ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2023 թվականի |
թիվ 190 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 10-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգի 44-րդ և 45-րդ կետերին համապատասխան, քննել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ հարցը՝ «Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկի անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործի առնչությամբ, որն արտադրում և մատակարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին) առաջնային իրացման (արտադրողի կողմից առաջնային քաղաքացիական շրջանառության մեջ դնելու) շրջանակներում «Բելմեդպրեպարատի» հանրապետական պետական ձեռնարկությունը (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Մինսկ, Ֆաբրիցիուսի փող., 30 շ., ԳՀ 100049731, գրանցման ամսաթիվը՝ 2 հուլիսի 2004 թվականի, ՎՀՀ 100049731) (այսուհետ՝ «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ) (այսուհետ՝ գործ)։
Գործի նյութերի քննության արդյունքներով, հիմնվելով Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող՝ մրցակցության ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթների վրա, ուսումնասիրելով գործի փաստական հանգամանքները և գործի քննության վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները, որոնք ներկայացված են սույն որոշման նկարագրական և պատճառաբանական մասերում՝ հավելվածի համաձայն, ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների հաշվարկման մեթոդիկայով և նշանակման կարգով (այսուհետ՝ Տուգանքների հաշվարկման մեթոդիկա և նշանակման կարգ), Հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ճանաչել «Գլոբալ Ֆարմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Մոսկվա, Գորբունովի փող., 2 տ., կառ. 3, հարկ 2, սենք/սենյակ II/2ժ, ՊԳՀՀ 1117746036870, գրանցման ամսաթիվը՝ 25 հունվարի 2011 թ., ՀՎՆՀ 7730637758) (այսուհետ՝ «Գլոբալ Ֆարմա» ՍՊԸ), «Վագա-ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ֆիզկուլտուրնիկով փող., 8 շ., ԳՀ 273.110.02790, գրանցման ամսաթիվը՝ 5 հունիսի 2000 թ., ՀՎՆՀ 01536316) (այսուհետ՝ «Վագա-ֆարմ» ՍՊԸ), «Ալֆա-Ֆարմ Իմպորտ» փակ բաժնետիրական ընկերության (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Շիրակի փող., 1/68 շ. ԳՀ 273.120.79534, գրանցման ամսաթիվը՝ 21 մարտի 2012 թվականի, ՀՎՆՀ 02606482) (այսուհետ՝ «Ալֆա-Ֆարմ Իմպորտ» ՓԲԸ), «Նեման-Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Ղրղզստանի Հանրապետություն, քաղ. Բիշքեկ, Կիևսկայա փող., 38 շ., ԳՀ 16558-3301-000, գրանցման ամսաթիվը՝ 17 ապրիլի 2018 թ., ՀՎՆՀ 0231 1200110139) (այսուհետ՝ «Նեման-Ֆարմ» ՍՊԸ), «Մեդլայֆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Ղրղզստանի Հանրապետություն, քաղ. Բիշքեկ, Լենինյան շրջան, Բոկոնբաևի փող., 7 շ., բն. 4. ԳՀ 1851-3301-000, գրանցման ամսաթիվը՝ 25 հուլիսի 1997 թ., ՀՎՆՀ 02507199710152) (այսուհետ՝ «Մեդլայֆ» ՍՊԸ), «Կայլաս-Տոո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Ղրղզստանի Հանրապետություն, քաղ. Օշ, Կարասույսկայա փող., 10 շ., բն. 36, ԳՀ 133175-3310-000, գրանցման ամսաթիվը՝ 16 նոյեմբերի 2013 թ., ՀՎՆՀ 01611201310040) (այսուհետ՝ «Կայլաս-Տոո» ՍՊԸ), «ՍՏՈՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության (Ղազախստանի Հանրապետություն, Կոստանայի մարզ, Կոստանայի շրջան, քաղ. Տոբիլ, Հոկտեմբերի 40-ամյակ փող., 74 շ., ՀՎԳՀ 390800211475, գրանցման ամսաթիվը՝ 10 դեկտեմբերի 2003 թ., ԲՆՀ 031240000544) (այսուհետ՝ «ՍՏՈՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն), «ԶԵՐԴԵ» ԳԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Շիմկենտ, Աբայի շրջան, մայրուղի Թեմիրլան, 236 շ., ԳՀ 2040-1958-01-ՍՊԸ, ՀՎԳՀ 582200008195, գրանցման ամսաթիվը՝ 5 մայիսի 2006 թ., ԲՆՀ 060540010848) (այսուհետ՝ «ԶԵՐԴԵ» ԳԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն), «Գլոբալ Ֆարմա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ն.Ն. Բելենկիյ-Գորդոնովի, «Գլոբալ Ֆարմա» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Ա. Բերմանի, «Գլոբալ Ֆարմա» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ե.Վ. Գալեցկիի, «Վագա-Ֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Գրիգորյանի, «Ալֆա-Ֆարմ Իմպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Մ. Մացակյանի, «Ալֆա-Ֆարմ Իմպորտ» ՓԲԸ-ի միանձնյա գործադիր մարմնի գործառույթները նախկինում իրականացնող պաշտոնատար անձ Ս.Ա. Շիլաջյանի, «Նեման-Ֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Կ. Սեյդալիևի, «Նեման-Ֆարմ» ՍՊԸ-ի միանձնյա գործադիր մարմնի գործառույթները նախկինում իրականացնող պաշտոնատար անձ Է.Օ. Արտիկբաևի, «Մեդլայֆ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ա.Դ. Կաչկինբաևայի, «Կայլաս-Տոո» ՍՊԸ-ի տնօրեն Ու.Տ. Ակնազարովի, «ՍՏՈՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության գլխավոր տնօրեն Բ.Դ. Ժումանովի, «ԶԵՐԴԵ» ԳԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության գլխավոր տնօրեն Մ.Կ. Բիտեմիրովի և «ԶԵՐԴԵ» ԳԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության կոմերցիոն տնօրեն Ե.Ա. Ռիբակովայի գործողություններում (անգործությունում) «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի խախտման բացակայությունը և դադարեցնել նշված անձանց նկատմամբ գործի քննությունը։
2. Դադարեցնել «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի և սույն որոշման հավելվածում նշված՝ դրա պաշտոնատար անձանց նկատմամբ գործի քննությունը տնտեսական գործունեության համակարգման հատկանիշների վերացման կապակցությամբ, որը հանգեցրել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետով արգելված հետևանքների։
3. Սույն որոշումը սահմանված կարգով կարող է բողոքարկվել Եվրասիական տնտեսական միության դատարան։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 190 որոշման |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի
2023 թվականի դեկտեմբերի 27-ի
թիվ 190 որոշման
ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԵՐԸ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2020 թվականի հուլիսի 9-ի թիվ AC[АЦ]/57928-PR[ПР]/20 (մտից 2020 թվականի հուլիսի 14-ի թիվ 10664) գրությամբ ստացել է Դաշնային հակամենաշնորհային ծառայության նյութերն ըստ «Կլինիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» Առողջապահության և լրացուցիչ կրթության միջազգային հաստատության (Ռուսաստանի Դաշնություն, Իրկուտսկի մարզ, քաղ. Իրկուտսկ, Դեկաբրսկիխ Սոբիտիյ փող., կառույց 123, ՊԳՀՀ 1023801540950, գրանցման ամսաթիվը՝ 16 ապրիլի 1997 թ., ՀՎՆՀ 3811052051) դիմումի, Պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթները խախտող՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների, այդ թվում՝ հակամրցակցային համաձայնությունների խախտման հնարավոր հատկանիշների առկայության և դա կանխելու անհրաժեշտության մասին, որոնց քննության արդյունքներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հետաքննության անցկացման կարգի (այսուհետ՝ Հետաքննության անցկացման կարգ) 3-րդ կետի 1-ին ենթակետին, «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ համապատասխանաբար՝ Արձանագրություն, Պայմանագիր) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մայիսի 14 թիվ 112 որոշման 1-ին կետին համապատասխան՝ Հանձնաժողովն ընդունել է 2020 թվականի օգոստոսի 25-ի թիվ 61/որոշ. որոշումն անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հետաքննություն անցկացնելու մասին (այսուհետ՝ հետաքննություն) և անցկացրել է հետաքննություն հետևյալ անձանց նկատմամբ (այսուհետ՝ պատասխանողներ)՝
«Բելմեդպրեպարատի» հանրապետական պետական ձեռնարկություն (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Մինսկ, Ֆաբրիցիուսի փող., 30 շ., ԳՀ 100049731, գրանցման ամսաթիվը՝ 2 հուլիսի 2004 թվականի, ՎՀՀ 100049731) (այսուհետ՝ «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ).
«Գլոբալ Ֆարմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Մոսկվա, Գորբունովի փող., շ. 2, կառ. 3, հարկ 2, սենք/սենյակ II/2ժ, ՊԳՀՀ 1117746036870, գրանցման ամսաթիվը՝ 25 հունվարի 2011 թ., ՀՎՆՀ 7730637758) (այսուհետ՝ «Գլոբալ Ֆարմա» ՍՊԸ).
«Վագա-ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ֆիզկուլտուրնիկով փող., 8 շ., ԳՀ 273.110.02790, գրանցման ամսաթիվը՝ 5 հունիսի 2000 թ., ՀՎՆՀ 01536316) (այսուհետ՝ «Վագա-ֆարմ» ՍՊԸ).
«Ալֆա-Ֆարմ Իմպորտ» փակ բաժնետիրական ընկերություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Շիրակի փող., 1/68 շ., ԳՀ 273.120.79534, գրանցման ամսաթիվը՝ 21 մարտի 2012 թվականի, ՀՎՆՀ 02606482) (այսուհետ՝ «Ալֆա-Ֆարմ Իմպորտ» ՓԲԸ).
«Նեման-Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ղրղզստանի Հանրապետություն, քաղ. Բիշքեկ, Կիևսկայա փող., 38 շ., ԳՀ 16558-3301-000, գրանցման ամսաթիվը՝ 17 ապրիլի 2018 թ., ՀՎՆՀ 02311200110139) (այսուհետ՝ «Նեման-Ֆարմ» ՍՊԸ).
«Մեդլայֆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ղրղզստանի Հանրապետություն, քաղ. Բիշքեկ, Լենինյան շրջան, Բոկոնբաևի փող., 7 շ., բն. 4. ԳՀ 1851-3301-000, գրանցման ամսաթիվը՝ 25 հուլիսի 1997 թ., ՀՎՆՀ 02507199710152) (այսուհետ՝ «Մեդլայֆ» ՍՊԸ).
«Կայլաս-Տոո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ղրղզստանի Հանրապետություն, քաղ. Օշ, Կարասույսկայա փող., 10 շ., բն. 36, ԳՀ 133175-3310-000, գրանցման համարը՝ 16 նոյեմբերի 2013 թ., ՀՎՆՀ 01611201310040) (այսուհետ՝ «Կայլաս-Տոո» ՍՊԸ).
«ՍՏՈՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն (Ղազախստանի Հանրապետություն, Կոստանայի մարզ, Կոստանայի շրջան, քաղ. Տոբիլ, Հոկտեմբերի 40-ամյակ փող., 74 շ., ՀՎԳՀ 390800211475, գրանցման ամսաթիվը՝ 10 դեկտեմբերի 2003 թ., ԲՆՀ 031240000544) (այսուհետ՝ «ՍՏՈՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն).
«ԶԵՐԴԵ» ԳԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Շիմկենտ, Աբայի շրջան, մայրուղի Թեմիրլան, 236 շ., ԳՀ 2040-1958-01-ՍՊԸ, ՀՎԳՀ 582200008195, գրանցման ամսաթիվը՝ 5 մայիսի 2006 թ., ԲՆՀ 060540010848) (այսուհետ՝ «ԶԵՐԴԵ» ԳԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն).
«Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի գլխավոր տնօրեն Ս.Ա. Բելյաև.
«Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի պաշտոնատար անձինք՝ Մ.Մ. Շարաև, Ս.Ա. Մարկևիչ, Պ.Ի. Կոխովեց, Կ.Ի. Բելիյ, Մ.Ն. Կարդիմոնով և Վ.Ա. Յակուբիցկայա.
«Գլոբալ Ֆարմա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ն.Ն. Բելենկի-Գորդոնով.
«Գլոբալ Ֆարմա» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Ա. Բերման.
«Գլոբալ Ֆարմա» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ե.Վ. Գալեցկի.
«Վագա-Ֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Գրիգորյան.
«Ալֆա-Ֆարմ Իմպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Մ. Մացակյան.
«Ալֆա-Ֆարմ Իմպորտ» ՓԲԸ-ի պաշտոնատար անձ Ս.Ա. Շիլաջյան.
«Նեման-Ֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Կ. Սեյդալիև.
«Նեման-Ֆարմ» ՍՊԸ-ի պաշտոնատար անձ Է.Օ. Արտիկբաև.
«Մեդլայֆ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ա.Դ. Կաչկինբաևա.
«Կայլաս-Տոո» ՍՊԸ-ի տնօրեն Ու.Տ. Ակնազարով.
«ՍՏՈՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության գլխավոր տնօրեն Բ.Դ. Ժումանով.
«ԶԵՐԴԵ» ԳԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության գլխավոր տնօրեն Մ.Կ. Բիտեմիրով.
«ԶԵՐԴԵ» ԳԱՄ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության կոմերցիոն տնօրեն Ե.Ա. Ռիբակովա։
Քանի որ բավարար չեն այն տեղեկությունները, որոնք թույլ են տալիս եզրահանգել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների առկայության կամ բացակայության մասին, ապա Հանձնաժողովը, հետաքննության անցկացման ժամկետը երկարաձգելու մասին 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 96/որոշ. որոշմամբ, հետաքննության անցկացման կարգի 6-րդ կետին համապատասխան, հետաքննության անցկացման ժամկետը երկարաձգել է 60 աշխատանքային օրով։
Արձանագրության 10-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերին, Հետաքննության անցկացման կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետին, 13-րդ և 16-րդ կետերին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգի (այսուհետ` Գործերի քննության կարգ) 2-րդ կետին համապատասխան, հետաքննության ընթացքում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների հայտնաբերման հետ կապված՝ հարուցվել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործ, և ստեղծվել է դրա քննման հարցերով հանձնաժողով, որի մասին կայացվել է 2021 թվականի մարտի 24-ի թիվ 21/որոշ. որոշումը։
Որոշում ընդունելու համար լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործի քննության ժամկետը երկարաձգվել է 60 աշխատանքային օրով, որի մասին կայացվել է 2021 թվականի հունիսի 15-ի թիվ 35/որոշ. որոշումը։
Գործերի քննության կարգի 23-րդ կետին համապատասխան՝ գործի քննման հարցերով հանձնաժողովի նախագահ, Հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի (այսուհետ՝ Դեպարտամենտ) տնօրեն Ա.Գ. Սուշկևիչը 2021 թվականի սեպտեմբերի 9-ին հայտարարել է գործի քննության ավարտի մասին՝ հետևյալ անձանց ներկայությամբ՝
գործի քննման հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, Դեպարտամենտի տնօրենի տեղակալ՝ Ա.Ա. Կալիև.
Դեպարտամենտի տնօրենի տեղակալ՝ Կ.Գ. Բեգիջանով.
Դեպարտամենտի մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) և գործերի քննության բաժնի խորհրդական՝ Ե.Պ. Կրիվցուն.
Դեպարտամենտի մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) և գործերի քննության բաժնի խորհրդական՝ Յու.Ս. Մալյասովա.
Դեպարտամենտի հակամրցակցային համաձայնությունների և մեթոդաբանության հետաքննությունների բաժնի խորհրդական Վ.Վ. Բարինով.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) լիազորված մարմինների ներկայացուցիչներ, որոնց իրավասության մեջ են մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը և (կամ) անցկացումը (տեսակոնֆերանս կապի միջոցով).
Հայաստանի Հանրապետության Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ մրցակցության գնահատման և վերահսկողության վարչության գերիշխող դիրքի և հակամրցակցային համաձայնությունների վերահսկողության բաժնի փորձագետ Ռ.Ա. Անտոնյան.
Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի ավագ իրավաբան Մ.Ա. Խաչատրյան.
Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության սոցիալական ոլորտի և ծառայությունների վարչության պետ Ա.Ն. Աբրամենկո.
Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության սոցիալական ոլորտի և ծառայությունների վարչության պետի տեղակալ Օ.Օ. Վասիլենկո.
Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության հակամենաշնորհային կարգավորման և մրցակցության մեթոդաբանության բաժնի պետ Ի.Ա. Իվանտեյ.
Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության սոցիալական ոլորտի և ծառայությունների վարչության խորհրդատու Ա.Վ. Նովիկ.
Ղազախստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության և զարգացման գործակալության հետաքննությունների դեպարտամենտի կարտելների դեմ պայքարի վարչության ղեկավար Դ.Բ Մուկաևա.
Ղազախստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության ու զարգացման հարցերով գործակալության ֆինանսական շուկաների և այլ ճյուղերի դեպարտամենտի գլխավոր խորհրդատու Ս.Վ. Կարպովա.
Դաշնային հակամենաշնորհային ծառայության կարտելների դեմ պայքարի հարցերով վարչության ապրանքային շուկաներում հետաքննությունների բաժնի պետի տեղակալ՝ Դ.Ա. Սմետանին.
Դաշնային հակամենաշնորհային ծառայության միջազգային տնտեսական համագործակցության վարչության ԱՊՀ երկրների հետ տնտեսական ինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ, փորձագետ՝ Վ.Վ. Լազարևա.
գործի հանգամանքների մասին տեղեկությունների տիրապետող անձինք (տեսակոնֆերանս կապի միջոցով)՝
Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ռ.Ս. Ժունուսով.
Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի գլխավոր փորձագետ՝ Բ.Կ. Խասենովա.
պատասխանողների ներկայացուցիչներ՝
«Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի իրավական աշխատանքի վարչության պետ, «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի ներկայացուցիչ, ըստ 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 143 լիազորագրի, Վ.Ա. Նեկրաշ (տեսակոնֆերանս կապի միջոցով).
«ԶԵՐԴԵ» ԳԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության գլխավոր տնօրեն Մ.Կ. Բիտեմիրով (տեսակոնֆերանս կապի միջոցով).
«ԶԵՐԴԵ» ԳԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության կոմերցիոն տնօրեն Ե.Ա. Ռիբակովա (տեսակոնֆերանս կապի միջոցով).
«ԶԵՐԴԵ» ԳԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության գլխավոր տնօրենի տեղակալ Ս.Վ. Կարպենկո (տեսակոնֆերանս կապի միջոցով).
«Գլոբալ Ֆարմա» ՍՊԸ-ի, ըստ 2021 թվականի ապրիլի 26-ի թիվ 57 լիազորագրի, ներկայացուցիչ Օ.Վ. Բելովա.
«Գլոբալ Ֆարմա» ՍՊԸ-ի, ըստ 2021 թվականի ապրիլի 22-ի ա/հ լիազորագրի, ներկայացուցիչ Մ.Բ. Շևյակով.
«ՍՏՈՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության, ըստ 2021 թվականի ապրիլի 26-ի թիվ 43 լիազորագրի, ներկայացուցիչ Յա.Մ. Բուտման.
«ՍՏՈՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության, ըստ 2021 թվականի ապրիլի 26-ի թիվ 40 լիազորագրի, ներկայացուցիչ Օ.Լ. Վոլկովա (տեսակոնֆերանս կապի միջոցով).
«ՍՏՈՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության` ըստ 2021 թվականի ապրիլի 26-ի թիվ 41 լիազորագրի, ներկայացուցիչ Ի.Ա. Սալպագարով.
Գործի նյութերի քննության արդյունքներով պարզվել է հետևյալը՝
Արձանագրությանը, Հետաքննության անցկացման կարգին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հունվարի 30-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկային (այսուհետ՝ Մեթոդիկա) համապատասխան՝ Հանձնաժողովն անցկացրել է հեմոդիալիզի պրոցեդուրան անցկացնելու նպատակով օգտագործվող, ներարկումների համար լուծույթի տեսքով «Հեպարին նատրիումի» միջազգային չարտոնագրված անվանումով դեղապատրաստուկի (այսուհետ՝ «Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկ) առաջնային իրացման անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի գնահատում։
Արձանագրության 11-րդ կետին և Մեթոդիկայի 61-63-րդ կետերին համապատասխան՝ մրցակցության վիճակի գնահատման յուրաքանչյուր փուլում կատարված հիմնական եզրահանգումները շարադրված են այնքանով, որքանով չեն խախտվում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանը ներկայացվող պահանջները։
Մեթոդիկայի II բաժնի դրույթներին համապատասխան՝ շուկայի ուսումնասիրության ժամանակային միջակայքը սահմանված է 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը։ Այսպես, «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ն կնքել է հետևյալ պայմանագրերը (համաձայնագրերը)՝ «Գլոբալ Ֆարմա» ՍՊԸ-ի հետ՝ 2018 թվականի հունվարի 11-ի թիվ 643/17697/001/18-1, «Վագա-ֆարմ» ՍՊԸ-ի հետ՝ 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 51/17196/001/16-1, «Ալֆա-Ֆարմ Իմպորտ» ՓԲԸ-ի հետ՝ 2019 թվականի ապրիլի 18-ի թիվ 51/18602/001/19-1, «Նեման-Ֆարմ» ՍՊԸ-ի հետ՝ 2017 թվականի հունվարի 26-ի թիվ 417/0011407/001/17-1, «Մեդլայֆ» ՍՊԸ-ի հետ՝ 2018 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 417/18285/001/18-1, «Կայլաս-Տոո» ՍՊԸ-ի հետ՝ 2018 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 417/18440/001/18-1,
«ՍՏՈՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատությամբ ընկերակցության հետ՝ 2019 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 398/12508/001/19-1, «ԶԵՐԴԵ ԳԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության հետ՝ 2017 թվականի փետրվարի 8-ի թիվ 398/17357/001/17-1։
Նշված Պայմանագրերի (համաձայնագրերի) բովանդակությունից հետևում է, որ դրանց առարկան, այդ թվում՝ «Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկը, իրացնելն է։
Անդամ պետություններում դեղամիջոցների և դեղապատրաստուկների իրացման գործունեությունը դասակարգվում է հետևյալ կերպ՝
Բելառուսի Հանրապետությունում, համաձայն Բելառուսի Հանրապետության Համապետական դասակարգչի, ԲՀՀԴ 005-2011 «Տնտեսական գործունեության տեսակները», ծածկագիր 4646 (դեղագործական, անասնաբուժական, բժշկական և օրթոպեդիկ ապրանքների մեծածախ առևտուր).
Ղազախստանի Հանրապետությունում, համաձայն Ղազախստանի Հանրապետության տնտեսական գործունեության տեսակների ընդհանուր դասակարգչի, ՂՀ ԱԴ 03-2019, ծածկագիր 46.46.1 (դեղագործական ապրանքների մեծածախ առևտուր՝ բացի բժշկական տեխնիկայի և օրթոպեդիկ արտադրատեսակների մեծածախ առևտրից).
Ղրղզստանի Հանրապետությունում, համաձայն Ղրղզստանի Հանրապետության տնտեսական գործունեության տեսակների պետական դասակարգչի, ՊԴ 014-2011, ծածկագիր 46.46 (դեղագործական ապրանքների մեծածախ առևտուր).
Ռուսաստանի Դաշնությունում, համաձայն տնտեսական գործունեության տեսակների համառուսական դասակարգչի, ՀԴ 029-2014, ծածկագիր 46.46 (դեղագործական արտադրանքի մեծածախ առևտուր)։
Անդամ պետությունների՝ առողջապահության ոլորտում լիազորված պետական իշխանության մարմինների և ազգային բժշկական գիտահետազոտական ինստիտուտներից և կենտրոններից ստացված տեղեկությունների համաձայն՝ հեպարինն ուղղակի ազդեցության հակամակարդիչ է, սուլֆատացված մուկոպոլիսախարիդ, որը բաղկացած է գլյուկոզամին-N-ծծմբաթթվի մնացորդների և գլյուկուրոնաթթվի սուլֆատացված մնացորդներից՝ միմյանց միջև միացած գլիկոզիդային կապով։
Հեպարինի մոլեկուլն արտահայտված բացասական լիցք ունի և որոշակի սպիտակուցների հետ կազմում է համալիրներ՝ փոխելով դրանց կենսաբանական ակտիվությունը։
Հեպարինի հետ համալիր կազմելու եղանակով հակաթրոմբին III-ի (AT III) ակտիվությունը բարձրանում է մոտավորապես 700 անգամ։ Ակտիվացված հակաթրոմբինն արգելակում է տարբեր պրոտեազները, որոնք ազդում են սերինի վրա, այդ թվում՝ մակարդման գործոնները XIIa, XIa, Xa, VIIa և IIа։ VIIa գործոնն ունի չափավոր զգայունություն, իսկ IIа (թրոմբին) գործոնը, հակառակը՝ AT III-հեպարին համալիրի ազդեցության նկատմամբ բնութագրվում է բարձր զգայունությամբ։
Հեպարինի ցածր դեղաչափերն արագացնում են IIа (թրոմբին) և Xa գործոնների ինակտիվացումը, ինչը բացատրում է հեպարինի ցածր դեղաչափերի արդյունավետությունը թրոմբոզների կանխարգելման ժամանակ։
Հեպարինի հակամակարդիչ ազդեցությունը պայմանավորված է հակաթրոմբինի և ֆիբրինոգենի կոնցենտրացիայով։
Բարձր դեղաչափերով հեպարինն ինակտիվացնում է չափից շատ գոյացող թրոմբինը և այդպիսով, կանխում է ֆիբրինոգենից ֆիբրինի գոյացումը։ Բացի այդ՝ հեպարինը նաև ազդում է թրոմբոցիտների ֆունկցիայի վրա։
Բժշկական նպատակների համար հեպարինն անջատում են խոզի աղիքի լորձաթաղանթից և խոշոր եղջերավոր անասունների թոքերից։
Անջատման ընթացքում ստանում են տարբեր երկարությունների պոլիսախարիդային շղթայի և մոլեկուլային զանգվածի (5 000-ից մինչև 30 000 Da) թորամասերի խառնուրդ։ Տարբեր մոլեկուլային զանգվածով թորամասերը փոքր-ինչ տարբերվում են կենսաբանական ակտիվությամբ և դեղակինետիկ հատկություններով։
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության կողմից հաստատված և դրա կայքում «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում տեղադրված «Երիկամների քրոնիկ հիվանդություններ (ԵՔՀ)» կլինիկական ուղեցույցների համաձայն՝ հեմոդիալիզ պրոցեդուրայի ընթացքում նախատեսվում է հեպարին նատրիումի դեղաչափման սահմանված սխեմա։ «Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկն օգտագործում են 25 000 ԱՄ (5 մլ ծավալի համար) կամ 50 000 ԱՄ (10 մլ ծավալի համար) դեղաչափով։
Նշված կլինիկական ուղեցույցներով հեմոդիալիզը սահմանվում է որպես մեթոդ, որը հիմնված է արտամարմնային շրջանառվող արյան և դիալիզացնող լուծույթի միջև կիսաթափանց թաղանթի միջով ցածրամոլեկուլային սուբստանցիաների և հեղուկի դիֆուզային և զտման անցման սկզբունքի վրա։
Հեպարինի պատրաստուկների ակտիվությունը սահմանվում է դրանց արյան մակարդման ժամանակը երկարաձգելու ունակությամբ և արտահայտվում է ազդեցության միավորներով։
«Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկի (ներերակային և ենթամաշկային ներարկման լուծույթի ձևով) կիրառման ցուցումներն են՝ խորը երակների թրոմբոզների և թոքային զարկերակների թրոմբոէմբոլիայի, սուր կորոնար համախտանիշի, միոկարդի ինֆարկտի, պերիֆերիկ անոթների սուր օկլյուզիայի կանխարգելումն ու բուժումը, ինչպես նաև արյան մակարդման կանխարգելումն արյան արտամարմնային շրջանառության և հեմոդիալիզի ժամանակ։
Շարադրվածը թույլ է տալիս եզրակացնել, որ «Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկը եզակի քիմիական բանաձևով դեղապատրաստուկ է, որ կիրառվում է հատուկ բուժական և բուժական կանխարգելիչ լայն շրջանակի միջոցառումներ, այդ թվում՝ արյան հեմոդիալիզի պրոցեդուրան անցկացնելիս, ինչը ենթադրում է դրա պրակտիկորեն բացակայող փոխադարձ փոխարինելիությունը։
«Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ն «Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկ արտադրողն է, որն անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին) մատակարարվում (իրացվում) է հետագա վերավաճառքի նպատակով։
Նշված դեղապատրաստուկի վերջնական սպառողները, որպես կանոն, բժշկական կազմակերպությունների և հիմնարկների բուժառուներն են, որոնց, բժշկական եզրակացությանը (ուղեցույցներին) համապատասխան, նշանակվում է համապատասխան բժշկական պրոցեդուրա, որը ենթադրում է դրա կիրառումը։
Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում «Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկն իրացվում է առողջապահության ոլորտի կազմակերպություններին ինչպես պետական պայմանագրերով՝ պետական գնումների ոլորտում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, այնպես էլ ոչ պետական պայմանագրերով՝ մատակարարման (առուվաճառքի) պայմանագրերի հիման վրա։
Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում ապրանքային շուկայի ուսումնասիրության ընթացքում դեղամիջոցների գների պետական կարգավորումն իրականացվել է բացթողնման սահմանային գների սահմանման միջոցով (Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության 2018 թվականի նոյեմբերի 19-ի «Արտադրողների՝ դեղամիջոցների բացթողնման սահմանային գների հաշվարկման մեթոդիկայի մասին հրահանգը հաստատելու մասին» թիվ 83 որոշման, Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 19-ի «Դեղամիջոցների գների կարգավորման կանոնները հաստատելու մասին» թիվ KR DSM-42 հրամանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 15 «ՌԴ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 865 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին և կենսականորեն անհրաժեշտ և կարևորագույն դեղապատրաստուկների ցանկում ներառված՝ արտադրողների՝ բացթողնման սահմանային գների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին դեղապատրաստուկների » թիվ 979 որոշման հիման վրա համապատասխանաբար)։
Բացթողնման սահմանային գները, այդ թվում՝ սահմանվում են ռեֆերենտային գնագոյացման մեխանիզմի հիման վրա՝ ռեֆերենտ երկրներում գործող գների մասին տվյալների համաձայն։
Ռուսաստանի Դաշնությունում դեղապատրաստուկների գները կարգավորվում են այն դեպքում, երբ դեղապատրաստուկը ներառված է կենսականորեն անհրաժեշտ և կարևորագույն դեղապատրաստուկների ցանկում, և այդպիսի կարգավորումն իրականացվում է դեղապատրաստուկներ արտադրողների բացթողնման գների առնչությամբ։
Ռուսաստանի Դաշնության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 2406-r կարգադրությանը համապատասխան՝ «Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկը կենսականորեն անհրաժեշտ և կարևորագույն դեղապատրաստուկ է և ներառված է համապատասխան ցանկում։
Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ դեղապատրաստուկների գների կարգավորման մեխանիզմ նախատեսված չէ։
Կարևոր է նշել «Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկի արտադրության գործընթացի բարդությունը, ինչպես նաև դրա արտադրմանը, պահպանմանը, փոխադրմանը, փաթեթավորմանը և այլնին ներկայացվող օրենսդրական պահանջների առկայությունը, ինչը համախմբմամբ ենթադրում է «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի արտադրվող տվյալ պատրաստուկի առանձին շուկայի առկայություն։ Բացի այդ՝ 2020 թվականի օգոստոսի 7-ի թիվ 30-36/286 գրությամբ «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ն պարզաբանում է, որ «Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկը չի ներառվում Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության պաշտոնական կայքում «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում տեղադրված՝ բժշկական կիրառման համար նախատեսված փոխադարձ փոխարինելի դեղապատրաստուկների ցանկում և նշված կայքում տեղադրված՝ դեղամիջոցների պետական գրանցամատյանում նշված չէ որպես փոխադարձ փոխարինելի։
Գործի նյութերում նաև ներկայացված են անդամ պետությունների առողջապահության ոլորտում լիազորված պետական իշխանության մարմինների, առողջապահության ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնող և (կամ) առողջապահության ոլորտում մասնագիտական միավորումներ (համայնքներ) հանդիսացող կազմակերպությունների դիրքորոշումները, ինչպես նաև հեմոդիալիզի անցկացման ոլորտի մասնագետների դիրքորոշումները։
Այսպես, Նեֆրոլոգիայի և դիալիզի հարցերով բժշկական կազմակերպությունների ասոցիացիան հայտնում է (2021 թվականի հունվարի 13-ի թիվ 02/01 գրություն), որ հեմոդիալիզի պրոցեդուրան անցկացնելիս կիրառվում է միայն հեպարին նատրիումի լուծույթ և, որպես կանոն՝ ներերակային։ Պատրաստուկի այլ դեղաձևեր չեն կիրառվում։ Հազվագյուտ դեպքերում՝ որպես այլընտրանք (հիմնականում հեպարինի ոչ տանելիության դեպքում), օգտագործվում են նատրիումի ցիտրատ և հատուկ դեպքերում՝ թրոմբինի ուղղակի արգելակիչներ, ինչպիսիք են արգատրոբանը, հեպարինոիդները (դանապարոիդ, ֆոնդապարինուքս), պրոստանոիդներ և նաֆամոստատա մալեատ (պրոտեոլիտիկ ֆերմենտների սինթետիկ արգելակիչ)։
Հեպարին նատրիումի մասնակի փոխադարձ փոխարինելիության մասին կարելի է ասել միայն ցածրամոլեկուլյար հեպարինների վերաբերյալ, բայց հեպարին նատրիումի ոչ տանելիության առանձին դեպքերի կամ այլ բժշկական ցուցումների առնչությամբ՝ վերապահումով։
Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է (2020 թվականի օգոստոսի 21-ի թիվ 5-2-5/13654 գրություն), որ «Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկի գնի 5-10 տոկոսով բարձրացման դեպքում գնումների ծավալները չեն իջնելու։ Ընդ որում, այն դեպքում, երբ կոնկրետ արտադրողի՝ նշված պատրաստուկը շուկայից կվերանա, Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարությունը կդիտարկի այլ արտադրողներից, այդ թվում՝ Միության մեջ չմտնող երկրներից, դրա գնման հնարավորությունը։
«Կլինիկական բժշկության ինստիտուտ» Առողջապահության և լրացուցիչ կրթության միջազգային գիտահետազոտական հաստատությունը նշում է (2020 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 501-03-05-01 գրություն), որ «Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկը հեմոդիալիզի պրոցեդուրան անցկացնելիս չի կարող փոխարինվել։
Վերոնշյալը հաստատում է՝ «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի կողմից արտադրվող և առաջնային իրացման (արտադրողի կողմից առաջնային քաղաքացիական շրջանառության մեջ դնելու) շրջանակներում նրա կողմից անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին) մատակարարվող (այսուհետ՝ ապրանքային շուկա) «Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկի առանձին ապրանքային շուկայի առկայությունը։
Պայմանագրի 74-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 76-րդ հոդվածի 7-րդ կետի, Արձանագրության 2-րդ կետի 19-րդ ենթակետի, 7-րդ և 8-րդ կետերի, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչների (այսուհետ՝ Չափորոշիչներ) 2-րդ կետի և Մեթոդիկայի 23-րդ և 26-րդ կետերի (դրանց համակարգային փոխկապակցվածության շրջանակներում) դրույթներից հետևում է, որ շուկան համարվում է անդրսահմանային, եթե ապրանքային շուկայի աշխարհագրական սահմաններն ընդգրկում են երկու և ավելի անդամ պետությունների տարածքները, այսինքն՝ երկու և ավելի անդամ պետությունների սահմաններում գնորդը ձեռք է բերում ապրանք կամ ունի ապրանքը ձեռք բերելու տնտեսական, տեխնիկական կամ այլ հնարավորություն, կամ նպատակահարմար է համարում ձեռք բերել ապրանքը, սակայն, ընդ որում՝ չունի այդպիսի հնարավորություն, կամ ոչ նպատակահարմար է համարում այն ձեռք բերել ապրանքային շուկայի աշխարհագրական սահմաններից դուրս։
Կնքված պայմանագրերին (համաձայնագրերին) և փոխադարձ և արտաքին առևտրի մասին տվյալներին համապատասխան՝ անդամ պետությունների տարածքներում ապրանքային շուկայում ապրանքի իրացման գործունեությունը «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ն իրականացնում է՝
Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության սպառողների, տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) հասցեին («Վագա-ֆարմ» ՍՊԸ և «Ալֆա-Ֆարմ Իմպորտ» ՓԲԸ).
Բելառուսի Հանրապետությունում՝ Բելառուսի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) հասցեին.
Ղազախստանի Հանրապետությունում՝ Ղազախստանի Հանրապետության սպառողների, տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) հասցեին («ՍՏՈՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն և «ԶԵՐԴԵ» ԳԱՄ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն).
Ղրղզստանի Հանրապետությունում՝ Ղրղզստանի Հանրապետության սպառողների, տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) հասցեին («Նեման-Ֆարմ» ՍՊԸ, «Մեդլայֆ» ՍՊԸ և «Կայլաս-Տոո» ՍՊԸ).
Ռուսաստանի Դաշնությունում՝ Ռուսաստանի Դաշնության սպառողների, տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների), այդ թվում՝ «Գլոբալ Ֆարմա» ՍՊԸ-ի հասցեին։
Այսպիսով, «Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկի մատակարարումների աշխարհագրական կառուցվածքն ընդգրկում է բոլոր անդամ պետությունների տարածքները։
Մեթոդիկայի 26-րդ կետի համաձայն՝ Չափորոշիչներին ապրանքային շուկայի համապատասխանությունը սահմանելու նպատակով դրա աշխարհագրական սահմանները որոշելիս ի հայտ են գալիս ապրանքային շուկայի անդրսահմանային լինելու հետևյալ հատկանիշները՝ ապրանքի մատակարարում՝ մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք և (կամ) ապրանքի մատակարարումը՝ երրորդ երկրների տարածքներից 2 կամ ավելի անդամ պետությունների տարածքներ։
Մեթոդիկայի IV բաժնի դրույթներին համապատասխան և հաշվի առնելով այն, որ «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի կողմից արտադրվող «Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկը շրջանառվում է բոլոր անդամ պետությունների տարածքներում, պարզվել է, որ անդրսահմանային ապրանքային շուկայի աշխարհագրական սահմաններն ընդգրկում են բոլոր անդամ պետությունների տարածքները (այսինքն՝ ավելի, քան 2 անդամ պետությունների տարածքներ)։
Մեթոդիկայի 26-րդ կետին համապատասխան և Պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետին, 76-րդ հոդվածի 7-րդ կետին, Արձանագրության 9-րդ կետին և Չափորոշիչների 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մեկ անդամ պետության տարածքից 2 կամ ավելի անդամ պետությունների տարածքներ նշված արտադրանքի մատակարարումների առկայությունը՝ պարզվել է, որ ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանները համապատասխանում են Չափորոշիչներին՝ այդ շուկան որպես անդրսահմանային ճանաչելու մասով։
Հաշվի առնելով Մեթոդիկայի V և VI բաժինների պահանջները՝ պարզվել են ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները) և կատարվել է ապրանքային շուկայի ծավալի և ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մասնաբաժինների հաշվարկ։ Տվյալ տեղեկատվությունը սույն որոշման մեջ չի ներկայացվում, քանի որ դա գաղտնի է։
Պայմանագրերի(համաձայնագրերի) դրույթների վերլուծությունը ցույց է տվել, որ «Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկի առաջնային իրացման ժամանակ անդամ պետությունների տարածքներում գրանցված տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին) վերապահվում է պարտավորություն՝ չիրականացնել նշված ապրանքի հետագա իրացում այն անդամ պետության տարածքից դուրս, որտեղ գրանցված է համապատասխան տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը), մասնավորապես՝ կոնտրագենտը պետք է նշված տարածքից դուրս ապրանքի առաջմղման գործողություններից ձեռնպահ մնա։
Արձանագրության 2-րդ կետի 15-րդ ենթակետին համապատասխան՝ մրցակցության սահմանափակումների հատկանիշներին են դասվում նաև անձանց մեկ խմբի մեջ չմտնող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից ապրանքային շուկայում ինքնուրույն գործողություններից հրաժարումը, տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև կնքված համաձայնագրի շրջանակներում կամ նրանց կողմից կատարման համար պարտադիր այլ անձի ցուցումներին համապատասխան, կամ անձանց մեկ խմբի մեջ չմտնող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից ապրանքային շուկայում իրենց գործողությունների համաձայնեցման արդյունքում ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների որոշումը, ինչպես նաև՝ այլ հանգամանքներ, որոնք տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կամ մի քանի տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համար ստեղծում են հնարավորություններ՝ միակողմանի կարգով ազդելու ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների վրա։
Հաշվի առնելով շարադրվածը՝ «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի կողմից յուրաքանչյուր կոնտրագենտի գործողության տարածքի նշումը հանգեցնում է անդրսահմանային շուկաների շրջանակներում մրցակցության սահմանափակմանը, ինչը նախատեսում է անդամ պետություններից մեկի տարածքում մեկ անդամ պետության կոնտրագենտի մրցակցության անհնարինությունը մյուս անդամ պետության կոնտրագենտի հետ։
Պայմանավորված դրանով՝ պայմանագրերի (համաձայնագրերի) համապատասխան դրույթները և կոնտրակտներում (պայմանագրերում, համաձայնագրերում) դրանց ամրագրման հետ կապված «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի գործողությունները (անգործությունը) պարունակում են Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետի խախտման հնարավոր հատկանիշներ, որոնք արտահայտվել են նրանում, որ առևտրային կազմակերպությունը խախտել է անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) տնտեսական գործունեության համակարգման (այսուհետ՝ համակարգում) արգելքը, այն դեպքում, երբ այդ համակարգումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ապրանքային շուկայի բաժանմանը՝ ըստ տարածքային սկզբունքի, ապրանքների վաճառքի կամ գնման ծավալի, իրացվող ապրանքների տեսականու կամ վաճառողների, կամ գնորդների (պատվիրատուների) կազմի։
Հետաքննության նյութերը, ինչպես նաև՝ գործի քննության շրջանակներում ներկայացված տեղեկատվությունն ուսումնասիրելու արդյունքներով, այդ թվում՝ ապացույցներն ուսումնասիրելու և գործի քննությանը մասնակցող անձանց լսելու, գործին մասնակցող այլ անձանց կողմից ներկայացված ապացույցների վերաբերյալ գործի քննությանը մասնակցող անձանց փաստարկներն ու պարզաբանումները լսելու, քննվող գործի հանգամանքների մասին տեղեկություններին տիրապետող անձանց լսելու արդյունքներով՝ գործի քննության վերաբերյալ հանձնաժողովի անցած նիստերի շրջանակներում պարզվել է հետևյալը։
Պայմանագրի 74-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ մրցակցության ընդհանուր սկզբունքներն ու կանոններն ուղղված են անդամ պետությունների տարածքներում հակամրցակցային գործողություններն ու 2 և ավելի անդամ պետությունների տարածքներում՝ անդրսահմանային շուկաներում, մրցակցության վրա բացասաբար անդրադարձող գործողությունների հայտնաբերման և կանխման ապահովմանը։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով՝ անդամ պետությունների ֆիզիկական անձանց, առևտրային կազմակերպություններին և ոչ առևտրային կազմակերպություններին արգելվում է համակարգել տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին), եթե այդպիսի համակարգումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել Պայմանագրի 3-րդ և 4-րդ կետերում նշված ցանկացած հետևանքի, որը չի կարող համարվել թույլատրելի՝ Արձանագրությամբ սահմանված թույլատրելիության չափանիշներին համապատասխան։
Արձանագրության 2-րդ կետի 10-րդ ենթակետին համապատասխան՝ համակարգում ասելով հասկացվում է տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) գործողությունների համաձայնեցումը երրորդ անձի կողմից, որն այդ տնտեսավարող սուբյեկտներից (շուկայի սուբյեկտներից) ոչ մեկի հետ չի մտնում անձանց մի խմբի մեջ և գործունեություն չի իրականացնում այն ապրանքային շուկայում (ապրանքային շուկաներում), որտեղ իրականացվում է տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) գործողությունների համաձայնեցումը։
«Մրցակցության» տակ Միության իրավունքում հասկացվում է տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) այնպիսի մրցունակությունը, որի դեպքում նրանցից յուրաքանչյուրի ինքնուրույն գործողություններով բացառվում կամ սահմանափակվում է համապատասխան ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա նրանցից յուրաքանչյուրի կողմից միակողմանի կարգով ազդելու հնարավորությունը (Արձանագրության 2-րդ կետի 8-րդ ենթակետ)։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ մեկ ապրանքային շուկայում գործող, մրցակից հանդիսացող անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև արգելվում են այնպիսի համաձայնությունները, որոնք հանգեցնում կամ կարող են հանգեցնել՝
գների (սակագների), զեղչերի, հավելումների (հավելավճարների), հավելագների սահմանմանը կամ պահպանմանը.
աճուրդի ժամանակ գների բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը. ապրանքային շուկայի բաժանմանը՝ ըստ տարածքային սկզբունքի, ապրանքների վաճառքի կամ գնման ծավալի, իրացվող ապրանքների տեսականու կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի.
ապրանքների արտադրության կրճատմանը կամ դադարեցմանը. կոնկրետ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) հետ պայմանագրեր կնքելուց հրաժարվելուն։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ կետով արգելվում են տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև «ուղղահայաց» համաձայնությունների կնքումը՝ բացառությամբ այնպիսի «ուղղահայաց» համաձայնությունների, որոնք ճանաչվում են թույլատրելի՝ Արձանագրությամբ սահմանված թույլատրելիության չափանիշներին համապատասխան՝ այն դեպքում, երբ այդպիսի համաձայնությունները հանգեցնում կամ կարող են հանգեցնել ապրանքի վերավաճառքի գնի սահմանմանը՝ բացառությամբ այն դեպքի, երբ վաճառողը գնորդի համար սահմանում է ապրանքի վերավաճառքի առավելագույն գինը.
այդպիսի համաձայնությամբ նախատեսվում է գնորդի՝ այն տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) ապրանքը չվաճառելու պարտավորությունը, որը վաճառողի մրցակիցն է։ Այդպիսի արգելքը չի տարածվում գնորդի կողմից՝ ապրանքային նշան կամ վաճառողի, կամ արտադրողի անհատականացման այլ միջոց կրող ապրանքի վաճառքի կազմակերպման վերաբերյալ համաձայնության վրա։
Բացի այդ՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա՝ անդամ պետություններն իրավունք ունեն իրենց օրենսդրությամբ արգելք սահմանելու տնտեսական գործունեության համակարգման նկատմամբ, եթե այդպիսի համակարգումը հանգեցնում կամ կարող է հանգեցնել նաև Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետում նշված հետևանքների, որոնք չեն կարող թույլատրելի համարվել՝ Արձանագրությամբ սահմանված թույլատրելիության չափանիշներին համապատասխան։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետով արգելվում են տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև այլ համաձայնություններ՝ բացառությամբ այնպիսի «ուղղահայաց» համաձայնությունների, որոնք ճանաչվում են թույլատրելի՝ Արձանագրությամբ սահմանված թույլատրելիության չափանիշներին համապատասխան՝ այն դեպքում, եթե պարզվել է, որ այդ համաձայնությունները հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-6-րդ կետերի դրույթները վկայում են այն մասին, որ Միության իրավունքով արգելված է այնպիսի համակարգումը, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մրցակցության համար այնպիսի բացասական հետևանքներն ի հայտ գալուն, որոնք համանման են Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան արգելված համաձայնությունների(մրցակիցների միջև համաձայնությունների և «ուղղահայաց» համաձայնությունների) հետևանքներին։
Այսպիսով, արգելված համակարգման առնչությամբ կարելի է կատարել հետևյալ եզրահանգումները՝
համակարգումն իրականացվում է երրորդ անձի կողմից, որի կարգավիճակով կարող է հանդես գալ ֆիզիկական անձ, առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ համակարգող).
համակարգողը չի մտնում տնտեսավարող սուբյեկտներից (շուկայի սուբյեկտներից) ոչ մեկի հետ այն անձանց մի խմբի մեջ, որոնց գործողությունները համաձայնեցվում են, և գործունեություն չի իրականացնում այն ապրանքային շուկայում (ապրանքային շուկաներում), որտեղ իրականացվում է համակարգումը.
համակարգողի գործողություններն ուղղված են անդամ պետությունների առնվազն 2 տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) վերաբերյալ համակարգմանը.
համակարգումն արտահայտվում է համակարգողի կողմից տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) վրա նպատակաուղղված ազդեցության գործադրմամբ՝ նրանց մոտ վարքագծի որոշակի մոդել ձևավորելու և ապրանքային շուկայում մրցակցության վրա ազդեցություն գործելու նպատակով։
Համանման դիրքորոշում և եզրահանգումներ պարունակվում են Միության դատարանի 2017 թվականի ապրիլի 4-ի և 2018 թվականի դեկտեմբերի 17-ի խորհրդատվական եզրակացություններում։
Իր հերթին, գործի նյութերից հետևում է, որ՝
«Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ն նախապայմանագրային և պայմանագրային աշխատանքի շրջանակներում կոնտրագենտների վրա դրել է՝ համապատասխան այն անդամ պետության ապրանքային շուկայում, որի ռեզիդենտն է կոնտրագենտը, գործունեության տարածքից դուրս չգալու մասին պայմանների կատարման պարտավորությունը։
«Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ն նախատեսել է համապատասխան անդամ պետության տարածքից դուրս կոնտրագենտի գործունեություն իրականացնելու արգելքի առկայությունը։
«Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ն, լինելով համապատասխան դեղապատրաստուկն արտադրող և ունենալով, այդ թվում՝ տեխնոլոգիական գործընթացի շրջանակներում դրա արտադրման ու փաթեթավորման (դրոշմավորման և անդամ պետության օրենսդրության այլ պահանջների պահպանման) համար հատուկ սարքավորումներ, կարող է համապատասխան անդամ պետության համար սահմանել իրացվող «Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկի ծավալը.
«Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ն գործունեության տարածքը սահմանել է դրա մասին տեղեկությունները պայմանագրերում (համաձայնագրերում) նշելու եղանակով՝ մինչև դրանք ստորագրելը.
մյուս պատասխանողները պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերն ստացել են գործունեության տարածքի նշումով և հետագայում չեն կարողացել այն փոխել միակողմանի կարգով.
«Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ն առևտրային կազմակերպություն է, որն արտադրում և քաղաքացիական շրջանառության մեջ է դնում համապատասխան ապրանքը, որի նկատմամբ ունի մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության երաշխիքներ, այդ թվում՝ այն իրացնում է իր ֆիրմային անվանման (ապրանքային նշանի) տակ, ինչը խոչընդոտում է շուկայի այլ մասնակիցների կողմից այդ ապրանքն արտադրելը և դա քաղաքացիական շրջանառության մեջ դնելը, ընդ որում, իր կոնտրագենտների նկատմամբ ինքը, որպես երրորդ անձ, առևտրային կազմակերպություն է.
«Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ն չի մտնում տնտեսավարող սուբյեկտներից (շուկայի սուբյեկտներից) ոչ մեկի հետ այն անձանց մի խմբի մեջ, որոնց գործողությունները համաձայնեցվում են, և հետագայում չի իրացնում այն ապրանքային շուկայում (ապրանքային շուկաներում), որտեղ իրականացվում է արգելված համակարգումը.
«Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ն իր գործողություններն ուղղել է անդամ պետությունների ավելի, քան երկու տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համակարգմանը, ինչը ենթադրում է (այդ թվում՝ նախապայմանագրային աշխատանքի փուլում), որ կոնտրագենտների վրա դրվում է գործունեության տարածքային սահմանափակումներ՝ դրա վերաբերյալ նրանց համաձայնության բացակայության դեպքում.
«Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ն նպատակաուղղված կերպով ազդել է կոնտրագենտների վրա՝ նրանց մոտ վարքագծի որոշակի մոդել ձևավորելու նպատակով, և համապատասխան ապրանքային շուկայում մրցակցության վրա ազդեցություն է գործադրել, ինչն արտահայտվել է անդամ պետությունների ապրանքային շուկաներում տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև մրցակցության բացառմամբ.
«Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ն կարող էր սահմանել համապատասխան անդամ պետության շուկայում շրջանառության նպատակով իրացվող «Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկի ծավալը, ինչը կարող էր այդ անդամ պետության ապրանքային շուկայում մրցակցության վրա ազդեցություն գործադրել։
Գործի քննության շրջանակներում «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի ներկայացուցիչները հայտնել են հետևյալը՝ «Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկը, որն արտադրվել է մեկ անդամ պետության սպառողի համար՝ Բելառուսի Հանրապետության նորմատիվային տեխնիկական փաստաթղթերից տարբերվող՝ այդ անդամ պետության նորմատիվային տեխնիկական փաստաթղթերին համապատասխան, իրացվում է (ներառյալ Բելառուսի Հանրապետության սահմաններից դուրս արտահանումը) համապատասխան անդամ պետությունում, ինչով պայմանավորված է դրա շրջանառության սահմանափակումն այդ անդամ պետության տարածքով.
«Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկի թողարկումն այս կամ այլ պետության դեղագործական շուկա իրականացվում է միայն կարգավորող մարմինների հաստատված (համաձայնեցված) փաստաթղթերի ցանկի (փաթեթավորման նյութերին ներկայացվող պահանջները, բժշկական կիրառման, որակի վերահսկման հրահանգները պարունակվում են համապատասխան նորմատիվային փաստաթղթում) շրջանակներում, այլ դեպքում նշված արտադրանքը չի հավատարմագրվի և կորակվի որպես կեղծ։
Հաստատված փաստաթղթերում տարբերությունների առկայությունը բացատրվում է նրանով, որ «Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկը գրանցվել է նախքան Միության հիմնադրումը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի «Բժշկական կիրառության դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոնների մասին» թիվ 78 որոշումն ուժի մեջ մտնելը և կարող է գործել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը՝ գրանցման դոսյեին ներկայացվող՝ գրանցման պետության օրենսդրության (այդ թվում՝ դեղագրքի) և տեղական կարգավորող մարմինների ակտերի պահանջների հիման վրա։ 2016 թվականից հետո «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի արտադրության «Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկն անդամ պետություններում չի գրանցվել.
«Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի արտադրության «Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկն արտադրվում է՝ հաշվի առնելով մեկ տարվա պլանավորման հեռանկարը՝ ըստ եռամսյակների մասնագրերի շրջանակներում չնչին ճշգրտումներով։ Հաշվի առնելով ինչպես արտահանման շուկաներում, այդպես էլ ներքին շուկայում պահանջարկ ունեցող այն ապրանքների թողարկման սահմանափակող արտադրական հզորությունները, որոնց շարքին դասվում է, այդ թվում՝ «Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկը, նշված դեղապատրաստուկների ցանկը կազմվում է եռամսյակային մասնագրերի շրջանակներում։ «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ն կարող է հնարավոր գնորդի հայտի հիման վրա արտադրանքի համաձայնեցված ծավալը կատարելու համար ընդունել ոչ շուտ, քան 90 օրացուցային օր անց՝ ավելի վաղ կնքված պայմանագրերով ծավալի վերաբերյալ ձեռք բերված համապատասխան պայմանավորվածության բացակայության դեպքում.
դեղապատրաստուկների (այդ թվում՝ «Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկի) մատակարարման (իրացման) վերաբերյալ Պայմանագիր կնքելու համար հիմք է «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի գլխավոր տնօրենի (կամ պայմանագիր կնքելու համար լիազորված այլ անձի)՝ գնորդի գրավոր ուղարկված պաշտոնական դիմումի և (կամ) հայտի (առկայության դեպքում) վերլուծությունից հետո շուկայի ձևավորված կոնյունկտուրան հաշվի առնելով, արտադրանքի մատակարարման տնտեսական նպատակահարմարության մասին որոշում կայացնելը.
2021 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ն անդամ պետությունների սպառողների հետ կնքված «Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկի մատակարարման պայմանագրեր (համաձայնագրեր) չունի. «Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկն իրացվում է մատակարարման (դիստրիբուցիայի) պայմանագրով, որին համապատասխան՝ գնորդը պարտավորվում է ներմուծել արտադրանքը վաճառքի տարածք, այն փոխադրել, պահպանել, իրացնել և, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, կատարել վաճառքի տարածքում արտադրանքի քաղաքացիական շրջանառության մեջ դնելու հետ կապված այլ գործողություններ.
«Հեպարին նատրիումի» դեղապատրաստուկը բաղադրությամբ նույնական է բոլոր տարածաշրջանների համար, սակայն ազդող նյութն արտադրողը կարող է տարբերվել ։ Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում Gland Pharma Ptd (Հնդկաստան) և Yino Pharma Limited (Չինաստան) արտադրության ազդող նյութի օգտագործման հնարավորություն նախատեսված չէ.
գործի քննության հարցերով հանձնաժողովի հետազոտած և գործի նյութերին կցված այլ փաստարկներ և դիրքորոշումները։
«Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի նշված փաստարկները չեն կարող հաշվի առնվել այն պատճառով, որ՝
Միության իրավունքով նախատեսված չէ Միության շրջանակներում դեղապատրաստուկների անդրսահմանային շուկաներում իրացման տարածքի և սահմանվող տարածքների սահմաններում այլ գործունեության իրականացումն ընդգրկելու պարտավորությունների և նշված պայմանները պայմանագրերում (համաձայնագրերում) ներառելու պարտավորությունների առկայությունը.
Միության իրավունքին համապատասխան ստացված և գրանցումը հաստատող գրանցման հավաստագրի առկայությունը կամ բացակայությունը հիմք չէ տարածքային սահմանափակումները պայմանագրերում (համաձայնագրերում) ներառելու համար.
Պայմանագրի ազատության հիմնարար սկզբունքի առկայությունը ենթադրում է կողմերի կողմից դրա կիրառման հարցում հայեցողության ազատություն (բացառությամբ Միության իրավունքով արգելված պայմանների)՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
Միության շրջանակներում միասնական տնտեսական տարածքի առկայությունը ենթադրում է Միության շրջանակներում անդրսահմանային շուկաների սահմանափակման և տարածքային սեգմենտավորման հնարավորության բացակայություն՝ բացառությամբ Միության իրավունքով նախատեսված այն դեպքերի, որոնք գործի քննության ընթացքում չեն պարզվել։
Կարևոր է նշել, որ «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ն իր կոնտրագենտների նկատմամբ հանդես է գալիս՝ ինչպես նախապայմանագրային աշխատանքի փուլում, այնպես էլ հետագայում իր կոնտրագենտների վրա ազդելու հնարավորություն ունեցող՝ պայմանավորվող ուժեղ կողմի դերում։ Հաշվի առնելով շուկայում «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի արտադրության ապրանքի շրջանառության անհնարինությունը՝ այն ձեռք բերելու հնարավորության բացակայության դեպքում, կոնտրագենտն ստիպված է համաձայնել իրեն առաջարկվող պայմաններին, ինչի պատճառով նա կորցնում է իր ինքնուրույնությունը՝ որպես պայմանագրային հարաբերությունների հավասար կողմ, ինչի հետևանքով «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի՝ նշված գործողությունները հանգեցնում են արգելված համակարգման, այլ ոչ թե նշում է արգելված պայմանավորվածությունների առկայությունը։
«Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի ներկայացուցիչները, մյուս պատասխանողները, անդամ պետությունների պետական իշխանությունների մարմինները, որոնց իրավասության մեջ մտնում է մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը և (կամ) անցկացումը, և այլ անձինք գրավոր ներկայացրել են դիրքորոշումները, որոնք կցվել են գործի նյութերին և հաշվի են առնվել։ Պատասխանողները մրցակցության ընդհանուր կանոնների խախտման փաստը չեն ճանաչել, որի մասին նրանք գրավոր ներկայացրել են այն դիրքորոշումները, որոնք կցվել են գործի նյութերին։
Պատասխանողների (բացառությամբ «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի) ներկայացված պարզաբանումների շրջանակներում պարզաբանվել է, որ նշված սահմանափակումները նրանք ստացել են «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի ներկայացված պայմանագրի (համաձայնագրի) նախագծի շրջանակներում՝ նախապայմանագրային աշխատանքի կատարման ժամանակ, և նրանք հնարավորություն չեն ունեցել այն փոխելու։
Արգելված համակարգման ենթադրվող իրականացման ժամանակահատվածում գործի նյութերի համաձայն՝ «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի անունից այդ գործունեությունը կոնտրագենտների նկատմամբ իրականացնող պաշտոնատար անձինք էին՝
«Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի գլխավոր տնօրեն Ս.Ա. Բելյաևը.
«Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի միանձնյա գործադիր մարմնի գործառույթն իրականացնող պաշտոնատար անձինք՝ Մ.Մ. Շարաևը, Ս.Ա. Մարկևիչը, Պ.Ի. Կոխովեցը.
«Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի պաշտոնատար անձ Կ.Ի. Բելիյը.
«Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի գլխավոր տնօրենի կոմերցիոն հարցերով տեղակալի պաշտոնը զբաղեցնող պաշտոնատար անձինք՝ Մ.Ն. Կարդիմոնովը և Վ.Ա. Յակուբիցկայան։
2020 թվականի հունիսի 1-ից (Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության 2020 թվականի մայիսի 17-ի թիվ 147-L հրաման «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին) մինչ օրս ընկած ժամանակահատվածում «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի գլխավոր տնօրեն հանդիսացող՝ պաշտոնատար անձ Ս.Ա. Բելյաևի գործողությունները (անգործությունը) արտահայտվել են նրանում, որ «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի հիմնադիր (կանոնադրական) փաստաթղթերին համապատասխան՝ խախտման ընթացքում նա ունեցել է հակամենաշնորհային կարգավորման և համակարգման դադարեցման ոլորտում Միության իրավունքի դրույթները պահպանելու հնարավորություն, սակայն չի ձեռնարկել դրանց պահպանմանն ուղղված անհրաժեշտ և բավարար միջոցներ, ինչով պայմանավորված, կարելի է հանգել այն եզրակացության,, որ Ս.Ա. Բելյաևը կատարել է Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով արգելված գործողությունները (անգործությունը)։
Գործի քննության շրջանակներում Ս.Ա. Բելյաևի համար ապահովվել է Գործի քննության կարգի 13-րդ կետով նախատեսված բոլոր իրավունքների իրացման հնարավորությունը։ Բացի այդ՝ նրանից պահանջվել են գործի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաև՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի խախտման հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշում։
Գնահատելով գործով հավաքված ապացույցները՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը համարում է, որ Ս.Ա. Բելյաևի մեղքը հաստատվել է, իսկ նրա գործողությունները (անգործությունը) Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով ճիշտ են որակված։
2019 թվականի հոկտեմբերի 30-ից (Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության 2019 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 438-L հրաման՝ «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին) մինչև 2020 թվականի մայիսի 31-ն (Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության 2020 թվականի մայիսի 17-ի թիվ 147-L հրաման՝ պաշտոնից ազատելու մասին) ընկած ժամանակահատվածում «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի գլխավոր տնօրեն հանդիսացող՝ պաշտոնատար անձ Մ.Մ. Շարաևի գործողությունները (անգործությունը) արտահայտվել են նրանում, որ «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի հիմնադիր (կանոնադրական) փաստաթղթերին համապատասխան՝ խախտման ընթացքում նա ունեցել է հակամենաշնորհային կարգավորման և համակարգման դադարեցման ոլորտում Միության իրավունքի դրույթները պահպանելու հնարավորություն, սակայն չի ձեռնարկել դրանց պահպանմանն ուղղված անհրաժեշտ և բավարար միջոցներ, ինչով պայմանավորված, կարելի է հանգել այն եզրակացության, որ Մ.Մ. Շարաևը կատարել է Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով արգելված գործողությունները (անգործությունը)։
Գործի քննության շրջանակներում Մ.Մ. Շարաևի համար ապահովվել է Գործի քննության կարգի 13-րդ կետով նախատեսված բոլոր իրավունքների իրացման հնարավորությունը։ Բացի այդ՝ նրանից պահանջվել են գործի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաև՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի խախտման հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշում։
Գնահատելով գործով հավաքված ապացույցները՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը համարում է, որ Մ.Մ. Շարաևի մեղքը հաստատվել է, իսկ նրա գործողությունները (անգործությունը) Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով ճիշտ են որակված։
2019 թվականի մայիսի 4-ից (Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության 2019 թվականի մայիսի 2-ի թիվ 168-L հրաման՝ «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին) մինչև 2019 թվականի հոկտեմբերի 29-ն (Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության 2019 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 438-L հրաման՝ պաշտոնից ազատելու մասին) ընկած ժամանակահատվածում «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի գլխավոր տնօրեն հանդիսացող՝ պաշտոնատար անձ Կ.Ի. Բելիյի գործողությունները (անգործությունը) արտահայտվել են նրանում, որ «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի հիմնադիր (կանոնադրական) փաստաթղթերին համապատասխան՝ խախտման ընթացքում նա ունեցել է հակամենաշնորհային կարգավորման և համակարգման դադարեցման ոլորտում Միության իրավունքի դրույթները պահպանելու հնարավորություն, սակայն չի ձեռնարկել դրանց պահպանմանն ուղղված անհրաժեշտ և բավարար միջոցներ, ինչով պայմանավորված, կարելի է հանգել այն եզրակացության,, որ Կ.Ի. Բելիյը կատարել է Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով արգելված գործողությունները (անգործությունը)։
Գործի քննության շրջանակներում Կ.Ի. Բելիյի համար ապահովվել է Գործի քննության կարգի 13-րդ կետով նախատեսված բոլոր իրավունքների իրացման հնարավորությունը։ Բացի այդ՝ նրանից պահանջվել են գործի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաև՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի խախտման հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշում։
