Գլխավոր տեղեկություն
Համար
N 2116-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 17.06.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
11.06.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2116-Ա

«11» հունիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԹԱՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.1 ՇԵՆՔԻ Հ.3 ԵՎ Հ.31 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Միխաիլ Հարությունյանի լ/ա Սեդա Վաղարշյանի դիմումը` Թամանյան փողոցի հ.1 շենքի, հ.3 բնակարանի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 06.12.2000թ. հ.0251221 վկայական) և Թամանյան փողոցի հ.1 շենքի, հ.31 բնակարանի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 21.11.2002թ. հ.1043916 վկայական) գործառական նշանակությունները հասարակական սահմանելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 30.04.2024թ. հ.Դ-49022-24, հ.Դ-52897-24 եզրակացությունը, ինչպես նաև «ԿԱՆՈՆ ԱՐԵԱ» ՍՊԻ-ի (որակավորում ունեցող անձ Էդուարդ Մանուկյան, վկայական №0362) կողմից 09.08.2022 թվականին տրված շինությունների հատակագիծը, սխեման և եզրակացությունը.

1. Թամանյան փողոցի հ.1 շենքի, հ.3 և հ.31 բնակարանների գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։

2. Հանձնարարել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հաշվառել որպես հասարակական:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան