարական կարգադրությունը տալիս է հաջորդ օրվա համար՝ ՇԿԾ-ի միջոցով։

183.7. Համակարգի օպերատորը Սահմանափակման ենթակա արտադրողներին ԷՀՑ կանոնների 183.1-ին կետով նախատեսված կարգավարական կարգադրությունը տալիս է Շուկայի օպերատորից ԷՀՑ կանոնների 183.5-րդ կետում նշված ցանկը ստանալու օրվան հաջորդող օրը՝ մինչև ժամը 10:30-ը՝ նշելով էլեկտրական ցանց առաքման ենթակա էլեկտրական էներգիայի դադարեցման կամ սահմանափակման ամսաթիվը, ժամերը և հիմքը։

183.8. Սահմանափակման ենթակա արտադրողը Համակարգի օպերատորի կողմից ԷՀՑ կանոնների 183.1-ին կետով նախատեսված կարգավարական կարգադրությունը ԷՀՑ կանոնների սույն գլխի համաձայն ստանալու դեպքում պարտավոր է ապահովել դրա կատարումը, որի չկատարման դեպքում Համակարգի օպերատորը հեռակառավարման սարքավորումների կիրառմամբ անջատում է տվյալ Սահմանափակման ենթակա արտադրողի կայանը էլեկտրական ցանցից՝ համաձայն կարգավարական կարգադրության:

183.9. Սահմանափակման ենթակա արտադրողը Համակարգի օպերատորի համար ապահովում է կայանը էլեկտրական ցանցից հեռակառավարման սարքավորումների միջոցով անջատելու հնարավորություն:

183.10. Սահմանափակման ենթակա արտադրողն իր կայանը հեռակառավարման սարքավորման միջոցով էլեկտրական ցանցից անջատման հնարավորությամբ ապահովված լինելու վերաբերյալ տեղեկանք ստանալու համար դիմում է Համակարգի օպերատորին, որն էլ սույն կետում նշված դիմումը ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմողի, անհրաժեշտության դեպքում նաև Բաշխողի կամ Հաղորդողի հետ համատեղ կատարում է համապատասխան փորձարկումներ և այդ հնարավորության առկայության դեպքում տրամադրում է պահանջվող տեղեկանքը, իսկ հնարավորության բացակայության դեպքում նույն ժամկետում գրավոր մերժում տեղեկանքի տրամադրումը՝ համապատասխան հիմնավորումներով: Տեղեկանքի տրամադրման մերժման դեպքում Սահմանափակման ենթակա արտադրողն իրավունք ունի սույն կետում նշված տեղեկանքը ստանալու համար կրկին դիմելու Համակարգի օպերատորին։».

9) ԷՀՑ կանոնների 199-րդ կետում «տեղակայանքի» բառից հետո լրացնել «տեսակի,» բառն ու կետադրական նշանը, իսկ «լարման» բառից հետո «, Սահմանափակման ենթակա արտադրողի գործունեությամբ զբաղվելու մտադրություն ունենալու դեպքում նաև դրա» բառերը.

10) ԷՀՑ կանոնների 204-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին ենթակետով.

«4.1) Սահմանափակման ենթակա արտադրողի գործունեությամբ զբաղվելու մտադրություն ունեցող Դիմող անձի դեպքում՝ Համակարգի օպերատորի համար կայանը հեռակառավարման սարքավորման միջոցով էլեկտրական ցանցից անջատման հնարավորությամբ ապահովելու պահանջ.».

11) ԷՀՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 214.1-ին կետով.

«214.1. Տեխնիկական պայմանները Սահմանափակման ենթակա արտադրողի գործունեությամբ զբաղվելու մտադրություն ունեցող Դիմող անձի դեպքում ի թիվս այլնի պետք է ներառեն նաև Համակարգի օպերատորի համար կայանը հեռակառավարման սարքավորման միջոցով էլեկտրական ցանցից անջատման հնարավորությամբ ապահովելու պահանջ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից։ Սույն որոշումը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու հայտ ներկայացրած այն անձանց վրա, որոնց հայտը էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի համաձայն բավարարվել է, բացառությամբ նշված անձանց կողմից սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի տրամադրման համար հիմք հանդիսացած անհրաժեշտ հողատարածքի փոփոխման (ընդլայնման) արդյունքում կայանի հզորության ավելացման կամ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու դեպքերի, ինչպես նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը էլեկտրական ցանցին միացման պայմանագիր կնքած (տեխնիկական պայման ստացած) և էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններով սահմանված կարգով էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարման ծրագրում գրանցված անձանց վրա։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան

 

ք. Երևան

19 հունիսի 2024 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան