ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2024 թվականի N 998-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի 7-րդ կետի N 1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ N 1. Օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը, անձի գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետներ
|
». |
2) որոշման հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ և 4-րդ ենթակետերով.
«3) անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից իրենց ցանկությամբ դիմելու դեպքում.
4) ծառայությունների անհատական ծրագիր կազմելու դեպքում, եթե հաշմանդամություն ունեցող անձն այն երբևէ չի ստացել։».
3) որոշման հավելվածի 15-րդ կետի 2-րդ ենթակետը «բողոքարկելու» բառից հետո լրացնել «կամ ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություն (լրացում) կատարելու» բառերով, իսկ 3-րդ ենթակետը «հայտնաբերվելու» բառից հետո լրացնել «կամ ծառայությունների անհատական ծրագրում ներառված միջոցառումների վերանայման» բառերով.
4) որոշման հավելվածի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Անձի ֆունկցիոնալության գնահատման համար դիմումը կարող է ներկայացվել առցանց կամ առձեռն ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։».
5) որոշման հավելվածի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«32. Ծառայության տարածքային կենտրոնը դիմումը և էլեկտրոնային համակարգում բացակայող փաստաթղթերն առձեռն ստանալու դեպքում՝ այն մուտքագրում է էլեկտրոնային համակարգ ներկայացնելու պահին։ Եթե դիմումատուն չի ներկայացրել ինքնագնահատման հարցաշարը, ապա առձեռն ստանալու դեպքում դիմումը ներկայացնելու պահին դիմումատուի հետ համատեղ այն մուտքագրում է էլեկտրոնային համակարգ:».
6) որոշման հավելվածի 32.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.
7) որոշման հավելվածի 42-րդ կետից հանել «տասնվեց նիշանոց» բառերը․
8) որոշման հավելվածի 50.2-րդ կետում «առցանց, փոստով, էլեկտրոնային փոստով կամ առձեռն ծառայություն կամ» բառերը փոխարինել «առցանց կամ առձեռն» բառերով, նույն կետի 5-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.
«6) մահվան մասին բժշկական վկայական։».
9) որոշման հավելվածի 75-րդ կետի 2-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) դիմելու պահին մետաստազների առկայությամբ։».
10) որոշման հավելվածի 76-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) արհեստական կայուն բացվածքների առկայություն (Z93).».
11) որոշման հավելվածի 76-րդ կետի 6-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով.
«7) կոկորդի բացակայություն Z90.0։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|