Գնահատելով գործով հավաքված ապացույցները՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը համարում է, որ Կ.Ի. Բելիյի մեղքը հաստատվել է, իսկ նրա գործողությունները (անգործությունը) Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով ճիշտ են որակված։
2015 թվականի հունիսի 11-ից (Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության դեղագործական արդյունաբերության դեպարտամենտի 2015 թվականի հունիսի 8-ի թիվ 16-K հրաման «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին) մինչև 2018 թվականի դեկտեմբերի 13-ն (Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 572-L հրաման` պաշտոնից ազատելու մասին) ընկած ժամանակահատվածում «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի գլխավոր տնօրեն հանդիսացող՝ պաշտոնատար անձ Պ.Ի. Կոխովեցի գործողությունները (անգործությունը) արտահայտվել են նրանում, որ «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի հիմնադիր (կանոնադրական) փաստաթղթերին համապատասխան՝ խախտման ընթացքում նա ունեցել է հակամենաշնորհային կարգավորման և համակարգման դադարեցման ոլորտում Միության իրավունքի դրույթները պահպանելու հնարավորություն, սակայն չի ձեռնարկել դրանց պահպանմանն ուղղված անհրաժեշտ և բավարար միջոցներ, ինչով պայմանավորված, կարելի է հանգել այն եզրակացության, որ Պ.Ի. Կոխովեցը կատարել է Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով արգելված գործողությունները (անգործությունը)։
Գործի քննության շրջանակներում Պ.Ի. Կոխովեցի համար ապահովվել է Գործի քննության կարգի 13-րդ կետով նախատեսված բոլոր իրավունքների իրացման հնարավորությունը։ Բացի այդ՝ նրանից պահանջվել են գործի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաև՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի խախտման հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշում։
Գնահատելով գործով հավաքված ապացույցները՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը համարում է, որ Պ.Ի. Կոխովեցի մեղքը հաստատվել է, իսկ նրա գործողությունները (անգործությունը) Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով ճիշտ են որակված։
2017 թվականի հունիսի 16-ից («Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի 2017 թվականի հունիսի 16-ի թիվ 572-L հրաման) մինչև 2020 թվականի հուլիսի 31-ն («Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի 2020 թվականի հունիսի 30-ի թիվ 355-L հրաման) ընկած ժամանակահատվածում «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի գնումների և լոգիստիկայի վարչության պետի պաշտոնը զբաղեցնող, 2018 թվականի մարտի 13-ից մինչև 2018 թվականի ապրիլի 11-ին ընկած ժամանակահատվածում «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի գլխավոր տնօրենի կոմերցիոն հարցերով տեղակալի պաշտոնի ժամանակավոր փոխադրված պաշտոնատար անձ Ս.Ա. Մարկևիչի գործողությունները (անգործությունը) արտահայտվել են նրանում, որ լինելով «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի պաշտոնատար անձ, հիմնադիր (կանոնադրական) փաստաթղթերին, «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի պաշտոնեական (ծառայողական) հրահանգներին և աշխատանքային պայմանագրին համապատասխան, խախտման ժամանակահատվածում նա ունեցել է հակամենաշնորհային կարգավորման և համակարգման դադարեցման ոլորտում Միության իրավունքի դրույթները պահպանելու հնարավորություն, սակայն չի ձեռնարկել դրանց պահպանմանն ուղղված անհրաժեշտ և բավարար միջոցներ, ինչով պայմանավորված, կարելի է հանգել այն եզրակացության, որ Ս.Ա. Մարկևիչը կատարել է Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով արգելված գործողությունները (անգործությունը)։
Գործի քննության շրջանակներում Ս.Ա. Մարկևիչի համար ապահովվել է Գործի քննության կարգի 13-րդ կետով նախատեսված բոլոր իրավունքների իրացման հնարավորությունը։ Բացի այդ՝ նրանից պահանջվել են գործի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաև՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի խախտման հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշում։
Գնահատելով գործով հավաքված ապացույցները՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը համարում է, որ Ս.Ա. Մարկևիչի մեղքը հաստատվել է, իսկ նրա գործողությունները (անգործությունը) Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով ճիշտ են որակված։
2018 թվականի հոկտեմբերի 22-ից («Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի 2018 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 668-K հրաման) մինչև 2019 թվականի հունվարի 24-ն («Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի 2019 թվականի հունվարի 24-ի թիվ 45-K հրաման) ընկած ժամանակահատվածում «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի գլխավոր տնօրենի կոմերցիոն հարցերով տեղակալի պաշտոնը զբաղեցնող պաշտոնատար անձ Մ.Ն. Կարդիմոնովի գործողությունները (անգործությունը) արտահայտվել են նրանում, որ լինելով «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի պաշտոնատար անձ, հիմնադիր (կանոնադրական) փաստաթղթերին, «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի պաշտոնեական (ծառայողական) հրահանգներին և աշխատանքային պայմանագրին համապատասխան, խախտման ժամանակահատվածում նա ունեցել է հակամենաշնորհային կարգավորման և համակարգման դադարեցման ոլորտում Միության իրավունքի դրույթները պահպանելու հնարավորություն, սակայն չի ձեռնարկել դրանց պահպանմանն ուղղված անհրաժեշտ և բավարար միջոցներ, ինչով պայմանավորված, կարելի է հանգել այն եզրակացության, որ Մ.Ն. Կարդիմոնովը կատարել է Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով արգելված գործողությունները (անգործությունը)։
Գործի քննության շրջանակներում Մ.Ն. Կարդիմոնովի համար ապահովվել է Գործի քննության կարգի 13-րդ կետով նախատեսված՝ բոլոր իրավունքների իրացման հնարավորությունը։ Բացի այդ՝ նրանից պահանջվել են գործի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաև՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի խախտման հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշում։
Գնահատելով գործով հավաքված ապացույցները՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը համարում է, որ Մ.Ն. Կարդիմոնովի մեղքը հաստատվել է, իսկ նրա գործողությունները (անգործությունը) Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով ճիշտ են որակված։
2015 թվականի օգոստոսի 12-ից («Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 650-K հրաման) մինչև 2018 թվականի փետրվարի 2-ն («Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի 2018 թվականի փետրվարի 2-ի թիվ 72-K հրաման) ընկած ժամանակահատվածում «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի գլխավոր տնօրենի կոմերցիոն հարցերով տեղակալի պաշտոնը զբաղեցնող պաշտոնատար անձ Վ.Ա. Յակուբիցկայայի գործողությունները (անգործությունը) արտահայտվել են նրանում, որ լինելով «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի պաշտոնատար անձ, հիմնադիր (կանոնադրական) փաստաթղթերին, «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի պաշտոնեական (ծառայողական) հրահանգներին և աշխատանքային պայմանագրին համապատասխան, խախտման ժամանակահատվածում նա ունեցել է հակամենաշնորհային կարգավորման և համակարգման դադարեցման ոլորտում Միության իրավունքի դրույթները պահպանելու հնարավորություն, սակայն չի ձեռնարկել դրանց պահպանմանն ուղղված անհրաժեշտ և բավարար միջոցներ, ինչով պայմանավորված կարելի է հանգել այն եզրակացության, որ Վ.Ա. Յակուբիցկայան կատարել է Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով արգելված գործողությունները (անգործությունը)։
Գործի քննության շրջանակներում Վ.Ա. Յակուբիցկայայի համար ապահովվել է Գործի քննության կարգի 13-րդ կետով նախատեսված՝ բոլոր իրավունքների իրացման հնարավորությունը։ Բացի այդ՝ նրանց պահանջվել են գործի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաև՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի խախտման հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշում։
Գնահատելով գործով հավաքված ապացույցները՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը համարում է, որ Վ.Ա. Յակուբիցկայայի մեղքը հաստատվել է, իսկ նրա գործողությունները (անգործությունը) Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով ճիշտ են որակված։
«Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի՝ նշված պաշտոնատար անձինք Պայմանագրի 76-րդ հոդվածի խախտման հետ համաձայն լինելու կամ չլինելու մասին դիրքորոշումը Հանձնաժողով չեն ներկայացրել։
Միևնույն ժամանակ, Եվրասիական տնտեսական միության Դատարանի կոլեգիան կայացրել է 2023 թվականի հունիսի 15-ի որոշումը (2023 թվականի հունիսի 16-ի մտից թիվ 10760 գրություն), որի քննության արդյունքների հիման վրա Հանձնաժողովը «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի նկատմամբ նշանակել է 2023 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 4-նախազգուշ. մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ պարունակող գործողությունները (անգործությունը) դադարեցնելու անհրաժեշտության և (կամ) այդպիսի խախտման հատկանիշների առաջացմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու և այդ գործողությունների (անգործության) հետևանքների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու մասին նախազգուշացումը։
2023 թվականի հոկտեմբերի 10-ին «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ն Հանձնաժողովին հայտնել է (2023 թվականի հոկտեմբերի 10-ի մտից թիվ 17759 գրություն) նշված նախազգուշացումը կատարելու մասին՝ կցելով հաստատող փաստաթղթերը։
Իր հերթին, Հանձնաժողովը «Բելմեդպրեպարատի» ՀՊՁ-ի ներկայացված տեղեկատվության արժանահավատության և բավարար լինելու ստուգման արդյունքներով համարում է, որ տվյալ նախազգուշացումը կատարված է ամբողջ ծավալով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|