Գլխավոր տեղեկություն
Համար
N 437-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.04.19/20(894).1 Հոդ.463.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մարտի 2012 թվականի N 437-Ն


ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 04.05.17 N 459-Ն, 27.06.24 N 994-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 14

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 22-ի N 437-Ն որոշման

 

Ը Ն Դ Ե Ր Ք Օ Գ Տ Ա Գ Ո Ր Ծ Մ Ա Ն   Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր   N

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման ՆՊԱՏԱԿՈՎ

(օրինակելի ձև)

(վերնագիրը լրաց. 04.05.17 N 459-Ն)

 

քաղ. Երևան

____ ______________ 20  թ.

 

Հայաստանի Հանրապետության ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմինը` ի դեմս նախարար _______________________ի, որը գործում է Հայաստանի Հանրապետության անունից, իր լիազորությունների սահմաններում (այսուհետ` լիազոր մարմին) մի կողմից, և _______________________________ տնտեսավարող սուբյեկտը (այսուհետ` ընդերքօգտագործող), ի դեմս _____________, որը գործում է ___ հիման վրա, մյուս կողմից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով (այսուհետ` օրենսգիրք) և այլ իրավական ակտերով, համապատասխանաբար նախարարության և տնտեսավարող սուբյեկտի կանոնադրություններով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերը, տրամադրվող հանքավայրի կամ հանքավայրի տրամադրվող տեղամասի կամ հանքային ջրի աղբյուրի կամ հորատանցքի և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտի շահագործման նախագիծը, կնքեցին սույն ընդերքօգտագործման --------- պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր):

(նախաբանը լրաց. 04.05.17 N 459-Ն, փոփ. 27.06.24 N 994-Ն)

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1 Պայմանագիրը նախատեսում է հանքավայրը կամ հանքավայրի տեղամասը կամ հանքային ջրի աղբյուրը կամ հորատանցքը և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտը շահագործման տրամադրելու պայմանները և ժամկետները, լեռնահատկացման կոորդինատները, կամ հանքային ջրի աղբյուրի կամ հորատանցքի կոորդինատները և սանիտարական գոտու սահմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, բնօգտագործման, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման, մշտադիտարկումների իրականացման վճարների և բնապահպանական հարկի վճարման վերաբերյալ դրույթները, բնապահպանական կառավարման և ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար պահանջվող ֆինանսական երաշխիքի կատարման պահանջը ներկայացնելու դրույթը, ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման (զգուշացման, հրաժարման, փոփոխության) դրույթները՝ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների չափի և կատարման ժամկետների վերաբերյալ, հանքի փակման հետ կապված դրույթները, ինչպես նաև նրանց փոխհարաբերությունները կարգավորող այլ պայմաններ:

(1.1-ին կետը խմբ. 04.05.17 N 459-Ն, փոփ. 27.06.24 N 994-Ն)

1.2 Պայմանագիրը բաղկացած է հիմնական տեքստից և NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածներից, որոնք կազմում են պայմանագրի անբաժանելի մասը:

(1.2-րդ կետը լրաց. 04.05.17 N 459-Ն)

1.3 Պայմանագրով չկարգավորված հարաբերությունները, այդ թվում` կողմերի այլ իրավունքները կարգավորվում են օրենսգրքով, ինչպես նաև ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով:

 

2. Պայմանագրի առարկան

 

2.1 Պայմանագրով` լիազոր մարմինն ընդերքօգտագործողին տարեկան ______________ _____________________________________________________ օգտակար հանածոյի պաշարների

(օգտակար հանածոյի և (կամ) ընդերքօգտագործման թափոնների քանակը, խոր. մ, գ/տ)

 

մարման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման համար ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնում __________________ տարի ժամկետով, իսկ ընդերքօգտագործողն ընդունում է ____________________________________________________________

(հանքավայրի, ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի անվանումը)

 

հանքավայրի և (կամ) ընդերքօգտագործման թափոնների_____________________________________

________________________________________________________________________________

(տեղամասի և (կամ) ընդերքօգտագործման թափոնների անվանումը կամ հանքային ջրերի աղբյուրի անվանումը կամ հորատանցքի համարը)

 

հաշվեկշռային պաշարները և (կամ) ընդերքօգտագործման թափոններն օգտագործման ամբողջ ժամկետի համար________________________________________________________________________

(հիմնական և ուղեկից օգտակար հանածոների քանակները՝ ըստ կարգերի և (կամ) ընդերքօգտագործման թափոնների քանակը)

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________,

որոնք հատակագծի վրա և ըստ խորության (հավելված) սահմանափակվում են հետևյալ կոորդինատներով՝

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

(հիմնական և ուղեկից բաղադրիչների պարունակությունը %, գ/տ և այլն)

________________________________________________________________________________

(օգտակար հանածոյի պաշարների տեսակները (տարատեսակները) և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վտանգավորության աստիճանը)

________________________________________________________________________________

(օգտակար հանածոյի լեռնային զանգվածից հանքարտադրատեսակի ելքը)

 

Լեռնահատկացման սահմանները հատակագծի վրա և ըստ խորության (հավելված)՝ համաձայն լեռնահատկացման ակտի_________________________________________:

   (ակտի համարը)

 

Պայմանագրի N 1 հավելվածում նշվում են ընդերքօգտագործողի ֆինանսական առաջարկները և նրա կողմից վճարվող ընդերքօգտագործման վճարները, պայմանագրի N 2 հավելվածով` հանքի փակման ծրագրով նախատեսված պարտավորությունները, պայմանագրի N 3 հավելվածով` համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունները, պայմանագրի N 4 հավելվածով` բնապահպանական կառավարման պլանը, իսկ N 5 հավելվածով՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքներ:

Պայմանագիրը, ըստ անհրաժեշտության, կարող է ունենալ նաև այլ հավելվածներ` օգտակար հանածոյի արդյունահանման և հումքի վերամշակման աշխատանքների ժամկետները, ըստ փուլերի, իսկ զուգահեռաբար երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելու դեպքում դրանց կատարման ժամանակացույցի:

(2.1-ին կետը խմբ. 04.05.17 N 459-Ն)

2.2 (կետն ուժը կորցրել է 27.06.24 N 994-Ն)

2.3 Պայմանագրի գործողության ընթացքում հանքավայրի օգտագործման արդյունքում ընդերքօգտագործողի ստացած շահույթը նրա սեփականությունն է:

 

3. Կողմերի իրավունքները և պարտականությունները

 

3.1 Լիազոր մարմինը իրավունք ունի`

 

3.1.1 ընդերքօգտագործողից պահանջելու հանքավայրը, ընդերքօգտագործման թափոնների օբյեկտը շահագործել ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում ընդունված ստանդարտներին, նորմերին ու կանոններին համապատասխան.

(3.1.1-ին կետը լրաց. 04.05.17 N 459-Ն)

3.1.2 գրավոր զգուշացնելու և վաղաժամկետ լուծելու պայմանագիրն օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն.

3.1.3. (կետն ուժը կորցրել է 27.06.24 N 994-Ն)

3.1.4 (կետն ուժը կորցրել է 27.06.24 N 994-Ն)

3.1.5 (կետն ուժը կորցրել է 27.06.24 N 994-Ն)

3.1.6 պահանջելու ընդերքօգտագործողից օգտակար հանածոների պաշարների լիակատար կորզում և հիմնական ու համատեղ գտնվող օգտակար հանածոների և դրանց ուղեկցող բաղադրամասերի ողջամիտ և համալիր օգտագործում կամ դրանց պահեստավորումն ու պահպանումը.

3.1.7 պահանջելու ընդերքօգտագործողից ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ դրանից հրաժարվելու դեպքում նրանց տնօրինման տակ գտնվող երկրաբանական տեղեկությունը 3 ամսվա ընթացքում հանձնել լիազոր մարմնին.

3.1.8 իրականացնելու ընդերքի տրամադրված տեղամասում երկրաբանական ուսումնասիրություններ, բացառությամբ օգտակար հանածոների հայտնաբերման նպատակով, այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով ընդերքօգտագործման իրավունք կրողին.

3.1.9 (կետն ուժը կորցրել է 27.06.24 N 994-Ն)

3.1.10 (կետն ուժը կորցրել է 27.06.24 N 994-Ն) 

3.1.11 (կետն ուժը կորցրել է 27.06.24 N 994-Ն)

 

3.2 Լիազոր մարմինը պարտավոր է`

 

3.2.1 ընդերքօգտագործողին սահմանված կարգով տրամադրել հանքավայրին վերաբերվող փաստաթղթերը.

3.2.2 գրավոր իրազեկել ընդերքօգտագործողին առնվազն 14 օր առաջ ընդերքի տրամադրված տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար օրենսգրքի 3-րդ հոդվածի 5-րդ կետով տրված համաձայնության մասին:

 

3.3 Ընդերքօգտագործողն իրավունք ունի`

 

3.3.1 բացառիկ իրավունքով կատարելու երկրաբանական ուսումնասիրություն լեռնահատկացման սահմաններում, իսկ հատկացված ընդերքի տեղամասում` օգտակար հանածոյի արդյունահանում, ինչպես նաև ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակում, եթե նման գործունեություն նախատեսվում է.

3.3.2 մտնելու ընդերքի տեղամաս, ընդերքօգտագործման թափոնների վերամշակման գործունեություն իրականացնելու դեպքում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտ և իրականացնելու նախագծով և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված բոլոր աշխատանքներն օգտակար հանածոյի արդյունահանման ու ուսումնասիրության և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման նպատակով.

3.3.3 օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման գործունեություն իրականացնելու դեպքում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման նպատակով կառուցելու անհրաժեշտ շենքեր, շինություններ, հաղորդակցության ուղիներ, տեղադրելու սարքավորումներ, փոխադրելու և հարստացնելու արդյունահանված օգտակար հանածոն և (կամ) վերամշակման ենթակա թափոնը.

3.3.4 տնօրինելու արդյունահանված օգտակար հանածոն և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացած օգտակար բաղադրիչները, եթե նման գործունեություն նախատեսվում է.

3.3.5 օրենսգրքի պահանջների պահպանմամբ՝ հանքարդյունահանման իրավունքի ընթացքում օգտագործելու սեփական գործունեության արդյունքում առաջացած արտադրական լցակույտերը.

3.3.6 իրեն տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման, եթե նման գործունեություն նախատեսվում է, իրավունքի շրջանակում երկրաբանական ուսումնասիրություն և հետազոտություն իրականացնելու նպատակով քաղաքացիաիրավական պայմանագրերի կնքմամբ ներգրավելու երրորդ անձանց.

3.3.7 դիմելու լիազոր մարմին օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման, եթե նման գործունեություն նախատեսվում է, պայմանագրի պայմանները փոփոխելու նպատակով, եթե հայտնվել են էապես նոր` նախկինում չնախատեսված հանգամանքներ.

3.3.8 վաղաժամկետ հրաժարվելու օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման (եթե նման գործունեություն նախատեսվում է) իրավունքից` կատարելով պայմանագրով և օրենսգրքով նախատեսված պարտավորությունները:

(3.3-րդ կետը խմբ. 04.05.17 N 459-Ն)

 

3.4 Ընդերքօգտագործողը պարտավոր է`

 

3.4.1 իրականացնել աշխատանքներն օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման (եթե նման գործունեություն նախատեսվում է) պայմանագրի ու նախագծի և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների պայմաններին համապատասխան.

3.4.2 կատարել լիազոր մարմնի և այլ իրավասու պետական մարմինների` օրենսդրության պահանջների պահպանման նպատակով տրված ցուցումները.

3.4.3 պահպանել օգտակար հանածոյի արդյունահանման, տեղափոխման և վերամշակման ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ընդունված ստանդարտների, նորմերի ու կանոնների պահանջները.

3.4.4 ապահովել օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման (եթե նման գործունեություն նախատեսվում է) պլանի պահանջների կատարումը.

3.4.5 վարել երկրաբանական, մարկշեյդերական և այլ փաստագրություն, պահպանել դրանք ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում.

3.4.6 վարել օգտակար հանածոների պաշարների ամենօրյա շարժի գրանցամատյանը.

3.4.7 ներկայացնել լիազոր մարմին օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունները.

(3.4.7-րդ կետը փոփ. 27.06.24 N 994-Ն)

3.4.8 հանձնել լիազոր մարմնին անհրաժեշտ երկրաբանական տեղեկությունը.

3.4.9 հավաքել, պահպանել և լիազոր մարմնին տրամադրել ուսումնասիրված, արդյունահանված և ընդերքում կորսված օգտակար հանածոների պաշարների, դրանց պարունակած բաղադրամասերի, որակի ու քանակի մասին տվյալներ.

3.4.10 ապահովել ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների կատարման անվտանգությունը.

3.4.11 ապահովել ընդերքի, մթնոլորտի, հողի, անտառների, ջրերի ու շրջակա միջավայրի մյուս օբյեկտների, ինչպես նաև շինությունների և այլ կառույցների պահպանությունն ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից.

3.4.12 ապահովել բնության, պատմական և մշակույթի հուշարձանների պահպանությունն ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից.

3.4.13 ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությամբ նախատեսված պայմանները.

3.4.14 նախագծի, ընդերքօգտագործման թափոնների վերամշակման գործունեություն իրականացնելու դեպքում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանի և օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պայմանագրի համաձայն վերականգնել և բարելավել ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողամասերը (ռեկուլտիվացիա), ինչպես նաև դրանք պիտանի դարձնել տնտեսության մեջ օգտագործման համար կամ բերել անվտանգ վիճակի.

3.4.15 տեղեկացնել լիազոր մարմնին օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրում չնշված օգտակար հանածոների կուտակումների հայտնաբերման մասին դրանց հայտնաբերումից հետո` 14 օրվա ընթացքում.

3.4.16 նոր հայտնաբերված օգտակար հանածոների արդյունահանում չիրականացնելու դեպքում իրականացնել դրա պահուստավորումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

3.4.17 ապահովել հանքի փակման ծրագրի, այդ թվում՝ հանքի փակումից հետո աշխատուժի սոցիալական մեղմացման համար նախատեսվող միջոցառումների իրականացումը.

3.4.18 ապահովել փակվող հանքի անմիջական ազդեցության գոտում գտնվող համայնքների սոցիալ-տնտեսական մեղմացման համար նախատեսվող միջոցառումների իրականացումը.

3.4.19 ապահովել օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների համար նախատեսված վճարի վճարումը.

3.4.20 ոչ ուշ, քան յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ շահագործվող հանքավայրում (տեղամասում) կոնդիցիաները և պաշարները ենթարկել վերագնահատման ու ներկայացնել լիազոր մարմնի վերահաստատմանը.

3.4.21 ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ դրանից հրաժարվելու դեպքում իր տնօրինման տակ գտնվող երկրաբանական տեղեկությունը 3 ամսվա ընթացքում սահմանված կարգով հանձնել լիազոր մարմնին.

3.4.22 լիազոր մարմնին տեղեկացնել ընդերքօգտագործման իրավունքի իրավահաջորդության մասին՝ վերակազմակերպման գրանցման պահից 14 օրվա ընթացքում.

3.4.23 սկսել աշխատանքները սահմանված կարգով հողահատկացման իրավունքի տրամադրումից հետո.

3.4.24. թույլատրել լիազոր մարմնին մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար` այդ մասին առնվազն 14 օր առաջ լիազոր մարմնի կողմից գրավոր իրազեկված լինելու դեպքում.

(3.4.24-րդ կետը խմբ. 27.06.24 N 994-Ն)

3.4.25 (կետն ուժը կորցրել է 27.06.24 N 994-Ն)

3.4.26 կատարել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված բոլոր պարտականությունները:

3.4.27. ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել կամ, ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում, կայքում տեղադրել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ եռամսյակային հաղորդումները՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (մետաղական օգտակար հանածոների դեպքում) և (կամ) տարեկան հաշվետվությունը՝ մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը.

(3.4.27-րդ կետը փոփ. 27.06.24 N 994-Ն)

3.4.28. շրջակա միջավայրի աղտոտվածության մշտադիտարկումն ավտոմատ տրամաչափարկված չափման սարքերով իրականացնելու դեպքում՝ չափման արդյունքներն իրենց էլեկտրոնային կայքում տեղադրել անմիջապես չափման ավտոմատ համակարգերից տվյալների փոխանցման միջոցով.

3.4.29. յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ վերանայել և ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող աշխատանքների ծրագիրը և դրանց իրականացման մշտադիտարկման ցուցիչները:

(3.4.29-րդ կետը փոփ. 27.06.24 N 994-Ն)

(3.4-րդ կետը խմբ. 04.05.17 N 459-Ն, լրաց. 22.02.18 N 167-Ն)

 

4. Զգուշացում

 

4.1 Լիազոր մարմինը, օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն, կարող է ընդերքօգտագործողին տալ զգուշացում, եթե նա`

4.1.1 չի կատարում օրենսգրքով նախատեսված պարտավորությունները.

4.1.2 չի կատարում ընդերքօգտագործման իրավունքի պայմանները, այդ թվում՝ պայմանագրով, նախագծով, ընդերքօգտագործման թափոնների կառավարման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները՝ բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի.

(4.1.2-րդ կետը լրաց. 04.05.17 N 459-Ն)

4.1.3 չի վճարել օրենքով նախատեսված վճարները՝ սահմանված օրվանից մեկ ամսվա ընթացքում:

4.2 Լիազոր մարմինն իրավունք չունի որոշում ընդունելու ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման մասին, եթե իրավունք կրողը զգուշացման մասին ծանուցումը ստանալուց հետո` ոչ ավելի, քան 90 օրվա ընթացքում վերացրել է նշված հիմքերը:

 

5. Հաշվետվություններ և տեղեկություն

 

5.1 Ընդերքօգտագործման իրավունք կրողը լիազոր մարմին օրենսգրքով, այլ օրենքներով սահմանված կարգերով պարտավոր է ներկայացնել հետևյալ հաշվետվությունները և տեղեկությունները`

5.1.1 (կետն ուժը կորցրել է 27.06.24 N 994-Ն)

5.1.2 օգտակար հանածոների պաշարների տարեկան հաշվետվություն (5-ՕՀՊՀ).

5.1.3 _____________________________________________________:

5.2 Հաշվետվությունների ձևերի փոփոխման դեպքում լիազոր մարմինը պարտավոր է այդ մասին տեղեկացնել ընդերքօգտագործողին` փոփոխությունների կատարման պահից մեկամսյա ժամկետում:

5.3 Ընդերքօգտագործողը սահմանված վճարների վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում, կարգով և ձևով:

5.4. Ընդերքօգտագործողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին պարտավոր է ներկայացնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ եռամսյակային հաղորդումներ (մետաղական օգտակար հանածոների դեպքում) և (կամ) տարեկան հաշվետվություն:

(5.4-րդ կետը լրաց. 22.02.18 N 167-Ն, փոփ. 27.06.24 N 994-Ն)

 

6. Պայմանագրի ուժի մեջ մտնելը, գործողության ժամկետը և լուծումը

 

6.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է ընդերքօգտագործման իրավունքի գործողության ամբողջ ժամանակահատվածում, եթե պայմանագրով սահմանված հիմքերով պայմանագիրը վաղաժամկետ չի լուծվել:

(6.1-ին կետը փոփ. 27.06.24 N 994-Ն)

6.2 Պայմանագիրը գործում է նաև տրամադրված ընդերքօգտագործման իրավունքով սահմանված ժամկետի կամ ընդերքի տեղամասի սահմանված կարգով փոփոխության դեպքում: Եթե ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգվել է տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի պայմանների փոփոխությամբ, ապա պայմանագիրը շարունակում է գործել, և կողմերի միջև կնքվում է համապատասխան համաձայնագիր՝ ժամկետի և (կամ) ընդերքօգտագործման իրավունքի պայմանների փոփոխության վերաբերյալ:

(6.2-րդ կետը խմբ. 27.06.24 N 994-Ն)

6.3 Պայմանագիրը կարող է լուծվել`

6.3.1 լիազոր մարմնի նախաձեռնությամբ` ընդերքօգտագործողի կողմից պայմանագրի դրույթների խախտման դեպքում.

6.3.2 ընդերքօգտագործողի նախաձեռնությամբ` ընդերքօգտագործողի կողմից ընդերքօգտագործման իրավունքի օբյեկտ հանդիսացող ընդերքի ամբողջ տեղամասից և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման (եթե նման գործունեություն նախատեսվում է) օբյեկտից, հրաժարվելու դեպքում դիմում ներկայացնելու և լիազոր մարմնի կողմից հրաժարման հավաստագիր տրամադրելու դեպքում.

(6.3.2-րդ կետը լրաց. 04.05.17 N 459-Ն)

6.3.3 ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի ավարտի դեպքում:

(6.3.3-րդ կետը փոփ. 27.06.24 N 994-Ն)

6.4 Լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործման իրավունքը օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով վաղաժամկետ դադարեցվելու դեպքում պայմանագիրը համարվում է լուծված:

(6.4-րդ կետը փոփ. 27.06.24 N 994-Ն)

 

7. Պայմանագրում փոփոխություններ կատարելու հիմքերը

 

Օրենսդրությամբ սահմանված դեպքերում ընդերքօգտագործման իրավունքի փոփոխության (թույլտվության ժամկետի երկարաձգում, ընդերքի տեղամասի ընդլայնում, ընդերքի տեղամասի մի մասի հրաժարում, օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխություն, լեռնահատկացման ակտի փոփոխություն), ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ կողմերի հարաբերությունները կարգավորող և օրենսդրությանը չհակասող այլ պայմանների ներառման կամ փոփոխման դեպքերում կողմերն ընդերքօգտագործման պայմանագրում կատարում են համապատասխան փոփոխություններ:

(7-րդ կետը փոփ. 04.05.17 N 459-Ն, խմբ. 04.03.21 N 312-Ն)

 

8. Անհաղթահարելի ուժի, ինչպես նաև կողմերի գործունեության հետ չկապված դեպքեր

 

Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են` հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անկարգությունների, ապստամբության, ազգայնացման և այլ դեպքեր, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը:

 

9. Վեճերի լուծումը

 

 Պայմանագրի կատարման ընթացքում կողմերի միջև առաջացած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:

 

10. Ծանուցում

 

 Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծանուցումները, հաղորդումների կատարումը համարվում է պատշաճ, եթե կատարված է գրավոր և տրված է առձեռն, կամ ուղարկված է պատվիրված նամակով կամ էլեկտրոնային փոստով կամ կատարված է փոխանցում ֆաքսի միջոցով կողմի ստորև նշված հասցեով կամ այդ նպատակով կողմի նշած մեկ այլ հասցեով, ընդ որում յուրաքանչյուր դեպքում պետք է առկա լինի գրավոր ստացական, որը կարող է փոխանցվել էլեկտրոնային փոստի կամ ֆաքսի միջոցով:

 

11. Այլ դրույթներ

 

11.1 Սույն պայմանագրի հավելվածները կազմում են նրա անբաժանելի մասը:

11.2 Սույն պայմանագիրը կազմված է 2 օրինակից՝ հայերեն լեզվով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:

11.3 Պայմանագրին կցվում են հավելվածներ________ էջից, այդ թվում`

հավելված N 1 ֆինանսական առաջարկները և ընդերքօգտագործման վճարները______էջից,

հավելված N 2 հանքի փակման ծրագրով նախատեսված պարտավորություններ______ էջից,

հավելված N 3 համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորություններ________ էջից,

հավելված N 4 բնապահպանական կառավարման պլան ________ էջից,

հավելված N 5 ընդերքօգտագործման թափոնների կառավարման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման, պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքներ ________ էջից:

(11.3-րդ կետը լրաց. 04.05.17 N 459-Ն)

 

12. Կողմերի գտնվելու վայրը, բանկային վավերապայմանները և ստորագրությունները

 

Լիազոր մարմին _________________________________________________________________

(փոստային դասիչը, գտնվելու վայրը)

________________________________________________________________________________________

(հեռախոսահամարները, հեռագրային դասիչները, հաշվարկային հաշիվ)

Ընդերքօգտագործող ______________________________________________________

(փոստային դասիչը, գտնվելու վայրը, հարկային կոդը)

__________________________________________________________________________________________

(հեռախոսահամարները, հեռագրային դասիչները, հաշվարկային հաշիվ)

 

 ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

 ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂ

 _____________________________

 _____________________________

  (անունը, ազգանունը)

 (անունը, ազգանունը)

 _____________________________

 _____________________________

  (ստորագրությունը)

   (ստորագրությունը)

   

____  ______ 20  թ.

____ ______ 20  թ.

 

(հավելվածը փոփ. 30.06.16 N 671-Ն, լրաց.,  փոփ., խմբ. 04.05.17 N 459-Ն, լրաց. 22.02.18 N 167-Ն, խմբ. 04.03.21 N 312-Ն, փոփ., խմբ. 27.06.24 N 994-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 1

 օգտակար հանածոյի արդյունահանման

----- ----------------------թ. N

 ընդերքօգտագործման պայմանագրի

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

 

1. Ընդերքօգտագործողի կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ֆինանսական առաջարկները

 

NN
 ը/կ

Ծախսերի անվանումը

Կատարման ժամկետը

Ներդրումների չափը

1.

Հանքի աշխատանքի

   

2.

Կապիտալ

   

3.

Գործառնական

   

4.

     

 

2. Ընդերքօգտագործման ընթացքում վճարման ենթակա հարկերը, տուրքերը և այլ վճարները

(2-րդ կետը խմբ. 27.06.24 N 994-Ն)

2.1 ընդերքօգտագործողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարում են ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով և չափով բնապահպանական հարկ և բնօգտագործման վճարներ (այդ թվում՝ ռոյալթի).

(2.1-ին կետը խմբ. 27.06.24 N 994-Ն)

2.2 ընդերքօգտագործման թույլտվության դիմաց ընդերքօգտագործողների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվում է տարեկան պետական տուրք` համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

3. Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) և մշտադիտարկումների իրականացման` օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման համար վճարներ

(3-րդ կետը փոփ. 04.05.17 N 459-Ն, խմբ. 27.06.24 N 994-Ն )

3.1 ընդերքօգտագործման ընթացքում խախտված հողերի վերականգնման համար ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարներ` ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1733-Ն որոշմամբ սահմանված կարգով
      (3.1-ին կետը փոփ. 04.05.17 N 459-Ն, խմբ. 27.06.24 N 994-Ն)
     3.2 օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների վճար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով և վճարման կարգով.

3.3 Ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար դրամագլխից ընդերքօգտագործողին տրամադրվող գումարը չի կարող գերազանցել ընդերքօգտագործողի կատարած հատկացումների չափը.

(3.3-րդ կետը խմբ. 27.06.24 N 994-Ն)

3.4 օգտակար հանածոների արդյունահանման նախագծով նախատեսված միջոցառումների կատարումից հետո ընդերքօգտագործողի կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարված գումարի մնացորդը վերադարձվում է ընդերքօգտագործողին:

(3.4-րդ կետը փոփ. 04.05.17 N 459-Ն)

(հավելվածը փոփ. 04.05.17 N 459-Ն, խմբ. 27.06.24 N 994-Ն)

 

 

Հավելված N 2

օգտակար հանածոյի արդյունահանման

 ----- ----------------------թ. N

 ընդերքօգտագործման պայմանագրի

 

Հանքի փակման ծրագրով նախատեսված պարտավորություններ

 

1. Հանքի փակման ծրագրով նախատեսված պարտավորություններ`

1.1 ընդերքօգտագործողի կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով հանքի փակման ծրագրով նախատեսված` հանքի փակումից հետո աշխատուժի սոցիալական մեղմացման նախատեսվող միջոցառումները (վերաորակավորման դասընթացների կազմակերպում, այլ մասնագիտությունների ուսուցման կազմակերպում, խթաններ և հնարավորություններ ստեղծել այդ աշխատողներին այլ ճյուղեր աշխատանքի տեղավորելու համար և այլն).

1.2 փակվող հանքի անմիջական ազդեցության գոտում գտնվող համայնքների սոցիալ-տնտեսական մեղմացման նախատեսվող միջոցառումները (համայնքի սոցիալ-տնտեսական ծրագրերին մասնակցություն, փոքր և միջին բիզնեսի կազմակերպման աջակցություն և այլն).

1.3 հանքավայրի շահագործման աշխատանքների ավարտից 2 տարի առաջ կազմել հանքի փակման վերջնական ծրագիրը և այն ներկայացնել լիազոր մարմին:

 

NN
ը/կ

Միջոցառումների անվանումը

Կատարման ժամկետը

Ներդրումների չափը

1.

     

2.

     

3.

     

4.

     

 

Հավելված N 3

օգտակար հանածոյի արդյունահանման

----- ----------------------թ. N

 ընդերքօգտագործման պայմանագրի

 

Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորություններ

 

1. Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների չափը և կատարման ժամկետները

 

NN
ը/կ

Պարտավորությունների անվանումը

Կատարման ժամկետը

Ներդրումների չափը

5.

     

6.

     

7.

     

8.

     

 

Հավելված N 4

օգտակար հանածոյի արդյունահանման

 ----- ----------------------թ. N

 ընդերքօգտագործման պայմանագրի

 

Բնապահպանական կառավարման պլան

 

Ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող միջոցառումներ:

 

 

Հավելված N 5

օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ)

ընդերքօգտագործման թափոնների վերամշակման

----- -------------- ------------թ. N

ընդերքօգտագործման պայմանագրի

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՊԼԱՆՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

 

Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների և դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքների չափը

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը

Ներդրումների չափը

1.

     

2.

     

3.

     

4.

     

(հավելվածը լրաց. 04.05.17 N 459-Ն)

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2012 թվականի
 մարտի 22-ի N 437-Ն որոշման

 

 

Ը Ն Դ Ե Ր Ք Օ Գ Տ Ա Գ Ո Ր Ծ Մ Ա Ն   Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր   N

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ

ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈԻՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ

 

(օրինակելի ձև)

 

քաղ. Երևան

____ ______________ 20  թ.

 

Հայաստանի Հանրապետության ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմինը` ի դեմս նախարար ____________________________________-ի, որը գործում է Հայաստանի Հանրապետության անունից, իր լիազորությունների սահմաններում (այսուհետ՝ լիազոր մարմին) մի կողմից և ___________________ տնտեսավարող սուբյեկտը (այսուհետ՝ ընդերքօգտագործող), ի դեմս ___________________________, որը գործում է __ հիման վրա, մյուս կողմից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) և այլ իրավական ակտերով, նախարարության և տնտեսավարող սուբյեկտի կանոնադրություններով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերը, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր):

(նախաբանը փոփ. 27.06.24 N 994-Ն)

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1 Պայմանագիրը նախատեսում է տեղամասն ուսումնասիրության տրամադրելու պայմանները և ժամկետները, աշխատանքների կատարման ժամկետն ըստ փուլերի` երկրաբանական ուսումնասիրությունների կատարման ժամանակացույցը, ստացված տեղեկությունները պետական փորձաքննության ներկայացնելու ենթադրվող ժամկետները, ինչպես նաև նրանց փոխհարաբերությունները կարգավորող այլ պայմաններ:

1.2 Պայմանագիրը բաղկացած է հիմնական տեքստից և N 1 հավելվածից, որոնք կազմում են պայմանագրի անբաժանելի մասը:

1.3 Պայմանագրով չկարգավորված հարաբերությունները, այդ թվում` կողմերի այլ իրավունքները կարգավորվում են օրենսգրքով, ինչպես նաև ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով:

 

2. Պայմանագրի առարկան

 

Պայմանագրով սահմանվում են _____________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

______________________կոորդինատներով սահմանափակված ________________________________

  (տարածքի գտնվելու վայրը, ծրագրի անվանումը)

______________________________________________________________________

______________________________________________________________________

օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման պայմանները, ինչպես նաև կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

 

3. Պայմանագրի ժամկետը

 

Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև __________ թվականի _______________-ը:

 

4. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

4.1 Լիազոր մարմինն իրավունք ունի`

4.1.1 ընդերքօգտագործողից պահանջելու ուսումնասիրության աշխատանքները կատարել ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում ընդունված ստանդարտներին, նորմերին ու կանոններին համապատասխան.

4.1.2 գրավոր զգուշացնելու և վաղաժամկետ լուծելու պայմանագիրն օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն.

4.1.3 (կետն ուժը կորցրել է 27.06.24 N 994-Ն)

4.1.4 (կետն ուժը կորցրել է 27.06.24 N 994-Ն)

4.1.5 (կետն ուժը կորցրել է 27.06.24 N 994-Ն)

4.1.6 ընդերքի տրամադրված տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու՝ ինչի մասին ընդերքօգտագործողին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով.

4.1.7 ընդերքօգտագործողից պահանջելու ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ դրանից հրաժարվելու դեպքում նրանց տնօրինման տակ գտնվող երկրաբանական տեղեկությունը 3 ամսվա ընթացքում հանձնելու լիազոր մարմնին.

4.1.8 (կետն ուժը կորցրել է 27.06.24 N 994-Ն)

4.1.9 (կետն ուժը կորցրել է 27.06.24 N 994-Ն)

4.2 Լիազոր մարմինը պարտավոր է`

4.2.1 ընդերքօգտագործողին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկել ընդերքի տրամադրված տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով տրված համաձայնության մասին.

4.2.2 (կետն ուժը կորցրել է 27.06.24 N 994-Ն)

4.3 Ընդերքօգտագործողն իրավունք ունի`

4.3.1 կատարելու բացառիկ իրավունքով տրամադրված տարածքի սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ.

4.3.2 տրամադրված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման համար ներգրավելու երրորդ անձանց` քաղաքացիաիրավական պայմանագրի կնքմամբ.

4.3.3 առաջնահերթությամբ ստանալու օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ընդերքի այն տեղամասի նկատմամբ, որի վերաբերյալ սեփական միջոցների հաշվին ստացել է երկրաբանական տեղեկություն.

4.3.4 դիմելու լիազոր մարմին օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի պայմանները փոփոխելու նպատակով.

4.3.5 (կետն ուժը կորցրել է 27.06.24 N 994-Ն)

4.4 Ընդերքօգտագործողը պարտավոր է`

4.4.1 աշխատանքներն իրականացնել` համաձայն լիազոր մարմնի հետ համաձայնեցված երկրաբանական ուսումնասիրության ծրագրի.

(4.4.1-ին կետը փոփ. 27.06.24 N 994-Ն)

4.4.2 լիազոր մարմնին տեղեկացնել արդյունաբերական նշանակություն ունեցող օգտակար հանածոների հայտնաբերման մասին, դրանց հայտնաբերումից հետո` 14 օրվա ընթացքում.

4.4.3 մետաղական օգտակար հանածոների քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ տեղեկատվության արժանահավատությունն ապահովելու նպատակով փորձանմուշների հսկողական անալիզի ենթարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

4.4.4 յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` 60 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել միջանկյալ հաշվետվություն` մանրամասնելով կատարված երկրաբանական աշխատանքները.

4.4.5 երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում ստացած տեղեկատվությունը հանձնել լիազոր մարմնին սահմանված կարգով.

4.4.6 ապահովել բնապահպանական միջոցառումները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.

4.4.7 կատարել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված բոլոր պարտականությունները.

4.4.8 (կետն ուժը կորցրել է 27.06.24 N 994-Ն)

4.4.9 (կետն ուժը կորցրել է 27.06.24 N 994-Ն)

4.4.10 իրականացնել ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ նախատեսված ընդերքօգտագործման թափոնների վերամշակման աշխատանքների իրականացման դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումները:

4.4.11. ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել կամ, ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում, կայքում տեղադրել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը՝ մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը:

(4.4.11-րդ կետը փոփ. 27.06.24 N 994-Ն)

(4.4-րդ կետը լրաց. 04.05.17 N 459-Ն, 22.02.18 N 167-Ն)

 

5. Զգուշացում

 

5.1 Լիազոր մարմինը, օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն, կարող է ընդերքօգտագործողին տալ զգուշացում, եթե նա`

5.1.1 չի կատարում սույն օրենսգրքով նախատեսված պարտավորությունները.

5.1.2 չի կատարում ընդերքօգտագործման իրավունքի պայմանները, այդ թվում՝ ընդերքօգտագործման պայմանագրով, ծրագրով ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները՝ բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի.

5.1.3 չի վճարել օրենքով նախատեսված վճարները՝ սահմանված օրվանից մեկ ամսվա ընթացքում:

 

6. Պայմանագրի ուժի մեջ մտնելը, գործողության ժամկետը և լուծումը

 

6.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է ընդերքօգտագործման իրավունքի գործողության ամբողջ ժամանակահատվածում, եթե պայմանագրով սահմանված հիմքերով պայմանագիրը վաղաժամկետ չի լուծվել:

(6.1-ին կետը փոփ. 27.06.24 N 994-Ն)

6.2 Պայմանագիրը գործում է նաև տրամադրված ընդերքօգտագործման իրավունքով սահմանված ժամկետի կամ ընդերքի տեղամասի սահմանված կարգով փոփոխության դեպքում: Եթե ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգվել է տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի պայմանների փոփոխությամբ, ապա պայմանագիրը շարունակում է գործել, և կողմերի միջև կնքվում է համապատասխան համաձայնագիր՝ ժամկետի և (կամ) ընդերքօգտագործման իրավունքի պայմանների փոփոխության վերաբերյալ:

(6.2-րդ կետը խմբ. 27.06.24 N 994-Ն)

6.3 Պայմանագիրը կարող է լուծվել`

6.3.1 լիազոր մարմնի նախաձեռնությամբ` ընդերքօգտագործողի կողմից պայմանագրի դրույթների խախտման դեպքում.

6.3.2 ընդերքօգտագործողի նախաձեռնությամբ` ընդերքօգտագործողի կողմից ընդերքօգտագործման իրավունքի օբյեկտ հանդիսացող ընդերքի ամբողջ տեղամասից հրաժարվելու դեպքում դիմում ներկայացնելու և լիազոր մարմնի կողմից հրաժարման հավաստագիր տրամադրելու դեպքում.

6.3.3 ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի ավարտի դեպքում:

(6.3.3-րդ կետը փոփ. 27.06.24 N 994-Ն)

6.4 Լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործման իրավունքը օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով վաղաժամկետ դադարեցվելու դեպքում պայմանագիրը համարվում է լուծված:

(6.4-րդ կետը փոփ. 27.06.24 N 994-Ն)

 

7. Պայմանագրում փոփոխություններ կատարելու հիմքերը

 

Օրենսդրությամբ սահմանված դեպքերում ընդերքօգտագործման իրավունքի փոփոխության (թույլտվության ժամկետի երկարաձգում, ընդերքի տեղամասի ընդլայնում, ընդերքի տեղամասի մի մասի հրաժարում, երկրաբանական ուսումնասիրության ծրագրի փոփոխություն), ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ կողմերի հարաբերությունները կարգավորող և օրենսդրությանը չհակասող այլ պայմանների ներառման կամ փոփոխման դեպքերում կողմերն ընդերքօգտագործման պայմանագրում կատարում են համապատասխան փոփոխություններ:

(7-րդ կետը խմբ. 04.03.21 N 312-Ն)

 

8. Անհաղթահարելի ուժի, ինչպես նաև կողմերի գործունեության հետ չկապված դեպքեր

 

Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են` հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անկարգությունների, ապստամբության, ազգայնացման և այլ դեպքեր, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը:

 

9. Վեճերի լուծումը

 

 Պայմանագրի կատարման ընթացքում կողմերի միջև առաջացած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:

 

10. Ծանուցում

 

 Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծանուցումները, հաղորդումների կատարումը համարվում է պատշաճ, եթե կատարված է գրավոր և տրված է առձեռն, կամ ուղարկված է պատվիրված նամակով կամ էլեկտրոնային փոստով կամ կատարված է փոխանցում ֆաքսի միջոցով կողմի ստորև նշված հասցեով կամ այդ նպատակով կողմի նշած մեկ այլ հասցեով, ընդ որում յուրաքանչյուր դեպքում պետք է առկա լինի գրավոր ստացական, որը կարող է փոխանցվել էլեկտրոնային փոստի կամ ֆաքսի միջոցով:

 

11. Այլ դրույթներ

 

11.1 Սույն պայմանագրի հավելվածը կազմում է նրա անբաժանելի մասը:

11.2 Սույն պայմանագիրը կազմված է 2 օրինակից՝ հայերեն լեզվով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:

11.3 Պայմանագրին կցվում է «Երկրաբանական ուսումնասիրությունների կատարման և ստացված տեղեկությունները պետական փորձաքննության ներկայացնելու ժամանակացույց» N 1 հավելվածը ___ էջից:

 

12. Կողմերի գտնվելու վայրը, բանկային վավերապայմանները և ստորագրությունները

 

Լիազոր մարմին

________________________________________________________________________________

 (փոստային դասիչը, գտնվելու վայրը)

________________________________________________________________________________ 

(հեռախոսահամարները, հեռագրային դասիչները, հաշվարկային հաշիվ, հարկային կոդ)

 

Ընդերքօգտագործող __________________________________________________________

(փոստային դասիչը, գտնվելու վայրը)

________________________________________________________________________________ 

(հեռախոսահամարները, հեռագրային դասիչները, հաշվարկային հաշիվ)

 

 ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

 ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂ

 _____________________________

 _____________________________

  (անունը, ազգանունը)

 (անունը, ազգանունը)

 _____________________________

 _____________________________

  (ստորագրությունը)

   (ստորագրությունը)

   

____  ______ 20  թ.

____  ______ 20  թ.

 

(հավելվածը փոփ. 30.06.16 N 671-Ն, լրաց. 04.05.17 N 459-Ն, 22.02.18 N 167-Ն, խմբ. 04.03.21 N 312-Ն, փոփ. խմբ., 27.06.24 N 994-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 1

օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով

ընդերքի երկրաբանական ուսումնասիրության

----- ----------------------թ. N

 ընդերքօգտագործման պայմանագրի

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՀՀ __________ մարզի ____________________________________ երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու, ստացված տեղեկությունները պետական փորձաքննության ներկայացնելու

 

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

Չափման միավորը

Ծավալը

20 թ.

20 թ.

20 թ.

I

II

III

IV

I

II

III

IV

I

II

III

IV

1.

                             

2.

                             

3.

                             

4.

                             

5.

                             

6.

                             

7.

                             

8.

                             

9.

                             
 

Ստացված տեղեկությունները պետական փորձաքննության ներկայացնել

                       

+

 

 

 ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

 ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂ

 _____________________________

 _____________________________

  (անունը, ազգանունը)

 (անունը, ազգանունը)

 _____________________________

 _____________________________

  (ստորագրությունը)

   (ստորագրությունը)

   

____  ______ 20  թ.

____  ______ 20  թ.

(հավելվածը փոփ. 30.06.16 N 671-Ն)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 22-ի N 437-Ն որոշման

 

 

Ը Ն Դ Ե Ր Ք Օ Գ Տ Ա Գ Ո Ր Ծ Մ Ա Ն   Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր   N

 

ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ

(օրինակելի ձև)

 

Քաղաք Երևան

_______ ____________20 թ.

 

Հայաստանի Հանրապետության ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմինը` ի դեմս___________________-ի, որը գործում է Հայաստանի Հանրապետության անունից, իր լիազորությունների սահմաններում (այսուհետ՝ լիազոր մարմին) մի կողմից և________________ տնտեսավարող սուբյեկտը (այսուհետ՝ ընդերքօգտագործող), ի դեմս___________________, որը գործում է հիման վրա, մյուս կողմից,  ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) և այլ իրավական ակտերով, նախարարության և տնտեսավարող սուբյեկտի կանոնադրություններով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերը, երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր):

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1 Պայմանագիրը նախատեսում է ընդերքի տեղամասը երկրաբանական ուսումնասիրության տրամադրելու նպատակը, երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ժամկետը, երկրաբանական ուսումնասիրությունների կատարման արդյունքում ստացված երկրաբանական տեղեկությունը լիազոր մարմնին տրամադրելու ժամկետները, իսկ օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված նպատակով տրված ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնության դեպքում նաև տեղեկության արժանահավատությունը գնահատելու նպատակով պետական փորձաքննության ներկայացնելու ժամկետները, ինչպես նաև նրանց փոխհարաբերությունները կարգավորող այլ պայմաններ:

1.2 Պայմանագրով չկարգավորված հարաբերությունները, այդ թվում` կողմերի այլ իրավունքները կարգավորվում են օրենսգրքով, ինչպես նաև ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով:

 

2. Պայմանագրի առարկան

 

Պայմանագրով սահմանվում են ____________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

կոորդինատներով սահմանափակված_______________________________________________________

(տարածքի գտնվելու վայրը, ծրագրի անվանումը, երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նպատակը)

 

ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման պայմանները, ինչպես նաև կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

 

3. Պայմանագրի ժամկետը

 

Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև___________ թվականի___________ -ը:

 

4. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

4.1 Լիազոր մարմինն իրավունք ունի`

4.1.1 ընդերքօգտագործողից պահանջելու ուսումնասիրության աշխատանքները կատարել ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում ընդունված ստանդարտներին, նորմերին, կանոններին և երկրաբանական ուսումնասիրության ծրագրին համապատասխան.

4.1.2 գրավոր զգուշացնելու և վաղաժամկետ դադարեցնելու ընդերքօգտագործման իրավունքը՝ օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն.

4.1.3 ընդերքի տրամադրված տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու՝ ինչի մասին ընդերքօգտագործողին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով.

4.1.4 ընդերքօգտագործողից պահանջելու ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ դրանից հրաժարվելու կամ ընդերքօգտագործման իրավունքը վաղաժամկետ դադարելու դեպքում ընդերքօգտագործողի տնօրինման տակ գտնվող երկրաբանական տեղեկությունը 3 ամսվա ընթացքում հանձնելու լիազոր մարմնին՝ ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 23-ի N 569-Ն որոշմամբ սահմանած կարգով:

 

4.2 Լիազոր մարմինը պարտավոր է`

4.2.1 պատշաճ կատարել օրենսդրությամբ իր վրա դրված պարտականությունները:

 

4.3 Ընդերքօգտագործողն իրավունք ունի`

4.3.1 տրամադրված ընդերքի տեղամասի սահմաններում կատարելու երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ՝ երկրաբանական ուսումնասիրության ծրագրին համապատասխան.

4.3.2 երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման համար ներգրավելու երրորդ անձանց` քաղաքացիաիրավական պայմանագրի կնքմամբ.

4.3.3 դիմելու լիազոր մարմին երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի պայմանները փոփոխելու առաջարկով.

 

4.4 Ընդերքօգտագործողը պարտավոր է`

4.4.1 աշխատանքներն իրականացնել` համաձայն լիազոր մարմնի հետ համաձայնեցված երկրաբանական ուսումնասիրության ծրագրի.

4.4.2 լիազոր մարմնին տեղեկացնել երկրաբանական ուսումնասիրության ծրագրով չնախատեսված օգտակար հանածոների առկայության մասին, դրանց հայտնաբերումից հետո` 14 օրվա ընթացքում.

4.4.3 երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում ստացած տեղեկատվությունը հանձնել լիազոր մարմնին սահմանված կարգով.

4.4.4 ապահովել բնապահպանական միջոցառումների իրականացումը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.

4.4.5 պատշաճ կատարել օրենսդրությամբ սահմանված բոլոր պարտականությունները.

4.4.6 ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների փոփոխության դեպքում՝ լիազոր մարմնին տրամադրել գրավոր տեղեկություն՝ փոփոխության իրականացումից հետո 14 օրվա ընթացքում.

4.4.7 լիազոր մարմնին հանձնել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման արդյունքում ստացված երկրաբանական տեղեկությունը ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ ընդերքօգտագործման իրավունքը վաղաժամկետ դադարելու դեպքում 3 ամսվա ընթացքում՝ պահպանելու նպատակով։

 

5. Զգուշացում

 

5.1 Լիազոր մարմինը կարող է ընդերքօգտագործողին տալ գրավոր զգուշացում՝ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված հիմքերով։

 

6. Պայմանագրի ուժի մեջ մտնելը, գործողության ժամկետը և լուծումը

 

6.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև —թ.-ը, եթե օրենսգրքով սահմանված հիմքերով լիազոր մարմնի կողմից վաղաժամկետ չի դադարեցվել ընդերքօգտագործման իրավունքը:

6.2 Պայմանագիրը գործում է նաև ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի կամ ընդերքի տեղամասի սահմանված կարգով փոփոխության դեպքում: Եթե ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգվել է ընդերքօգտագործման իրավունքի պայմանների փոփոխությամբ, ապա պայմանագիրը շարունակում է գործել, և կողմերի միջև կնքվում է համապատասխան համաձայնագիր՝ ժամկետի և/կամ ընդերքօգտագործման իրավունքի պայմանների փոփոխության վերաբերյալ։

6.3 Լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործման իրավունքը օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով վաղաժամկետ դադարեցվելու դեպքում պայմանագիրը համարվում է լուծված:

 

7. Պայմանագրում փոփոխություններ կատարելու հիմքերը

 

Ընդերքօգտագործողի և լիազոր մարմնի փոխադարձ համաձայնության և օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է պայմանագրում, ինչպես նաև ընդերքօգտագործման իրավունքը ձևավորող այլ փաստաթղթերում կատարվել համապատասխան փոփոխություններ:

 

8. Անհաղթահարելի ուժի, ինչպես նաև կողմերի գործունեության հետ չկապված դեպքեր

 

Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը:

 

9. Վեճերի լուծումը

 

Պայմանագրի կատարման ընթացքում կողմերի միջև առաջացած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:

 

10. Ծանուցում

 

Կողմերը հաստատում են, որ սույն պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծանուցումները, հաղորդումների կատարումը համարվում է պատշաճ, եթե կատարված է գրավոր և տրված է առձեռն, կամ ուղարկված է պատվիրված նամակով կողմերի ստորև նշված հասցեով կամ այդ նպատակով կողմի նշած մեկ այլ հասցեով կամ էլեկտրոնային փոստով: Կողմերը հաստատում են նաև, որ պարտավոր են հայտնել ընդերքօգտագործման իրավունքի գործողության ընթացքում իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցումներն ուղարկվում են կողմերի վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի գտնվում:

 

11. Այլ դրույթներ

 

11.1 Սույն պայմանագիրը կազմված է 2 օրինակից՝ հայերեն լեզվով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:

 

12. Կողմերի գտնվելու վայրը, բանկային վավերապայմանները և ստորագրությունները

 

Լիազոր մարմին

____________________________________________________________________

(փոստային դասիչը, գտնվելու վայրը)

____________________________________________________________________

(հեռախոսահամարները, հեռագրային դասիչները, հաշվարկային հաշիվ, հարկային կոդ)

 

Ընդերքօգտագործող

___________________________________________________________________

(փոստային դասիչը, գտնվելու վայրը)

__________________________________________________________________

(հեռախոսահամարները, հեռագրային դասիչները, հաշվարկային հաշիվ)

 

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

_____________________________

 (անունը, ազգանունը)

_____________________________

(ստորագրությունը)

 

_______ ____________20 թ.

 

Կ.Տ.

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂ

_____________________________

(անունը, ազգանունը)

_____________________________

(ստորագրությունը)

 

______ _________________20 թ.

 

 Կ.Տ.

  (հավելվածը լրաց. 27.06.24 N 994-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան